Լրահոս

2024-12-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան Գեղամյան
    Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Աշխարհաքաղաքական կարճ առակ Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող մի քանի հազարանոց զինյալ ահաբեկիչները գրավեցին Սիրիայի ամենամեծ ու կարևոր քաղաքը՝ Հալեպը, ապա ողջ շրջանը։ 2002-2011 թթ. Թուրքիայի հետ բարեկամության և խաղաղության հաստատման համար Սիրիայի կառավարությունը թուրքերին ընդառաջ գնաց բազմաթիվ միակողմանի զիջումների։ 2012 թվականից մինչ օրս Թուրքիան գրավված է պահում Սիրիայի հյուսիսի բազմաթիվ տարածքներ։ Ամենաթարմը՝ Հալեպը։ Երևանից մինչև Թուրքիայի սահման 24,5 կմ է»։
    22:30
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրա լպիրշ պահվածքն ու խոսքը նույնիսկ իր խմբակցության համար էր տարօրինակ․ Տիգրան Աբրահամյան
    «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՔՊ ֆրակցիայի մի պատգամավոր, ԱԺ ամբիոնից, «արձագանքելով» ի պաշտպանություն զինծառայողների, հրամանատարների ու հավաքական բանակի մասին իմ ելույթին, խոսքը սկսեց հետևյալից` «դու ընդհանրապես տեսել ե՞ս մեր պաշտպանական դիրքերը, գնացեք, մի հատ այցելեք, տեսեք ի՞նչ է կատարվում»: Ավելի տհաս և զավեշտալի մեկնաբանություն իմ հասցեին երբեք չէի լսել: Ես մտածում էի, որ երբ նյութերիս տակ գրում էին` «Mek-mek el duq poster ayceleq» ասողները ադրբեջանական օգտատերեր են, այն է, պարզվում է, որ դրանց գաղափարական հայրը ԱԺ-ում է` ոչինչ չասող դեմքով և բովանդակությամբ: Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են: Վստահ եմ, որ սրա լպիրշ պահվածքն ու խոսքը նույնիսկ իր խմբակցության համար էր տարօրինակ, բայց ոչ թե բառապաշարի, այլ դիրքեր, զորամասեր գնալու թեմայով զազրախոսելու համար: Թե ես ինչպես, ինչ խորությամբ ու մանրամասներով եմ տիրապետում բանակի զարկերակին, շատերը գիտեն, այդ թվում` նաև ՊՆ-ում, ուղղակի իմ իմացածի 95%-ի մասին հրապարակային չեմ արտահայտվում, որովհետև դրանց ճնշող մեծամասնությունը փակ, գաղտնի բնույթի տեղեկություններ են: Ի տարբերություն շատ շատերիդ, իմ պատկերացումները բանակի մասին չեն սահմանափակվում կլուբնիկ-մայկա-տռուսիկ մակարդակում: Ես չգիտեմ, թե ո՞վ էր ընտրել սույն պերսոնաժին բանակի թեմայով ինձ «արձագանքելու», սակայն սա լավագույն «նվերն» էր մեր հասարակության համար համեմատության մեջ գնահատելու, թե սրանք կերպարային, բովանդակային և էության առումով ինչպիսի սնանկ վիճակում են»:
    22:15
    03.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Տրանսպորտային կոլապս՝ Երևանում. գործադուլ անող տասնյակ վարորդներ ազատվել են աշխատանքից
    «Երևան ավտոբուս» ընկերությունում վաղ առավոտից ավտոբուսի վարորդների սկսած բողոքի ակցիան դեռ շարունակվում է: Վարորդները շարունակում են աշխատավարձի բարձրացման և կենցաղային տարրական պայմանների պահանջը, չնայած քաղաքապետարանի՝ կադրային ջարդ հիշեցնող գործողություններին: Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ 4 տասնյակի է հասել աշխատանքից ազատված վարորդների թիվը, որոնք պարզապես գործադուլ անելու իրենց իրավունքից են օգտվել: Իրավապաշտպանները հիշեցնում են. գործադուլին քրեական որակում տալ հնարավոր չէ: Սակայն Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը վարորդների դեմ դատախազություն հաղորդում է տվել, վստահ, որ այնտեղ մի քրեական հոդված կգտնվի նրանց արարքը որակավորելու համար:
    22:00
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշում «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հետնամասին․ վիրավոր կա
    Դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքում՝ Այրում-Հաղթանակ ճանապարհահատվածում, «BMW» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի հետնամասին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    21:45
    03.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Փուշն ու գերանը. Աղազարյանին հեռացնող ՔՊ-ում անբարոյական են համարում Նազարյանին հեռացնելու որոշումը
    Հայաստանի խորհրդարանում «Բյուջե-2025» նախագծի քննարկումը ներթիմային ինտրիգներով է ընթացել: SMS-ով թիմակիցներին իրենց շարքերից մաքրող ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը, որ քննադատում է Փաշինյանի խնդրանքով մանդատը վայր չդրած Հովիկ Աղազարյանին ու անբարոյական է համարում Գեղամ Նազարյանին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից հեռացնելու որոշումը, հայտարարում է, թե ինքը Փաշինյանի խնդրանքը միանգամից կկատարեր: Առանց մտածելու, որ դրա իրավունքը չունի Հայաստանի վարչապետը: Նազարյանին խմբակցությունից հեռացնելու մասին Սիմոնյանի հայտարարություններին պատասխանել են «Հայաստան» խմբակցությունից:
    21:40
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարի հետևանքով մի շարք թաղամասեր հոսանքազրկվել են
    «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետեւանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասեր։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ արվում է առավելագույնը հնարավոր սեղմ ժամկետում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
    21:30
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տաթև Արցախի հայցը դատարանը բավարարել է
    Փաստաբան Իրմա Ճաղարյանը գրել է․ «Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մ․ Գևորգյանի բավարարել է Տաթևիկ Վիրաբյանի (Տաթև Արցախ) հայցն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Արդյունքում Դիանա Մարտիրոսյանը ստիպված կլինի հերքել նախկինում իր կողմից հրապարակված տեղեկությունները, որոնք արատավորել էին վստահորդիս անունն ու բարի համբավը։ Միաժամանակ տիկին Մարտիրոսյանը ստիպված կլինի վճարել նյութական փոխհատուցում՝ 150․000 ՀՀ դրամի չափով»։
    21:15
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար
    Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։ Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր ու եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի թիվս այլ ծրագրերի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագիրը Մատենադարանի հետ համատեղ իրականացնելու համար։ «Դժվար է պատկերացնել մասնագիտական պատասխանատվության ու զգացական ազդեցության հատման առավել վառ օրինակ, քան գրավոր ժառանգության վերականգնման ոլորտն է: Մատենադարանի վերականգնման բաժինն ունի ավելի քան վեց տասնամյակի մասնագիտական փորձառություն. այն մշտապես համադրում է սեփական և միջազգային փորձը, ապահովում է վերականգնողների բնականոն սերնդափոխությունը՝ զուգահեռելով ավանդականն ու նորարարականը: Այն հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի տեխնիկապես լավագույնս հագեցած օղակը, որը, գրավոր ժառանգության պահպանությանը զուգահեռ, կատարում է նաև Հայաստանի և սփյուռքի ձեռագրային հավաքածուների, ինչպես նաև գրադարանների և թանգարանների տարբեր նյութերի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,- ասել է նախարարը։ Նա առանձնակի կարևորել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի ստեղծումը և ժամանակակից սարքավորումներով համալրումը՝ գիտական հենքի վրա, որը նոր հնարավորություններ է ստեղծում։ «Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ: Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող և հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռևս, ինչպես հարկն է, չի հանրահռչակվել և ներկայացել աշխարհին: Թեև անվանի հայ և որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն, այդ աշխատությունները լույս են տեսել հայերենով, և միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով: Հետևաբար, այս ծրագիրը կարևոր է նաև հանրահռչակման տեսանկյունից։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շրջանակում մշտապես ցուցաբերվող աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, իսկ համատեղ ձեռքբերված արդյունքները՝ առավել հասանելի հանրության համար»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։ Ներկաներին ողջունել է նաև դեսպան Քրիստինա Քվինը՝ նշելով. «Երեք տարվա այս ծրագրի շրջանակում 74․000 ԱՄՆ դոլար է հատկացվում իր հարուստ պատմամշակութային արժեքներով հայտնի Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում գրչագրված 13-րդ դարի ձեռագիր մատյանների պահպանության նպատակով։ Սա ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 15-րդ ծրագիրն է, որով մենք աջակցում ենք Հայաստանի անզուգական մշակութային ժառանգության պահպանությանը։ Սպասում ենք նոր ծրագրերի իրականացմանն առաջիկայում»: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման համար:
    21:00
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում արձանագրվել է 12 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 26, վարժական հավաքից խուսափելու՝ 17, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, հոգեկան ներգործության ու բնակարանային գողության՝ 4-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3, կողոպուտի, համակարգչային հափշտակության, խուլիգանության ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու և իրացման նպատակով ալկոհոլային խմիչքների շրջանառության՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության ու ֆիզիկական ներգործության 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2–ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    20:45
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
    «Ուրախ եմ, որ Հայաստանը միացավ «Ազատություն առցանց կոալիցիային», որը հայտարարվեց Նիդերլանդների նախագահության ներքո Հաագայում արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ իմ հանդիպումից հետո։ Սա ևս մեկ հանգրվան է, որն արտացոլում է Հայաստանի հաստատակամ նվիրվածությունը հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված մոտեցման առաջմղմանը՝ ներառյալ առցանց հարթակներում։» 
    20:36
    03.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Տրանսպորտային քաոսը կշարունակվի.ավտոբուսները վաղը նույնպես գիծ դուրս չեն գա
    Հայլուր 20։30 Տրանսպորտային քաոսը կշարունակվի.ավտոբուսները վաղը նույնպես գիծ դուրս չեն գա
    20:30
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
    Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ գոտեմարտը հայտնվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի տարվա լավագույնների թվում։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի Ալեքսանյան — Ասակալով գոտեմարտում հայ ըմբիշի հաղթանակը ներառել է ընթացիկ տարվա լավագույն պահերի մեջ։ Հիշեցնենք, որ Փարիզում Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով հաղթում էր, սակայն մրցակիցը այն դարձրեց 5։5։ Գոտեմարտի ավարտից կես րոպե աառաջ ևս 4 միավոր վաստակեց ու հաղթեց 9։5 հաշվով՝ դուրս գալով մրցաշաչի եզրափակիչ։ Եզրափակիչում Ալեքսանյանը 1։4 հաշվով զիջեց իրանցի Մոհամադհադի Սարավիին, փոխանցում է Armsport-ը։
    20:15
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ տարբեր ուղղություններով առկա են արդյունավետ համագործակցություն և նոր ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին և ներկայացված դիտարկումներին, ինչպես նաև կարևորվել է բուհերի միջազգայնացումը: Նախարարը նշել է, որ օրենքի նախագծում առկա մի շարք դրույթներ՝ կապված բուհերի կառավարման և ռեկտորի ընտրության որոշ պահանջների հետ: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքային քննարկումներն ու համատեղ ջանքերը ինչպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, այնպես էլ Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ: Կարևորելով գիտության ոլորտում կապերի խորացումը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել գործուն և հստակ քայլեր իրականացնել ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի հետ համագործակցության ուղղությամբ: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ սերտ հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը: Կարևորելով տարբեր ուղղություններով ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությունը՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև մշակութային ժառանգության ուղղությամբ ցուցաբերած շարունակական աջակցության համար: Դրանցից մեկը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին տրված դրամաշնորհն է՝ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագրի շրջանակում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում համագործակցության այլ հնարավորություններին, այդ թվում՝ 20-րդ դարի նշանավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գործող տուն-թանգարանի և Հայաստանի թանգարաններից մեկի հետ համատեղ ցուցադրության կազմակերպմանը: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
    20:00
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը․ Վարդան Ոսկանյան
    ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Իրաքի տարածքից ժամանած իրանամետ ուժերի աջակցության պայմաններում սիրիական բանակն աստիճանաբար հետ է նվաճում Հալեպի նահանգի՝ ահաբեկիչների կողմից բռնազվաթված տարածքները։ Դեռևս չափազանց վաղ է խոսել կառավարական ուժերի ակնառու հաջողությունների մասին, սակայն ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում․ ինչպես միշտ, ամեն ինչ հերթական անգամ վճռվում է մարտի դաշտում։ Երկդիմի կերպով ահաբեչությունն, իբր, քննադատող, սակայն նույն այդ ահաբեկիչներին հովանավորող և աջակցող էրդողանական վարչախումբը նույնպես քաջ գիտակցում է սա, ուստի Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը՝ տարածաշրջանի, որտեղ նաև մենք ենք»։
    19:45
    03.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Մահացու մտքեր՝ խորհրդարանի ամբիոնից. պետականության վախճա՞նը
    Փաշինյանը վստահ է, որ իր վարած ղարաբաղյան քաղաքականությունը միակ հնարավոր տարբերակն է եղել: Այդ մասին նա այսօր հայտարարել է խորհրդարանի ամբիոնից՝ այս անգամ գինեկոլոգիական բառապաշար օգտագործելով: Հայաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ հղիությունը ևս 9 ամսով երկարաձգելը «անհեթեթ մոտեցում» կլիներ: Ենթադրաբար, ուզում է ասել, որ արցախյան հարցի լուծումը ձգձգելը սխալ էր ու ճիշտը Արցախը հանձնելն էր: Խորհրդարանում «Բյուջե-2025 թվական»-ի նախագծի եզրափակիչ լսումներին Փաշինյանի նոր սկանդալային հայտարարությունները լսել է Արփի Սուքիասյանը:
    19:35
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ. Աշոտյան
    Այսօր Ազգային ժողովում բյուջետային եզրափակիչ քննարկումներին Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց հանդես գալ՝ որպես կոնցեպտուալ մտածող, ինտելեկտուալ ստրատեգ և իդեոլոգ-փիլիսոփա։ Այս մասին հոդված է հրապարակել ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը: «Կյանքիս ընթացքում հաճախ եմ տարբեր մարդկանց հետ բանավիճել նման թեմաներով, կարդացել աղբյուրներ, խորացել զանազան տեսությունների մեջ, վերլուծել պատմական օրինակներ և մշտապես մտավոր հաճույք եմ ստացել այդ գործընթացից։ Սակայն, երբ Նիկոլն է համառորեն փորձում դիրքավորվել՝ որպես մեր օրերի Կարլ Մարքս կամ Ալեքսիս դը Տոկվիլ, բանավիճելը դառնում է տհաճ պարտավորություն, քանզի իր պաշտոնավարման արյունոտ և դավաճանական աուրան և վերջին ողբերգություններում իր անմիջական մեղավորությունը գրեթե տեղ չեն թողնում մաքուր գաղափարախոսական ընդհարման համար։ Անշուշտ, այդ տհաճության մեջ իր ներդրումն ունի նաև իմ և իմ ընկերների նկատմամբ նրա ուղիղ հանձնարարականով իրականացվող քաղաքական հետապնդումը։ Կրկին հիշեցի առաջին «Գլադիատորը», երբ մարդասպան և կոմպլեքսավորված կայսրը մենամարտից առաջ Կոլիզեումի նկուղում նախապես դաշունահարում է հակառակորդին՝ առավելություն ստանալու համար։ Բայց ինչպես ֆիլմում, այնպես էլ կյանքում ստոր մարդկանց բնորոշ նման նենգությունները չեն օգնում, ուստի անցնենք բուն հարցին։ 1. Հենց սկզբից՝ «Ինչպե՞ս է աշխարհն ընկալում մեզ» հարցին սեփական վարկածով պատասխանելով՝ Նիկոլը ցույց տվեց, որ իր տնային աշխատանքը լավ չի կատարել։ Եթե նույնիսկ փորձել է այդ ընթացքում ինչ-որ գրականություն կարդալ, ապա կամ չի հասկացել, կամ էլ հասկացածն իր ոճի մեջ կրկին աղավաղել և ֆռռացրել է՝ հարմարացնելով սեփական փրփուրներին։ 2. Երբ նա գնահատականներ է հնչեցնում իր պաշտոնավարման 6.5 տարիների անդունդից, ապա մոռանում է, որ 2018-ից մինչև 2020 թվական ամեն առիթով թմբկահարում էր, թե «թավշյա հեղափոխությունը կտրուկ բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը և հայ ժողովրդի իմիջն աշխարհում»։ Բա ո՞ւր մնաց այդ դատարկ «հպարտությունն ու վերելքը»: Մաշվե՞ց՝ Թրյուդոյին նվիրած եռագույն գուլպաների նման։ Կուրացա՞վ՝ Մերկելի հետ Հյուսիսայինում ինքնամոռաց սելֆիների վսպիշկեքից։ Հօդս ցնդե՞ց՝ ինչպես Թրամփի հետ պատահական լուսանկարի միֆը։ 3. Նիկոլը մասամբ ճշմարիտ է բանաձևում։ Այսօրվա համաշխարհային քաղաքական ընկալումների մեջ մեզ իրոք, կուլտուրական ասած, «ազգ-նահատակ» են ընկալում, բայց ոչ թե մեր պատմության, մեր ազգային նպատակների կամ պատկերացումների, այլ մեզ ներկայացնող մարդու խղճուկ կարողությունների, բարոյական նկարագրի, ազգի գլխին իր բերած աղետից հետո շարունակվող պաշտոնավարման պատճառով։ Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ, Նիկոլի պոպուլիզմի նահատակ, Նիկոլի տգիտության նահատակ։ Քո ձեռքին, Նիկոլ, ազգ-բանակը դարձավ ազգ-նահատակ, որից հիմա, նաև այսօրվա ելույթովդ, համառորեն կերտում ես ազգ-ավանակ։ 4. Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնց անվտանգության առաջնագիծը հենց բանակն է (Հյուսիսային Կորեա, Եմեն)։ Այո, բանակից առաջ պետք է կանգնած լինի դիվանագիտությունը, բայց, Նիկո՛լ, քո՞ դիվանագիտությունը, ամեն ինչ տապալած, ամեն ինչ ուրացող, ամեն մեկի ոտքի բութ մատը լպստող քո՞ դիվանագիտությունը… 5. Տնտեսական փոխկապակցվածությունը որպես անվտանգային բարձիկ կամ բուֆեր կարող է դիտարկել բացարձակ անգրագետ, Սովետի փլուզումից հետո ПРАВДА-ի տակ մնացած մարդը։ Ռուսաստան-Ուկրաինա, ԱՄՆ-Չինաստան, Մեծ Բրիտանիա-ԵՄ՝ այս զույգերի տնտեսական փոխկախվածությունը սառեցրե՞լ է պատերազմը, չեզոքացրե՞լ է կոնֆրոնտացիան, թե՞ Բրեքզիթն է կանխել։ 6. Մի այլ շիլափլավ էլ Նիկոլը սարքեց արտագաղթի հարցով։ Բա 2018-ից հետո դու և սպասարկուներդ թմբկահարում էիք, թե «աննախադեպ քանակի դիմումներ են ստացվում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»։ Մոռացա՞ք։ Բա Սերժ Թանկյանի տունն էլ մոռացա՞ք։ Իսկ արցախցիների արտագաղթի համար դու ես բոլոր նպաստավոր պայմանները ստեղծում, որ գնան երկրից, որ չխանգարեն քեզ, որ քո դավաճանության կենդանի ապացույցներ չլինեն, որ արցախահայությունը վերանա՝ որպես խավ և Ադրբեջանից պահանջատեր գործոն։ 7. Չորս տարի պահանջվեց, որ Նիկոլը կռուտիտ մտածի «Արցախը Հայաստան է, և վերջ»-ի համար։ Ու ահա այսօր ԱԺ ամբիոնից այն հնչեց՝ 9-ամսյա հղիության զուգահեռով՝ անհաջող, ոչ վերաբերելի, տափակ։ Միայն Նիկոլի գլխուղեղի բորբոքված գալարների գորշ բջիջներում կարող էր բեղմնավորվել նման աբսուրդ անալոգիա։ Ռուսաստանի և Ճապոնիայի, Կիպրոսի և Թուրքիայի, Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի, Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Պաղեստինի ղեկավարներն այդ «հիմնավորումներից» հետո, ինչպես ասում են՝ нервно курят в углу։ Եթե նույնիսկ ընդունենք, որ Արցախը «նորածին երեխա» էր, ապա այն քոնը չէր։ Դու այդ պտղի հետ ոչ մի կապ չունեիր, «ոչ հերն էիր, ոչ մերը»։ Ուստի ոչ էլ իրավունք ունեիր հանձնելու, ծախելու նրան խալխին։ Այն խալխին, որ այդ երեխուն օրգանների է բաժանում։ Դու քաղաքական թրաֆիքինգի մասնակից ես, և քո ձեռքերն այդ զավակի արյան մեջ թաթախված են։ Հ.Գ. Իսկ իրականում Արցախը «հղիություն» չէր, Նիկոլ, Արցախը սեր էր։ Մեծ, անդավաճան, ողջ կյանքի սեր։ Քո նմանը դա չի հասկանա, որովհետև դու սիրել չգիտես։ Քոնը քյարն է, շահը և էժան լոլոները»,- գրել է Աշոտյանը:
    19:30
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել
    Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ռազմական դրություն է հայտարարել երկրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Korea Times թերթը՝ նշելով, ոչ պետության ղեկավարն իր որոշումը հիմնավորել է «հակակառավարական ակտիվության» դրսևորմամբ։ «Ռազմական դրությունը նպաստում է Հյուսիսին (ԿԺԴՀ-ին - խմբագր․) համակրող ուժերի վերացմանը և սահմանադրական կարգի պաշտպանությանը»,- նշել է Կորեայի նախագահը։ Լրատվամիջոցը նշում է, որ այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունը խորհրդարանի բյուջետային կոմիտեյում հավանության է արժանացրել բյուջեի կրճատման օրինագիծը և պետական ​​աուդիտորին ու գլխավոր դատախազին իմպիչմենտի ենթարկելու մասին միջնորդություններ է ներկայացրել։ Հարավային Կորեայում ռազմական իրավիճակի հրամանատարը հայտարարել է երկրի խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների գործունեությունը կասեցնելու մասին։
    19:15
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
    Դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Գ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ 55-ամյա Էդուարդ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    19:00
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից
    Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, ինչ աստիճան որ այլանդակվում է Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից։ Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի հիմքով պայմանագրի լուծումը, թե իբրև աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս՝ անօրինական է (սրա վերաբերյալ ԱՕ-ը և վճռաբեկ դատարանի որոշումներն ունեն հստակ կարգավորումներ)։ Հուշում՝ դեղին փողկապով «իրավաբանին». Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ մասի 6 հոդվածով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել շահերի բախման դեպքում առանց վերապահության ճանաչել գործադուլի իրավունքը»:
    18:45
    03.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարորդները դարձել են կենդանի վահան Ավինյանի ստեղծած ճգնաժամի կենտրոնում՝ քաղաքացիների և քաղաքապետարանի միջև․ պատգամավոր
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է վարորդների գործադուլին՝ գրելով․ «Որո՞նք են վարորդների խնդիրը և ինչո՞ւ են նրանք ճիշտ․ - վարորդներն օրական աշխատում են շուջ 15 ժամ, - իբր «բարձր» աշխատավարձ եք ստանում ու կողքից փող աշխատում ձևակերպմամբ վարորդների վրա է թողնվել աշխատանքի հետ կապված բոլոր լրացուցիչ պարտականությունները՝ ավտոբուսներն ամեն օր երեկոյան լվալուց (որն առանձին հաստիք ունեցողի գործ է) մինչև զուգարանի հարցը լուծելու խնդիր, - վարորդները դարձել են կենդանի վահան Տիգրան Ավինյանի ստեղծած ճգնաժամի կենտրոնում՝ քաղաքացիների և քաղաքապետարանի միջև։ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերները առավոտվանից գործադուլ իրականացնող վարորդների հետ են։ Այս պահին միայն պետք է շեշտել, որ յուրաքանչյուր քաղաքացի սահմանադրական իրավունք ունի գործադուլ իրականացնելու։ Գործադուլը հարուցող պատճառները վերացնելը և ճգնաժամը կարգավորելը պատկան մարմինների պարտականությունն է։ Ցանկացած եվրոպական քաղաքում այսպիսի գործադուլները սովորական երևույթներ են, ավելին՝ շատ այլ մասնագիտություններ ունեցողներ էլ հաճախ՝ որպես սոլիդարության դրսևորում միանում են ոլորտային գործադուլ իրականացնողներին»։
    18:38
    03.12.24
    Ավելին