Լրահոս

2024-11-09
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ի ներկայացուցիչները մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում» քննարկմանը
    Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 7-8-ը մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում։ Բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր-սեղան քննարկմանը։ Միջոցառման շրջանակում պետական իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկվել են անվտանգության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ԶՈՒ-ում կարգապահության, հոգեկան առողջության բարելավման, պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, անկախ վերահսկողական հաստատությունների հզորացման, խորհրդարանական վերահսկողության և այլ հարցեր։ Միջազգային լավագույն փորձի և մոտեցումների զուգադրմամբ ներկայացվել են ոլորտային խնդիրներին լուծումներ գտնելու տարբեր մեխանիզմներ։ Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը նիստի շրջանակում հանդես է եկել առանձին ելութով։ Իր խոսքում նա անդրադարձել է տարբեր երկրներում գործող զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող օմբուդսմանական հաստատությունների մոդելներին (ԶՈՒ կազմում ընդգրկված, Ընդհանուր, Բացառիկ իրավասություն ունեցող և այլն)։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Հայաստանում ունի ընդհանուր (միասնական) մանդատ, որի ներքո Պաշտպանի առաջնահերթություններից են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների և ընդհանուր առմամբ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։ Կարևորվել է փոխվստահելի ու բարձր մակարդակի համագործակցությունը անվտանգության ոլորտի իրավասու պետական մարմինների, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների հետ: «Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կայացած հաստատություն է, որը գործում է հստակ սկզբունքների և սահմանադրական հիմքերի վրա։ Մեզ համար այդ հիմքերի էլ´ ավելի ամրապնդումն ու հզորացումը, մարդկային, ֆինանսական և մասնագիտական կարողությունների շարունակական և հետևողական զարգացումն ունեն սկզբունքային նշանակություն և այդ ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ»,- նշել է Անդրանիկ Եղոյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի կողմից՝ Ազգային ժողովի և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ։
    13:15
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված մեքենաներ՝ ձերբակալվածներին տեղափոխելու համար
    ՆԳՆ բարեփոխումների շրջանակում բարելավվում են նաև ձերբակալվածներին ուղեկցող ստորաբաժանումների աշխատանքային և ձերբակալված ու կալանավորված անձանց տեղափոխման պայմանները: Նոյեմբերի 8-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը ծանոթացել են հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին։ Դրանք տրամադրվելու են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային այն ստորաբաժանումներին, որոնց տրված է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։ ՆԳ նախարարությունը ձեռք է բերել 22 հատուկ տրանսպորտային միջոց, որոնցից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մեքենաներում կա միջազգային չափորոշիչներին համապատասխան կահավորված երեք խուց, որոնք ապահովված են օդորակման և հակահրդեհային համակարգերով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով մեքենաները կահավորված են նաև հատուկ լուսաձայնային ազդանշաններով: Մեքենաները կգործարկվեն այսօրվանից՝ ապահովելով ձերբակալված ու կալանավորված անձանց միջազգային ստանդարտներին համապատասխան և արժանապատիվ տեղափոխում։
    13:00
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ես անմահ եմ, ուժեղ եմ, մի աչքո՞վ եք ինձ նայում». պատերազմի ավարտին զոհվեց կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանը․ News.am
    2020թ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից, Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ, լայնամասշտաբ, պլանավորած հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Հոկտեմբերի 14-ին Մեհրաբի զորամասի լավագույն մարտկոցը տեղափոխվեց Մեխակավան (Ջաբրաիլ)։ Մկրտչյան Հայկազը, հուլիսյան մարտերից դեռ չհագեցած, ավելի շատ ական էր կրում իր ականանետի մոտ, որպեսզի զգալի վնաս պատճառի հակառակորդին։ Մկրտչյան Հայկազի հաշվարկը 4 օրվա ընթացքում կատարել է մոտ 300 կրակոց, վերջում հասցնելով դրանց թիվը 1000-ի։ Մարկոտցը մասնակցել է Ջրականի, Ծակուռիի, Թաղավարտի, Դրախտիկի, Ազոխի, Վերին Թաղերի, Կարմիր Շուկայի համար տրվող մարտերին։ Հայկազը պատերազմի ընթացքում 1-ին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, բայց երազանքը մնաց անկատար….
    12:45
    09.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Նոյեմբերի այդ օրը. պարտության 4-րդ տարին
    Հայլուր 12։30 Նոյեմբերի այդ օրը. պարտության 4-րդ տարին
    12:30
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա Սիրունյանի թեկնածության հետ կապված․ «Հրապարակ»
    Բանն այն է, որ ՔՊ շարքերում, այս թեկնածության հետ կապված, խուլ դժգոհություն կա, սակայն եթե վերեւից ստանան քաղաքական հրահանգ, ապա հլու-հնազանդ կողմ կքվեարկեն նրա թեկնածությանը։ Փակ հանդիպման ընթացքում հիմնականում խոսել է Սիրունյանը, ներկայացրել իր անցած ուղին եւ տեսլականը՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքի առնչությամբ։
    12:15
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն դեմ է հայտարարություն ընդունելուն․ «Հրապարակ»
    «Ադրբեջանական ագրեսիայի և արցախահայության բռնի տեղահանման հետևանքով ավելի քան 1 տարի ապօրինաբար գերության մեջ են պահվում Արցախի Հանրապետության բազմաթիվ հայազգի քաղաքացիներ, իրենց տունն ու հայրենիքը պաշտպանող անձինք, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքվի բանտերում մեր հայրենակիցներին պահելն ու խոշտանգելը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչ օրս, այլև առկա բանակցային գործընթացում մարդկային կյանքերը, ազատությունն ու արժանապատվությունը որպես ճնշման միջոց օգտագործելու փորձ»։
    12:12
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Զինված հեղաշրջման փորձը տարեց «խոպանչիներն» են «բացահայտել»․ «Հրապարակ»
    Մենք նաև գրել էինք, որ կառավարության շենքի մոտ ակցիա անող անձը՝ Արսեն Ավետիսյանը, բազմիցս հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ 
    12:08
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևի նյարդային ջղաձգումները պատահական չեն. Տիգրան Աբրահամյան
    Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ի առիթով ծրագրային ելույթ է ունեցել, որտեղ, բացի ավանդական քարոզչական առաջնահերթություններից ու սպառնալիքներից, ստորացուցիչ բնույթի հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի իշխանության և նրա ղեկավարի հասցեին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Որքան էլ սպասելի էր, այնուամենայնիվ, բավականին տհաճ է, որովհետև այստեղ խնդիրը միայն նիկոլներն ու նրանց իշխանությունը չէ, սրանք նաև մեր երկրի ու ժողովրդի արժանապատվությանը հասցվող հարվածներ են: Ալիևը հպարտանում է, որ ստիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով: Շարունակելով իր խոսքն Ադրբեջանի նախագահը հիշեցնում է, որ այս տարի էլ ստիպել է Փաշինյանին` հանձնել հայտնի 4 գյուղերը. սա էլ սրանց խոստացած «սահմանազատումը»: Սպառնալիքների առումով, Ալիևը խոսում է Հայաստանի ապառազմականացման ու, այսպես կոչված, փախստականների Հայաստան վերադարձի մասին, ընդ որում` դա ակնհայտ սպառնալիքի լեզվով է հնչում: Սա է փաշինյանական քաղաքական կուրսի ծանր հետևանքը` հայաստանյան իշխանության շողոքորթության, անվերջ զիջողականության պատրաստակամության, գլխիկորության, ադրբեջական քաղաքական գծի շրջանակներում գործելու պայմաններում, Ալիևը հոխորտում է, շանտաժի գնում, սպառնում և անարգում հայաստանյան քաղաքական վերնախավին: Յուրաքանչյուր պարտություն, զիջում, անարժանապատվություն դրսևորում մեր գլխին նոր պատերազմ ու պարտություն է բերելու: Փաշինյանական իշխանության ամոթալի էջը պետք է փակել, հակառակ դեպքում սրանք մեր ժողովրդի գլխին նոր ողբերգություն և բռնի տեղահանություն են բերելու: ՀԳ. Ալիևի նյարդային ջղաձգումները պատահական չեն, նրանք լավ գիտեն ու տեսել են, թե ինչ է լինում, երբ գլուխ է բարձրացնում գաղափարական հայը»,-գրել է Աբրահամյանը։
    12:00
    09.11.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 09.11.2024
    Մամուլի տեսություն 09.11.2024
    11:50
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Ջրառատ գյուղում․ տուն է այրվում
    Նոյեմբերի 9-ին, ժամը 08:26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
    11:45
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի «սրտի թեկնածուն» շարունակում է մնալ Գրիգոր Մինասյանը․ «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարությունում փակ ձևաչափով նիստի ժամանակ աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին՝ հրաժեշտ տալով արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանին։
    11:40
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք․ «Ժողովուրդ»
    2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին մի փաստաթուղթ, որով ավարտվեց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը. այն կոչվեց «Եռակողմ հայտարարություն», որն ընդգրկում էր 9 կետեր: Դրանք են.
    11:34
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազոլինի մանրածախ առևտրով զբաղվող ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, հարկերը չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2020 թվականի հունվար ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում թաքցրել են ընկերության հարկման օբյեկտը: Մասնավորապես՝ վաճառքներ իրականացնելիս չեն տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։ Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վեց անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով կետով, հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։ Չորս անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ երկուսի նկատմամբ՝ համակցված՝ գրավ և բացակայելու արգելք։ Նախաքննության ընթացքում ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 118 000 000 ՀՀ դրամ։
    11:30
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հազվագյուտ արևային հալո․ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել
    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Հազվագյուտ արևային հալո, որը նկարված է արեւածագի ժամանակ»։
    11:17
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Շիրակի մարզում
    Նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    11:06
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:00
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Նոր Խարբերդում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքը
    Երեկ՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ 6-րդ փողոցում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունցել, որի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ․-ն է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 4-րդ և 5-րդ փողոցների հատման վայրում, գերեզմանոցների մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել մի կողմից մահացած Դավիթ Պ․-ի, վերջինս ընկեր, Արարատի մարզի բնակիչ 16-ամյա Գոռ Գ․-ի, իսկ մյուս կողմից Երևանի բնակիչ 22-ամյա Հարություն Ա․-ի, Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Գևորգ Բ․-ի, 25-ամյա Արմեն Բ․-ի և 21-ամյա Աշոտ Գ․-ի հետ, որի ընթացքում էլ Դավիթ Տ․-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
    10:45
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ով կփոխարինի Կամսար Բաբինյանին․ «Հրապարակ»
    Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբինյանի փոխարեն վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել Աջափնյակի նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է զոհվածների ծնողների հետ ունեցած աղմկահարույց միջադեպից, երբ 2022-ին երթ անող ծնողներին «փնթիներ» էր անվանել։ 2022-ին նա Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն էր։
    10:30
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.01 դրամ:
    10:15
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։
    10:00
    09.11.24
    Ավելին