Լրահոս
2025-01-11
-
ՀասարակականՄեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել էՀունվարի 10-ին՝ ժամը 22:52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի խաչմերուկում գտնվող սննդի կետերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 2002 թ․) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել։ Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։23-ին, մարվել՝ 23։47-ին։ Այրվել է ավտոմեքենան։Ավելին11:1511.01.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ:Ավելին11:0011.01.25 -
ՀասարակականՀրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվումՀունվարի 11-ին, ժամը 01:52-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում այրվում են խանութ-տաղավարներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել երկհարկանի (մոտ 360 քմ) խանութ-տաղավարներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:40-ին, մարվել՝ 03:03-ին: Այրվել է երկրորդ հարկը (3 տաղավար, մոտ 180 քմ)՝ գույքով:Ավելին10:4511.01.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:3011.01.25 -
ՄիջազգայինԳնի՛ր մեզ. գրենլանդացիների խնդրանքը՝ Թրամփին«Դուք հզոր եք», «Աստված պահապան Ձեզ», «Մենք Ձեզ շատ ենք սիրում»,- գրենլանդացիները ջերմ խոսքեր են հղում ԱՄՆ ընտրված նախագահին և խնդրում, որ գնի կղզին ու այն դարձնի ԱՄՆ մաս: Թրամփ կրտսերը Գրենլանդիա էր մեկնել հոր սկանդալային հայտարարություններից հետո: Դոնալդ Թրամփը մի քանի անգամ կրկնել էր Դանիայի կազմում ինքնվարություն ունեցող Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու իր վաղեմի առաջարկը: Մինչդեռ Դանիան այդ առաջարկը համարել էր հիմարություն, և իր ամենամեծ կղզու կառավարության անդամները նույնիսկ չեն էլ հանդիպել կրտսեր Թրամփի հետ: Հինգ ժամ տևած այցն ուղեկցվել է գրենլանդիացիների հուզառատ կոչերով: Իսկ կրտսեր Թրամփը իր փոթքասթային առաքելությունը հաջողությամբ ավարտելուն պես վերադարձել է տուն: Որդու նկարահանած տեսանյութը հենց Դոնալդ Թրամփն է հրապարակել:Ավելին10:1811.01.25 -
ԻրավականԴիլիջանի նախկին ղեկավարի եղբորորդիները 16 հազար դոլարի դիմաց նպաստել են՝ 800 քմ հողամասն օտարվի իրենց ցանկալի անձին․ դատախազը գործը հանձնել է դատարանԴատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը: Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ մակերեսով հողամասն աճուրդի միջոցով օտարվի իրենց ցանկալի անձին: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ս.-ն և Ա.Ս.-ն 2020 թվականի ամռանն իրենց մտերիմ Հ.Մ.-ից տեղեկանալով, որ նա Դիլիջան համայնքում հողամաս ձեռք բերելու մտադրություն ունի, նրանից պահանջել են 16 հազար ԱՄՆ դոլար՝ պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու միջոցով վերոնշյալ հողամասն աճուրդով նրան օտարելու համար: 2020 թվականի հուլիսի 6-ին, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ, 800 քմ մակերեսով հողամասը 2 միլիոն դրամ մեկնարկային գնով դրվել է աճուրդի: Աճուրդին մասնակցել են Հ.Մ.-ի երկու մտերիմները. աճուրդում հաղթող է ճանաչվել նրանցից մեկը՝ 2 միլիոն 205 հազար դրամ գնային առաջարկով: Հողամասի աճուրդից հետո, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ա.Ս.-ն և Վ.Ս.-ն հանդիպել են Հ.Մ.-ին և նրանից ստացել 16 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 7 միլիոն 762 հազար դրամ: Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 28-ին Ա.Ս.-ի և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու դիմաց առանձնապես խոշոր չափերով գումար ստանալը): 2024 թվականի դեկտեմբերի 27-ին հաստատվել է Ա.Ս.-ի ու Վ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:1511.01.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։Ավելին10:0011.01.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ սկանդալի մեջ է հայտնվել ԱԺ նախկին պատգամավորի որդին. «Ժողովուրդ»Այս անգամ մարզում «Ճռիկ-վռիկներ» էր արել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի բոլորին հայտնի Նովոյի որդին, որին, շոու բեմադրելով, ձերբակալել էին, իսկ ավելի ուշ բաց թողել։Ավելին09:4511.01.25 -
Մամուլի տեսությունՆոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել առաջիկայում գետնի տակից էլ լինի հիմքեր պեղել, եթե դրանք չկան էլ «ստեղծել» ու գործեր հարուցել, կալանավորել իր բոլոր ընդդիմախոսներին, ովքեր կփորձեն քննադատել ու մի թթու խոսք ասել իշխանություններին:Ավելին09:4011.01.25 -
Մամուլի տեսությունՈվքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր կլրացնեն. «Ժողովուրդ»Այսուհետև եկամուտների հայտարարագիրը ՊԵԿ ներկայացվելու է տարին մեկ անգամ։Ավելին09:3011.01.25 -
ՄիջազգայինՊայթուցիկներ՝ Լեհաստանում, բռնապետություն՝ Վենեսուելայում. ծանր ժամանակներ են աշխարհումԸնդդիմության հալածանքները պիկի են հասել Վենեսուելայում: Վենեսուելական սփյուռքը դուրս է եկել Մադրիդի կենտրոնական հրապարակ Մադուրոյի երդմնակալությունից առաջ աջակցելու նրա ընդդիմախոս Էդմունդո Ուրուտիային: Իսկ Վարշավայում արհմիությունները բողոքում են լեհական կառավարության էներգետիկ քաղաքականության դեմ: Նրանք չեն հավատում, որ իշխանությունն էկոլոգիական աղետներ կանխելու նպատակով է երկրի հարավում ածուխով էլեկտրակայաններ փակում՝ զրկելով իրենց աշխատատեղերից:Ավելին09:1511.01.25 -
ՄշակույթԿյանքը վավերագրող ռեժիսորը 70 տարեկան է. Հարություն Խաչատրյանի հոբելյանական երեկոն՝ Կինոյի տանըԿինոյի վարպետ Հարություն Խաչատրյանը 70 տարեկան է: Հոբելյարը տարեդարձը սիրելիների շրջապատում է անցկացրել: Իսկ սուրը պատյան դնել չի պատրաստվում, դեռ շատ սցենարներ ունի մաեստրոն:Ավելին09:0011.01.25
2025-01-10
-
ՄշակույթՀայկական եկեղեցին Սպահանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է. Իրանի դեսպանատունՍուրբ Ամենափրկիչ կամ Սուրբ Քույրերի եկեղեցին լայնորեն հայտնի է որպես Վանքի տաճար։ Սա հայկական եկեղեցի է, որը գտնվում է Կենտրոնական Սպահանի Նոր Ջուղայի տարածքում։ Այդ մասին ասվում է Հայաստանում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ։Ավելին23:5610.01.25 -
ՍպորտՀՖՖ-ն շնորհավորել է Խորեն Հովհաննիսյանին 70-ամյակի առթիվՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին հարձակվող Խորեն Հովհաննիսյանին ծննդյան 70-ամյակի առթիվ։Ավելին23:4410.01.25 -
ՀասարակականԵրևանում ավտովթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ էԱյսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում Բաղյան փողոցում բախվել են «BMW X5», «Nissan Tiida» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին23:3910.01.25 -
ՄիջազգայինՊուտինը Թրամփի հետ հանդիպման նախապայման չի դնում. պատերազմի վերջը մոտենո՞ւմ էՊուտինը պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել Թրամփին: «Խնդիրները երկխոսության միջոցով լուծելու համար միայն փոխադարձ ցանկություն և քաղաքական կամք է պետք և ոչ մի պայման»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Թրամփի՝ Պուտինի հետ հանդիպելու պլանների մասին հայտարարություններին: ԱՄՆ ընտրված նախագահը հինգշաբթի է Ֆլորիդայում խոսել այդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին:Ավելին23:2610.01.25 -
ՔաղաքականԿեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել․ Արսեն ԲաբայանԱյս ձերբակալության դեպքը նույն ձեռագրով արդեն չորրորդն է, նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով այսօր իրեն ու ընկերներին ոստիկանություն բերման ենթարկելու դեպքին։Ավելին23:1510.01.25 -
ՔաղաքականԽաղաղության հասնելու իրավական և փաշինյանական ճանապարհները. Երևան-Բաքու դատական հայցերի հետկա՞նչԽաղաղության ճանապարհին Փաշինյանը պատրաստ է պայքարից հրաժարվել նաև միջազգային ատյաններում: Հինգշաբթի նրա հրապարակած առաջարկների 8-րդ կետի համաձայն՝ կայուն խաղաղության հասնելու ճանապարհին այդ դատական հայցերը կարող են խոչընդոտ լինել: Հակառակն է կարծում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը՝ ուժի դիմելու փոխարեն, հակամարտող կողմերը օրենքի ուժով են հարցերը լուծում:Ավելին23:0010.01.25 -
ՔաղաքականԹե բա. «Բաքուն Երևանի դեմ բողոք ունի ջրային ռեսուրսների մասով»․ Կարեն ՎրթանեսյանՀիշո՞ւմ էիք, որ անցյալ տարվա նոյեմբերին Բաքվում ԱՄՆ դեսպանը բացահայտել էր, որ. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։Ավելին22:5610.01.25 -
ՍպորտՄիքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը՝ Հայաստանի դահուկավազքի առաջնության բացարձակ չեմպիոոններՀունվարի 6-9-ը Աշոցքում կայացել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը, որի արդյունքներով առաջնության բացարձակ հաղթողներ են դարձել Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը:Ավելին22:3910.01.25