Լրահոս
2025-01-12
-
ԻրավականԶnhված զինծառայnղի տունը թալանած կասկածյալներից մեկը հայտնաբերվել էՀունվարի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի քրեական վարչության ծառայողները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրում տեղի ունեցած դեպքը, հայտնում է Shamshyan.com-ը։ Արդեն լուսաբացին տեղեկություններ են ստանում ենթադրյալ կատարողների վերաբերյալ ու կարողանում են կատարողներից մեկին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Ճամբարակի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել գողունի մի մասը, իսկ կասկածյալներից մեկը բերման ենթարկվածի եղբայրն է, ում այս պահին ոստիկանները որոնում են։ Կան տեղեկություններ, որ նա գիշերը գյուղից մեկնել է։ Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրում թալանել էին 2022 թվականին Ջերմուկի դիրքերում զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերը։Ավելին20:0012.01.25 -
ՔաղաքականԴատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն դատավորները. ԲԴԽ նախագահԱյսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի դերը։ Այդ մասին հայտնում են Դատական իշխանությունից։Ավելին19:3012.01.25 -
ՄիջազգայինԵՄ ԱԳ նախարարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցները մեղմելու հարցըԵվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ Ռիադում Մերձավոր Արևելքի և Արևմուտքի բարձրաստիճան դիվանագետների և Սիրիայի նոր արտգործնախարարի հանդիպումից առաջ: Ըստ աղբյուրի՝ ԵՄ արտգործնախարարները հունվարի 27-ին կհանդիպեն Բրյուսելում՝ փորձելով որոշել, թե ինչպես է 27 երկրների դաշինքը մեղմելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները: Միաժամանակ՝ Կալլասը X-ում հաղորդագրություն է հրապարակել, որում նշել է, որ ԵՄ-ն կմտածի պատժամիջոցների թուլացման մասին՝ առանց հստակեցնելու, թե դա երբ կարող է տեղի ունենալ: ԵՄ-ն Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել 2012 թվականից։ Պատժամիջոցները կիրառվել են կառավարության և ռազմական կառույցների, ինչպես նաև նախագահ Բաշար ալ-Ասադի ընտանիքի և ընկերների դեմ, սակայն նրա հեռանալուց հետո դրանք շարունակում են ուժի մեջ մնալ։Ավելին19:0012.01.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ում հրդեհները շարունակվում են․ Լոս Անջելեսի տարածքում առնվազն 16 մարդ է զոհվելԼոս Անջելեսի հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է The Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով դատաբժշկական փորձագետներին։ Ավելի վաղ հաղորդվել էր 11 մահվան մասին։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Սանտա-Անայի քամիները, որոնք դժվարացնում են հրդեհների մարումը և նպաստում հրդեհների տարածմանը, կշարունակեն մինչև չորեքշաբթի՝ հունվարի 15-ը, սակայն ավելի քիչ ուժգնությամբ, քան վերջին օրերին։ Հազարավոր կառույցներ ավերվել են, և մոտավորապես 180,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը:Ավելին18:3012.01.25 -
ՔաղաքականԱյս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկությունները. Արա ՊողոսյանԱկնհայտ է, որ ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և ցանկությունները։Ավելին18:0012.01.25 -
ՀասարակականԲախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն. կա 12 վիրավորԱյսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Վանա» ալյուրի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներ՝ օպերատիվ են գործել Վանաձորի շտապօգնության բժիշկները, որոնց հետ դեպքի վայր են ժամանել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկները։ Շտապօգնության և Վանաձորի հիվանդանոցի բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին17:4012.01.25 -
ՀասարակականՍպասվում է ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ։Ավելին17:3012.01.25 -
ՔաղաքականՅուրաքանչյուր դատավոր պետք է գործի օրենքի և իր խղճի թելադրանքով. նախագահՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով, հայտնում են նախագահի աշխատակազմից: «Այսօր պատիվ ունեմ ձեզ ողջունելու Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Խոսքս ցանկանում եմ սկսել երկու հղումով, որոնցով մեկնարկում է ձեզանից յուրաքանչյուրի պարտականությունների կատարումը: Խոսքը վերաբերում է դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների երդման տեքստերին: «Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»: «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»: Այս երկու տեքստերում բյուրեղացած են մեր արդարադատության համակարգի առանցքային սկզբունքները: Դատական իշխանությունը ժողովրդավարական հասարակարգի կարևորագույն ինստիտուտներից և մեր պետականության հիմնասյուներից է: Նրա անկախությունն ու արդյունավետությունը ժողովրդավարական հասարակության կայացման առանցքային նախապայմաններից են: Մեր երկրում իրավական պետության կառուցման ճանապարհին դատական համակարգի դերը դժվար է գերագնահատել: Եվ դա է պատճառը նաև, որ դատական իշխանության գործունեությունից է կախված հասարակության, քաղաքացիների կողմից պետության նկատմամբ վերաբերմունքը: Այս առումով շատ կարևոր է դատական համակարգի թափանցիկությունը, արդարադատության մատչելիության ապահովումը, հանրության վստահությունը: Վերը նշվածների ուղղությամբ այսօր հսկայական անելիքներ կան, որոնց էլ միտված պետք է լինեն դատական համակարգում իրականացվող բարեփոխումները: Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը ոչ միայն սահմանադրական պահանջ է, այլև ժողովրդավարության բնական երաշխիքներից մեկը: Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով: Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր դատավորներին և դատական համակարգի բոլոր աշխատակիցներին՝ իրենց աշխատանքի համար: Ձեր ամենօրյա ջանքերը նպաստում են մեր երկրում օրենքի գերակայության ամրապնդմանը և արդարադատության իրականացմանը: Վստահ եմ, որ միասնական ձգտումով մենք կկարողանանք հաղթահարել առկա մարտահրավերները և ստեղծել այնպիսի դատական համակարգ, որը կլինի անկախ, արդյունավետ և կվայելի հասարակության լիակատար վստահությունը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Դատական իշխանության օրվա առթիվ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում»:Ավելին17:0012.01.25 -
ՍպորտԻմ խաղն ինձ Ոսկե գնդակի արժանի թեկնածու է դարձնում․ Հարի Քեյն«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է, որ իրեն արժանի թեկնածու է համարում «Ոսկե գնդակի» համար: «Իհարկե, ես մտածում եմ դրա մասին։ Եվ, անկեղծ ասած, երազում եմ դրա մասին։ Կարծում եմ, որ իմ խաղը ինձ արժանի թեկնածու է դարձնում այս մրցանակի համար։ Ես խաղում եմ այնպիսի թիմերի համար, ինչպիսիք են «Բավարիան» և Անգլիայի հավաքականը, որոնց համար մեծ տիտղոսների համար պայքարելը սովորական բան է։ Մանկուց երազել եմ «Ոսկե գնդակի» մասին, իսկ ավելի շատ՝ այն ժամանակ, երբ այն ստանում էին Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն, որոնք մրցանակին յուրահատուկ փայլ էին տալիս», — Armsport-ի փոխանցմամբ՝ Քեյնի խոսքերը փոխանցում է L’Equipe-ը։Ավելին16:3012.01.25 -
Իրավական«Mercedes»-ի վարորդի մոտ հայտնաբերվել են որոշ տեսակի թմրամիջոցներՎերջինը թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում է Երևանի քրեական ոստիկանություն։Ավելին16:0012.01.25 -
ՀասարակականՀրշեջները մարել են Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում բռնկված հրդեհըՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 12-ին, ժամը 08:34-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստային հատվածում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 09:28-ին: Սուպերմարկետի պահեստային հատվածում (մոտ 10 քմ) այրվել են պարենային ապրանքներ (մոտ 4 խմ), էլեկտրական լարեր (մոտ 5 գմ) և ջերմահարվել՝ 2 սառնարան:Ավելին15:3012.01.25 -
ԻրավականԱյսօր Հայաստանի դատական իշխանության օրն էԱյսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Խորհրդանշական օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԲԴԽ նախագահը և արդարադատության նախարարը։ Նախարար Սրբուհի Գալյանը շնորհավորել է տոնական օրվա առթիվ՝ շեշտելով դատական իշխանության անկյունաքարային դերը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման գործում, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորելով արդարադատության իրականացումը, դատական համակարգի նշանակությունը հանրային կյանքի տարբեր բնագավառներում՝ նախարարն ընդգծել է դատավորի դերի ազդեցությունը պետության, եւ պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության եւ վերաբերմունքի արմատավորման ու երաշխավորման առանցքում: «Հարգելի՛ դատավորներ, Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը, որովհետև դուք օրենքի երաշխավորներն եք, իհարկե, արդարության իրականացման շղթայում դատարանները միակ դերակատարները չեն, բայց վերջնական որոշման կայացման հնարավորությունը և իրավունքն ունեն միայն դատավորները։ Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները, ըստ էության, կապված են նաև արդարադատության իրականացման շղթայում ներգրավված բոլոր մարմինների,այդ թվում՝ քաղաքականություն մշակող մարմնի հետ»,-մասնավորապես ասել է նախարարը: Նա կարևորել է հանրության շրջանում դատարանի, դատավորի կողմից իրականացված գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը և հանրային ճիշտ ակնկալիքի ձևավորումը: Եզրափակելով՝ Սրբուհի Գալյանը շեշտադրել է արդարադատության միասնական չափանիշների հաստատման կարևորությունը, այն է՝ կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը: Նա հիշեցրել է, որ արդարադատության համակարգի բարելավումը մեր քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության դրսևորումն է։ Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը մանսակցել են օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դատական համակարգի անդամներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԲԴԽ-ի կողմից: Նշենք, որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախ եռաստիճան դատական համակարգը ձևավորվել է 1999 թվականի հունվարի 12-ին «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի ուժով՝ հիմքում ունենալով իշխանությունների տարանջատման սկզբունքը»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին15:0012.01.25 -
ՔաղաքականՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված. Լիլիթ Գալստյան«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու ասեն, որ ամեն օր մեզ մեզնից հեռացնեն»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ գրառումը վերնագրելով «Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է․․․»։ Նա նշել է, որ երեկ ԿԳՄՍ նախարարը ԱԺ-ում հայտարարել է՝ «Ունեմ մե՜կ Հայրենիք և դա իմ պետությունն է»։ «Չեմ կարծում, թե ԿԳՄՍ նախարարն, իրապես, չգիտի պետության և Հայրենիքի սահմանն ու տարբերությունը։ Չեմ կարծում, թե կրթության և մշակույթի ոլորտներում պետական քաղաքականություն մշակող և իրակաանցնող կառույցի ղեկավարը մեր Հայրենիքում, մեր բնօրրանում հազարամյակների ընթացքում ձևավորված մշակութային և քաղաքակրթական ժառանգության վերաբերյալ գոնե մակերեսային պատկերացումներ չունի, Մատենադարանում, Պատմության թանգարանում կամ Ազգային պատկերասրահում չի եղել․․․ Չեմ կարծում, թե նա չգիտե գիտական այն անհերքելի աքսեոման, որ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՆ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Ու ԲՆՕՐՐԱՆԸ, և, որ այն ավելին է քան թափահարվող այն ոսկեգույն թիթեղը։ Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․ Եվ որտեղի՞ց այն սին ու դավադիր հաստատումը, թե իբր պետականության սահմանում ու գիտակցում չենք ունեցել, և հենց իրե՜նք՝ քպ-ն է այն սահմանողը․ քաղաքական այն ուժը, որի ճակատին ու խղճին դաջված է Արցախի ողբերգության՝ ցեղասպանության պատասխանատվություն-մեղսակցությունը, Հայաստանի անկումն ու անվերջ այս քաոսը․․․ Ձեր նպատակադրումն ու վարքը անուն ունի՝ կոլաբորացիոնիստական- Ալիև-էրդողան պահանջները սպասարկող։ Սա է ձեր ընտրությունը․․․ հ․գ․ «Մարդ և անասուն իրարից տարբերվում են հիշողությամբ», Հ․ Մաթևոսյան»,- գրել է նա։Ավելին14:3012.01.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին14:0012.01.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Հյուսիսային պողոտայում․ սուպերմարկետի պահեստային հատվածում նկատվել է կրակ ու ծուխԱյսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գործող «Պարմա» սուպերմարկետի ստորգետնյա պահեստային հատվածում ծուխ և կրակ է նկատվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2, թիվ 1-ին և թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Պարեկները սահմանազատել են տարածքը։ Պարզվել է, որ տարածքում առկա է ծխապատ գոտի և հրշեջները իրականացնում են հետախուզում՝ կրակի օջախ կամ օջախներ հայտնաբերելու համար։ Դեպքի վայր է ժամանել նաև փրկարար ծառայության ԲԱՎ հերթապահ խումբը։Ավելին13:3012.01.25 -
ՀասարակականԿանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատվածՀունվարի 11-ին՝ ժամը 22։53-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք, առկա է տարածվելու վտանգ դեպի անտառ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 12-ին՝ ժամը 00:45-ին, մարվել՝ 02:05-ին: Այրվել է խոտածածկ տարածք: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված:Ավելին13:0012.01.25 -
ԱշխարհՊատռվել է Բայդենի դիմակը. սկանդալային մանրամասներ է հայտնում Ֆեյսբուքի հիմնադիրըԱյս օրերին աշխարհում փորձում են հնարավորինս շատ բան իմանալ ահագնացող նոր մետապնէվմավիրուսի մասին, բայց մետա և վիրուս բառերով Գուգլի հասարակ որոնումը նոր սկանդալի մասին է պատմում: Ֆեյսբուքի, Ինստագրամի, Վոթսափի մայր ընկերության՝ Մետայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ երկար տարիներ գրաքննել է իր հարթակներում, օրինակ, Քովիդ վարակի մասին գրառումները՝ ըստ Ցուկերբերգի՝ ոչ ավել, ոչ պակաս Բայդենի՝ հրահանգով:Ավելին12:3012.01.25 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՀունվարի 11-12-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Մարտունի, Ծաղկաձոր, Աշտարակ քաղաքներում, Հարթավան, Լեռնանցք, Կարճաղբյուր, Մեղրաձոր գյուղերում և Մեծ Մասրիկ-Կուտական ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։Ավելին12:0012.01.25 -
ՀասարակականԹալանել են Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տունըՀունվարի 11-ին, սրբապղծության ու գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել են Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տակնուվրա են արել տունը, հափշտակել ոսկյա զարդեր, գումար ու անգամ գողացել են հերոսի տան անկյունում եղած իրերը։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով տունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ նահատակված, հերոսաբար զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։Ավելին11:3012.01.25 -
Հասարակական2 լեռնագնաց ճոպանուղու վերջին կայանից ոտքով մեկնել են դեպի Բջնի և չեն կարողանում ինքնուրույն իջնելՀունվարի 11-ին՝ ժամը 19:24-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու լեռնագնաց Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու վերջին կայանից ոտքով մեկնել են դեպի Բջնի գյուղ, այժմ գտնվում են անտառամերձ հատվածում և չեն կարողանում ինքնուրույն իջնել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից Բջնի գյուղ ընկած հատվածից Տ․ Ջ․-ին (ծնված 2007 թ.) և Ա․ Մ․-ին (ծնված 2008 թ.) անվնաս իջեցրել են և տեղափոխել անվտանգ տարածք։Ավելին11:0012.01.25