Լրահոս

2025-01-11
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ամերիկայի հայկական համագումարը կանգնած է Լոս Անջելեսում հրդեհից տուժածների կողքին. հայտարարություն
    Լոս Անջելեսի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհների ժամանակ Ամերիկայի հայկական համագումարն իր աղոթքներն է ուղղում համագումարի ընտանիքին, ընկերներին և աջակիցներին, բոլոր տուժածներին ու կանգնած է նրանց կողքին: Այս մասին հայտարարություն է տարածել Ամերիկայի հայկական համագումարը: Հրդեհները ողբերգականորեն հանգեցրել են զոհերի, վիրավորների և հազարավոր տների, դպրոցների և ձեռնարկությունների կորստի: «Հայկական համայնքի և Լոս Անջելեսի շրջանի կորուստները խորն ազդեցություն են թողել բոլորիս վրա։ Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝ արձագանքելու հսկայական հրդեհներին՝ պաշտպանելու մեր համայնքները: Համագումարը կանգնած է տուժածների կողքին»,–ասված է հայտարարությունում: Համագումարը ցանկ է ներկայացրել՝ շտապ օգնության աջակցության, ապաստարանի և համայնքային ռեսուրսների մասին տեղեկությունների համար: Հարցերի կամ աջակցության կարիքի դեպքում կարելի է դիմել Ամերկայի հայկական համագումարի արևմտյան շրջանի տնօրեն Դավիթ Օջակյանին՝ [email protected] էլ․ հասցեով: Լոս Անջելեսի շրջանի արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն և ռեսուրսներ, ներառյալ ապաստարաններ– https://lacounty.gov/emergency/։ Լոս Անջելես քաղաքի ռեսուրսներ՝ արդի տեղեկատվության համար– emergency.lacity.gov/updates։ Ամերիկյան Կարմիր խաչի ապաստարաններ և աղետների դեպքում աջակցության ծառայություններ– https://www.redcross.org/get-help/disaster-relief-and-recovery-services/find-an-open-shelter.html FEMA/Աղետներին դեպքում աջակցության ծառայություն. · Շարունակվող անտառային հրդեհներից տուժած բնակիչները և ձեռնարկությունները կարող են սկսել օգնության համար դիմել www.DisasterAssistance.gov կայքում կամ զանգահարելով 800-621-FEMA (3362) կամ օգտվելով FEMA App հավելվածից: · Օգնությունը ներառում է տեղահանման աջակցություն մինչև 14 օր՝ օգնելով հոգալ հյուրանոցի ծախսերը նրանց համար, ովքեր ստիպված են տարհանվել, 770 ԱՄՆ դոլար՝ առաջին անհրաժեշտության պարագաների համար և ավելի մեծ ուղղակի դրամաշնորհներ՝ հիմնական ծախսերը, բժշկական կտրոնները, մեքենաների և այլ ծախսեր հոգալու համար: Փոքր բիզնեսի կառավարման ցածր տոկոսադրույքով վարկերը հասանելի են փոքր բիզնեսի սեփականատերերի և բնակիչների համար:
    19:30
    11.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Խիտ մատախուղը՝ շղթայական ավտովթարի պատճառ. անտիցիկլոն է մտել Հայաստան
    Աննա Գյուլնազարյանը ցուրտ Երևանում է շրջել, զրուցել օդերևութաբանների հետ: Եղանակային աննորմալ տարբերություններ են Հայաստանում: Կապանում 14 աստիճան տաքություն է, երբ Աշոցքում սնդիկի սյունը իջել է -9 աստիճան:
    19:18
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս
    Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․84⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Արևաշող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    19:11
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Տելեպուզիկ»-ի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց․ նա ձերբակալվել է
    Հունվարի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են օպերացիա, որի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 48-ամյա Հ. Մ-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ վերջինս իր տանը թմրանյութ է պահում: Շենգավիթի ոստիկանությունը դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպում, որոնք փոխանցվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ և նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի խուզարկություն կատարվի Հ. Մ.-ի տանն ու դրան կից շինություններում: Դատարանը բավարարում է քննիչի միջնորդությունը, որից հետո Ներքին Չարբախի փողոցներից մեկի նրա տանը և դրան կից օժանդակ շինություններում հայտնաբերվում է 1 հատ պոլիէթիլենային տոպրակով լցված 45.37 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և 1 հատ ապակե տարայով լցված մաքուր 7,86 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված՝ ընդհանուր 53.23 գրամ մաքուր զանգվածով: Փաստերի ճնշման տակ Հ. Մ.-ն հայտնել է, որ նշված թմրանյութը ինքն է աճեցրել, մշակել, պատրաստել, որը պատկանու է իրեն՝ իր օգտագործման համար: Ֆոտալրագրողի տեղեկություններով՝ Հ. Մ.-ն իր շրջապատում հայտնի է «Տելեպուզիկ» մականվամբ, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
    19:00
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պանամայի նախագահը Թրամփի պատճառով սպառնում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
    Պանամայի նախագահ Խոսե Մուլինոն սպառնացել է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի ճնշում գործադրել երկրի վրա։ Աjդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Politico պարբերականը։ Մուլինոն արձագանքել է Թրամփի խոսքերին, ով հրաժարվել է երաշխիքներ տալ, որ կհրաժարվի ռազմական ուժի կիրառումից՝ Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար, ինչպես նաև Գրենլանդիայի անեքսիայից։ Նախագահը սպասում է Թրամփի պաշտոնավարմանը, որպեսզի գնահատի, թե արդյոք ամերիկացի առաջնորդը կմնա իր դիրքորոշմանը։ Թրամփը բարձրացրել էր ջրանցքի հանդեպ վերահսկողությունը վերադարձնելու հարցը, քանի որ, ըստ նրա, տնտեսական անարդարություն է տեղի ունենում։ Նա կարծում է, որ Պանամայի իշխանությունները թալանում են Միացյալ Նահանգներին՝ ջրանցքն օգտագործելու համար մեծ վճարներ գանձելով, մինչդեռ ամերիկացիները շարունակում են միլիարդավոր դոլարներ ներդնել դրա շահագործման և վերանորոգման համար:
    18:45
    11.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Թալան է սկսվել Լոս Անջելեսում՝ ողբերգական հրդեհից հետո. վերջին տեղեկությունները
    Հայլուր 18։30 Թալան է սկսվել Լոս Անջելեսում՝ ողբերգական հրդեհից հետո. վերջին տեղեկությունները
    18:30
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Հարթավան-Ապարան ճանապարհի շղթայական վթարից
    Հունվարի 11-ին` ժամը 10:57-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են «UAZ» (վարորդ` Գ. Գ., ծնված 1957 թ․), «Mitsubishi» (վարորդ՝ Ն․ Ղ․, ծնված 1990 թ․), «VAZ» (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1969 թ․), «Chevrolet» (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1990 թ․) մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1990 թ․)։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «MAN» մակնիշի բեռնատարի վարորդը դուրս է բերվել և տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «UAZ», «Mitsubishi», «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ․ Կ․-ին (ծնված 2005 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
    18:20
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան (տեսանյութ)
    Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեսյբուքյան էջում գրել ու տեսանյութ է հրապարակել երեկ ոստիկանության կատարած գորխողությունից․ «Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը։ Մանրամասնությամբ ներկայացնում ենք, թե ինչպես ոստիկանությունն ընկավ մեր թակարդն ու ինչպես չկարողացավ տիրապետել իրավիճակին։ Դիտեք մինչև վերջին վայրկյանը, ամենազավեշտալի վայրկյանը․․․»:
    18:07
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղանակը՝ առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    18:00
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրել է. «Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի բավարարման առանցքային գործոն՝ ավելացնելով իր իրական ներուժը։ Ընդ որում, նախորդ երեք տարիներին Հայաստանում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը հիմնականում պայամանավորված է աշխարհաքաղաքական գործոններով, ըստ որի՝ Ռուսաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը գրանցեց աննախադեպ թռիչքաձև աճեր։ Միևնույն ժամանակ, ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունները իրականում դրսևորում են բացասական խորացող միտումներ։ 2024 թվականի հունվար-նոյեմբերին․ ՀՀ արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 3,12 միլիարդ դոլար՝ ընդհանուր արտահանման 25,4 տոկոսը, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումը կազմել է շուրջ 9 միլիարդ դոլար՝ ընդհանուր ներմուծման 56,6 տոկոսը։ Այլ կերպ ասած՝ համախառն ներքին արդյունքի շուրջ 14 տոկոսը գոյացել է դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ ՀՀ արտահանումից։ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 4 տոկոսային կետով կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ անդամ երկրներինը՝ նվազելով շուրջ 2 անգամ կազմել է աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս։ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրի բերված ցուցանիշներին ԵՄ անդամ երկրների ցուցանիշները զիջում են շուրջ 6 անգամ։ 2024 թվականի առաջին ինը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը (Հայաստան եկածի և Հայաստանից դուրս եկածի տարբերությունը) նվազել է շուրջ 476 միլիոն դոլարով։ Ի հակառակ ընդհանուր բացասական այս միտումի՝ 52 միլիոն դոլարի չափով աճել է Ռուսաստանից օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը։ ՀՀ-ից արտագնա միգրանտների ավելի, քան 70 տոկոսն աշխատում են ՌԴ-ում։ Ի դեպ, միայն 2024 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ փաստաթղթերով շուրջ 5000-ով ավել շատ քաղաքացիներ են մեկնել Հայաստանից, քան եկել են Հայաստան։ Ռուսական բնական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, որը շուրջ 6 տարի մնացել է կայուն և շուրջ 5-6 անգամ ցածր ներկայիս շուկայական գներից։ Ի դեպ, այս ժամանակահատվածում բնական գազի գինը միջազգային շուկայում գրանցել է թռիչքաձև աճեր՝ դառնալով մինչև 3000 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Ներկայումս նորից ձևավորվում են իրական նախադրյալներ բնական գազի գնի ապագա թռիչքաձև աճերի համար։ Էներգետիկ անվտանգության և էլէկտրաէներգիայի սակագնի կայունության տեսանկյունից առանցքային դերակատարում ունի նաև Հայկական ատոմային էլեկտրակայանը, որի հումքային ապահովումն արտոնյալ պայմաններով իրականացվում է ՌԴ-ից ուրանի ներմուծման հաշվին։ Ի դեպ, 2024 թվականին ՀԱԷԿ-ի շահագործման արդյունքում արտադրվել է պլանավորվածից շուրջ 6 տոկոսով ավել էլեկտրաէներգիա՝ 2830 միլիոն կՎտ․ժ ընդհանուր չափով, որը կազմում է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության միջինը 1/5-րդ մասը։ ՀՀ պարենային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակություն ունի Ռուսաստանից ցորենի ներմուծումը՝ հատկապես 44-օրյա պատերազմից և Արցախի հանձնումից հետո։ Արցախի Հանրապետությունից ներմուծված ցորենն ապահովում էր ՀՀ ներքին պահանջարկի շուրջ 5 տոկոսը։ Հիմա արդեն ՌԴ-ից ներմուծված ցորենն ապահովում է ՀՀ ցորենի ներքին սպառման շուրջ 90 տոկոսը, որը գործնականում չունի փոխարինման որևէ իրական այլընտրանք։ Սա էլ այն դեպքում, երբ վերջին շրջանում մեր երկրում նվազում են ցորենի ցանքատարածությունները, իսկ մյուս կողմից՝ սրվում են ցորենի միջազգային նվազագույն պահանջարկի բավարարման խնդիրները՝ հայտնի աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված։ Այսպիսով․ ԵԱՏՄ անդամ երկրների հետ արտաքին տնտեսական ինտեգրումը բոլոր ուղղություններով մեր երկրի կայուն տնտեսական զարգացման համար ունի երկարաժամկետ և կենսական նշանակություն։ Դրա փոխարինումը աշխարհագրական այլ ուղղություններով ոչ միայն իրատեսական չէ, այլ նաև կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի առանց այն էլ թույլ տնտեսական և խոցելի սոցիալական համակարգերի վրա»։
    17:45
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լուսանկարը անելու պահին ավտոբուսը չի եղել երթուղում, չի սպասարկել քաղաքացիներին․ պարզաբանում
    Լուսանկարը անելու պահին ավտոբուսը չի եղել երթուղում, չի սպասարկել քաղաքացիներին, ավելին` այն վարորդների փոխադրումը կազմակերպելու համար է նախատեսված։ Այս մասին պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Ցանկանում եմ պարզաբանում տալ մամուլում տարածվող լուսանկարի վերաբերյալ, որտեղ երևում է 4565 պետհամարանիշով տրանսպորտային միջոցը` հետնապակին կոտրված։ Լուսանկարը անելու պահին ավտոբուսը չի եղել երթուղում, չի սպասարկել քաղաքացիներին, ավելին` այն վարորդների փոխադրումը կազմակերպելու համար է նախատեսված։ Իսկ տվյալ պահին, երբ լուսանկարվել է, մեքենայի հետնամասը վթարելուց հետո վարորդը մեքենան Թևոսյան 5 հասցեի հավաքակայան տեղափոխելիս է եղել»։
    17:30
    11.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Ո՞ր ամիսն է ամենավտանգավորը Հայաստանի համար. աստղաբանի կանխատեսումները
    Մինչ վերլուծաբանները գլուխ ցավեցնելով փորձում են կողք կողքի դնել փաստերը՝ աշխարհաքաղաքական զարգացումները հասկանալու, դրանց հետևանքները արձանագրելու և հնարավոր նոր իրողություններին պատրաստվելու համար, ձին ու մուկը օգնում են աստղաբաններին տեսնել, թե ինչ է սպասվում աշխարհին 2025-ին:
    17:15
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նոր մանրամասներ՝ Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման դեպքից
    Հարավային Կորեայում կործանված Jeju Air ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի սև արկղերը դադարեցրել են ձայնագրությունն աղետից րոպեներ առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությանը: «Դեկտեմբերի 29-ին կործանված Jeju Air ավիաընկերության ինքնաթիռի օդաչուների խցիկի տվյալները և խոսքային ինքնագրիչները դադարել են ձայնագրվել մոտ չորս րոպե առաջ, երբ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել Մուան միջազգային օդանավակայանի ցանկապատին»,- ասված է հրապարակման մեջ: Նշվում է, որ հետաքննություն կանցկացվի՝ պարզելու պատճառը, թե ինչու են սև արկղերը դադարեցրել ձայնագրությունը։ Դեկտեմբերի 29-ին Jeju Air ավիաընկերության Bangkok-Muan 7C 2216 չվերթը իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը, որում եղել է 181 ուղևոր, վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։ Արդյունքում հրդեհ է բռնկվել։ Վերջին տվյալներով ՝ զոհվել է 179 մարդ: Ուղևորներից 173-ը Հարավային Կորեայի քաղաքացիներ էին, իսկ երկուսը՝ թայլանդցիներ։
    17:00
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որտեղի՞ց է ՀՀ-ն ստանալու իր էլեկտրաէներգիան և գազը. եթե այն Ադրբեջանից է, կարո՞ղ ենք վստահել Ալիևին․ Խաչիկյան
    Քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ այս խումբը որոշել է հաճոյանալ իր օտարերկրյա տերերին և դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, և Ռուսաստանը հայտարարեց, որ դրա հետևանքները կլինեն, ահա մի քանի հարց. 1) Ո՞ւր են գնալու մեր սեզոնային աշխատողները (“խոպանչիները”) և ո՞վ է ամեն տարի տուն բերելու մոտավորապես 9 միլիարդ դոլար։ Եվրոպայի որևէ երկիր ասե՞լ է, որ հայերին աշխատանքային վիզաներ է տալու։ 2) Որտե՞ղ ենք արտահանելու մեր բանջարեղենն ու միրգը և այլ ապրանքներ, որոնք կազմում են մեր առևտրի 70-80%-ը: Եվրոպայում ո՞ր երկիրն է զոհաբերելու իր արտադրողներին՝ մեզ եվրոպական շուկայում իրենց տեղը տալու համար: Ռուսաստանի հետ առևտուրը վերջին տարիներին աճել է 4-6 անգամ և Հայաստանին տվել է 12 տոկոս տնտեսական աճ։ Պատրա՞ստ են հայերը կորցնել դա։ 3) Ո՞վ է վճարելու 1 խմ գազի դիմաց 480 դոլար՝ 180 դոլարի փոխարեն։ Ո՞վ եռակի կվճարի գազի, ջեռուցման, էլեկտրաէներգիայի համար. 4) Որտեղի՞ց է Հայաստանը ստանալու իր էլեկտրաէներգիան և գազը, և եթե այն Ադրբեջանից է, կարո՞ղ ենք վստահել Ալիևին, ով ասաց, որ մենք ֆաշիստական ​​պետություն ենք, որը պետք է ոչնչացվի։ Ալիեւը ինչքան շուտ մեր գազն ու լույսը կանջատի, ինչպես Ղարաբաղում։ 5) Եվրոպայում ո՞ր կառավարությունն ու քաղաքական գործիչն է ասել, որ Եվրամիությունը պատրաստ է ընդունել Հայաստանին։ Ե՞րբ դա տեղի կունենա, եթե Թուրքիան սպասել է 30 տարի, Վրաստանն ու Մոլդովան՝ 20 տարի։ 6) Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ո՞ր կառավարությունն է հայտարարել, որ եթե Հայաստանի վրա հարձակվեն, նա պատժամիջոցներ կկիրառի, զենք կտրամադրի, անվտանգության երաշխիքներ կտա, դաշնակից կդառնա, թե՞ իր զինված ուժերը կուղարկի Հայաստանին օգնելու: Առանց այդ օգնության, ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանվելու, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն 20-ը 1-ի առավելություն, և ըստ փորձագետների՝ Հայաստանին գրավելու համար նրանցից կպահանջվի առավելագույնը 2-3 օր։ Արդյո՞ք միջազգային հանրությունը որևէ բան անելու է ադրբեջանական հարձակումը կասեցնելու համար, եթե ոչինչ չի արել Ղարաբաղի հայերի տեղահանությունից և Ջերմուկի և այլ քաղաքների վրա հարձակումներից հետո»:
    16:45
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ
    Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Վեհափառ հայրապետը շնորհավորական նամակ է հղել Ժոզեֆ Աունին՝ ողջունելով Լիբանանի նախագահի պաշտոնում նրա ընտրվելը և ընդգծելով, որ այդ ընտրությամբ նոր էջ է բացվում Լիբանանի ժամանակակից պատմության մեջ։ Արամ Ա-ն հույս է հայտնել, որ վերջին տարիներին Լիբանանի դիմագրաված տագնապներից հետո նախագահ Աունի ընտրությամբ վերականգնման և վերածաղկման նոր գործընթաց պետք է սկսվի։ Միաժամանակ, Վեհափառ հայրապետը նախագահին վստահեցրել է, որ հայ առաքելական համայնքը կլինի նրա կողքին՝ զորակից ու մասնակից լինելով Լիբանանի վերականգնմանը նպաստող բոլոր աշխատանքներին։ Արամ Ա-ն նաև հայտնել է, որ մոտ ապագայում այցելելու է նախագահական պալատ՝ անձնապես փոխանցելու իր շնորհավորանքները։
    16:30
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար
    Հունվարի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Արամ Սուջյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճնապարհի 49 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է նոր կառուցվող ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա ճանապարհաշինարարների կողմից տեղադրված նախազգուշացնող բետոնե ցուցանակներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում ու բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդին, վառվող ավտոմեքենայի մերձակա տարածքից, դուրս են բերել նշված վայրով անցնող, ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
    16:15
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հասարակական տրանսպորտից օգտվելու համար տոմսային ինչպիսի փաթեթներ են առաջարկվում
    Երևանի քաղաքապետարանը մանրամասնել է, թե ինչպիսի տոմսային փաթեթներ են առաջարկվում քաղաքացիներին հանրային տրանսպորտից օգտվելու համար։ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ http://transport.yerevan.am կայքում քաղաքացիները կարող են ծանոթանալ բոլոր տոմսային փաթեթներին, համեմատել դրանց առանձնահատկություններն ու ընտրել իրենց հարմար տարբերակը։ «Որպեսզի ձեր ընտրությունն ավելի դյուրին լինի, մեկ ընտանիքի օրինակով ներկայացրել ենք առավել տարածված երկու փաթեթները։ Սա կօգնի ավելի լավ հասկանալ դրանց հնարավորություններն ու արժեքները։Այցելեք transport.yerevan.am կայք և գտեք ձեր կարիքներին համապատասխան լավագույն տարբերակը»,- ասված է հաղորդագրության մեջ, որին կցվել է նաև տեսանյութ։
    16:00
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
    Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ «Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։ Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը», - ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ Նա հավելել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ շեշտելով, որ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործակմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։ Հիպերը նաև ասել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և դրա արժեքների գրավչությունը։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։
    15:45
    11.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Շատ վտանգավոր ա, մեկը մյուսին գցում է տակը. կեցցե՛ հեծանիվը, կեցցե՛ նոր տուգանքը
    Այս եղանակին ոչ միայն մեքենաների, այլև մյուս փոխադրամիջոցների վարորդները պետք է զգուշանան: Ճանապարհների ձյունը մի կողմից, օրենսդրական փոփոխություններ էլ մյուս կողմից պատուհասել են սկուտեր կամ հեծանիվ նախընտրող քաղաքացիներին. նրանց տուգանքներ են սպառնում:
    15:30
    11.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 10-ին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռը ավելացել է։ ՀԿ ներկայացուցիչները հայտնել են բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում` առ այն, որ այդ փոփոխությունների համատեքստում անվճար իրավաբանական օգնության ցուցաբերումն, ըստ ընդունված կարգավորումների` հարկվելու է: Արդյունքում, ըստ մտահոգությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ևս սա ստեղծում է անհասկանալի իրավիճակ և բարդություններ, քանի որ, որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ, նրանք բազմաթիվ գործերով անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում` իրականացնելով մարդկանց իրավունքների պաշտպանություն անվճար հիմունքներով: Հասարակական կազմակերպությունների պնդմամբ` հասարակության լայն զանգվածի համար, իրավական պաշտպանության միջոցները փաստացի դառնում են անհասանելի, ինչը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդիր է։ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան` խնդրի առնչությամբ նաև հրապարակային է հանդես եկել, տարբեր ձևաչափերով իրացվել են ՄԻՊ գործիքակազմերը: Հատկապես անվճար իրավաբանական օգնության տրամադրման, այդ համատեքստում այս պահին առկա անորոշության տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարել։ «Հարկ եմ համարում ընդգծել, որ ի սկզբանե եմ բարձրացրել պատշաճ հանրային քննարկումներ իրականացնելու անհրաժեշտության հարցը, այդ թվում` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այս բոլոր խնդիրները պետք է հաշվի առնվեին հարկային քաղաքականության փոփոխության համատեքստում` շահագրգիռ սուբյեկտների մտահոգությունների արձանագրմամբ և հաշվառմամբ: Հարցը գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո։ Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, քննարկումներ ունեցել գործընկերների հետ։ Խնդիրը պատշաճ հասցեավորելու նպատակով արդեն իսկ աշխատակազմում աշխատանքներ են տարվել իրավասու մարմնի ուշադրությունը հարցի շուրջ հրավիրելու ուղղությամբ»,- ասել է պաշտպանը։ Ամփոփելով քննարկումը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և համատեղ լուծման ուղիների մշակումը։
    15:15
    11.01.25
    Ավելին