Լրահոս
2025-01-13
-
ՀասարակականԱյսօր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն էԸստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ս. Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): «Հիսուս» եբրայերեն բառ է, որ նշանակում է փրկիչ:Ավելին11:0013.01.25 -
ՔաղաքականՏարածքներ զիջեց միայն Հայաստանը․ Տիգրան ԱբրահամյանՆա նշել է, որ այդ գյուղերի հանձնումից առաջ, Փաշինյանը հայտարարում էր, որ 90-ականների պատերազմի հետևանքով, Տավուշում Ադրբեջանը վերահսկում է 32 հայկական գյուղի տարբեր հատվածներ և իր զիջողականությունը փորձում էր ներկայացնել փոխադարձության սկզբունքով:Ավելին10:3913.01.25 -
ՀասարակականՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:1813.01.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին` հյուսիս-արևմտյան՝ 2-4 մ/վ։Ավելին10:0013.01.25 -
ՀասարակականՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժածՀունվարի 12-ին, ժամը 20:17-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․) և «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1961 թ․)։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Բ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և պարեկային ծառայության աշխատակիցների հետ սահմանազատել տարածքը։Ավելին09:4513.01.25 -
ՀասարակականՈրոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3013.01.25
2025-01-12
-
ԻրավականՀայրը և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դանակահարվել են և տեղափոխվել հիվանդանոցՀունվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկներից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հայր և որդի Դանիել և Կարեն Կլեկչյանները կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն, իսկ հունվարի 9-ին նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ դանակահարվելու հետևանքով անհայտ անձանց կողմից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել «կրծքավանդակի առաջային պատի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա Դանիել Կ․-ն և «ձախ բազկի ստորին երրորդականի միջանցիկ ծակած կտրած վերք» ախտորոշմամբ՝ 40-ամյա Կարեն Կ․-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 8-ին ժամը 22։30-ի սահմաններում Իջևան համյանքի Բլբուլյան փողոցի 11-րդ նրբանցքում Կարեն Կ․-ն, վարելով «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան, բախվել է նույն փողոցում կայանված վիճակում գտնվող՝ Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Համլետ Ճ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի վրացական համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո առաջացած վիճաբանության ժամանակ Համլետ Ճ․-ն դանակով հարվածել և վնասվածքներ է հասցրել Կարեն և Դանիել Կ․-երին: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Համլետ Ճ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին23:5912.01.25 -
ՍպորտԿոմոն ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել«Լիոնի» ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսենս Կակրեն միացել է իտալական «Կոմոյին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կիսապաշտպանը իտալական թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Armsport-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Լիոնը» 24-ամյա ֆրանսիացու համար ստացել է 15 միլիոն եվրո, ևս 2 միլիոնը՝ որպես բոնուսներ։ Սա «Կոմոյի» պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն է։ Մինչ այս ամենաթանկարժեքն օրեր առաջ 12 միլիոն եվրոյով «Բետիսի» 19-ամյա վինգեր Ասանե Դիաոյի ձևակերպած տրանսֆերն էր։Ավելին23:3012.01.25 -
ԻրավականՁեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը. Սրբուհի ԳալյանԱյսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Խորհրդանշական օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը,ՀՀ նախագահը, ԲԴԽ նախագահը և արդարադատության նախարարը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նախարար Սրբուհի Գալյանը շնորհավորել է տոնական օրվա առթիվ՝ շեշտելով դատական իշխանության անկյունաքարային դերը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման գործում: Կարևորելով արդարադատության իրականացումը, դատական համակարգի նշանակությունը հանրային կյանքի տարբեր բնագավառներում՝ նախարարն ընդգծել է դատավորի դերի ազդեցությունը պետության, և պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության և վերաբերմունքի արմատավորման ու երաշխավորման առանցքում: «Հարգելի՛ դատավորներ, Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը, որովհետև դուք օրենքի երաշխավորներն եք, իհարկե, արդարության իրականացման շղթայում դատարանները միակ դերակատարները չեն, բայց վերջնական որոշման կայացման հնարավորությունը և իրավունքն ունեն միայն դատավորները։ Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները, ըստ էության, կապված են նաև արդարադատության իրականացման շղթայում ներգրավված բոլոր մարմինների,այդ թվում՝ քաղաքականություն մշակող մարմնի հետ»,-մասնավորապես ասել է նախարարը: Նա կարևորել է հանրության շրջանում դատարանի, դատավորի կողմից իրականացված գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը և հանրային ճիշտ ակնկալիքի ձևավորումը: Եզրափակելով՝ Սրբուհի Գալյանը շեշտադրել է արդարադատության միասնական չափանիշների հաստատման կարևորությունը, այն է՝ կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը: Նա հիշեցրել է, որ արդարադատության համակարգի բարելավումը մեր քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության դրսևորումն է։ Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դատական համակարգի անդամներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԲԴԽ-ի կողմից: Նշենք, որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախ եռաստիճան դատական համակարգը ձևավորվել է 1999 թվականի հունվարի 12-ին «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի ուժով՝ հիմքում ունենալով իշխանությունների տարանջատման սկզբունքը:Ավելին23:0012.01.25 -
ՄիջազգայինԵմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-իԵմենի կենտրոնական Ալ-Բայդա նահանգում գտնվող լիցքավորման կայանում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է SABA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահական գերատեսչությանը։ «Ալ-Բայդայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 67-ը, այդ թվում՝ 40-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:Ավելին22:3012.01.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանում․ այրվել է երկու տան տանիքը, տներից մեկի սենյակը և խորդանոցըՀունվարի 11-ին, ժամը 23:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարբյուսի փողոցում գտնվող երկու տներում։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 12-ին, ժամը 00։37-ին, մարվել՝ 00։52-ին։ Այրվել են Բարբյուսի փողոցում գտնվող երկու տան տանիքները (մոտ 150 քմ), տներից մեկի սենյակը (մոտ 18 քմ) և խորդանոցը՝ մոտ 20 քմ։Ավելին22:0012.01.25 -
ՀայաստանՄոսկվա-Երևան չվերթն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում«Աէրոֆլոտ» ընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Տուտ Դագեստան» Տելեգրամ-ալիքը: Ալիքը նշում է, որ, ուղևորների խոսքով, թռիչքի ժամանակ իրենց հայտարարել են, որ օդային տարածքի փակման գոտին ընդլայնվել է, այդ պատճառով ստիպված են եղել երկար թռչել: Դրա պատճառով վառելիքը սպառվել է, ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում ՝ լիցքավորման համար։ Այժմ ուղևորները մնում են ինքնաթիռում և սպասում են հետագա տեղեկատվության:Ավելին21:3012.01.25 -
ՀասարակականԱյրվել է անասնակերՀունվարի 12-ին, ժամը 04։15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ Արևիկ գյուղում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:48-ին, մարվել՝ 09:16-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր:Ավելին21:0012.01.25 -
ՀասարակականՋրվեժ գյուղում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժածՀունվարի 12-ին, ժամը 15:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են Mitsubishi (վարորդ՝ Հ. Գ.) և Opel (վարորդ՝ Լ. Ա.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաները հոսանքազրկվել և գազի բալոնների փականները փակվել են տեղի ուժերով։ Փրկարարները Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Չ. Ս., ծնված 1936 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։Ավելին20:3012.01.25 -
ԻրավականԶnhված զինծառայnղի տունը թալանած կասկածյալներից մեկը հայտնաբերվել էՀունվարի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի քրեական վարչության ծառայողները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրում տեղի ունեցած դեպքը, հայտնում է Shamshyan.com-ը։ Արդեն լուսաբացին տեղեկություններ են ստանում ենթադրյալ կատարողների վերաբերյալ ու կարողանում են կատարողներից մեկին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Ճամբարակի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել գողունի մի մասը, իսկ կասկածյալներից մեկը բերման ենթարկվածի եղբայրն է, ում այս պահին ոստիկանները որոնում են։ Կան տեղեկություններ, որ նա գիշերը գյուղից մեկնել է։ Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրում թալանել էին 2022 թվականին Ջերմուկի դիրքերում զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերը։Ավելին20:0012.01.25 -
ՔաղաքականԴատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն դատավորները. ԲԴԽ նախագահԱյսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի դերը։ Այդ մասին հայտնում են Դատական իշխանությունից։Ավելին19:3012.01.25 -
ՄիջազգայինԵՄ ԱԳ նախարարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցները մեղմելու հարցըԵվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ Ռիադում Մերձավոր Արևելքի և Արևմուտքի բարձրաստիճան դիվանագետների և Սիրիայի նոր արտգործնախարարի հանդիպումից առաջ: Ըստ աղբյուրի՝ ԵՄ արտգործնախարարները հունվարի 27-ին կհանդիպեն Բրյուսելում՝ փորձելով որոշել, թե ինչպես է 27 երկրների դաշինքը մեղմելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները: Միաժամանակ՝ Կալլասը X-ում հաղորդագրություն է հրապարակել, որում նշել է, որ ԵՄ-ն կմտածի պատժամիջոցների թուլացման մասին՝ առանց հստակեցնելու, թե դա երբ կարող է տեղի ունենալ: ԵՄ-ն Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել 2012 թվականից։ Պատժամիջոցները կիրառվել են կառավարության և ռազմական կառույցների, ինչպես նաև նախագահ Բաշար ալ-Ասադի ընտանիքի և ընկերների դեմ, սակայն նրա հեռանալուց հետո դրանք շարունակում են ուժի մեջ մնալ։Ավելին19:0012.01.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ում հրդեհները շարունակվում են․ Լոս Անջելեսի տարածքում առնվազն 16 մարդ է զոհվելԼոս Անջելեսի հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է The Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով դատաբժշկական փորձագետներին։ Ավելի վաղ հաղորդվել էր 11 մահվան մասին։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Սանտա-Անայի քամիները, որոնք դժվարացնում են հրդեհների մարումը և նպաստում հրդեհների տարածմանը, կշարունակեն մինչև չորեքշաբթի՝ հունվարի 15-ը, սակայն ավելի քիչ ուժգնությամբ, քան վերջին օրերին։ Հազարավոր կառույցներ ավերվել են, և մոտավորապես 180,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը:Ավելին18:3012.01.25 -
ՔաղաքականԱյս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկությունները. Արա ՊողոսյանԱկնհայտ է, որ ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և ցանկությունները։Ավելին18:0012.01.25 -
ՀասարակականԲախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն. կա 12 վիրավորԱյսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Վանա» ալյուրի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներ՝ օպերատիվ են գործել Վանաձորի շտապօգնության բժիշկները, որոնց հետ դեպքի վայր են ժամանել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկները։ Շտապօգնության և Վանաձորի հիվանդանոցի բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին17:4012.01.25