Լրահոս
2025-01-12
-
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան, 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին10:3012.01.25 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ՝ Կիևյան փողոցումՀունվարի 11-ին՝ ժամը 23:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 12-ին՝ ժամը 00։37-ին։Ավելին10:0012.01.25
2025-01-11
-
ՀասարակականԱվտովթար՝ Երևանում․ 4 վիրավոր կանայք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներԱյսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Grand Sport»-ի խաչմերուկում բախվել են 2 «Nissan» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնք կանայք են, տեղափոխվել են 2-ը՝ «Էրեբունի», 2-ը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:Ավելին23:4011.01.25 -
ԱշխարհԿապիկի ջրծաղիկով վարակման առաջին դեպքը՝ Սիերա ԼեոնեումԿապիկի ջրծաղիկով վարակման առաջին դեպքը գրանցվել է Սիերա Լեոնեում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են տեղի առողջապահական մարմինները։ «Սիերա Լեոնեն հաստատել է mpox-ի առաջին դեպքը, որը վիրուսային հիվանդություն է և հայտարարված է առողջության համար սպառնալիք»,- նշված է հաղորդագրության մեջ։ Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը պոտենցիալ վտանգավոր է թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց համար: Վարակն ուղեկցվում է ջերմությամբ, թունավորմամբ, ավշային հանգույցների մեծացմամբ և ցանի հետագա տարածմամբ՝ նախ բծերի տեսքով, որոնք վերածվում են բշտիկների, որոնց բացվելուց հետո ձևավորվում են խոցեր, իսկ երբ դրանք ընկնում են, առաջանում են սպիներ։ Թեթև դեպքերում հիվանդությունը սովորաբար անցնում է ինքնուրույն և տևում է 14-ից 21 օր:Ավելին23:2011.01.25 -
ՄիջազգայինԴժոխքը Լոս Անջելեսում է. մահացու հրդեհին գումարվել է սարսափելի թալանըԱմերիկացի օդերևութաբանները կանխատեսել են, որ ավելի են թեժանալու Կալիֆորնիայում մոլեգնող հրդեհները: Ըստ մասնագետների՝ քամու ուժգնացում է սպասվում Ամերիկայի արևմուտքում: Մինչև 60 մղոն արագության կարող է հասնել քամին այս գիշեր՝ ավելի բարդացնելով փրկարարների աշխատանքը:Ավելին23:0011.01.25 -
ՀասարակականԿոտայքում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակումԱյսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հրանտ Գ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան Մ4 125 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվեl հողաթմբին և հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Վարորդն ու քաղաքացիները դեպքի վայրում նշում էին, որ վթարի պատճառը մերկասառույցն ու մառախուղն են եղել, իսկ ճանապարհը սպասարկող Կոտայքի ճանշինը վթարից 20-30 րոպե հետո նոր բարեհաճել է ու սկսել է ճանապարհը մշակել՝ աղ ու ավազ լցնելով: Ավտոմեքենայի անվադողերն էլ ձմեռային են:Ավելին22:4011.01.25 -
ՔաղաքականԻնչի՞ց են ահաբեկվել Փաշինյանն ու Ալիևը. Մինսկի խումբն իր վերջին խոսքը դեռ չի ասել«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»: Վարչապետի մամուլի խոսնակի այս գրառմամբ, ըստ շատ վերլուծաբանների, ազդարարվեց՝ Հայաստանը պատրաստ է բավարարել Ալիևի հերթական պահանջը: Ըստ նրանց՝ Փաշինյանի՝ նախկինում արած մի քանի հայտարարություններից էր պարզ, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է կատարել Մինսկի խումբը «պատմության աղբանոցը» նետելու՝ Ալիևի պահանջը:Ավելին22:2011.01.25 -
ՍպորտՈւրարտուն հավաք կանցկացնի ԱՄԷ-ումՀունվարի 24-ից փետրվարի 14-ը «Ուրարտուի» գլխավոր թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական միացյալ Էմիրություններում: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի քարտուղարությունից: Հավաքի շրջանակում նաև մի քանի ստուգողական հանդիպում է նախատեսված: Մրցակիցների և ստույգ ժամկետների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:Ավելին22:0011.01.25 -
ՔաղաքականԱրյունալի ռազբորկայից հետո ուզում է նորից համայնքապետ դառնալ. փրայմերիզ՝ ՓարաքարումԳյումրիում փրայմըրիզով քաղաքագլուխ կարգելուց հետո նոր ընտրական կարգի երկրորդ դուբլն է կիրառել Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»: Իշխող կուսակցության ներկայացուցիչները քվեատուփով շրջել են Փարաքարում, դեռ վաղն ու մյուս օրն էլ են փարաքարցիները համայնքապետի ԺՊ ընտրելու: 6 թեկնածուի անուն կա քվեաթերթիկի վրա, մեկը՝ նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որ նոյեմբերին էր հրաժարական տվել՝ Երևանում հնչած, մեկ մարդու կյանք խլած կրակոցներից հետո:Ավելին21:4011.01.25 -
ԱշխարհԿազանի օդանավակայանում կրկին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելՄոսկվայի ժամանակով ժամը 15:05-ից Կազանի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-իր ալիքում հայտնել է «Ռոսավիացիա»-ի մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։ «Մոսկվայի ժամանակով ժամը 15:05-ից Կազանի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»,- հայտնել է նա: Ռուսաստանի երեք քաղաքների՝ Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայաններում հունվարի 11-ի առավոտյան մտցված ժամանակավոր սահմանափակումները չեղարկվել էին Մոսկվայի ժամանակով ժամը 08:30-ին: Սահմանափակումները մտցվել էին քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։Ավելին21:2011.01.25 -
ՀասարակականԹշնամական, ապազգային, հակապետական. Ժաննա Անդրեասյանը շարունակում է կրքեր բորբոքելԳարեգին Նժդեհին ֆաշիստ համարող ԿԳՄՍ նախարարը հիմա էլ իր թեզերն է մեկնել պետության ու հայրենիքի մասին: Մերձավոր սփյուռքի ներկայացուցիչ, Վրաստանում ծնված Ժաննա Անդրեասյանն ասել է, որ իր հայրենիքը իր պետությունն է: Պատմական Հայաստանից հրաժարվելու փաշինյանական արշավն է հասել նախարարի շուրթերին, նկատում են ընդդիմադիրները ու ևս մեկ անգամ հիշեցնում՝ պատմական Հայաստանը հիշելը չի կարող վտանգել «իրական Հայաստանին»:Ավելին21:0011.01.25 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի է ենթարկվել 27 մեքենաԱյսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի, մառախուղի և որոշ վայ-վարորդների պատճառով գերլարված են աշխատել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 09:20-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածից մինչև 86 կմ հատված շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ առաջացել էին խցանումներ, իսկ վթարների պատճառը եղել է մառախուղը, մերկասառույցը, որոշ վարորդների կողմից ավտոմեքենաները ոչ ձմեռային անվադողերով վարելը: Բոլոր վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերվել, պարզվել է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բոլոր վթարիների մասնակից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ընդհանուր առմամբ այսօր այդ ճանապարհահատվածում բախվել է 27 տրանսպորտային միջոց, 7 վարորդներ, ժողովրդի լեզվով ասած, իրար հետ լեզու են գտել և հրաժարվել են ԱՊՊԱ ծառայությունից, իսկ մնացած դեպքերով զբաղվել են ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:Ավելին20:4511.01.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Փաշինյան-Ալիև խայտառակ համաձայնություն կամ ինչի՞ց է վախենում ԱդրբեջանըՀայլուր 20։30 Փաշինյան-Ալիև խայտառակ համաձայնություն կամ ինչի՞ց է վախենում ԱդրբեջանըԱվելին20:3011.01.25 -
ՄիջազգայինՓոխհրաձգություն՝ Սուխումում․ վիրավորներ կանԱբխազիայի մայրաքաղաք Սուխումում հունվարի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք բնակիչ է վիրավորվել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ «Բիսկվիթ» սրճարանի այցելուների միջև փոխհրաձգությունը տեղի է ունեցել ժամը 14:00-ին: Երեք քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական հիվանդանոց: Փոխհրաձգության մասնակիցներից մեկը փորձել է փախչել հանցագործության վայրից, սակայն ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալին:Ավելին20:1511.01.25 -
ՀասարակականՎերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթՀունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 16:45-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 10 բնակիչ։Ավելին20:0011.01.25 -
ՔաղաքականԿառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան«2025 թ.-ի բյուջեի աստղաբաշխական թվերով խոսող ու հպարտացող կառավարությունը փորձում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող Զինված ուժերի զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում»,- այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա նշել է, որ կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որով հազարավոր զինծառայողներ զրկվելու են իրենց բնակության վայրից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվելու ընթացքում բնակարան վարձելու հնարավորությունից։ «Ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոխել մինչ այժմ երկար տարիներ գործած կարգը. նախատեսվում է զինծառայողներին բնակարանային փոխհատուցում տրամադրել, եթե իր մշտական բնակության վայրի և ծառայության վայրի միջև հեռավորությունը առնվազն 60 կմ-է, նախկին 30 կմ-ի փոխարեն։ Այս փոփոխության հետևանքով հազարավոր զինծառայողներ ստիպված կլինեն ամեն օր սեփական միջոցներով անցնել 60 կմ ճանապարհ, որ հասնեն ծառայության վայր։ Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը. մեջբերում եմ կառավարության հիմնավորումը՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարության ակտիվ զարգացումն ու մեկ քաղաքից մյուսը տեղափոխվելու համար անհրաժեշտ միջին ժամանակահատվածը»։ Այսինքն, գումարի կրճատումը հիմնավորում են իրենց պաշտելի ասֆալտով. Փաշինյանի ու իր կառավարության համար կարևոր չէ՝ երթևեկության համար որքան գումար է զինծառայողը ծախսելու, այլ այն, թե ասֆալտած ճանապարհներով ավելի քիչ ժամանակ է ծախսվելու։ Երբ քննարկումների ժամանակ ասում ենք, որ Զինված ուժերում ծառայության գրավչությունը բարձրացնելու միջոցներից մեկը զինծառայողների ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁի բարձրացումն է, կառավարությունը պատասխանում է՝ այդքան փող չկա։ Փառատոների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոնավոր դոլլարներ վատնող կառավարությունը ոչ միայն փող չունի զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար, այլև՝ եղած աննշան հատկացումներն էլ նախատեսում է կրճատել»,- գրել է նա։Ավելին19:4511.01.25 -
Արտաքին քաղաքականությունԱմերիկայի հայկական համագումարը կանգնած է Լոս Անջելեսում հրդեհից տուժածների կողքին. հայտարարությունԼոս Անջելեսի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհների ժամանակ Ամերիկայի հայկական համագումարն իր աղոթքներն է ուղղում համագումարի ընտանիքին, ընկերներին և աջակիցներին, բոլոր տուժածներին ու կանգնած է նրանց կողքին: Այս մասին հայտարարություն է տարածել Ամերիկայի հայկական համագումարը: Հրդեհները ողբերգականորեն հանգեցրել են զոհերի, վիրավորների և հազարավոր տների, դպրոցների և ձեռնարկությունների կորստի: «Հայկական համայնքի և Լոս Անջելեսի շրջանի կորուստները խորն ազդեցություն են թողել բոլորիս վրա։ Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝ արձագանքելու հսկայական հրդեհներին՝ պաշտպանելու մեր համայնքները: Համագումարը կանգնած է տուժածների կողքին»,–ասված է հայտարարությունում: Համագումարը ցանկ է ներկայացրել՝ շտապ օգնության աջակցության, ապաստարանի և համայնքային ռեսուրսների մասին տեղեկությունների համար: Հարցերի կամ աջակցության կարիքի դեպքում կարելի է դիմել Ամերկայի հայկական համագումարի արևմտյան շրջանի տնօրեն Դավիթ Օջակյանին՝ [email protected] էլ․ հասցեով: Լոս Անջելեսի շրջանի արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն և ռեսուրսներ, ներառյալ ապաստարաններ– https://lacounty.gov/emergency/։ Լոս Անջելես քաղաքի ռեսուրսներ՝ արդի տեղեկատվության համար– emergency.lacity.gov/updates։ Ամերիկյան Կարմիր խաչի ապաստարաններ և աղետների դեպքում աջակցության ծառայություններ– https://www.redcross.org/get-help/disaster-relief-and-recovery-services/find-an-open-shelter.html FEMA/Աղետներին դեպքում աջակցության ծառայություն. · Շարունակվող անտառային հրդեհներից տուժած բնակիչները և ձեռնարկությունները կարող են սկսել օգնության համար դիմել www.DisasterAssistance.gov կայքում կամ զանգահարելով 800-621-FEMA (3362) կամ օգտվելով FEMA App հավելվածից: · Օգնությունը ներառում է տեղահանման աջակցություն մինչև 14 օր՝ օգնելով հոգալ հյուրանոցի ծախսերը նրանց համար, ովքեր ստիպված են տարհանվել, 770 ԱՄՆ դոլար՝ առաջին անհրաժեշտության պարագաների համար և ավելի մեծ ուղղակի դրամաշնորհներ՝ հիմնական ծախսերը, բժշկական կտրոնները, մեքենաների և այլ ծախսեր հոգալու համար: Փոքր բիզնեսի կառավարման ցածր տոկոսադրույքով վարկերը հասանելի են փոքր բիզնեսի սեփականատերերի և բնակիչների համար:Ավելին19:3011.01.25 -
ՀասարակականԽիտ մատախուղը՝ շղթայական ավտովթարի պատճառ. անտիցիկլոն է մտել ՀայաստանԱննա Գյուլնազարյանը ցուրտ Երևանում է շրջել, զրուցել օդերևութաբանների հետ: Եղանակային աննորմալ տարբերություններ են Հայաստանում: Կապանում 14 աստիճան տաքություն է, երբ Աշոցքում սնդիկի սյունը իջել է -9 աստիճան:Ավելին19:1811.01.25 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիսՀունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․84⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Արևաշող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։Ավելին19:1111.01.25 -
Իրավական«Տելեպուզիկ»-ի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց․ նա ձերբակալվել էՀունվարի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են օպերացիա, որի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 48-ամյա Հ. Մ-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ վերջինս իր տանը թմրանյութ է պահում: Շենգավիթի ոստիկանությունը դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպում, որոնք փոխանցվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ և նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի խուզարկություն կատարվի Հ. Մ.-ի տանն ու դրան կից շինություններում: Դատարանը բավարարում է քննիչի միջնորդությունը, որից հետո Ներքին Չարբախի փողոցներից մեկի նրա տանը և դրան կից օժանդակ շինություններում հայտնաբերվում է 1 հատ պոլիէթիլենային տոպրակով լցված 45.37 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և 1 հատ ապակե տարայով լցված մաքուր 7,86 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված՝ ընդհանուր 53.23 գրամ մաքուր զանգվածով: Փաստերի ճնշման տակ Հ. Մ.-ն հայտնել է, որ նշված թմրանյութը ինքն է աճեցրել, մշակել, պատրաստել, որը պատկանու է իրեն՝ իր օգտագործման համար: Ֆոտալրագրողի տեղեկություններով՝ Հ. Մ.-ն իր շրջապատում հայտնի է «Տելեպուզիկ» մականվամբ, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:Ավելին19:0011.01.25