Լրահոս

2024-12-03
  • Img default alt hy
    Սփյուռք
    Հալեպի հայերը գերադասում են մնալ տներում, տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է․ Զարեհ Սինանյան
    Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բոլոր հնարավոր միջոցներով կապ է պահպանում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ վերջին ռազմական լարվածության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ տեղեկություններ ստանալու և, ըստ այդմ, հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մանրամասնեց, որ, չնայած կապի միջոցները վատ են գործում, սակայն բոլոր հնարավոր ձևերով փորձում են կապը պահել: Նրա խոսքով՝ վերջին ռազմական լարման հետևանքով լուրջ իրավիճակ է ստեղծվել Հալեպում, որտեղ մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում: Ըստ Սինանյանի՝ հալեպահայերը գերադասում են մնալ տներում և չեն կարող դուրս գալ քաղաքից, ուստի տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է: Շարունակվող ռազմագործողությունների հետևանքով անհանգիստ իրավիճակ է ստեղծվել Քեսաբում, Դամասկոսում, հատկապես որ, ինչպես նշեց Սինանյանը, Սիրիայի կառավարական զորքերին չի հաջողվել կասեցնել զինյալների առաջխաղացումը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գնահատմամբ՝ համեմատաբար հանգիստ է իրավիճակը Լաթաքիայում: Այդուհանդերձ, այն քաղաքներում, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ է,տեղի հայերն անհանգստացած են ռազմագործողությունների թատերաբեմում հայտնված բնակավայրերում գտնվող իրենց հարազատների համար: «Չնայած կապը շատ վատ վիճակում է, սակայն շարունակում ենք բոլոր հնարավոր միջոցներով ակտիվ կապ պահպանել Սիրայում մեր հայրենակիցների հետ․ ում հետ կարողանում ենք, խոսում ենք իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար»,-ընդգծեց Սինանյանը: Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբի և Հալեպի նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր, ինչպես նաևՀալեպը։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթացքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։
    15:20
    03.12.24
    Ավելին
  • Իրավական
    Գողություն՝ Լուսառատում և Նոր Եդեսիայում. գողերին գտել են (տեսանյութ)
    Նոյեմբերի 24-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ մի անհատ ձեռներեց: Նա հայտնել էր, որ գիշերը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել են մթերային խանութի պատուհանը, գողացել դրամարկղի փողն ու ծխախոտ, նաև կոտրել են վճարային տերմինալն ու տարել գումարը: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին, որտեղից մեկնեց օպերատիվ խումբ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի միջոցառումներ, և օրեր անց Վեդիի համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն: Նոյեմբերի 29-ին, ժամը 19.35-ին, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեցին Երևանի նույն հասցեում հաշվառված 22 և 32 տարեկան երկու տղամարդիկ և, վերջինիս վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին Վեդիի բաժին: Ըստ հավաստի տվյալների` Լուսառատ գյուղի խանութից գողությունը կատարել էին 22-ամյա երևանցին, Արարատ քաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդն ու մի երրորդ անձ, որի ինքնությունը դեռ պարզվում է: Գողությունը կատարվել էր «ԲՄՎ» մակնիշի վերոհիշյալ մեքենայով, որը վարել էր ինքնությունը չպարզված մեկ այլ անձ: Մեքենան տեղափոխվեց Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հետագա միջոցառումներն իրականացվեցին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին հետ: Պարզվեց, որ նոյեմբերի 23-ին նույն երեք հոգով, այս անգամ արդեն «Հյունդայի» մակնիշի մեքենայով, գողություն են կատարել Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում գտնվող մի խանութից: Այստեղ էլ կոտրել ու տարել էին վճարային տերմինալի փողը, իսկ խանութից` տարատեսակ ծխախոտներ ու գումար: «Հյունդային» տեղափոխվեց Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու, նրան և Արարատ քաղաքի 26-ամյա բնակչին հայտնաբերելու ուղղությամբ: 22-ամյա երևանցին ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    15:15
    03.12.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վրացական խռովությունների 5-րդ թեժ գիշերը. տպավորված է հեռացող նախագահը
    Թբիլիսիում գիշերները շարունակում են անհանգիստ լինել: Վրաստանի եվրաինտեգրման բանակցությունների ժամանակավոր կասեցման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ճայթուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ, այրել բարիկադները։ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ 113 ոստիկան է տուժել: Խուլիգանության հատկանիշներով՝ 224 մարդ է ձերբակալվել։
    15:00
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում. բազմիցս տարբեր կամուրջներից նետվելու փորձ կատարած 42-ամյա տղամարդն այսօր կամուրջից ընկել է
    Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Մինչ փրկարարները, ոստիկաններն ու պարեկները քաղաքացիների հետ փորձում էին այդ տղամարդուն համոզել դուրս գալ վտանգավոր եզրագծից դեպի անվտանգ վայր, նա ընկնում է կամրջից ներքև: Տեղում փրկարարները, պարեկներն ու շտապօգնության բժիշկները նրան օգնություն են ցուցաբերում, ապա պատգարակով մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենային և բժիշկները նրան տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն: Պարզվում է, որ նա Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Խաժակ Հայրապետյանն է, ով գտնվել է կամրջի արգելապատնեշից այն կողմ, կանգնել է կամրջին ամրացված լուսարձակի վրա, ինչի կոտրվելու հետևանքով Խ. Հայրապետյանը վայր է ընկել կամրջից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Հայրապետյանը իրավապահ համակարգում հայտնի է՝ որպես մոտ 800-ից ավելի անգամ Երևանում և Արարատի մարզում ինքնասպանության փորձեր կատարելու մեջ: Ամեն անգամ նա հայտնվում էր Երևանի «Հաղթանակ», Կիևյան կամ Դավիթաշենի կամուրջների վրա, և սպառնում է իրեն ցած նետել ու դեպքի վայր ժամանած օպերատիվ ծառայությունները մի քանի ժամ նրա հետ բանակցություններ էին վարում, որից հետո ինքնակամ դուրս էր գալիս անվտանգ վայր և հեռանում: Նմանատիպ մի քանի դեպք էլ եղել է Արարատի մարզում:
    14:54
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղանակը՝ առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վ։
    14:45
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ, ստում ես, կեղծում և խեղաթյուրում ես անցյալը, ներկան. Մետաքսե Հակոբյան
    Նրա խոսքով, Հայաստանն այլևս բռնատիրական երկիր է, բոլոր կարմիր գծերը հատված են, այստեղ իշխանությունները հետապնդում են այլակարծության համար, հայհոյում ու բռնության կոչեր են անում ժողովրդի արդեն իսկ մեծ հատվածի նկատմամբ, պայթուցիկներ են նետում, ովքեր հակառակ են իրենց…ովքեր փաստարկված հիմնավորում են. մեր փրկության, Արցախ ու Հայաստան ունենալու հույսը այս ու նման իշխանությունների չլինելն է։
    14:30
    03.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Ով հելնում ա, շոֆեռներին մուննաթ ա անում, սումկեն տալիս ա գլխիս. ավտոբուսի վարորդների գործադուլը
    Երևանում ավտոբուսի վարորդների գործադուլի մասնակից 18 վարորդ արդեն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը: Մինչև այդ, Երևանի քաղաքապետը հայտարարել էր, որ, իր բառերով, «որևէ տեսակի շանտաժի չի տրվելու, կոմպրոմիսի չի գնալու»։ Ավինյանը Ֆեյսբուքում գրել էր, որ գործադուլի «կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»։
    14:25
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ հիմքով են ազատվել գործադուլ իրականացրած 18 վարորդները․ պարզաբանում
    Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ հայտնելով, թե ինչ հիմքով են ազատվել գործադուլ իրականացրած 18 վարորդները: «Հարգելի՛ գործընկերներ տեղեկացնում եմ, որ 18 վարորդների աշխատանքի ազատման հիմքը հետևյալն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։ Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»,- գրել է նա: Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ էր: Վարորդներից մի քանիսը հայտնել էին, որ աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում են պահանջում։ Երևանի քաղաքապետարանը արձագանքել էր ավտոբուսների վարորդների կազմակերպած գործադուլին և նշել՝ որքան աշխատավարձ են ստանում նրանք: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձել է հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին՝ նշելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության, որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու։
    14:20
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևը չի ընդունի ՆԱՏՕ-ին անդամակցության որևէ այլընտրանք՝ հաշվի առնելով Բուդապեշտի հուշագրի «դառը փորձը». Ուկրաինայի ԱԳՆ
    Բուդապեշտի հուշագրից հետո Ուկրաինան բացառում է ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկացած այլընտրանք, քանի որ այդ հուշագիրը «դառը փորձ» է դարձել Ուկրաինայի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարությունը հրապարակվել է Բուդապեշտի հուշագրի ստորագրման 30-ամյակի նախաշեմին։ 1994 թ. դեկտեմբերի 5-ին ստորագրված Բուդապեշտի հուշագիրը պետք է Ուկրաինայի համար ապահովեր անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխիքներ՝ աշխարհի երրորդ ամենահզոր միջուկային զինանոցից հրաժարվելու դիմաց։ Հուշագիրը պետք է նշանակալի քայլ դառնար գլոբալ միջուկային զինաթափման ամրապնդման գործում և օրինակ ծառայեր այլ պետությունների համար՝ հրաժարվելու միջուկային զենքից։ Սակայն, ըստ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության, Ռուսաստանը, այդ հուշագրով լինելով Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը, անտեսեց այն և հարձակում սկսեց Ուկրաինայի դեմ՝ խախտելով միջազգային իրավունքը։ «Ռուսաստանի կողմից Բուդապեշտի հուշագրի խախտումը ստեղծել է վտանգավոր նախադեպ, որը խարխլել է վստահությունը միջուկային զինաթափման գաղափարի նկատմամբ։ Փոխարենը, մենք տեսնում ենք տարբեր երկրների ակտիվ փորձեր Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից մինչև Եվրաատլանտյան տարածք՝ ստեղծելու կամ ընդլայնելու առկա միջուկային զինանոցները», - ասված է հայտարարության մեջ։ Ուկրաինան դիմել է ԱՄՆ-ին և Բրիտանիային, որոնք ստորագրել են Բուդապեշտի հուշագիրը, Ֆրանսիային և Չինաստանին, որոնք միացել են դրան, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր անդամ երկրներին՝ կոչ անելով Ուկրաինային տրամադրել անվտանգության արդյունավետ երաշխիքներ։ Ուկրաինայի համոզմամբ՝ նման երաշխիքը լիիրավ անդամակցությունն է ՆԱՏՕ-ին։ «Ունենալով Բուդապեշտի հուշագրի դառը փորձը՝ մենք չենք բավարարվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության այլընտրանքներով, սուռոգատներով կամ փոխարինողներով», - նշված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Դեկտեմբերի 3-ին Բրյուսելում տեղի կունենա Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Reuters-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան անցյալ շաբաթ նամակ է հղել Հյուսիսատլանտյան դաշինքին՝ կոչ անելով հանդիպման ընթացքում Կիևին պաշտոնապես տրամադրել անդամակցության հրավեր։ Սակայն ՆԱՏՕ-ի անդամների շրջանում չկա համաձայնություն այս փուլում Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցի շուրջ։ Դրա համար հարկավոր է ՆԱՏՕ-ի բոլոր 32 անդամների համաձայնությունը։
    14:15
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շրջայց Սրվեղ վանական համալիր և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի հուշարձաններում
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզ՝  պետական միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։
    14:00
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Tesla»-ն. վերջինն էլ հայտնվել է կանաչ գազոնում
    Դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Մ.-ի վարած «Tesla» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արամ Ն.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով էլ «Tesla»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում` բախվելով ծառին: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
    13:45
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աղազարանն իրեն թիմից դուրս է դրել, մեզ հետ ճանապարհ այլևս չունի շարունակելու. Ալեն Սիմոնյան
    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որոշմանը՝ մերժել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խնդրանքը մանդատը վայր դնելու վերաբերյալ։ Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Աղազարյանի մերժումը, Սիմոնյանը պատասխանեց, որ բացասական է վերաբերվում։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ դիմել է նրան հրապարակային խնդրանքով, և չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը անտեսելը և մերժելը։ Չեմ քննարկում պատճառները, չեմ ուզում մտնել այդ քննարկման մեջ»,- ասաց Սիմոնյանը։ Խոսելով Աղազարյանի հետ հանդիպման մասին, որից հետո լուրեր էին շրջանառվում, թե Ալեն Սիմոնյանը պատգամավորի վրա ճնշումներ է գործադրել, որպեսզի վերջինս մանդատը վայր դնի՝ ԱԺ նախագահը նշեց, որ պատգամավորի հետ անկեղծ զրույց է ունեցել՝ առանց ճնշումների։ «Անկեղծ զրույց տեղի ունեցավ, որովհետև երբ մեկը սպառնում է, դու գիտես, թե դրան ոնց ես պատասխանում, բայց եթե դու անկեղծ զրուցում ես և բաց խոսում ես, այդ պարագայում խոսակցությունը մասնակիցների միջև շատ ավելի բարդ է և էմոցիոնալ։ Եվ մենք բավականին երկար զրուցեցինք։ Ես նրա հետ քննարկել եմ այն հարցը, որ կա նման խնդրանք, և այդ խնդրանքը, կարծում եմ, պետք է բավարարվի»,- ընդգծեց Սիմոնյանը։ Լրագրողի հարցին, թե Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը քննարկվո՞ւմ է, Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ պարոն Աղազարյանը, եթե իրեն դնում է թիմից դուրս, իսկ դա թիմից դուրս դնել է, այդ թիմի հետ ճանապարհ այլևս չունի շարունակելու»։ Ըստ Սիմոնյանի՝ ՔՊ վարչության նիստի ընթացքում ինքը կկիսվի իր դիրքորոշմամբ Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հետ կապված։ «Ես չգիտեմ կուսակցության վարչությունն այսօր ինչ որոշում կկայացնի։ Եթե նման բան էլ տեղի ունենա, դա ուղղակի ստեղծված իրավիճակի արձանագրումն է, այլ ոչ թե նոր իրավիճակի ստեղծում»,- եզրափակեց Սիմոնյանը։ Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում այդ ժամանակ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի էր ունեցել թեժ բանավեճ, որը հասարակական լայն քննարկման առիթ էր դարձել։ Նույն նիստի ընթացքում պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, անդրադառնալով միջադեպին և դիմելով Քյարամյանին, հայտարարել էր, որ անընդունելի է պատգամավորների հետ ոչ հարգալից տոնով և ժեստիկուլյացիաներով խոսելը։ Վարչապետը ինչպես Քյարամյանին էր խնդրել հրաժարական տալ, այնպես էլ Զեյնալյանին ու Աղազարյանին խնդրել էր վայր դնել մանդատները: Քյարամյանը հրաժարական է ներկայացրել, Զեյնալյանը ևս վայր է դրել մանդատը: Նոյեմբերի 26-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ իր մանկական, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից հեռախոսազանգ է ստացել այն մասին, որ ինքը շատ կնեղանա Աղազարյանից, եթե վարչապետի խնդրանքին արձագանքի՝ առանց իրեն տեսնելու։ Աղազարյանն ասել էր, թե սպասում է Մոսկվայից ընկերոջ գալուն, որից հետո կհայտնի իր որոշման մասին: Ավելի ուշ, Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չդնելու որոշում է կայացրել:
    13:40
    03.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Հակահարձակման է անցել Սիրիայի կառավարական բանակը. վերջին նորությունները՝ Հալեպից
    Սիրիայի կառավարական բանակը հայտնում է Հալեպի նահանգի հարավում իր հաջողությունների մասին: Համայի երկնքում մի քանի ԱԹՍ է ոչնչացվել: Ըստ վերջին տեղեկությունների՝ Ասադի բանակը նորից վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակության բնակավայրեր, այդ թվում՝ Խանասիրը և հակահարձակումը շարունակում է Խանասիր-Իտրիա մայրուղու երկայնքով դեպի Հալեպ:
    13:36
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից
    Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից։ Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ էր: Վարորդներից մի քանիսը հայտնել էին, որ աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը անդրադարձել էր վարորդների գործադուլին՝ նշելով, որ գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել էր, որ որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու:
    13:30
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավինյանին հիշեցնում եմ՝ Սահմանադրություն է խախտում․ Թագուհի Թովմասյանը՝ վարորդների իրավունքների մասին
    ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետը սպառնում է ՀՀ քաղաքացիներին, ովքեր իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում: Հատուկ Տիգրան Ավինյանի համար հիշեցնում եմ ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածը՝ համաձայն որի 1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով: 2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 73-րդ և 79-րդ հոդվածները սահմանում են գործադուլ հայտարարելու մանրամասները: Այսինքն, այն ռեպրեսիաները, որոնք գործադրվում են կամ կգործադրվեն իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ, հակաօրինական են: Ստելը և ստով կառավարելն անընդունելի են. մարդկանց պահանջներին պետք է ականջալուր լինել»:
    13:24
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է. Փաշինյան
    Պետական բյուջեն պետության և պետականության շատ կարևոր հատկանիշ է։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով բյուջեի դերը և նշանակությունը ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր քաղաքացու համար։ «Այո, պետություն, պետականություն ասելով, անկախություն, ինքնիշխանություն ասելով առաջին հերթին պետք է հասկանալ պետական բյուջե, բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է։ Ուզում եմ կրկնել, որ Հայաստանի Հանրապետությունում չկա մի մարդ, որի անձնական կարիքների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում։ Չկա այդպիսի մարդ։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության ոչ միայն քաղաքացի ու բնակվող, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում բնակվող գեթ մեկ մարդ չկա, ում անձնական կարիքները հոգալու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չի ծախսվում կոնկրետ գումար։ Հետևաբար՝ մենք պետք է այս ընկալումն էլ ավելի խորացնենք, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր բոլորիս հավաքական ընտանեկան բյուջեն է և սա պետության և պետականության կարևոր ատրիբուտ և հատկանիշ է»,-եզրափակեց վարչապետը։
    13:18
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանն ու Պայվի Կաուկորանտան անդրադարձել են ՄՔԴ-ի հետ Հայաստանի փոխգործակցության առաջնահերթություններին
    Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների ասամբլեայի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՄՔԴ գործունեության արդյունավետության ապահովման ուղղությամբ անդամ պետությունների համագործակցության հարցեր։ Ընդգծվել է, որ ներկայիս՝ մարտահրավերներով լի, ժամանակահատվածում ամուր հանձնառությունը միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու իրավունքի գերակայության ապահովմանը և հետևաբար նաև Դատարանի գործունեությանն առավել, քան կարևոր է։ Համապատասխանաբար, անդրադարձ է կատարվել ՄՔԴ հետ Հայաստանի փոխգործակցության առաջնահերթություններին։ Արարատ Միրզոյանը և Պայվի Կաուկորանտան մտքեր են փոխանակել կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ միջազգային արդարադատության մեխանիզմների հնարավոր դերակատարմանը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։
    13:15
    03.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    «Մեռելածին» Արցախ, «ազգ-նահատակ». սկանդալային նոր հայտարարություններ է արել Փաշինյանը
    Նիկոլ Փաշինյանը նոր սկանդալային հայտարարություն է արել Արցախի մասին: Արցախը համեմատել է հղի կնոջ հետ, որը 9 ամիս հետո պետք է ծննդաբերեր՝ կամ բնական ճանապարհով, կամ կեսարյան հատումով, իսկ երեխան, վարչապետի խոսքով, կամ պետք է կենդանածին լիներ, կամ մեռելածին: Հայաստանի վարչապետը Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարել է՝ իրենք չեն գտել Արցախ-հղիությունը ևս 9 ամսով երկարաձգելու տարբերակը:
    13:08
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:
    13:00
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջնաժամկետում մեր դարավոր ու ռազմավարական խնդիրը լուծված է. Փաշինյան
    Հայաստանի վարչապետը վստահ է, որ հենց գործող կառավարությունն է այն կառավարությունը, որ հնարավորություն է ունենալու ասել, որ երաշխավորել են Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման համոզմունք հայտնեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: Վարչապետը հիշեցրեց՝ 2 տարի առաջ ԱԺ ամբիոնից հայտարարել է՝ եթե հաջողվի 1-2 տարի պահել Հայաստանի պետականությունը, դա նշանակելու է, որ առաջիկա հարյուրամյակում պետության գոյությունը պահպանելու իրական հնարավորություն է ստեղծվելու: «Եվ ահա 2 տարի անց ես կանգնած եմ Հայաստանի խորհրդարանի ամբիոնի մոտ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ: Եվ պիտի այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է»,-ասաց Փաշինյանը: Նա սակայն շեշտեց, որ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել զգոնությունը, որովհետև այն մարտահրավերների մի զգալի մասը, որոնք առկա էին 2 տարի առաջ, դարձել են էականորեն ավելի կառավարելի, բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ: Ըստ վարչապետի՝ նոր մարտահրավերները կառավարելու համար անհրաժեշտ է հաղթահարել «ազգ-նահատակ», «ազգ-բանակ» բանաձևերն ու ավելի ու ավելի ամուր կանգնել որպես պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելն է: «Մեզ պետք է ամուր կանգնել այս հայեցակարգի վրա և քայ-քայլ, զգուշորեն, ինքներս մեզ հաշիվ տալով, որ դեռևս շարունակում ենք քայլել ականապատ դաշտի միջով, կարողանալ հաղթահարել այս ականապատ դաշտն ու միջավայրը և հասնել այն հանգրվանին, որը հնարավորություն կտա ասել, որ մենք երաշխավորեցինք մեր պետության լինելիությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում: Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, որոնք հնարավորություն են ունենալու ասելու՝ ահա, մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում»,-եզրափակեց վարչապետը:
    12:55
    03.12.24
    Ավելին