Լրահոս

2024-12-03
  • Img default alt hy
    Հասարակական
    «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
    Դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Գ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ 55-ամյա Էդուարդ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    19:00
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից
    Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, ինչ աստիճան որ այլանդակվում է Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից։ Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի հիմքով պայմանագրի լուծումը, թե իբրև աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս՝ անօրինական է (սրա վերաբերյալ ԱՕ-ը և վճռաբեկ դատարանի որոշումներն ունեն հստակ կարգավորումներ)։ Հուշում՝ դեղին փողկապով «իրավաբանին». Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ մասի 6 հոդվածով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել շահերի բախման դեպքում առանց վերապահության ճանաչել գործադուլի իրավունքը»:
    18:45
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարորդները դարձել են կենդանի վահան Ավինյանի ստեղծած ճգնաժամի կենտրոնում՝ քաղաքացիների և քաղաքապետարանի միջև․ պատգամավոր
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է վարորդների գործադուլին՝ գրելով․ «Որո՞նք են վարորդների խնդիրը և ինչո՞ւ են նրանք ճիշտ․ - վարորդներն օրական աշխատում են շուջ 15 ժամ, - իբր «բարձր» աշխատավարձ եք ստանում ու կողքից փող աշխատում ձևակերպմամբ վարորդների վրա է թողնվել աշխատանքի հետ կապված բոլոր լրացուցիչ պարտականությունները՝ ավտոբուսներն ամեն օր երեկոյան լվալուց (որն առանձին հաստիք ունեցողի գործ է) մինչև զուգարանի հարցը լուծելու խնդիր, - վարորդները դարձել են կենդանի վահան Տիգրան Ավինյանի ստեղծած ճգնաժամի կենտրոնում՝ քաղաքացիների և քաղաքապետարանի միջև։ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերները առավոտվանից գործադուլ իրականացնող վարորդների հետ են։ Այս պահին միայն պետք է շեշտել, որ յուրաքանչյուր քաղաքացի սահմանադրական իրավունք ունի գործադուլ իրականացնելու։ Գործադուլը հարուցող պատճառները վերացնելը և ճգնաժամը կարգավորելը պատկան մարմինների պարտականությունն է։ Ցանկացած եվրոպական քաղաքում այսպիսի գործադուլները սովորական երևույթներ են, ավելին՝ շատ այլ մասնագիտություններ ունեցողներ էլ հաճախ՝ որպես սոլիդարության դրսևորում միանում են ոլորտային գործադուլ իրականացնողներին»։
    18:38
    03.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Հանկարծամահ եղած 4-ամյա աղջիկը երիկամների ուռո՞ւցք է ունեցել. վարկածներ և մանրամասներ
    Հայլուր 18։30 Հանկարծամահ եղած 4-ամյա աղջիկը երիկամների ուռո՞ւցք է ունեցել. վարկածներ և մանրամասներ
    18:30
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ն անդրադարձել է Երևանում ավտոբուսի վարորդների խնդիրներին
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում են զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման աշխատանքներ՝ Երևանում ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներն արձանագրելու և օպերատիվ հասցեագրումն ապահովելու նպատակով: «Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում նաև աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներին և պարտականություններին առնչվող առկա փաստերը՝ միջազգային և ներպետական չափանիշների տեսանկյունից։ Պաշտպանը հարկ է համարում նաև ընդգծել, որ բոլոր դեպքերում գործատուների ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովմանը (ներառյալ` հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը և այլն), յուրաքանչյուր աշխատողի` ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովմանը։ Մշտադիտարկման աշխատանքների արդյունքում վերհանված խնդիրների քննարկման ու դրանց լուծման համար անհրաժեշտ ուղիների նախանշման նպատակով Պաշտպանը կդիմի իրավասու մարմիններին։ Մարդու իրավունքների պաշտպանի «Թեժ գիծ» հեռախոսահամարներն են՝ 116, (096) 116-100»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից իրականացված գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից։ Երևանի քաղաքապետարանը անդրադարձել էր վարորդների գործադուլին՝ նշելով, որ գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել էր, որ որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու:
    18:20
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով Տիգրան Պետրոսյան փողոցում դեկտեմբերի 5-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մասնավորապես՝ Սասնա Ծռերի փողոցի շրջանաձև խաչմերուկից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիով, իսկ հանդիպակաց ուղղությունը՝ մեկ երթևեկելի գոտիով: Բացի այդ, Տիգրան Պետրոսյան-Փիրումյանների խաչմերուկում, Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ձախ շրջադարձի համար կառանձնացվի գոտի:
    18:15
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարորդների օրվա հացի հաշվին բիզնես կարգի ավիատոմս գնելն է տրամաբանությունից դուրս. Րաֆֆի Ասլանյան
    Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետարանը գործադուլ հայտարարած վարորդներին զգուշացնում է քրեաիրավական գնահատականներով և նրանց գործողությունները որակում է որպես շանտաժ, պահանջները՝ անտրամաբանական։ Լուրջ ե՞ք ասում արա՛, հիմա շանտաժը դուք եք անո՞ւմ, թե՞ վարորդները։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ գործադուլի իրավունքը չի կարող քրեական որակման արժանանալ, մինչդեռ Երևանի քաղաքապետի կողմից հենց նույն վարորդների օրվա հացի հաշվին շուրջ 8 միլիոն դրամով բիզնես կարգի ավիատոմս գնելը ոչ միայն մարդկային ու բարոյական տրամաբանությունից է դուրս, այլև միանշանակ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է։ Սա հիշե՛ք, ապագայում պետք է գալու…»:
    18:00
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառն Իտալիայի Բոլզանոյի քաղաքապետի հետ քննարկել է ՀՀ անվտանգային խնդիրները
    Դեկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Բոլզանո քաղաքի քաղաքապետ Ռենզո Կարամաչիին և Իտալիայի Եվրակ հետազոտական կենտրոնի գիտնականներին՝ ուղեկցությամբ Հայաստանի Եվրոպական համալսարանի ռեկտոր տիկին Հեղինե Բիշարյանի։ Հանդիպման սկզբում տիկին Բիշարյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց համալսարանի և Եվրակ հետազոտական կենտրոնի միջև ձևավորված սերտ գործակցության վերաբերյալ։ Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Սուրբ Էջմիածնի առաքելությանը՝ ընդգծելով քրիստոնեության կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում և հոգևոր, մշակութային ժառանգության կերտման գործում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գանհատանքը բերեց Եվրակ հետազոտական կենտրոնին և Եվրոպական համալսարանին՝ Հայաստանի կրթական ոլորտում ներդրվող ջանքերի համար։ Նորին Սրբությունը խոսեց նաև Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա սերտ հարաբերությունների և գործակցության մասին։ Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձավ Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչող անթաքույց սպառնալիքներին ու պարտադրանքներին՝ կարևոր նկատելով միջազգային հանրության և բարեկամ երկրների զորակցությունը մեր ժողովրդին։ Իր հերթին Բոլզանոյի քաղաքապետ Ռենզո Կարամաչին կիսվեց Հայաստանից ստացած իր տպավորություններով՝ նկատելով, որ հայոց սրբավայրերը հայ ժողովրդի զորավոր հավատքի վկայությունն են։ Այս կապակցությամբ քաղաքապետը վստահություն հայտնեց, որ հայորդիները զորեղ հավատքի շնորհիվ կկարողանան հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները։
    17:45
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի
    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում)՝ Աննա Վարդապետյանը, «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Արամ Արամյանի մասնագիտական և մարդկային հատկանիշներն ու ընդգծել իր ընտրության տրամաբանությունը՝ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությանը ծառայած, Դատախազության համակարգում հարգանք վայելող և բարեվարք դատախազը ստանում է առաջխաղացման հնարավորություն: «Պարոն Արամյան, լիահույս եմ, որ կպահպանեք պարոն Պողոսյանի սահմանած նշաձողն ու 2025 թվականը կհայտարարենք հանրային շահի պաշտպանության տարի»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը: Կոլեգիայի անդամները դրական կարծիք են հայտնել Արամ Արամյանի թեկնածության վերաբերյալ, կարևորել են թեկնածուի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությունը: Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արամ Արամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար և ընդգծել. «Պատասխանատվությունը մեծ է, կանեմ առավելագույնը՝ Դատախազության առջև դրված խնդիրները պատշաճ լուծելու համար»: Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արամ Արամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի կենսագրությունը՝ այստեղ:
    17:30
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել են թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր
    Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում նոյեմբերի 20-ին տեղեկություն էր ստացվել Էջմիածնի 41-ամյա բնակչի վերաբերյալ։ Ապօրինի պահվող թմրանյութի մասին տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զննության ընթացքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել մարխուանայի նմանվող 35 գրամից ավելի զանգված և հայտնել, որ պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման նպատակով։ Նմանատիպ մի տեղեկություն էլ ստացվել է նոյեբերի 30-ին՝ Էջմիածնի 66-ամյա բնակչի վերաբերյալ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է զննություն։ Տղամարդը պահեստարանից ներկայացրել է կանեփանման զանգված։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:
    17:15
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզ համար Օմանի Սուլթանությունը բարեկամ երկիր և վստահելի գործընկեր է․ նախագահը՝ դեսպանին
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ-Թովայան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևում է Օմանի Սուլթանության հետ հարաբերությունները: Մեզ համար Օմանի Սուլթանությունը բարեկամ երկիր և վստահելի գործընկեր է»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և նշել, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Թույլ տվեք նաև փոխանցել Նորին Մեծություն Օմանի սուլթան Հայթամի ողջույններն ու լավագույն մաղթանքներն անձամբ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին»: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև քաղաքական, տնտեսական, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության առաջմղման ուղղությունների և հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Կարևորվել է երկու երկրների փոխգործակցային ներուժի իրականացման նպատակով քայլերի ձեռնարկումը: Կողմերը երկուստեք ընդգծել են տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության և փոխայցելությունների առանձնահատուկ դերը երկրների հարաբերությունների և համագործակցության ամրապնդման գործում:
    17:00
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ
    Սևանա լճից «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելիչ համատեղ միջոցառման ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի ափամերձ տարածքից առգրավել են ձկնորսական 2 նավակ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինից հայտնում են, որ Վարդենիս-Մարտունի ավտոմայրուղում «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 60.2կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Նախորդ տարի, նույն միջոցառումների ընթացքում, Նորատուս և Արեգունի պահաբաժինների տարածքներից առգրավված ապօրինի որսագործիք հանդիսացող ձկնորսական 2 նավակ Դատարանի վճռով բռնագրավվել է։ ՀԻՇԵՑՈՒՄ ապօրինի որսի ընթացքում օգտագործվող գործիքները, մետաղյա նավակները և այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։
    16:45
    03.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Խրհրդարանական երկպառակություն. Աղազարյանի ու Նազարյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում
    Նիկոլ Փաշինյանին «խորը ափսոսանքով» մերժելուց և մանդատը վայր չդնելու՝ վերջնական որոշման մասին հայտնելուց հետո Հովիկ Աղազարյանը չի հանդիպել ՔՊ առաջնորդին: Հանդիպում չի էլ նախատեսվում, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորը:
    16:38
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատապարտում եմ ապօրինաբար քաղաքային իշխանության տիրացած խմբի գործելակերպը․ Ավետիք Չալաբյան
    «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Երևանի քաղաքապետարանին ապօրինի տիրացած ղեկավարությունը բռնաճնշումներով և սպառնալիքներով է արձագանքել ավտոբուսների վարորդների գործադուլին, թեև գործադուլի իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ, իսկ խնդիրները, որոնք բարձրացնում են վարորդները, առնվազն խելամիտ քննարկման և փոխզիջումային լուծման կարիք ունեն: Իմ զորակցությունն եմ հայտնում այս ապօրինությունների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիներին, պատրաստ եմ աջակցել նրանց՝ վերականգնելու իրենց օրինական իրավունքները: Նաև, դատապարտում եմ ապօրինաբար Երևանում քաղաքային իշխանության տիրացած խմբի գործելակերպը, համարում եմ, որ նրանց հրաժարականը և Երևանի ավագանու նոր ընտրությունները միակ հնարավոր միջոցն են մեր քաղաքը դուրս բերելու այս ձգձվող կառավարման ճգնաժամից»:
    16:30
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին. Իրանի արտգործնախարար
    Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ և ադյունավետ պատասխան տա Սիրիայում վերջին զարգացումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների 28-րդ հանդիպման ընթացքում Արաղչին նաև կոչ է արել, որ տարածաշրջանային երկրները համակարգված արձագանք տան Սիրիայում ծավալված իրադարձություններին։ Իր խոսքում Արաղչին նաև անդրադարձել է Գազայում «սիոնիստական ռեժիմի դաժան հանցագործություններին», ինչպես նաև Լիբանանում հրադադարին։ Սիրիայում գրոհայինների հարձակումների մեջ Իրանի արտգործնախարարը մեղադրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին։ Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբի և Հալեպի նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Հալեպը։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթաքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանի աջակցությունը վայելող հարյուրավոր իրաքցի մարտիկներ անցել են Սիրիա, որպեսզի կառավարական ուժերին օգնեն գրոհայինների դեմ պայքարում։
    16:21
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերթերը կանոնակարգելու նպատակով ներդրվել է հիբրիդային նոր համակարգ. Միգրացիայի ծառայություն
    Հանրությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարելավման, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով ներդրվել է հիբրիդային նոր համակարգ։ Միգրացիայի ծառայությունը ներկայացնում է օգտակար խորհուրդներ՝ հերթագրման համակարգից ճիշտ օգտվելու և, ըստ այդմ, պատշաճ ժամկետներում ծառայություններ ստանալու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:
    16:15
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքներ. Թաթոյան
    Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքներն իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ: Այս մասին իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում: Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար ոչ միայն սպառնում է, այլ դրա համար պաշտոնապես դիմում է քրեական հետապնդման մարմնին»,- գրել է նա:
    16:00
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատար է վթարվել. ճանապարհը երկկողմանի փակ է
    Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10:12-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք. ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են «Daf» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
    15:52
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
    Դեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի ընդլայնմանը միտված քայլերը՝ ընդգծելով մի կողմից՝ վերջին տարիներին ձևավորված համագործակցության ամուր հիմքերը և մյուս կողմից՝ գործընկերությունը համատեղ ջանքերով առավել խորացնելու պատրաստակամությունը։ Դիտարկվել են համագործակցության հետագա զարգացման ներուժ ունեցող հիմնական ոլորտները։ Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում առկա հեռանկարները։ Նախարար Միրզոյանը նշել է, որ Նիդերլանդները ՀՀ համար կարևոր գործընկեր է ԵՄ հետ փոխգործակցության հետագա առաջմղման հարցում՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
    15:45
    03.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Խառնակչություն, գզվռտոց՝ ներսում, խայտառակ ուղերձներ՝ դրսին. ԱԺ-ն բյուջե է քննարկում
    Հայլուր 15։30 Խառնակչություն, գզվռտոց՝ ներսում, խայտառակ ուղերձներ՝ դրսին. ԱԺ-ն բյուջե է քննարկում
    15:30
    03.12.24
    Ավելին