Լրահոս

2024-12-04
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երկու հրատապ նախագիծ են «սղղացնելու»․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն արտահերթ նիստեր կհրավիրի, «տունը մնացած» նախագծերից բացի, 2 կարեւոր փաթեթ են ընդունելու։ Մեկն Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են, որի խմբագրված տարբերակը դեռեւս ԱԺ չի ուղարկվել, եւ հայտնի չէ՝ իշխանությունը հրաժարվե՞լ է արտակարգ դրություն հայտարարելու մասին աղմկահարույց կետից:
    10:41
    04.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իրեն օրենքից վեր է դասում. նա օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու դրա միջոցով շանտաժ է անում իր թիմակիցներին։ ՔՊ-ականներն էլ լուռումունջ աչք են փակում Քոչարյանի ապօրինությունների վրա, չեն համարձակվում նրա դեմ դուրս գալ։
    10:36
    04.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արագածը՝ էկոպարեկների «շևրոների» վրա. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շեւրոների» վրա։ Հանդերձանքն արդեն պատրաստ է, ծառայության տարբերանշանը` եւս։ Կարմիր գույնով կրակի նշան է, կապույտով` ջրի կաթիլ, Արագած լեռը, եղջերու, ծառեր, սավառնող թռչուններ։ Արագածն էկոպարեկների տարբերանշանի վրա պատկերելու կարիք բոլորովին չկար, մանավանդ՝ էկոպարեկները միայն Արագածի վրա չեն ծառայություն իրականացնելու:
    10:28
    04.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչ աղմկահարույց գործերով է հայտնի Գլխավոր դատախազի նոր տեղակալը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը, ինչ հուշամեդալի արժանացավ ու ինչ աղմկահարույց գործերով է եղել մեղադրող դատախազ։
    10:17
    04.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանության օգտին չեն․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու  քաղաքապետի ԺՊ-ի թեկնածուների ցանկը։ Այդ անօրինական փրայմերիզին մասնակցողների թվում է նաեւ Սարիկ Մինասյանը, որն Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի ցուցակով 2018-ին պատգամավոր է դարձել, այժմ սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետն է: Որոշ տեղեկություններով՝ նրան առաջադրվել առաջարկել է իշխանությունը, քանի որ նա բավականին բարձր վարկանիշ ունի Գյումրիում:
    10:10
    04.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վերաբերմունք է փոխվել. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ, որ հանդգնել է գետնով տալ մեծն Փաշինյանի հակաօրինական խնդրանքը։ Գոնե հրապարակավ նրանք վերջինիս չեն մոտենում, իսկ երեկ ԱԺ նիստի ընդմիջմանը հաշված ՔՊ-ականներ համարձակվեցին ձեռքով բարեւել նրան՝ մտածելով, որ լրագրողները կֆիքսեն «հանցանքը», եւ Փաշինյանը մի sms էլ իրենց կուղարկի: Աղազարյանին ձեռքով բարեւել են Վաղարշակ Հակոբյանը, Ալեքսեյ Սանդիկովը, գավառցի Նարեկ Գրիգորյանը։
    10:04
    04.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի գործերով, սակայն ներկա իշխանությունները, որ բոլորի աչքի առջեւ թռիչքաձեւ հարստանում են, Աննա Վարդապետյանի աչքից վրիպում են:
    09:55
    04.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Մասիսում տեղի ունեցած հրդեհի դեպքից
    Դեկտեմբերի 3-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր Հողեր թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում է տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ թաղամասի 5-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 22։40-ին: Այրվել են վագոն-տնակը՝ գույքով (մոտ 18 քմ) և կից ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 7 գմ):
    09:45
    04.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    04.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:
    09:25
    04.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
    Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան Դավիթ Առուշանյան Շավարշ Արամյան Էմմա Բարսեղյան Սարիկ Մինասյան Վահագն Մկրտչյան Կարեն Սարուխանյան։ «Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- գրել է նա։
    00:02
    04.12.24
    Ավելին
2024-12-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
    Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Քննարկվել են նաև այլ հարցեր։
    23:58
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լարված իրավիճակ՝ Վրաստանում (տեսանյութ)
    Իրավիճակը լարված է Վրաստանում։ Հատուկջոկատայինները բարձրախոսներով ցուցարարներին կոչ են անում հեռանալ, հակառակ դեպքում՝ հատուկ միջոցներ կկիրառվեն։ Թբիլիսիում ոստիկանները կենտրոնական փողոցներից հեռացնում են ցուցարարներին։
    23:51
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասիսում վագոն-տնակ է այրվում
    Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 7-րդ թաղամասի 5-րդ փողոցում վագոն-տնակ է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը ապա մարել այն։ Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վագոն տնակի սեփականատիրոջ ինքնությունը։
    23:45
    03.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Նրա անունը լսել չեն ուզում մարդիկ. ժողովուրդը բանի տեղ չի դնում Փաշինյանի հայտարարությունները
    Հայաստանի վարչապետի, իր պատկերացմամբ, ազգային սթափության կոչով ելույթները արհամարհում է Հայաստանի քաղաքացիների մեծ մասը: Մի մասն էլ պնդում է՝ Փաշինյանին լսել պետք չէ՝ հասկանալու համար, թե անվտանգային ինչ խնդիրների առաջ է կանգնած Հայաստանը Արցախի կորստից հետո:
    23:35
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը
    Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ որոշման դեմ բողոքն ավելի քան մեկ ամիս է՝ չի քննվում, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները մեկը մյուսի հետևից ինքնաբացարկ են հայտնում, գրել է «Փաստինֆո»-ն։ Ավելի վաղ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2022թ․ մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը, փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։ Այս դատական ակտը բողոքարկվել էր՝ դատախազության և Առուշ Առուշանյանի փաստաբանների կողմից, սակայն այս գործով դեռևս որոշում չի կայացվել, ավելին, գործն անգամ չի էլ քննվել, քանի որ պարբերաբար դատական կազմ է փոխվում։ Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ բողոքը երեկ մակագրվել է քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանին, սական նա ինքնաբացարկ է հայտնել, որոշումը՝ ինքնաբացարկի հիմքերի պարզաբանմամբ, ուղարկվել է կողմերին: Նա նաև հայտնեց, որ նախորդ դատավորը ևս ինքնաբացարկ էր հայտնել։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
    23:30
    03.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Զենք կտան, բայց դուռը չեն բացի. ՆԱՏՕ-ն ծանր ձմեռ է կանխատեսում Ուկրաինայի համար
    Կիևը շարունակում է պնդել, որ Ուկրաինայի փրկության միակ երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցելն է: Սակայն Հյուսիսատլանտյան դաշինքից սթափեցրել են Կիևին: Ծանր ձմռան շեմին լավ կլինի մտածել ռազմաճակատի դրության մասին: ՆԱՏՕ-ում հրադադարի հույս չունեն ու կարծում են, որ իրադրությունը ծանր է լինելու:
    23:15
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքապետարանի ենթակայության կառույցների վարորդներին ստիպել են ավտոբուս վարել և արդեն երկու վթար կա. Չախոյան
    Հանրային գործիչ Արթուր Չախոյանը տեսագրություն է հրապարակել թիվ 61 երթուղու ավտոբուսը վարող Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» աշխատակցի հետ կատարած տեսաձայնագրությունը։ Վարորդը հայտնում է, թե իր մոտ չկա վարորդական իրավունք։ Չախոյանը գրում է. «Վարորդը չի տիրապետում 61 գծի երթուղուն, այլ մոտովրապես գիտի։ Իմ ունեցած տեղեկություններով` այլ կառույցների վարորդներին ստիպել են որ ավտոբուս վարեն, ինչի արդյունքում քաղաքացիների կյանքը վտանգի տակ դնելով երկու ավտոբուս վթարվել է... Նաև կարծում եմ, որ կանաչապատման աշխատակիցը նույնիսկ D կարգ վարորդական իրավունք չի ունեցել։ Նիկոլ Փաշինյան Չի կարելի քաղաքացիների կյանքը վտանգի տակ դնել...»։
    23:00
    03.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Թուրքական դրոշներն ու զինյալները դեռ Հալեպում են. Էրդողանի դուստրը ցնծում է
    ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկն այսօր հայտարարել է Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ հարձակումների թվի կտրուկ աճի մասին։ Սիրիայում ՄԱԿ-ի գրասենյակը արձանագրել է մի շարք խիստ մտահոգիչ միջադեպեր, որոնց հետևանքով մեծաթիվ քաղաքացիական զոհեր կան, այդ թվում՝ մեծ թվով կանայք և երեխաներ: 7 օրում առնվազն 44 բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 12 երեխա: Ըստ ՄԱԿ-ի հանձնակատարի՝ քաղաքացիական բնակչությունը տուժել է ինչպես ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության, այնպես էլ Սիրիայի կառավարամետ ուժերի գործողությունների հետևանքով։
    22:50
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նրան ավելի շատ դուր էր գալիս իմ կինը, քան ես. Խեսեն` ՊՍԺ-ի նախագահի մասին
    ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խեսե Ռոդրիգեսը քննադատել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին՝ խաղացողների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար։ «ՊՍԺ-ում ինձ շատ վատ էին վերաբերվում, և դա ինձ ստիպեց հասկանալ, որ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է։ Ես նորամուտս նշեցի ՊՍԺ-ում՝ առաջին խաղում գոլային փոխանցում կատարելով, բայց հետո երկու ամիս բաց թողեցի կույրաղիքի պատճառով: Երբ ձմեռը եկավ, ինձ ասացին, որ պետք է հեռանամ։ Ես ասացի Էմերիին, թե որքան դավաճանված եմ ինձ զգում: Խելաիֆին ընդհանրապես չէր ցանկանում ինձ տեսնել։ Չգիտեմ, միգուցե նրան ավելի շատ դուր էր գալիս իմ կինը, քան ես որպես ֆուտբոլիստ։ Ես հասկացա, որ «Ռեալն» ավելի լավն է ամեն ինչում»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Խեսեի խոսքերն է մեջբերում Goal-ը։ Նշենք, որ իսպանացին փարիզյան գրանդի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
    22:45
    03.12.24
    Ավելին