Լրահոս
2024-12-02
-
ՀասարակականՎեհափառը Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչների հետ հանդիպանը քննարկել է Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության հետ կապված խնդիրներըԴեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պրոռեկտոր Քրիստիան Վինցեին, համալսարանի պատմության ինստիտուտի տնօրեն Շանդոր Ուզեին և հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչին՝ ուղեկցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի։Ավելին23:0002.12.24 -
ՔաղաքականՍատանան Նիկոլի միջոցով փորձում է հայից գողանալ նրա սրբության սրբոցը, նրա ապրելու, վերածնվելու հոգևոր սիմվոլը՝ Արարատը․ ՇարմազանովՔչերս ենք հասկանում՝ ի՞նչ տեղի ունեցավ 2018-ին, ու՞մ դեմ էր այն ուղղված ու ի՞նչ է տեղի ունենում այսօր։Ավելին22:4902.12.24 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական փաստաթուղթը գաղտնի պահելու համար դատի են տվել կառավարությանըՀայ-ադրբեջանական պայմանագրի նախագծին ծանոթանալու իրավունքից զրկված խորհրդարանական ընդդիմությունը դատի է տալիս կառավարությանը: Ընդդիմադիր պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանն և Արթուր Խաչատրյանը դատարան են գնում՝ Փաշինյանի սահմանած արգելքը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Նրանց արտոգրծանախարարության 2024 թ. մարտի 14-ի գրությամբ էր արգելվել ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։ Հետո Փաշինյանը խորհդարանում հայտարարել էր, որ հենց ինքն է արգելել ընդդիմադիրներին ցույց տալ գաղտնի փաստաղթերը: «Արգելել եմ, լավ եմ արել»,- ասել էր Փաշինյանը: Հաջորդ տարվա հունվարի 14-ին է այս գործով առաջին դատական նիստը:Ավելին22:3402.12.24 -
ՀասարակականԹումանյանի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում, Գորիսի տարածաշրջանում մառախուղ էԴեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։Ավելին22:2702.12.24 -
ՔաղաքականԼոմով էղնի, լապատկով էղնի, պիտի կրենք. Աննա Հակոբյանի ազգականը 4 մրցակից ունի ԳյումրիումՀայտնի են Գյումրիում սպասվող փրայմերիզի 5 մրցակիցների անունները: Այսօր է ավարտվել Փաշինյանի հայտարարած ներկուսակցական ընտրության մասնակիցների գրանցման վերջնաժամկետը: Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար են ուզում դառնալ ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Դավիթ Առուշանյանը, Գյումրիի ավագանու անդամներ Շավարշ Արամյանն ու Վահագն Մկրտչյանը և Արտյոմ Թումանյանը, որը հիմա ղեկավարում է «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» անունով հասարակական կազմակերպությունը:Ավելին22:1202.12.24 -
ՀասարակականԴեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինիՀիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացրել են դեկտեմբերին սպասվող եղանակի կանխատեսումը։Ավելին22:0402.12.24 -
ՄիջազգայինԱսադի բանակն ու ռուսներն անցել են գործի. օդային հարվածներ՝ զինյալների գլխավոր օբյեկտներինԺամառժամ թեժանում է իրավիճակը Սիրիայում: Արաբական աղբյուրները հայտնում են, որ Սիրիայի հյուսիսային տարածքները գրավելուց հետո ահաբեկիչները շարժվում են երկրի հարավ: Ըստ BBC-ի մինչ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ին օդից ճնշում են ռուսական կործանիչները, Սիրայի կառավարական բանակը Բաշար ալ-Ասադի հրամանով պաշտպանական գծեր է կառուցում խմբավորման հնարավոր ճանապարհին: Ահաբեկիչները հայտնել են, որ 25 զոհ ունեն Իդլիբ քաղաքում: Ասադի ուժերին աջակցելու մասին հայտարարելուց հետո ռուսները տվյալներ են հրապարակել. 320 գրոհային ոչնչացվել է` ըստ դաշնության պաշտպանության նախարարության:Ավելին21:5602.12.24 -
ՀասարակականԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը Կիրանցում 96 տնային տնտեսությունների տրամադրել է դրամական աջակցությունԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը նոյեմբերին Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում 96 տնային տնտեսությունների տրամադրել է դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրին 130.000 դրամի չափով։Ավելին21:4702.12.24 -
Հասարակական«Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրվել է շուրջ 15 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլարՍ.թ. նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար: Հարկ ենք համարում նշել, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:Ավելին21:3502.12.24 -
ՄիջազգայինՎրացական հետաքրքիր խաղ կամ ռուսական հետքեր՝ դեպի Եվրոպա ճանապարհինՎրաստանի վարչապետը բացառել է ընդդիմության հետ բանակցությունների հնարավորությունը։ Եվրաինտեգրման օրակարգը մինչև 2028 հետաձգելու իշխանությունների որոշումն էր ցուցարարների բողոքի պատճառը: Վրաստանի հարցերով փորձագետները կարծում են, որ ներքաղաքական սուր ճգնաժամի պատճառ դարձած իշխանականների այդ հայտարարությունը, իրականում Եվրոպայից ինչ-որ բաներ կորզելու համար էր: Միայն թե, վրացիները ռուսական ստվեր են տեսել վարչապետի հայտարարությունում:Ավելին21:2602.12.24 -
ՀասարակականՍյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվեց «Տարվա լավագույն ստորաբաժանում»Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի տղաների առաքելությունը բնական ու մարդածին աղետների, հրդեհների, կենցաղային կանչերի ժամանակ տուժածներին օգնելն է։ Եվ հենց նրանց բարեխիղճ ծառայության և նվիրված աշխատանքի համար ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվեց «Տարվա լավագույն ստորաբաժանում»։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:Ավելին21:1902.12.24 -
ՀասարակականԱռեղծվածային մահ, սարսափած ծնողներ՝ մանկապարտեզում. ի՞նչ է հայտնի 4-ամյա աղջնակի մահվան դեպքի մասին4-ամյա երեխա է հանկարծամահ եղել այսօր Երևանի մանկապարտեզներից մեկում: Նրան քաղաքացիներից մեկի մեքենայով Արաբկիր բժշկական կենտրոն են հասցրել: Կյանքը փրկել չի հաջողվել: Հանկարծամահության մասին հաղորդում են ստացել իրավապահները: Քրեական վարույթ է նախաձեռնվել, դեռ ընթանում է դատաբժշկական փորձաքննությունը:Ավելին21:0802.12.24 -
ՍոցիալականԳեղարքունիքում նոյեմբերին ծնվել է 146 երեխա` 79-ը՝ տղա, 67-ը՝ աղջիկ2024 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 146 երեխա, որից 79-ը՝ տղա, 67-ը՝ աղջիկ:Ավելին20:5702.12.24 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan»-ը և «Նիվա»-նԱյսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բավել են «Nissan» մակնիշի և «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է:Ավելին20:4302.12.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ի՞նչ պատիժ կտան Հովիկ Աղազարյանին Փաշինյանին «չէ» ասելու համար. դրաման սրվում էՀայլուր 20։30 Ի՞նչ պատիժ կտան Հովիկ Աղազարյանին Փաշինյանին «չէ» ասելու համար. դրաման սրվում էԱվելին20:3002.12.24 -
ՍոցիալականԴեկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 3-իցՄիասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 3-ից։Ավելին20:2502.12.24 -
ՔաղաքականԴեկտեմբերի 3-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարցԴեկտեմբերի 2-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկանում ենք ԱԺ-ից:Ավելին20:1402.12.24 -
ՔաղաքականԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր ԱթաբեկյանըԱթաբեկյանը մինչ այս եղել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: ԲԴԽ անդամ է ընտրվել 2023–ի ապրիլի 7–ին։Ավելին20:0002.12.24 -
ՀասարակականՎթար՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհԴեկտեմբերի 2-ին, ժամը 15:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ:Ավելին19:4802.12.24 -
Հասարակական«Բարեկամության» ուղեանցը փակ կլինիԱմանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ դեկտեմբերի 3-ին, ժամը 00։00-ից մինչև դեկտեմբերի 5-ը, ժամը 06։00-ն փակ կլինի «Բարեկամության ուղեանցը»։Ավելին19:3602.12.24