Լրահոս
2025-01-14
-
Մամուլի տեսությունՓաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են. «Փաստ»Օրերս ռուսաստանյան և հայաստանյան սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են, և դրա մասին կան «երկաթյա ապացույցներ»։ Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել Ռուսաստանի հատուկ ծառայություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք նշեցին, որ իսկապես նման «թեմա կա»: Ավելին, մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, Ալիևի և Փաշինյանի մի քանի հեռախոսազրույցների ձայնագրություններ կան անգամ»: ՄանրամԱվելին12:1114.01.25 -
ԻրավականԿապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը. ArmLurՅուրիկ Մկոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ն զորամասի ավագ տեխնիկ, կոչումով կապիտան, կատարել է դասալքություն, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 08:45-ին չի ներկայացել ծառայության և նույն օրը, ժամը 15:34-ին «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով լքել է ՀՀ տարածքը:Ավելին12:0714.01.25 -
ՀասարակականՄհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը ցավակցական խոսք է հղել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։ «Սրտի խորը կսկիծով տեղեկացա ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի անժամանակ մահվան մասին։ Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր։ Ցավակցում եմ Մհերի ընտանիքին, հարազատներին և Մհերի բոլոր գաղափարակիցներին։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- նշել է Չարչյանը։Ավելին12:0014.01.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 14.01.2025Մամուլի տեսություն 14.01.2025Ավելին11:5614.01.25 -
Մամուլի տեսությունԱնհետ կորածների հարցերով նորից լսումներ կլինեն․ «Հրապարակ»Գրել էինք, որ հունվարի 10-ին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ անցկացնել խորհրդարանական լսումներ, որպեսզի ծնողներն ու հարազատները պատկան կառույցների ղեկավարներին ուղղեն իրենց հուզող հարցերը, սպառիչ պատասխաններ լսեն։Ավելին11:5314.01.25 -
ԻրավականԴեկտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերվել են թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքերՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի դեկտեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 110,35 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 183 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 202 պարագա, 10 wi-fi սարք, 32 կտրող-ծակող առարկա, 517,85 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։ Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։ Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։Ավելին11:4514.01.25 -
Մամուլի տեսությունՀայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Ինչպես երևում է, ՔՊ-ի ներքին խմորումները գնալով նորանոր երանգներ են ստանում: Ի մասնավորի, օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ ԱԺ քպական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վեճի են բռնվել, նույնիսկ քաշքշուկ է եղել: Ճիշտ է, քպական որոշ պատգամավորներ ու պաշտոնյաներ շտապեցին հայտարարել, թե իբր քաշքշուկ չի եղել, «գուցե երկու գործընկեր ուղղակի խոսել են», իրականում «Փաստի» տեղեկություններով, այս պատմությունը խոր արմատներ ունի:Ավելին11:3014.01.25 -
ԻրավականԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպքՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ ԻԻՀ քաղաքացու հետ, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հունվարի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։ Մասնավորապես՝ սույն թվականի հունվարի 10-ին Մեղրի համայնքի հարակից տարածքում հանցավոր խմբի անդամները նախապես ընտրված թաքստոցից վերցրել են դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից հայ-իրանական պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի խմբաքանակը, որը պատրաստվում էին տեղափոխել Երևան: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ՀՀ քաղաքացիներ Ռ․Ս-ն, Ա․Ա-ն և Կ․Ս-ն ձերբակալվել են և իրենց ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության վարչական տարածք: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված՝ համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնված քրեական վարույթով կատարված խուզարկության արդյունքում ավտոմեքենաներից մեկում հայտնաբերվել է 10 կգ թմրամիջոց, որից 8 կգ «Մարիխուանա» և 2 կգ «Մետամֆետամին» տեսակի։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Ռ․Ս-ի, Ա․Ա-ի և Կ․Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին11:2014.01.25 -
ՀասարակականՀրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. վիրավորներ կանՀունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Նարեկ Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա կիսակողաշրջված վիճակում հայտնվել գետի հունի մոտ՝ բետոնե հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ավելին11:1514.01.25 -
ՀայաստանՀայաստան-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակԿարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ ԵՄ գլխավոր խոսնակը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Անիտա Հիպերը շեշտել է՝ կողմերին խրախուսում են շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։ -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները ոչ միայն սպառնալիք են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ մոնիթորինգային առաքելությանը, այլև մարտահրավեր են նետում Եվրոպական միության հիմնարար սկզբունքներին և անվտանգությանն առհասարակ։ Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում արձագանքել այսպիսի սադրանքներին և ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվելու տարածաշրջանային կայունությունն ապահովելու և ԵՄ-ի հիմնարար արժեքները պաշտպանելու համար։ -ԵՄ-ն մշտապես կոչ է անում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել խաղաղության գործընթացին։ Մասնավորապես, մենք մեծապես կարևորում ենք խուսափումը սուր հռետորաբանությունից և կողմերին խրախուսում ենք աշխատել փոխադարձ ընդունելի լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար կայուն և խաղաղ ապագայի ստեղծման նպատակով։ ԵՄ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը երկու կողմերի հետ, ներառյալ՝ կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցությունները, ինչպես նաև նախորդ տարվա դրական զարգացումները երկկողմ համագործակցության ոլորտում։ Մենք խրախուսում ենք կողմերին շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։ Այս ուղերձը վերջերս կրկնվել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոյի կողմից՝ Բաքու և Երևան այցերի ընթացքում, որտեղ նա հանդիպել է երկու երկրների ղեկավարության հետ։ Նույն ուղերձը վերահաստատվել է Եվրոպական խորհրդի նախագահ Կոստայի կողմից՝ 2025թ․ հունվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ -Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի դեմ և Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության տեղահանությունը լուրջ մտահոգություններ են առաջացնում մարդու իրավունքների և տարածքային ամբողջականության առումով։ Ի՞նչ գործնական քայլեր է ԵՄ-ն պատրաստվում ձեռնարկել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և այս խախտումներին արձագանքելու ուղղությամբ։ -ԵՄ-ն վերջին տարիներին աջակցում է երկու կողմերին կարգավորման գործընթացում՝ ներառյալ տեղահանված բնակչության հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Մենք կրկին կոչ ենք անում կողմերին բարի կամքով բանակցել չլուծված բոլոր հարցերի շուրջ և երկու կողմերի հետ էլ շարունակելու ենք մեր երկխոսությունը այս հարցերի վերաբերյալ։ -Ալիևի հայտարարությունները խարխլում են ԵՄ-ի վստահելիությունը որպես միջնորդ Հարավային Կովկասում և սպառնում են Հայաստանի ընտրած ժողովրդավարական ուղուն։ Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում պահպանել իր դերը որպես արդար և արդյունավետ միջնորդ, և արդյոք կլինե՞ն շոշափելի հետևանքներ Ադրբեջանի գործողությունների և հռետորաբանության համար։ ԵՄ-ն կրկին ընդգծում է, որ կարևոր է, որպեսզի կողմերը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Բացի միջազգային այլ ջանքերից, «Բրյուսելի գործընթացը» 2021-2023 թվականներին հնարավորություն տվեց երկու կողմերի առաջնորդներին ակտիվորեն ներգրավվել քննարկումներում հիմնական հարցերի շուրջ։ Սա ապահովեց կառուցվածքային շրջանակ և անհրաժեշտ տարածք՝ կարգավորման գործընթացը առաջ տանելու համար, ինչը գնահատվել է երկու կողմերի կողմից։ ԵՄ-ն մեծապես ողջունում է դրական առաջընթացը, որը տեղի ունեցավ հետագայում երկկողմ հարաբերությունների ուղղությամբ և հույս ունի, որ 2025 թվականը կբերի ավելի դրական արդյունքներ՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության։ ԵՄ-ն պատրաստակամ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել երկու կողմերին էլ։Ավելին11:1014.01.25 -
Մամուլի տեսությունԳործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է. «Ժողովուրդ»Մասնավորապես, ներկայացված պեստիցիդների գրանցման փաթեթները կա՛մ չեն քննարկվում կա՛մ ստացվում են մերժումներ՝ առանց որևէ հիմնավորման»,-ասված է դիմումի մեջ։Ավելին11:0414.01.25 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենաՀունվարի 13-14-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Աշտարակ, Ապարան, Հրազդան, Սևան, Մարտունի քաղաքներում, Զանգակատուն գյուղում, Երևան-Սևան և Զովաշեն-Զառ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 25 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։Ավելին11:0014.01.25 -
ՀասարակականԳյումրիում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել էՀունվարի 13-ին՝ ժամը 22:20-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից նկատվում է ծուխ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում բախվել են Kia (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1992 թ․) և Audi (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ հրդեհի նշաններ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Kia մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Մ․-ին (ծնված 1999 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին10:4514.01.25 -
ՔաղաքականԴատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցելՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2025 թվականի հունվար ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Արևիկ Ավոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին: Միհրան Բուլղադարյանն ազատվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին: Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին: Ռոբերտ Մհերյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Դավիթ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Անի Խուդավերդյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Կոտայքի մարզի դատախազ Սևակ Պողոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին: Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին: Կոտայքի մարզի դատախազության դատախազ Արսեն Եղիազարյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Խալուհի Մովսիսյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Հրանտ Պողոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գառնիկ Մարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Վիգեն Միլիտոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանը փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի դատախազության դատախազ Ռաֆիկ Դոխոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Տիգրան Պողոսյանը փոխադրվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալ Հայկ Մանանդյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Գագիկ Հայրապետյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին: Արմավիրի մարզի դատախազության դատախազ Դիանա Կյուրեղյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Շիրակի մարզի դատախազության դատախազ Ռոլանդ Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կարեն Սուքիասյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Էդմոնդ Գրիգորյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Արմավիրի մարզի դատախազության դատախազ Գևորգ Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տավուշի մարզի դատախազության դատախազ Արևիկ Մարտիրոսյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Սևադա Ադամյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Հովհաննես Աղասարյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Լոռու մարզի դատախազության դատախազ Արտաշես Սահակյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Լիլիթ Նիկողոսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Արարատի կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին: Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էդգար Շահումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հայկ Խաչատրյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Սաֆարյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Տավուշի կայազորի զինվորական դատախազ Արտաշես Ոսկանյանը փոխադրվել է Արարատի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին: Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Միհրան Մարտիրոսյանը փոխադրվել է Արարատի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարապետ Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արտակ Ավետիսյանը նշանակվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էրիկ Աղաբալյանը փոխադրվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Վահագն Վարդանյանը փոխադրվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Շուշան Հոդաբաշյանը փոխադրվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Հարություն Անդրեասյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ելենա Կարապետյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Արամ Ավագյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Տավուշի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մհեր Ղահրամանյանը փոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Սյունիքի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը փոխադրվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին: Շիրակի կայազորի զինվորական դատախազ Մարգար Բաղդասարյանը փոխադրվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին: Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազ Գարիկ Հայրապետյանը փոխադրել է Շիրակի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին: Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արմինե Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:Ավելին10:3014.01.25 -
ԱշխարհԱղբով է ողողվել Մադագասկարը. ահեղ ցիկլոն և ջրհեղեղի վտանգՄադագասկարում տարերային աղետ ավերածությունների պատճառ է դարձել: Հորդառատ անձրևները սպառնում են անտուն թողնել 45 հազար մարդու: «Դիկելեդի» ցիկլոնը հարվածել է Մադագասկարի հյուսիսարևելյան ափին՝ ծառեր տապալել, շինություններ քանդել: Կանխատեսվում են ջրհեղեղ ու սողանքներ:Ավելին10:2014.01.25 -
ՀասարակականՄԻՊ-ը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի շարք խնդիրներ են արձանագրելՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում, ի թիվս այլնի` ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն: Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են: Այսպես. - քրեակատարողական հիմնարկի որոշ խցերում պահպանված չի եղել ազատությունից զրկված անձանց հատկացվող նվազագույն բնակելի տարածության չափը, օրինակ՝ 25 քմ մակերես ունեցող խցում (ներառյալ՝ սանհանգույցը) պահվել է ազատությունից զրկված 8 անձ, - արձանագրվել են պահման անբավարար պայմաններ, որոշ խցեր կահավորած չեն եղել օրենսդրությամբ նախատեսված և անձի պատշաճ, արժանապատիվ կենցաղավարումը կազմակերպելու համար անհրաժեշտ գույքով, օրինակ՝ նստարաններով և սեղաններով, - մասնաշենքերում բացակայել են տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը, ինչը կարևոր է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից, - որոշ խցերում դատապարտյալները և կալանավորված անձինք պահվել են միասին, չի պահպանվել դատապարտյալներին և կալանավորված անձանց անջատ պահելու օրենսդրական պահանջը, - ազատությունից զրկված մի շարք անձինք օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց առանձին կամ անջատ պահելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ փաստացի տևական ժամանակ (ընդհուպ մի քանի տարի) պահվել են մեկուսի, - արձանագրվել են շտապ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրներ. քրեակատարողական հիմնարկում կանչ գրանցելու դեպքում շտապ բժշկական օգնության ծառայությունը բնակելի գոտի մուտք չի գործում, ինչի արդյունքում ազատությունից զրկված անձի առողջական վիճակի վատթարացման դեպքում այլ անձինք (ընդհուպ գիշերային քնի հաշվին), առանց բավարար բժշկական գիտելիքների և պատրաստվածության, պատգարակի միջոցով վերջինիս իջեցնում են հաշվառման բաժանմունքում առանձնացված սենյակ, - արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված ազատությունից զրկված անձանց նախնական բժշկական զննության իրականացման հետ կապված խնդիրներ. մասնավորապես, զննությունը շարունակում է իրականացվել ոչ պատշաճ՝ ամբողջական բժշկական զննություն չի իրականացվում, այն իրականացվում է քրեակատարողական հաշվառման կետի «բոքսերում», որը բժշկական զննության համար նախատեսված, բավարար կահավորված չէ: Ավելին, նշված խցում եղել է միայն պատին ամրացված նեղ, երկար, երկաթե նստարան, որը չի կարող ծառայել որպես բժշկական թախտ, - քրեակատարողական հիմնարկ միաժամանակ ընդունվող մեկից ավելի ազատությունից զրկված անձանց բժշկական զննությունն իրականացվել է միաժամանակ, - նախնական բժշկական զննություն իրականացվել է միայն, երբ անձն առաջին անգամ ընդունվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ այլ դեպքերում, երբ անձը տեղափոխվել է դատարան կամ վարույթային կամ ապացուցողական որևէ այլ գործողությանը մասնակցելու համար, հիմնարկ մուտք գործելիս անձինք բժշկական զննության չեն ենթարկվել, - նախնական բժշկական զննության մատյանը լրացվել է ջնջումներով, ուղղումներով ու բացթողումներով, - արձանագրվել են դեղորայքի պատշաճ պահպանման հետ կապված խնդիրներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք և բժշկական պարագաներ, - քրեակատարողական հիմնարկի ոչ բժշկական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բուժման կազմակերպման ընթացքին՝ հասանելիություն ունենալով անձանց բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններին, - արձանագրվել են ազատությունից զրկված անձանց աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներ, մասնավորապես, վերջիններիս աշխատանքային պայմանագրերը չեն ներառել հաստիքները և աշխատանքային պարտականությունների շրջանակը, ինչը կարող է հանգեցնել ազատությունից զրկված անձանց միջև աշխատանքի անհավասար բաշխման և տարբերակված վերաբերմունքի, - որոշ դեպքերում աշխատանքային ծանաբեռնվածությամբ պայմանավորված՝ ազատությունից զրկված անձինք, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի խախտմամբ, կատարել են արտաժամյա աշխատանքներ, - ստացված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական ծառայողները որոշ դեպքերում աջակցում են հիմնարկի ներսում կատարված իրավախախտումների, այդ թվում՝ հանցագործությունների դեպքերը թաքցնելուն, մասնավորապես, հորդորում և համոզում են ազատությունից զրկված անձանց չբարձրաձայնել ներհիմնարկային հարաբերություններին առնչվող դեպքերի վերաբերյալ, իսկ որոշ դեպքերում՝ ազատությունից զրկված անձանց՝ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները պարզապես չեն հասցեագրվում իրավասու մարմիններին, - ստացված տեղեկությունների համաձայն` ազատությունից զրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումներ դրսևորելու դեպքերում կիրառվում է օրենքով չնախատեսված տույժի միջոց, մասնավորապես, վերջիններս որպես պատիժ գիշերային ժամերին տեղափոխվում են հաշվառման բաժանմունքում առանձնացված խցեր (бокс), որոնք առհասարակ կահավորված չեն եղել գույքով, ինչի պարագայում անձինք քնել են բետոնե հատակին, - տույժի միջոց կիրառելու վերաբերյալ որոշումները չեն եղել պատշաճ պատճառաբանված, բացակայել են նշանակվող տույժի ժամանակահատվածի վերաբերյալ հիմնավորումները, ինչը կարող է հանգեցնել համանման արարքների նկատմամբ տարբերակված մոտեցման, - ստացված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված վերաբերմունք. մասնավորապես, քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձանց ընդհանուր քանակակազմից առանձնացվել են որոշակի կատեգորիայի անձինք, որոնց նկատմամբ դրսևորվել է խտրական մոտեցում ինչպես վերաբերմունքի, այնպես էլ իրավունքների իրացման ապահովման տեսանկյունից, այդ թվում՝ արգելված է եղել օգտվել ընդհանուր խմբաքանակի օգտագործման համար նախատեսված գույքից, մարզասրահից, դասասենյակներից, տեսակցության սենյակներից, - արձանագրվել են խնդիրներ նաև զբոսանքի ապահովման հետ կապված. մասնավորապես, զբոսախցերը տեղակայված են եղել հիմնարկի տանիքում և երկրորդ հարկում, ինչը դրանց հասանելիության հետ կապված անհաղթահարելի դժվարություններ է առաջացրել տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար, - բացակայել են զբոսաբակերում մարմնամարզության պարագաներն ու սարքավորումները, - արձանագրվել է, որ քրեակատարողական հիմնարկում առկա միակ մարզադահլիճ նախատեսված է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար, իսկ մյուս ազատությունից զրկված անձինք զրկված են եղել դրանից օգտվելու հնարավորությունից, - արձանագրվել են բուժանձնակազմի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների աշխատանքային հարաբերությունների և պայմանների հետ կապված խնդիրներ: Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնդիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։ Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:Ավելին10:1514.01.25 -
Մամուլի տեսությունԵրևանում մասնավորեցվել է միակ մանկական առողջարանը. «Ժողովուրդ»«Տեխնոտուն» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Տիգրան Մնացականյանի, և ֆրանսիական խոշոր հյուրանոցային խմբերից «Ակորը» (Accor)` ի դեմս խմբի Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆի, համագործակցության հուշագիր են ստորագրում անցած տարվա հուլիսի 3-ին հենց Նորքի այգիներ 180 հասցեում: Ըստ պաշտոնական հայտարարության` նախագիծն ընձեռելու է ապրելակերպի նոր հնարավորություններ՝ հյուրանոցային մակարդակի բարձրակարգ սպասարկումով, պայմաններով ու ենթակառուցվածքներով։Ավելին10:0814.01.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 17-18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 15-16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։Ավելին10:0014.01.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են:Ավելին09:5514.01.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը մեղադրյալ է դարձնում իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին. «Ժողովուրդ»Վերջինս 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, բանակային կորպուսներից մեկի հրամանատար եղած ժամանակ ազգային հերոսի կոչում էր ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պատերազմից հետո նշանակվել էր արտակարգ իրավիճակների նախարար։ Հերոսացումից ընդամենը 2 տարի անց՝ 2022 թվականի մարտին, Փիլոյանը կալանավորվեց՝ կաշառք ստանալու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։Ավելին09:4814.01.25