Լրահոս
2024-11-12
-
ՔաղաքականՀայատյացությունն Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է և հետևողականորեն գեներացվում. «Գեղարդ» հիմնադրամի տնօրենՀայատյացությունն Ադրբեջանում պետական մակարդակով առաջ մղվող քաղաքականություն է, որը շարունակվում է նաև 44-օրյա պատերազմից հետո: Այդ համատեքստում հայերի հանդեպ հետևողականորեն ատելություն է գեներացվում, խրախուսվում է հայասպանությունը, տարբեր հանգամանքներում հայերին սպանած անձանցից կերտում են հերոսի կերպար, արժանացնում ամենաբարձր պարգևների՝ ընդհուպ մինչև ազգային հերոսի կոչման: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պատմաբան Ռոբերտ Ղազարյանը: «Այսօր հայատյացությունն ադրբեջանական պետական քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է և նպատակաուղղված տարվում է հատկապես ներքին լսարանին գրգռելու համար, որովհետև կարիք կա ադրբեջանական հասարակությանն անընդհատ շեղել որոշ հարցերից և կենտրոնացնել այդ ուղղությամբ։ Պետության հիմքում ի սկզբանե դրված այդ երևույթը 2020 թվականի պատերազմից հետո սրվել է՝ հայությանն ու Հայաստանին ավելի մեծ վնաս հասցնելու նպատակով։ Հետապնդելով կոնկրետ շահեր՝ ադրբեջանական պետությունը հայատյացության մեջ ներարկում է հսկայական գումարներ, և այնպիսի տպավորություն է, որ այդ ամենը երբևէ կանգ չի առնելու»,- ասաց Ղազարյանը։ Նա տեղեկացրեց, որ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ամենօրյա ռեժիմով մոնիթորինգի է ենթարկում ադրբեջանական մամուլը, և, եթե կարիք կա որևէ կերպ հակադարձելու, ապա դա արվում է հավուր պատշաճի։ «Հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի ճշմարտությունը, որը ներկայացվում է պատմական կոնտեքստում և հիմնված է պատմական աղբյուրների վրա, մատուցվի և՛ մեր հասարակությանը, և՛ միջազգային հանրությանը Ռուսաստանում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, ինչու չէ՝ նաև ադրբեջանցիներին, թեև հարևան երկրի ժողովուրդը պատրաստ չէ ընդունել մատուցվող ճշմարտությունը, որովհետև գտնվում է պետական տոտալ քարոզչության ներքո»,- ասաց հիմնադրամի տնօրենը։ Ղազարյանը հավելեց, որ ադրբեջանական լրատվական դաշտն ամբողջությամբ վերահսկվում է պետության կողմից, իսկ ընդդիմադիր կամ պետական քարոզչությունից դուրս խոսող մարդկանց ձայնը շատ արագ լռեցվում է։ «Եթե անգամ այդ մարդիկ չեն լռում, նրանց նկատմամբ հարուցվում են շինծու քրեական գործեր, նրանք բանտարկվում են։ Այդ կերպ փորձ է արվում փակել այլախոհների բերանը։ Տոտալ վերահսկողության պահմաններում հնարավոր չէ այնտեղ ճշմարիտ խոսք հնչեցնել, ասվում է միայն այն, ինչ ցանկանում են իշխանությունները։ Եթե ընդդիմադիրներն ու այլախոհները փորձում են խոսել Ադրբեջանից դուրս, օրինակ՝ Եվրոպայում, ալիևյան ռեժիմը նույնիսկ այնտեղ հասնում է մարդկանց։ Կան փաստեր, որ նույնիսկ պատվիրվել են ընդդիմադիր գործիչների սպանություններ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է միջազգային հանրությանը, որ դեմ չէ Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց մյուս կողմից անթաքույց կերպով ցույց է տալիս իր հայատյացությունը նույնիսկ նախագահի մակարդակով և շարունակում նորանոր պահանջներ ներկայացնել հայկական կողմին։ Ըստ Ղազարյանի՝ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ Ադրբեջանի ցանկությունն իրականում այն է, որ այդ պայմանագիրը կնքվի ադրբեջանական կողմի համար շահավետ պայմաններով, որպեսզի առավելագույն չափով օգուտ քաղեն այդ պայմանագրի կնքման գործընթացից և վերջնարդյունքից։ «Գեղարդ» հիմնադրամի տնօրենի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացությանը պետք է հակադարձել և՛ պետական, և՛ հանրային մակարդակով, ինչն արվում, պարզապես անհրաժեշտ է այդ ամենն ավելի ինտենսիվացնել և աշխատել նաև հայ հասարակության հետ, որպեսզի մեր քաղաքացիների մի մասն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները չընդունի որպես ճշմարտություն։ «Հայատյացության վերաբերյալ միջազգային հանրությանն ապացույցներ ներկայացնելու համար շատ բան պետք չէ անել, որովհետև բոլորն էլ տեսնում են այդ ամենը, և տվյալ երևույթը չի էլ թաքցվում Ադրբեջանում։ Այլ խնդիր է, որ տնտեսական և քաղաքական շահերից ելնելով՝ որոշ երկրներ չեն ցանկանում բարդացնել իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Ելնելով այդ մոտեցումից՝ նրանք շատ հարցեր չեն բարձրաձայնում։ Ամենագործնական քայլը կլիներ այն, որ ալիևյան ռեժիմի նկատմամբ սահմանվեին պատժամիջոցներ, սակայն դա չեն անում, որովհետև հստակորեն առաջնորդվում են իրենց շահերով։ Արդյունքում մնում են միայն միջազգային իրավապահ և իրավապաշտպան կառույցները՝ գումարած մեր դիվանագիտությունը, որը ձգտում է տարբեր խողովակներով հայատյացությանն առնչվող հարցը բարձրաձայնել։ Չպետք է հուսալքվել, այլ անընդհատ այդ ուղղությամբ աշխատել, որովհետև դա մեզ համար ամենակարևոր խնդիրներից մեկն է, որն, անշուշտ, պետք է լուծենք»,- եզրափակեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրենը։Ավելին11:5012.11.24 -
ՔաղաքականՆոյեմբերի 19-ի ավագանու նիստի 20 նախագծերից 20-նն էլ չզեկուցվող է. էլ ինչի՞ ենք հավաքվում. Մեսրոպ ՄանուկյանԵրևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը անդրադարձել է ավագանու նոյեմբերի 19-ի նիստի օրակարգին՝ ներկայացնելով, թե ինչու է օրակարգում ընդգրկված 20 հարցերից 20-նն էլ չզեկուցվող: Մանրամասն՝ տեսանյութում:Ավելին11:4012.11.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ։Ավելին11:3012.11.24 -
ՀասարակականՎարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով․ ՆԳՆ ոստիկանություն«Հարգելի´ քաղաքացիներ, ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Ավելին11:2112.11.24 -
Մամուլի տեսությունԶբոսաշրջիկների թիվը նվազում է, պետությունն էլ ուզում է նոր վարկ վերցնել․ «Փաստ»Իրականում պատճառները բավական շատ են՝ ծանր հետևանքներով: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն արձանագրում է, որ միայն այս տարվա տասն ամսվա կտրվածքով մոտավորապես 70 հազար ռուս զբոսաշրջիկ քիչ է եկել Հայաստան, գումարած՝ Ռուսաստանից տրանսֆերտները նվազել են: «Դա ազդել է մեր հանրային սննդի ցուցանիշների, ինչպես նաև մեր մանրածախ առևտրի վրա: Բազմաթիվ փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներ արձանագրում են, որ իրենց շրջանառությունն իջել է, ռուսները նվազել են, նրանց վճարումները նվազել են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը՝ հավելելով, որ հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա միանշանակ իր բացասական ազդեցությունն է թողնում ՄԻՐ քարտերի սահմանափակումը:Ավելին11:1512.11.24 -
ՔաղաքականՄիրզոյանը և Բենջամին Դուսան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջՆոյեմբերի 11-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուսայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության, առևտրի խթանման հնարավորությունները՝ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով նպաստել գործարար կապերի ակտիվացմանը, այդ թվում՝ ներդրումների խրախուսման միջոցով։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, այս ճանապարհին համախոհ գործընկերների հետ համագործակցության և աջակցության կարևորությանը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արժևորում է Շվեդիայի, ինչպես նաև ԵՄ այլ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կարողությունների ամրապնդման գործում։ Արարատ Միրզոյանը և Բենջամին Դուսան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության կարևորությունը՝ որպես ներկա պայմաններում կայունության ապահովմանը նպաստող գործոն։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Հայաստանը որդեգրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման օրակարգ, որն իր հերթին կարող է դրական նախադրյալներ ստեղծել տարածաշրջանային տնտեսական զարգացման, տարածաշրջանային կապուղիների՝ Արևմուտք-Արևելք լոգիստիկ ցանցում արդյունավետ ներգրավման համար։Ավելին11:0912.11.24 -
Մամուլի տեսությունԵրկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ»Հարկավ, շատերն էին այս համաժողովը դիտարկում որպես հնարավորություն՝ Ադրբեջանի վրա հավել յալ ճնշում գործադրելու և, օրինակ՝ Բաքվի կողմից բանտարկված՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու այլ պատանդների վերադարձին հասնելու համար: Շատերը, բայց ոչ ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Փաշինյանի: Ի՞նչ է ցույց տալիս այս ամենը:Ավելին11:0512.11.24 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին:Ավելին11:0012.11.24 -
ՀասարակականԲախվել են «Mazda»-ն ու «ЗИЛ 130»-ը․ վիրավոր կաՆոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Գյումրի M1 ավտոճանապարհի 37 կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և «ЗИЛ 130» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին10:5012.11.24 -
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը` մազից կախված. սպասում են «ՍՄՍ հաղորդագրությանը»․ «Ժողովուրդ»Չնայած Անդրանիկ Քոչարյանի ջանքերին՝ թեման ամեն գնով փակելու, Փաշինյանի հետ լեզու գտնելու, այնուամենայնիվ ՔՊ-ականների մի մեծ խումբ լուրջ է տրամադրված նրա պաշտոնանկությունը գլուխ բերելու հարցում: Իշխանականները թեման դեռ փակ չեն համարում, մեծամասնությունը կողմ է Քոչարյանի պաշտոնանկությանը, սակայն սպասում են Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ով էլ իր հերթին շարունակում է այս թեմայով լռություն պահպանել ու դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնում:Ավելին10:4012.11.24 -
ՀասարակականԳործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 13-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:Ավելին10:3112.11.24 -
ՔաղաքականՀՀ ՄԻՊ-ը Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը շնորհավորել է նրան կարևոր հանձնառությունը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Պաշտպանը հյուրին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների, քաղաքացիական, սոցիալ֊տնտեսական իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտները։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանն անդրադարձել է ընտանեկան, գենդերային հիմքով բռնության կանխարգելմանը և Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ աշխատանքների կարևորությանը։ Իր հերթին դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։Ավելին10:2112.11.24 -
Մամուլի տեսությունԱԺ հերթական նիստի օրակարգում երկու նախագիծ է ընդգրկված` «Քյարամյանի դեմ»․ «Հրապարակ»Մեկով քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների համար կսահմանվի կարգապահական պատասխանատվության հատուկ մեխանիզմ, քանի որ նշված մարմինների ղեկավարներին և տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հատուկ կարգավորումներ սահմանված չեն եղել մեր օրենսդրությամբ: Երկրորդով ԱԺ-ն ուզում է օրենքով իրեն հաշվետու դարձնել ՔԿ, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարներին, այնպես, ինչպես հաշվետու են գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, ՀՌՀ նախագահը և այլ պաշտոնյաներ։ Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և մի խումբ ՔՊ-ականներ։Ավելին10:1212.11.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀայաստան է այցելել ՌԴ ԱՀԾ պաշտոնյաների պատվիրակություն և ներկայացրել իրենց տնօրինած ինֆորմացիան, թե որոշ կազմակերպություններ և իշխանության ներկայացուցիչներ ինչ գումարներ են ստանում Արևմուտքից` հակառուսական պրոպագանդայի համար։Ավելին10:0812.11.24 -
Մամուլի տեսությունԽմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել․ «Ժողովուրդ»Կոնջորյանը «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության (ՀԺԱՄ) անդամ էր, որտեղից դուրս է եկել չբացատրված պատճառներով: Միայն հայտնի է, որ նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ էր, հասցրեց իր հարսանիքի քավոր դարձնել Էդմոն Մարուքյանին և քայլում էր դեպի լուսավոր ապագա: Այդ ճանապարհին նա, կարծես թե, այնքան էլ չէր հավատում իր քաղաքական ապագային, դրա համար, թերևս, բեռնատար «Հունդայի» էր գնել, որպեսզի ինչ-որ գործունեություն ծավալեր: Բայց 2018-ից Կոնջորյանը նաև իր քավոր Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից էլ դուրս եկավ` տեղավորվելով իշխող թիմի ներսում: Եվ այդ ընթացքում նրա «բեռնատար» ավտոմեքենան 2022 թվականի հայտարարագրում դարձավ «մարդատար»: Ավելին՝ մարդատար ավտոմեքենան նա վաճառեց իր հարազատ եղբորը 3 միլիոն դրամով` նույն օրը եղբորից գնելով 9 միլիոն դրամ արժողության «Տոյոտա» մեքենան։Ավելին10:0512.11.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։Ավելին10:0012.11.24 -
ՔաղաքականԻրական վտանգ կա՞ Բալայանի հասցեին Ադրբեջանի դեսպանի սպառնալիքից. պարզաբանում է ԱՀԾ-ն. Sputnik ԱրմենիաՆշենք, որ նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ–ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանին։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։ Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատել էր, որ Բալայանի հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ են եղել։Ավելին09:5012.11.24 -
ՀասարակականՄի շարք հասցեներում լույս չի լինելուՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4512.11.24 -
Մամուլի տեսությունԱռաջին կարգի մասնագետից` վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. ի՞նչ է հայտարարագրել Սարգիս Թորոսյանը. «Ժողովուրդ»Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի բանկային հաշիվներից մեկի մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 992 հազար դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 1 մլն 89 հազար դրամ։ Բանկային մյուս հաշվի մնացորդները նվազել են՝ 132 հազար դրամից դառնալով 3 հազար դրամ, վերջինը 271 հազար դրամից դարձել է կրկին 3 հազար դրամ:Ավելին09:4012.11.24 -
Մամուլի տեսությունՈվքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. «Փաստ»Մեր ուշադրությունը գրավեց լուսանկարներից մեկը, որը մակագրված է «Ես և իմ լավագույն ընկերները»: Տանզանիայի խոշորագույն՝ Nyerere National Park-ում արված լուսանկարում Աննա Հակոբյանից ու Մարիամ Փաշինյանից զատ ևս երկու կանայք են: Իսկ ովքե՞ր էին նրանք: Դա ճշտելը մեծ բարդություն չէր ներկայացնում, որովհետև «Սաֆարիի աղջիկները» նշումից զատ, նկարի վրա արված էր մի քանի «թեգ»: Պարզվեց՝ խոսքը բժիշկ Գոհար Պետրոսյանի ու նրա դստեր՝ Լինդա Կոստանովայի մասին է:Ավելին09:3512.11.24