Լրահոս

2024-11-09
  • Միջազգային
    Մահաբեր նոր վարակի վտանգ՝ Հնդկաստանից. սպանում է փրփրած Գանգեսը
    Ջրի աղտոտման լուրջ խնդիրների է բախվել Հնդկաստանը: Գանգեսի ամենաերկար ու ջրառատ վտակում՝ Յամունայում, վտանգավոր նյութերի ու արդյունաբերական թափոնների ծավալը սարսափելի չափերի է հասել: Առողջապահներն ահազանգում են՝ աղտոտված ջուրը մաշկային ու վարակիչ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ:
    16:50
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Արաքսիա Սվաջյանը Երևանի քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Հ․ Կարապենցի անվան թիվ 6, ապա Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցներում ձևավորված քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոններում, մինչ քննության մեկնարկը զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։ Հիշեցնենք՝ ատեստավորման քննություններն այս տարի անցկացվում են էլեկտրոնային եղանակով։ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել են գերարագ ինտերնետային կապով: Ատեստավորման էլեկտրոնային համակարգը նախապես փորձարկվել է։ Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 6000 մասնակից։ Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Նոր ձևաչափով անցկացվող ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով ուսուցիչները քննական կենտրոնում պետք է լինեն մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:
    16:45
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի տարելիցին իր հերթական հանգստից լուսանկար է հրապարակել
    Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 44–օրյա պատերազմի տարելիցին ինստագրամի սթորի բաժնում իր հերթական հանգստից լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել։
    16:45
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։
    16:30
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նոայի 4 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական
    «Նոայի» 4 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Ազգային հավաքական՝ պատրաստվելու Ազգերի լիգայի հանդիպումներին։ Օգնյեն Չանչարևիչը, Սերգեյ Մուրադյանը, Հովհաննես Համբարձումյանը և Գոռ Մանվելյանը հրավիրվել են Հայաստանի Ազգային հավաքական՝ պատրաստվելու Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներին: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Մեր ընտրանին առաջիկա հանդիպումը կանցկացնի Երևանում, նոյեմբերի 14-ին՝ Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։ Լատվիայի հետ արտագնա հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին։
    16:15
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեխաների կրթությունը և զարգացման հնարավորությունները Երևանի ապագայի հիմքն են. Ավինյան (տեսանյութ)
    Մեր երեխաների կրթությունը և զարգացման հնարավորությունները Երևանի ապագայի հիմքն են: Հենց այսօր է ձևավորվում այն սերունդը, որը կկառուցի մեր քաղաքն ու երկիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը՝ նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի կողմից և իրականացված Պոլիտեխնիկի հետ համատեղ, կարևոր քայլ է դեպի ապագան։ Այս ծրագիրը, նպաստելով երեխաների թիմային աշխատանքի և ստեղծագործական մտքի զարգացմանը, ոչ միայն տալիս է նոր հմտություններ, այլև զարգացնում է խնդիրների լուծումն ու տեխնոլոգիական մտածողությունը հենց վաղ տարիքից»,-գրել է նա։
    16:00
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ
    Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ նախկին և ներկա պաշտոնյաների դեմ սպանության ծրագրերին Իրանի մասնակցության մեղադրանքները հիմնազուրկ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Iranpress-ը, իր հայտարարության մեջ Բաղային նշել է, որ նմանատիպ մեղադրանքներ անցյալում ևս հնչեցվել են և դրանք միշտ հերքվել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, իսկ հետագայում ապացուցվել է, որ դրանք կեղծ են։ Բաղային այս մեղադրանքների կրկնությունը որակել է որպես զզվելի դավադրություն, որը կազմակերպել են սիոնիստական և հակաիրանական խմբերը՝ նպատակ ունենալով բարդացնել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները։ Նա նշել է, որ նման մեղադրանքները «մեծագույն քարոզչական խաղի» մասն են կազմում, որը հրահրում են հակաիրանական կազմակերպությունները՝ կողմերի միջև լարվածությունը խորացնելու համար։ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է, որ Թեհրանը կշարունակի օգտագործել բոլոր օրինական հնարավորությունները՝ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային իրավական ասպարեզում Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը քրեական մեղադրանք է ներկայացրել Ֆարհադ Շաքերիի նկատմամբ, ով, ըստ մեղադրանքի, համագործակցել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ՝ նպատակ ունենալով Դոնալդ Թրամփի սպանությունը կազմակերպել։
    15:45
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արտաշատում կատարված հանցագործությունը բացահայտվել է. ո՞վքեր են իրար սպանած տղամարդիկ և ի՞նչ է հայտնի դեպքից
    Նոյեմբերի 8-ին, ժամը 21-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ: 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է ևս մի հաղորդում․ բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արարատի տարածքային ստորաբաժանումների ծառայողները և Արարատի մարզի պարեկները րոպեներ անց դեպքի վայր են մեկնել՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։ Մեկնել են նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալներն ու նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում, զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ, Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա, ինչի հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Միջադեպի արդյունքում 2 անձ մահացել է, 4-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Ոստիկանների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել են հետագա զարգացումերը և պարզվել են վիճաբանության պատճառն ու դեպքին առնչվող այլ հանգամանքներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։ Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ հրազեններից մեկը, որից արձակվել են կրակոցներ, որսորդական է, որը հաշվառված է կրակոցներ արձակողի անվամբ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ: Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։
    15:35
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեմոկրատները չկարողացան կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել․ Սուրեն Սարգսյան
    Դեմոկրատները չկարողացան կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել. դա Հարիսի պարտության հիմնական պատճառներից մեկն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Հարիսի պարտության հիմնական պատճառներն ու նախընտրական սխալները. 2016թ. ընտրություններին մասնակցեց 137մլն ընտրող: 2020թ. ընտրություններին մասնակցեց 158մլն ընտրող: 2024թ. ընտրություններին մասնակցեց 144մլն ընտրող: Ի դեպ, 2016 թվականից ԱՄՆ բնակչությունն աճել է 11 միլիոնով: 2020թ. Բայդենը հավաքեց 81մլն ձայն: 2020թ. Թրամփը հավաքեց 74մլն ձայն: 2024թ. Թրամփը հավաքեց 74մլն ձայն: 2024թ. Հարիսը հավաքեց 70մլն ձայն: Էլեկտորալ այս ծավալի զանգվածի կորուստը կատաստրոֆա է ցանկացած կուսակցության համար: Իսկ Թրամփի էլեկտորալ ստաբիլությունը իհարկե աչք է շոյում: Սխալ 1. Բայդենի առաջադրումը: Սա ամենից մեծ սխալն էր, որ դեմոկրատական կուսակցությունը թույլ տվեց: Բայդենն ակնհայտորեն չէր կարողանալու հաղթել Թրամփին՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, տարիքը և ֆիզիկապես գերհոգնած լինելը, հետևաբար նրա առաջադրումն ինքնին մարտավարական սխալ էր: Սխալ 2. Ներքին ճնշումների միջոցով, ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ Բայդենին մրցապայքարից դուրս մղելը երկրորդ ամենամեծ սխալն էր, որ դեմոկրատները թույլ տվեցին: Այստեղ իրենք իրենց դրեցին անելանելի վիճակում: Բայդենով հաղթել չէին կարող, ինչպես ցույց տվեցին դեբատները, կայացած այլ թեկնածու էլ պարզապես չունեին: Սխալ 3. Քամալա Հարիս: Դեմոկրատները բնականաբար չկարողացան կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել: Բայդենին շարքից հանելուց հետո նրանք չափազանց քիչ ժամանակ ունեին նոր թեկնածու գտնելու և նրան կայացնելու համար: Այս կարճ ժամանակահատվածը բավարար չէր ցածր վարկանիշով փոխնախագահին բարձր վարկանիշով թեկնածու կերտելու գործում: Սխալ 4. Փոխնախագահի թեկնածու: Թիմ Ուոլցը նույնպես չկարողացավ միավորող ուժ հանդիսանալ և իր շուրջ այնքան էլեկտորատ հավաքել, որ օգտակար լիներ կուսակցությանն ու թեկնածու Հարիսին: Սա իհարկե հիմնական, բայց ոչ ամբողջական սխալների ցանկն է: Այս ամենի արդյունքում դեմոկրատները կորցրեցին Սպիտակ Տունը, Սենատը, Պալատը, ինչպես նաև ընտրողների ձայների մեծամասնությունը»,- գրել է նա:
    15:30
    09.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Նրանց կարող են սպանել, եթե Թրամփը ղեկավարի. սև օրերի են սպասում ԱՄՆ Վիսկոնսին նահանգում
    Սև օրերի են սպասում ԱՄՆ Վիսկոնսին նահանգում: Մինչև ընտրությունների օրը «տատանվող» Վիսկոնսինը, ի վերջո, հանրապետական Թրամփին ընտրեց, բայց ոչ նահանգի կենտրոն Մեդիսոնը: Քաղաքում մարդիկ հիասթափված են, զայրացած ու տագնապած:
    15:20
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Մեկնարկել է ուսուցիների կամավոր ատեստավորումը. Անդրեասյանն այցելել է Աշտարակի քննական կենտրոն
    Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարի իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Ատեստավորման փուլի առաջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման 35 կենտրոններում իրականացվում է «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը: Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց: Նախարարը շրջել է քննական սենյակում, զրուցել ուսուցիչների հետ ատեստավորման անցկացման նոր՝ էլեկտրոնային եղանակի մասին և հաջողություն մաղթել նրանց: Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել են գերարագ ինտերնետային կապով: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել է ավելի քան 6 հազար մանկավարժ: Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Նոր ձևաչափով անցկացվող ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով ուսուցիչները քննական կենտրոնում պետք է լինեն մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը: Քննական յուրաքանչյուր կենտրոնում ուսուցիչները կստանան տեխնիկական աջակցություն՝ համակարգ մուտք գործելու և այլ հարցերով:
    15:15
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հորդանանն Ադրբեջանի ճնշման ներքո «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից հետ է կանչել «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը
    Հորդանանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից հետ է կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը պետք է ներկայացվեր «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Deadline-ը հայտնում է, որ Հորդանանի որոշումը կայացվել է Ադրբեջանի ճնշումների ներքո։ ««Տունս քաղցր ա» ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, ով երազում է ատամնաբույժ դառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իր հայրենի գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ ստիպված է լինում հեռանալ, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում է ավերված հայրենիք: Deadline-ի հոդվածում նշվում է, որ Հորդանանի կողմից ֆիլմի ընտրությունը առաջացրել է բողոքի ալիք Ադրբեջանում, որտեղ հայ բնակչության դեմ ռազմական գործողություններից տուժածների ցավալի պատմությունը դիտարկվել է որպես հակաադրբեջանական դիրքորոշում։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու հարցով, ինչն էլ, ի վերջո, տեղի է ունեցել, ինչի հետևանքով Հորդանանը ներկայացված չի լինի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմի ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին իրենց հիասթափությունն են հայտնել և նշել. «Մեր թիմի համար սա շատ տխուր նորություն է. երեխայի՝ իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին հուզական, անձնական պատմությունն արգելել և լռեցրել են: Որպես վավերագրական ֆիլմեր ստեղծողներ՝ այս գրաքննությունը մեզ ավելի քան երբևէ ստիպում է կիսվել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությամբ, որն արտացոլում է աշխարհի անթիվ ժամանակակից երեխաների փորձը, ովքեր արժանի են ազատ երազելու՝ առանց պատերազմների և բախումների սպառնալիքի»։ Այն բանից հետո, երբ Հորդանանը ֆիլմը հանել է «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգից, Կինոակադեմիան կինոգործիչներին ասել է, որ նրանք կարող են «Տունս քաղցր ա» ֆիլմը ներկայացնել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, եթե հետևեն ընտրության ստանդարտ ընթացակարգերին: Նկարահանող խումբը փորձել է նախընտրական փուլ կազմակերպել ԱՄՆ-ում։ Հայրապետյանը և Հուրանին նշել են, որ այժմ կազմակերպում են ֆիլմի առաջնային ցուցադրությունը ԱՄՆ-ում, որը տեղի կունենա Լոս Անջելեսի «Laemmle Theatres»-ում՝ սկսած նոյեմբերի 29-ից։ «Մենք ձգտում ենք կիսել մեր իրական պատմությունը՝ չնայած առկա խոչընդոտներին»,- նշել են նրանք։ «Տունս քաղցր ա» ֆիլմը հուլիսին Ամմանում կայացած Հորդանանի միջազգային կինոփառատոնում ստացել է երեք մրցանակ՝ լավագույն արաբական վավերագրական ֆիլմի ժյուրիի մրցանակ, հանդիսատեսի մրցանակ և Միջազգային կինոքննադատների մրցանակ (FIPRESCI): Ֆիլմի պրեմիերան կայացել է հունիսին Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ Մեծ Բրիտանիայի հեղինակավոր վավերագրական կինոփառատոնում, որտեղ այն նոմինացվել է «Լավագույն միջազգային դեբյուտ» անվանակարգում։ «Տունս քաղցր ա» ֆիլմի սցենարի համաձայն՝ 11-ամյա Վրեժը մեծացել է Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանում՝ տեսնելով պատերազմների դժվարություններն ու ավերածությունները։ Նրա տատը կանխատեսում է, որ իր թոռը մի օր կդառնա պատերազմի մասնակից։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են երեխայի մանկության երազանքները հայտնվում վտանգի տակ, երբ նրա իրական կյանքը լցվում է ռազմականացված կրթությամբ ու բռնություններով։ Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը որոշման հետ կապված դեռ մեկնաբանություն չի տվել։
    15:00
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կիրանցի գյուղատնտեսական հողերի հասանելիության հարցը մնում է չլուծված․ Sputnik Արմենիա
    Սահմանագծումից հետո Տավուշի մարզի Կիրանց համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերի հասանելիության հարցը շարունակում է չլուծված մնալ։ Դեռ հունիսին Sputnik Արմենիան գրել էր, որ Կիրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի մոտ գտնվող գյուղատնտեսական հողերին հասանելիության հետ կապված խնդիրներ կունենան։ Հիմնական ճանապարհն անցնում էր նախկին Խերիմլի գյուղով, որ հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել։ Այն ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ ասացին, որ հարցին կարելի է անդրադառնալ սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո։ Ավելի ուշ մենք նոր հարցում ուղարկեցինք ՏԿԵՆ` հետաքրքրվելով, թե արդյոք խնդիրը լուծվել է։ «Այս պահին լուծում չկա»,-հայտնեցին նախարարությունից: Տեղի բնակիչներն ու հողատարածքների սեփականատերերն իրենց հերթին մեզ հետ զրույցում ասացին, որ բերրի հողերը, որտեղ նախկինում ցորեն էին ցանում, հիմա անմշակ են մնում: Այնտեղ կարելի է հասնել մեկ այլ, համեմատաբար դժվարանցանելի ճանապարհով (ամենագնացներով)։ Գյուղացիները չեն շտապում այդ հողերը մշակել անվտանգության խնդիրների պատճառով։ Մի կողմից նրանք մտավախություն ունեն, որ նոր սահմանին հայտնված հատվածները կարող են ականապատվել։ Մյուս կողմից` սահմանազատումից հետո ադրբեջանցի սահմանապահները շատ մոտ են դիրքավորվել` նախկին հարևան Խերիմլի գյուղի տարածքում, անմիջապես այդ հողամասերի հարևանությամբ։ Հողատերերից ոմանք սահմանազատում/սահմանագծումից հետո այնտեղ առհասարակ չեն գնացել։ Ավելին, այդ տարածքներ այցելելը խնդրահարույց է նաև հայաստանցի սահմանապահների հետ համաձայնեցնելու անհրաժեշտության պատճառով։
    14:45
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ժոզեպ Բորելը Կիևում է․ սա նրա վերջին այցն է Կիև՝ որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար
    ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիևում է։ «Կիևում եմ 5-րդ այցով Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, որպես ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ։ ԵՄ աջակցությունն Ուկրաինային իմ անձնական առաջնահերթությունն էր իմ մանդատի ժամանակ և կմնա ԵՄ օրակարգի բարձրակետում»,- մեկնաբանել է Բորելը։
    14:40
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին. քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, Լիբանանում տիրող իրավիճակը
    Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Դեսպանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Լիբանանում տիրող իրավիճակին։ Արամ Ա կաթողիկոսը նշված թեմաների շուրջ ներկայացրել է իր պատկերացումները։ Նշվում է, որ դեսպանը Արամ Առաջինի իրազեկել է Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև արտաքին քաղաքական զարգացումների մասին։
    14:30
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Սիլիկյան թաղամասում խճաքարով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
    Այսօր՝ նոյեմբերի 9-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել «Հյուսիս-հարավ» նոր կառուցված ճանապարհի Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի ժողովրդին հայտնի «4-րդ գյուղի» ճանապարհին՝ Շերամի փողոցում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Howo» մակնիշի խճաքարով բարձված բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ հայտնվելով քաղաքացու սեփականություն հանդիսացող տարածքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար հետևանքով 1 հոգի, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ուղևորն է եղել, տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ Ականատեսներից մի քանիսը նշում էին, որ հավանաբար ավտոմեքենան տեխնիկական խնդիր է ունեցել ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա կբախվեր մի քանի ավտոմեքենաների։
    14:15
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    «Մանկական Եվրատեսիլ-2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ
    Առաջին ալիքը տեղեկացնում է, որ «Մանկական Եվրատեսիլ-2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում ներկայացնելու է Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն: Նա մեծացել է երգիչների ընտանիքում և երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից: Լեոյի սիրելի արտիստներն են Մայքլ Ջեքսոնը, Ֆրենկ Սինատրան, Ջասթին Թիմբերլեյքը և Թեդի Սվիմսը: Երաժշտությունից զատ հետաքրքրված է նաև ֆուտբոլով և ընթերցանությամբ: «Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:
    14:00
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է ավելացնել երկրի պաշտպանական ծախսերը
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտադիր է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից մի քանի շաբաթ անց հրապարակել երկրի պաշտպանական ծախսերն ավելացնելու ու ՀՆԱ-ի 2.5 տոկոսին հասցնելու ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Telegraph-ը՝ նշելով, որ այդ քայլը միտված է լինելու Սպիտակ տան նոր ղեկավարի հետ հարաբերությունների կարգավորմանը: Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ռազմական ծախսերի ավելացման երկար սպասված ժամանակացույցն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի գարնանը, քանի որ լեյբորիստները ձգտում են կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի նոր նախագահի հետ: Պարբերականի գնահատմամբ՝ այդ քայլը կարող է Թրամփի հետ հաշտության ինքնատիպ դրսևորում լինել՝ հաշվի առնելով, որ վերջինս նախկինում բազմիցս քննադատել է եվրոպացի դաշնակիցներին՝ հորդորելով ավելացնել սեփական պաշտպանության ծախսերը և այդ բեռը չթողնել ԱՄՆ-ի ուսերին: Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը պաշտոնյաներին հանձնարարել է առաջարկություններ պատրաստել երկրի տնտեսության վրա Թրամփի նախագահության ազդեցության, ինչպես նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների վերաբերյալ: Թեև պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2.5 տոկոսին հասնելու ճշգրիտ ժամկետը դեռ որոշված ​​չէ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Բեն Ուոլեսը գործող վարչապետին կոչ է արել դա իրագործել մինչև 2028 թվականը, այնուհետև՝ մինչև 2030 թվականը ծախսերը հասցնել 3 տոկոսի: Ուոլեսը գտնում է, որ դա է Բրիտանիայի առաջատարությունը պահպանելու և ժամանակակից զինված ուժեր ստեղծելու միակ միջոցը: Ներկայում Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի մոտ 2.2 տոկոսը։ Դա գերազանցում է 2 տոկոսի թիրախը, որը ՆԱՏՕ-ն սահմանել է իր անդամների համար: Այդ ցուցանիշով Մեծ Բրիտանիան 8-րդն է ՆԱՏՕ-ին անդամակցող 32 երկրների շարքում: Ռազմական ծախսերի ավելացումը մինչև 2.5 տոկոսի Բրիտանիային թույլ կտա բարձրանալ 4-րդ հորիզոնական:
    13:45
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա մեզ համար գոյության կռիվ է․ Ալվինա Աղաբաբյան
    «Մեր այս տարածքային կորուստների շղթան հավերժ է լինելու, ավելի ճիշտ` մինչև վերջին բուռ հողը, քանի չկա պայքար, իսկ պայքարը ծնվում է նպատակից»,-համոզված է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համահիմնադիր Ալվինա Աղաբաբյանը։ «Այն օրը, երբ հայոց ՀՈՂԱՀԱՎԱՔԸ դառնա մեր ուղեղներում և պետականության հիմքում դրված ազգային նպատակ, մեր պատմության անիվն այլ ուղիով կգնա։ Այսօր մենք ունենք Արարատ կոնյակի գործարան, զբոսաշրջային գործակալություն, բանկ, առողջարան, ճանապարհաշինական ընկերություն, քանթրի քլաբ, ռեստորան, թենիսի ու ֆուտբոլի ակումբներ, հյուրանոց, ամսագիր, անգամ մսի ու ձկան խանութ, բայց Արարատը վերադարձնելու նպատակ չունենք ու չենք էլ ունեցել, դրա համար էլ չպահեցինք Արցախը։ Եթե հիմա մեր առաջ նպատակ չդնենք վերադարձնել Շուշին, Հադրութը, Վարանդան ու Մեխակավանը, Ակնան ու Կովսականը, հաջորդը Երևանն ենք կորցնելու․․․ .Եթե հայոց ՀՈՂԱՀԱՎԱՔԸ չդառնա մեր պետականության հիմքում դրված ազգային նպատակ, .եթե հայոց ՀՈՂԱՀԱՎԱՔԻ ազգային նպատակը պաշտպանված չլինի պետության կողմից իրավականորեն, .եթե հայ ազգը կրողը չլինի հայոց ՀՈՂԱՀԱՎԱՔԻ ազգային նպատակի, մենք պարտության, ամոթի, խայտառակության, պատվազրկման նորանոր նոյեմբերի 9-ներ ենք ունենալու։ Մեր ոչնչացումն անթաքույց ցանկացող թշնամու առկայության պարագայում, ինչպիսին որ թյուրքն է, սա մեզ համար գոյության կռիվ է։ Կենդանի մնալու ու կռվում հաղթած դուրս գալու համար Հայկական լեռնաշխարհը վերահայեցնել է պետք․․․»,- գրել է Աղաբաբյանը։
    13:30
    09.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Մեքսիկայի սահման են շտապում միգրանտների նոր քարավաններ. աղաչանք՝ Թրամփին, ահ ու սարսափ՝ Թրամփից
    Այս շաբաթ փաստացի Սպիտակ տուն վերադարձած Դոնալդ Թրամփի աղմկահարույց խոստումներից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներ ապօրինի ներգաղթայլների մուտքի արգելքն է: Նախընտրական հավաքների ժամանակ Թրամփը բազմիցս խոսել է նաև զանգվածային տեղահանությունների՝ իր ծրագրերի մասին, որոնք, ըստ նրա, կբարելավեն ոչ միայն սահմանային իրավիճակը, այլև հանցավորության դեմ պայքարը:
    13:25
    09.11.24
    Ավելին