Լրահոս

2024-11-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում շների մենամարտը բաժանող կնոջը ծեծել են․ «Առավոտ»
    Շիրակի մարզային քննչական վարչությունում տարօրինակ մի դեպք է քննվում, որը տեղի է ունեցել Գյումրու Տեքստիլագործների փողոցում։ Նոյեմբերի 1-ին այդ փողոցի թոշակառու բնակչուհիներից մեկը՝ 66-ամյա Ս․ Պ․-ն դիմել է ոստիկանության Մուշ բաժին՝ բողոքելով որ իր և անծանոթ մի տղամարդու շների միջև մենամարտ է տեղի ունեցել, և երբ ինքը փորձել է միջամտել, բաժանել շներին, անծանոթ տղամարդը վերցրել է իր շանը ու զարկել գետնին, գրում է «Առավոտ»-ը։ Կինը շատ է զայրացել, սկսել է վիճաբանել անծանոթ տղամարդու հետ, այնուհետ իր ձեռքի հեռախոսով հարվածել է նրան, որպեսզի բաց թողնի իր շանը։ Տղամարդը էլ ավելի է զայրացել, ոչ ադեկվատ վիճակում հայհոյանքներ է հասցրել թոշակառու կնոջը՝ ոտքերով, ձեռքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ ֆիզիկական ցավ պատճառելով։ Հարևաններն են օգնության հասել կնոջը, նրանց միջամտությամբ տղամարդը հեռացել է։ Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը ևս այդ թաղի բնակիչ է, նա 40-ամյա գործազուրկ Ռ․Մ․ն է, բնակվում է թոշակառու կնոջ գրեթե հարևանությամբ, նրանց 4 տուն է բաժանում։ Կազմված փաստաթղթերը ոստիկանությունից ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
    17:30
    07.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանն ու Ադրբեջանը որքա՞ն են մոտեցել խաղաղությանը. Գալյանի խոստումներն ու Կոստանյանի հույսերը
    Հայաստանի փոխարտգործնախարարն այսօր վստահեցրել է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և մեր երկրի ապառազմականացումը Հայաստանի և Ադրբեջանի բանակցային օրակարգում չեն: Վահան Կոստանյանի պնդմամբ՝ Բաքվի այդ պահանջները չկան խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ քննարկումներում:
    17:20
    07.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ֆրանսիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել
    Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինութունը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։ Պատվիրակության կազմում էին տնօրեն Սեբաստիեն Դորդհայնը, տեղակալ Ժիլ Բուրելը և Հարավային Կովկասում Ֆրանսիայի ՆԳ նախարարության անվտանգության հարցերով կցորդ Օլիվյե Լֆեբրը։ Կողմերը բարձր են գնահատել ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով մի շարք այլ ոլորտներում ևս փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին։ Ներկայացվել են ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումները, մատնանշվել հենասյունային ուղղություններով կարիքների գնահատման և վերլուծության, նյութատեխնիկական հագեցվածության և փորձագիտական աջակցության անհրաժեշտությունը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող ռազմավարական փոփոխությունների շրջանակում անդրադարձ է կատարվել միգրացիոն քաղաքականության մշակման, միգրացիոն հոսքերի կառավարման, ծառայության ինստիտուցիոնալ կայացման և թվային գործիքակազմերի ներդրման հարցերին: Կողմերը կարևորել են նաև ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը, միգրացիոն ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ներկայացվել են Քրեական և Համայնքային ոստիկանությունների ստորաբաժանումների հագեցվածության, Ոստիկանության գվարդիայի ձևավորման, գործառույթների և կրթական միջավայրի բարելավման հարցեր։ Երկուստեք կարևորվել է աշխատանքային հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը, ընդգծվել են փորձագիտական աջակցություն ցուցաբերելու, անձնակազմի կարողությունների լավարկման և մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։ Պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հետ: Ներկայացնելով փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է ծառայության ուղղությունների զարգացման և արդիականացման գործում ֆրանսիացի փորձագետների աջակցությունը, ընդգծել բնակչության պաշտպանության, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման ոլորտի առաջնահերթությունները: Հանդիպման ավարտին հյուրերը եղել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, նաև այցելել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա և ՆԳՆ կրթահամալիր:
    17:15
    07.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը: Վարչապետ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:
    17:00
    07.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նարեկ Մկրտչյանը ԵԽ պաշտոնյայի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի ընդլայնման հնարավորությունները
    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիին, Կոնգրեսի քարտուղարության Հայաստանի ծրագրերի պատասխանատու Նիալ Շերինին և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականության հնարավորությունները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման և մի շարք այլ ուղղություններով։ Դիտարկվել է նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի, ինչպես նաև սոցիալական աշխատողների կարողությունների և հմտությունների զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Բարձր գնահատելով տարբեր ոլորտներում ձևավորված համագործակցության կարևորությունը՝ կողմերն ընդգծել են Եվրոպայի սոցիալական խարտիայի շրջանակում իրականացված աշխատանքների դերը․ շեշտվել է նաև համագործակցության զարգացման ներուժի առկայության ու այս ուղղությամբ շարունակական ջանքերի ներդնման կարևորությունը։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։
    16:45
    07.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփի թշնամանքը. Իրանի հանդեպ կոշտ ուժը վերադառնում է Սպիտակ տուն
    Թրամփի վերադարձով կոշտ ուժի քաղաքականությունն է վերադառնում Սպիտակ տուն՝ Թեհրանի համոզմամբ: Իրանում լավ հիշողություն չունեն Դոնալդ Թրամփի կառավարման առաջին շրջանից, որի ավարտին սպանվեց Իրանի ազգային հերոս Ղասեմ Սոլեյմանին: Այդ օպերացիան ԱՄՆ ռազմաօդային ուժերն էին վարում: Հիմա էլ Վաշինգտոնի աջակցությամբ Իրանի թշնամի Իսրայելը Գազայում Իրանի կողմնակից «ՀԱՄԱՍ»-ի դեմ է պատերազմում:
    16:30
    07.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հույս ունենք՝ Թուրքիայի հետ հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի ամբողջական բացմանը․ Կոստանյան
    Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ ի վերջո հնարավոր կլինի հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման, այդ թվում՝ սահմանների ամբողջական բացման: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը: «Մենք հույս ունենք, որ Թուրքիայի հետ ի վերջո հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, այլ նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի ամբողջական բացմանը»,-ասաց Կոստանյանը: Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել: Երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար ցամաքային սահմանի բացման պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս 2022 թվականից, սակայն այն դեռևս կյանքի չի կոչվել:
    16:20
    07.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջը․ «Ազատություն»
    Ազգային ժողովի նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային: Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ իրենց նախորդ հանդիպումը հյուրընկալած կողմն այժմ դրանով է զբաղված:
    16:09
    07.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոյեմբերի 10-ին Հայաստանի և սփյուռքի առաքելական եկեղեցիներում կկատարվի համահայկական աղոթք
    Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի համահայկական աղոթք արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար, հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
    16:00
    07.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Գեղիի խաչմերուկում 3 ավտոմեքենա է բախվել, տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ
    Այսօր՝ նոյեմբերի 7-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում: Ժամը 10:30-ի սահմաններում Նոր Գեղի-Արզնու ձոր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են 46-ամյա Ռուբիկ Ս.-ի վարած «Ford Focus», 68-ամյա Սերժիկ Կ.-ի վարած «Opel Astra» և 63-ամյա Վրեժ Մ.-ի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը:
    15:45
    07.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Ռուսական հետախուզություն. Հայաստանին մղում են ազգային ինքնասպանության
    Հայլուր 15։30 Ռուսական հետախուզություն. Հայաստանին մղում են ազգային ինքնասպանության
    15:30
    07.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարին
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի (UNICRI) արհեստական բանականության և ռոբոտաշինության կենտրոնի ղեկավար Իրակլի Բերիձեի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովն ու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները:
    15:26
    07.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳՆ-ը չի պատասխանում՝ Բաքվի հետ քննարկվո՞ւմ է Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ կանչելու հարցը․ «Ազատություն»
    Արտգործնախարարությունը կոնկրետ չի պատասխանել «Ազատության» հարցմանը, արդյո՞ք Խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման շրջանակներում Բաքվի հետ համաձայնեցվել կամ քննարկվում է Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը միջազգային դատարանից հետ կանչելու հարցը։ «Ազատության» հարցմանն ի պատասխան, արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, Հայաստանի դիրքորոշումների, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի հոդվածների վերաբերյալ հանրությանը պատշաճ կերպով և ողջամիտ ժամկետներում տեղեկացվում է»։ Արտաքին քաղաքական գերատեսչությանը նաև հարցրել էինք, եթե Ադրբեջանի հետ քննարկվում է միջազգային դատարաններից այդ երկրի դեմ ներկայացված հայցերը հետ կանչելու հարցը, արդյոք Բաքուն էլ նույն սկզբունքով հետ կկանչի՞ Հայաստանի դեմ ներկայացված հայցերը։ ԱԳՆ -ից այս հարցին էլ ի պատասխան նշել են՝ «խաղաղության պայմանագրի հոդվածները հիմնված են լինելու փոխադարձության սկզբունքի վրա»։
    15:08
    07.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    POLITICO-ն նշել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուների անունները
    ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում առանցքային պաշտոնների բաշխման հետ կապված տարբեր կանխատեսումներ են արվում։ Պետքարտուղարի թեկնածուների թվում նշվել են սենատորներ Մարկո Ռուբիոյի և Ուիլյամ Հագերթիի անունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ POLITICO-ի աղբյուրն այս անունները լսել է ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենից։ Բացի սենատորներ Մարկո Ռուբիոյից և Ուիլյամ Հագերթիից, որպես պետքարտուղարի հավանական թեկնածու նշվել է նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Գրենելի անունը։ Հրատարակության աղբյուրը նշել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում շոշափվել է սենատոր Թոմ Քոթոնի անունը։ POLITICO-ն նաև նշում է, որ քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը իշխանության փոխանցման վրա աշխատող թիմի անդամ է, ամենայն հավանականությամբ, հաջորդ վարչակազմի օրոք զգալի դեր կխաղա առողջապահության ոլորտում:
    14:55
    07.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի. ընթանում են քննարկումներ. Կոստանյան
    Հայաստանը Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ այդ հարցով քննարկումներ են ընթանում՝ շեշտելով, որ դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով։ «Այս պահի դրությամբ Հայաստանը COP-29-ին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չունի, ընթանում են քննարկումներ: Դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով»,- ասել է Կոստանյանը: Նա շեշտել է, որ Հայաստանը շահագրգռված է ինտենսիվացնել շփումներն ադրբեջանական կողմի հետ՝ հնարավորինս կարճ ժամկետում ավարտելու խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը: Կոստանյանի խոսքով՝ այս պահին նախարարների մակարդակով կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա: «Սակայն հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի հնարավորինս կարճ ժամկետում ավարտել համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»,-ասել է Կոստանյանը: Պայմանագրի նախագծի բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում այս պահին չկա: Կան հարցեր, որոնք դեռևս շարունակում են կողմերի միջև չհամաձայնեցված մնալ: Փոխնախարարի խոսքով՝ բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվելու են: Անդրադառնալով հարցին, թե արդյոք չհամաձայնեցված հարցերից է Ադրբեջանի կողմից Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ առաջ քաշվող հարցը՝ նա ասաց. «Հայաստանի Սահմանադրության հարցը չի հանդիսանում խաղաղության պայմանագրի մաս»:
    14:49
    07.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մոսկվան ակնկալում է` «3+3» ձևաչափով աշխատանքները կակտիվանան․ Շոյգու
    Մոսկվան ակնկալում է, որ «3+3» ձևաչափով աշխատանքները կակտիվանան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: «Հարավային Կովկասում մենք արել և շարունակում ենք անել հնարավորը «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ամրապնդման համար: Մենք ակնկալում ենք, որ նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում, որի մասնակցությունից Վրաստանը կրկին հրաժարվել էր:
    14:42
    07.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առավոտը ճիշտ սկսելու ձևը. Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել
    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ մարզասրահից լուսանկար է հրապարակել: «Առավոտը ճիշտ սկսելու ձևը»,- Ինստագրամի սթորի բաժնում հրապարակված լուսանկարին կից գրել է նա:
    14:35
    07.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Անսպասելի պարտություն. հետընտրական վիճակը՝ տատանվող Վիսկոնսինում
    ԱՄՆ տատանվող նահանգներից մեկում՝ Վիսկոնսինում, դեմոկրատների կողմնակիցների համար անսպասելի է եղել Քամալա Հարիսի պարտությունը:
    14:30
    07.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իրանի դեսպանը հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների հնարավորություն կլինի
    Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների իրականացման հնարավորություն կստեղծվի: Դեսպանն այս մասին նշեց ի պատասխան «Արմենպրես»-ի թղթակցի՝ ինչ տեսլական ունի Իրանը Կապանից ԻԻՀ ուղիղ չվերթներ իրականացնելու հարցում: «Հուսով ենք, որ այս օդանավակայանը կզարգանա և դրա արդյունքում մենք կկարողանանք Կապանից Իրանի տարբեր քաղաքներ ունենալ ուղիղ չվերթներ»,- նկատեց դեսպանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը նաև Իրանի անվտանգությունն ու զարգացումն է:
    14:26
    07.11.24
    Ավելին