Լրահոս

2025-01-14
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան, և նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ երեքշաբթի օրը Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Լավրովը նաև մեկնաբանել է Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը՝ նշելով, որ այն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ: Նախարարը հիշեցրել է ԵԱՏՄ զարգացմամբ զբաղվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության մասին: «Հայաստանի կառավարությունն իրավունք ունի որոշում կայացնել ցանկացած միջազգային միության միանալու մասին։ Բայց այն պետք է հաշվի առնի բոլոր կողմ և դեմ կողմերը և պատասխանատվություն ստանձնի հետևանքների համար», – հայտարարել է նա։ Լավրովի խոսքով՝ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն երկու անհամատեղելի կառույցներ են։ «Քանի որ դրանք ազատ առևտրի երկու տարբեր գոտիներ են, մաքսատուրքերի և սակագների նվազեցման կամ մերժման երկու տարբեր համակարգեր, դրանք չեն համընկնում», — հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
    14:39
    14.01.25
    Ավելին
  • Աշխարհ
    Նրանց ստիպում են աշխատել «մինչև մահ». համազգային գործադուլ է սկսվել Բելգիայում
    Բազմահազարանոց ցույցեր են Բրյուսելում: Մարդիկ բողոքում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ըստ արհմիությունների տարածած թռուցիկների՝ պետական բյուջեն լրացնելու համար կառավարության պլանավորած 3 միլիարդ դոլարի խնայողությունը աշխատողների բյուջեի հաշվին է լինելու: Բրյուսելում զանգվածային գործադուլներ են:
    14:30
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Nissan Juke»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել ցայտաղբյուրի մոտ. վիրավոր կա
    Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Սերյոժա Հ.-ն իր վարած «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայով Ազատամարտիկների փողոցում ՝ էրեբունու թաղապետարանի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի դիմաց գտնվող բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել ցայտաղբյուրի մոտ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները ու ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վիրավորը «Էրեբունի» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ, ասելով, որ իրեն լավ է զգում: Վթարի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    14:21
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով
    Ռուսաստանը գնահատում է հարաբերությունները Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Երեւանի եւ Վաշինգտոնի միջեւ փաստաթղթի ստորագրումը: «Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է։ Մենք մեր երկկողմ հարաբերություններն ունենք Հայաստանի հետ։ Մենք կարևորում ենք այդ հարաբերությունները։ Մենք մտադիր ենք դրանք հետագայում ևս զարգացնել։ Բացի երկկողմ ասպեկտներից, մեզ համար շատ կարևոր են ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի հետ մեր փոխգործակցության ասպեկտները։ Այս ամենը միասին համագործակցություն է, որը զգալի դիվիդենտներ է տալիս Հայաստանի և նրա ժողովրդի համար։ Դրանից էլ ելնում ենք», — ասել է նա։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ:
    14:10
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ:
    14:00
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել
    Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և գազային ատրճանակ։ «Սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ 17-ամյա երիտասարդի խուզարկությամբ դանակն ու ատրճանակը հայտնաբերվել են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։
    13:45
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել են ՀՀ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր. ՔԿ
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /ՍԱՏՄ/ պաշտոնատար անձինք խմբով կենդանիների արտահանման գործընթացում հայտնաբերած խախտումները չարձանագրելու դիմաց կաշառք են ստացել և կատարել պաշտոնեական կեղծիք: Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են նաև կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ, այդ թվում՝ 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր: «Մասնավորապես, պարզվել է, որ Ու. Ջ.-ն 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին նախաձեռնել է խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթաց, որի շրջանակում, սակայն, ունեցել է էական բացթողումներ։ Այսպես, նախքան արտահանումը կենդանիների 21-օրյա կարանտինացումը սկսելու և դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար իրավասու պետական մարմնին ներկայացված դիմումում որպես արտահանման քանակ է նշել 580 գլուխ կենդանի, սակայն փաստացի կարանտինացվել է 345 գլուխ: Ընդ որում՝ կենդանիներից 50-ի վերաբերյալ կարանտինացման կետ կենդանիների տեղափոխման անասնաբուժական Ձև 1 վկայականն առկա չի եղել։ ՀՀ ՍԱՏՄ գլխավոր տեսուչներ Շ. Ս.-ն և Վ. Գ.-ն 2024 թվականի հոկտեմբերին համապատասխան կարանտինային կետ կատարած այցերից մեկի ընթացքում հայտնաբերել են վերը նշված խախտումները, սակայն դրանք չարձանագրելու դիմաց խմբով Ու. Ջ.-ից ստացել են 190.000 ՀՀ դրամ կաշառք: Ավելին՝ Վ. Գ.-ի կողմից կազմվել է կեղծ տեղեկանք առ այն, որ կարանտինացման կետում գտնվում է 574 գլուխ կենդանի և առկա է Ձև 1 վկայականը: Հիշյալ կեղծ տեղեկանքն այնուհետև դրվել է պաշտոնական շրջանառության մեջ, և դրա հիման վրա թույլատրվել է կենդանիների խմբաքանակի արտահանումը։ Հետագայում պակասող գլխաքանակի առկայության վերաբերյալ կեղծ բովանդակությամբ տեղեկանք և անասնաբուժական Ձև 1 վկայական ստանալու համար Ու. Ջ.-ն դիմել է Արմավիրի համայնքապետարանի անասնաբույժ Ա. Դ.-ին, ով կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար Ու. Ջ.-ին հայտնել է, թե իբր Արմավիրի մարզի տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ 50.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց տրամադրել պահանջվող կեղծ փաստաթղթերը: Ու. Ջ.-ն ընդունել է այդ առաջարկը, որից հետո Ա. Դ.-ն դիմել է իր որդուն՝ անասնաբույժ Գ. Դ.-ին, Ձև 1 վկայական տրամադրելու համար: Որդու կազմած կեղծ փաստաթուղթը Ա. Դ.-ն փոխանցել է Ու. Ջ.-ին և նրանից ստացել պահանջած 50.000 ՀՀ դրամը, որը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այլ տնօրինել է անձամբ»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ արտահանման գործընթացում հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար Ու. Ջ.-ն դիմել է իր ծանոթ Լ. Ս.-ին, ով պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրության դիմաց ապահովել ՍԱՏՄ կողմից արտահանման թույլտվությունների տրամադրումը: Արդյունքում՝ Լ Ս.-ի ակտիվ միջամտությամբ, Ու. Ջ-ն կարողացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին արտահանել կենդանիների խմբաքանակը և նույն օրը պահանջված ապօրինի վարձատրության գումարը տվել է Լ. Ս.-ին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի՝ ՍԱՏՄ տեսուչներ Վ. Գ.-ին, Շ. Ս.-ին, անասնաբույժներ Ա. Դ.-ին, Գ. Դ.-ին, ինչպես նաև Ու. Ջ.-ին և Լ. Ս.-ին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:37
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել օրինագիծ, որը Թրամփին թույլ կտա գնել Գրենլանդիան
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պատրաստել են օրինագիծ, որն ընդունվելու դեպքում ԱՄՆ նախագահին իրավունք կտա բանակցություններ վարել Դանիայի հետ Գրենլանդիայի գնման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը: Օրինագիծն ԱՄՆ ղեկավարին լիազորություն կտա «ձգտել բանակցություններ սկսել Դանիայի Թագավորության հետ՝ ապահովելու Գրենլանդիայի ձեռքբերումը Միացյալ Նահանգների կողմից», ասված է քննարկման ներկայացված փաստաթղթի նախագծում, որը պատրաստել է հանրապետական ​​կոնգրեսական Էնդի Օգլսը տասը համահեղինակների հետ։ Լրատվական հարթակն ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ սա հանրապետականների կողմից առաջարկված հերթական օրինագիծն է՝ «կոչված իրականացնելու Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան էքսպանսիոնիզմի նոր դարաշրջանի տեսլականը»: Անցյալ շաբաթ կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը ներկայացրել է օրինագիծ Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանավանելու մասին, իսկ կոնգրեսական Դաստի Ջոնսոնը ներկայացրել է օրինագիծ՝ նախագահին Պանամայի ջրանցքի գնման շուրջ բանակցություններ վարելու լիազորություններով օժտելու մասին: Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարները դեմ են այդ գաղափարին։ Այնուամենայնիվ, Դանիայի կառավարությունն անձնական ուղերձ է հղել Թրամփի թիմին՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել ԱՄՆ ռազմական ներկայության մեծացման հարցը Գրենլանդիայում։ Ավելի վաղ Թրամփը ցանկություն է հայտնել Գրենլանդիան ներառել Միացյալ Նահանգների կազմում, քանի որ դա, նրա կարծիքով, կհամապատասխանի Վաշինգտոնի ազգային շահերին։ Ընդ որում, նա չի բացառել, որ այդ նպատակին հասնելու համար կարող է դիմել ռազմական ուժի կիրառման:
    13:30
    14.01.25
    Ավելին
  • Աշխարհ
    Շոկային բացահայտումից հետո իրար են խառնվել. չափն անցած փաստերի ստուգում կամ ճոճվող սկզբունքներ
    Ի՞նչ լրահոսի կամ ո՞ւմ ենք հետևում սոցցանցերում. պարզվում է՝ մենք չենք որոշում: Ցուկերբերգի վերջին հայտարարությունը, թե Բայդենի հրահանգով էր վերահսկում ամբողջ Մետան և որ դադարեցնում է «Ֆաքթ-չեքինգ»-ը՝ փաստերի ստուգումը, չի փրկել նրան քննադատության տարափից: Ի՞նչ է կատարվում համաշխարհային սարդոստայնի հայկական տիրույթում, որտեղ Մետան շարունակում է արգելափակել Արցախի, Հայաստանի ազգային հերոսների կամ պատմական փաստեր ներկայացնող ցանկացած գրառում ու ռեպորտաժ:
    13:25
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՀՀ-Իրան տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Պապոյանը՝ Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարին
    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դրանք պահպանելու և խորացնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել գործնական քայլերը առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու ուղղությամբ: Այնուհետև կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում փոխգործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Այս համատեքստում հատկապես կարևորվել են արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
    13:15
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավ ապրել, նախ և առաջ, նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան
    Լավ ապրել, նախ և առաջ, նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. գրել է ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։ «Լավ ապրել նշանակում է կարողանալ դաստիարակել ազգային արժեքներով ու քրիստոնեական բարոյականությամբ ապրող ընտանիք և գիտակից հասարակություն: Լավ ապրել նշանակում է ունենալ մարդկային արժանապատվություն, հարգանք և պատիվ: Մնացյալը՝ որկրամոլության, նյութապաշտության ու էգոիզմի դրսևորման տարբեր եղանակներն են»,-գրել է նա:
    13:00
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Գլենդելի քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել քաղաքում և հարակից շրջաններում տիրող արտակարգ իրավիճակի վերաբերյալ
    Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսանյութ է տարածել՝ բնակիչներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները և ներկայացնելով անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետը նշել է, որ քաղաքը շարունակում է բախվել արտակարգ իրավիճակի անտառային հրդեհների հետևանքով, որոնք ուղեկցվում են եղանակային ծայրահեղ պայմաններով: «Խնդրում եմ իմացեք, որ մենք լիովին մոբիլիզացված ենք և պատրաստ ենք դիմակայել այս մարտահրավերներին: Այսօր առավոտյան մեր Արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնն արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցավ 2-րդ մակարդակին՝ ուժեղացված ռեսուրսներով և անձնակազմով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կկարգավորենք գործողությունները»,-նշել է Գլենդելի քաղաքապետը: Նրա խոսքով՝ Ազգային օդերևութաբանական ծառայությունը տեղեկատվություն է տարածել է, որ մինչև հունվարի 15-ի ցերեկն ուժեղ քամիներ կլինեն, ինչն ավելի է մեծացնում հրդեհի արագ տարածման վտանգը․ «Մեր հրշեջ և ոստիկանության բաժինները լիովին համալրված են լրացուցիչ աշխատուժով և սարքավորումներով ու պատրաստ են արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի»,- նշել է Ասատրյանը: Էլեն Ասատրյանը նաև հաղորդել է, որ Գլենդելի հրշեջներն ու ոստիկանությունը օգնություն են տրամադրում Փասադենա քաղաքին։ «Ցավոք, մեր քաղաքը զգալի վնասներ է կրել․ կան տապալված էլեկտրահաղորդման գծեր, ընկած ծառեր և բեկորներ։ Անձնակազմերն անդադար աշխատում են՝ էլեկտրաէներգիան հնարավորինս արագ և անվտանգ վերականգնելու համար: Եթե դուք հանդիպեք ընկած հոսանքի գծի, խնդրում ենք հեռու մնալ և անմիջապես զանգահարել 911: Հանրային աշխատանքների մեր թիմը քրտնաջան աշխատում է՝ մաքրելով տապալված ծառերն ու բեկորները»,-մանրամասնել է Էլեն Ասատրյանը: Գլենդելի քաղաքապետը միաժամանակ բարձր է գնահատել բոլոր քաղաքային տարբեր վարչությունների աշխատակիցների անհավատալի ջանքերը, որոնք արձագանքել են այս արտակարգ իրավիճակին:
    12:45
    14.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Մեծ վտանգի պահին Հայաստանը ռազմավարական գործընկեր է հռչակում ԱՄՆ հեռացող վարչակազմը
    Հայլուր 12։30 Մեծ վտանգի պահին Հայաստանը ռազմավարական գործընկեր է հռչակում ԱՄՆ հեռացող վարչակազմը
    12:30
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի հիշատակ Մհեր Սահակյանի՝ ԱԺ նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան
    Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Հուշամատյանը կփակվի հունվարի 16-ին՝ ժամը 13:00-ին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտովթարի հետևանքով մահացել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանը:
    12:23
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արձանագրվել է 54 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 81-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 10-14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 321 դեպք, որոնցից 18-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 69, թմրանյութի հայտնաբերման՝ 60, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 23-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 19, հոգեկան ներգործության՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, բնակարանային գողության ու սառը զենքի հայտնաբերման՝ 7-ական, խուլիգանության՝ 6, կեղծ փաստաթղթի՝ 5, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու ջրային կենդանիների ապօրինի որսի կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու՝ 3-ական, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սպանության, սեքսուալ բնույթի բռնի գործողության, դրամանենգության, ինքնավնասման, ինքնիրավչության, պետական սահմանն ապօրինի հատելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի, պետական ունեցվածքի գողության, անզգուշությամբ կյանքից զրկելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու, օգտագործելու կամ իրացնելու, թմրամիջոցի մաքսանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, վտանգի մեջ թողնելու, հողը փչացնելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, կանխամտածված սնանկության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման՝ 8, բնակարանային գողության ու անձնական ունեցվածքի գողության՝ 4-ական, խարդախության ու մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 25 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 7-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 9 դեպք։ Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 54 պատահար․ 1 մարդ զոհվել է, 81-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    12:15
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են. «Փաստ»
    Օրերս ռուսաստանյան և հայաստանյան սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են, և դրա մասին կան «երկաթյա ապացույցներ»։ Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել Ռուսաստանի հատուկ ծառայություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք նշեցին, որ իսկապես նման «թեմա կա»: Ավելին, մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, Ալիևի և Փաշինյանի մի քանի հեռախոսազրույցների ձայնագրություններ կան անգամ»: Մանրամ
    12:11
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը. ArmLur
    Յուրիկ Մկոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ն զորամասի ավագ տեխնիկ, կոչումով կապիտան, կատարել է դասալքություն, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 08:45-ին չի ներկայացել ծառայության և նույն օրը, ժամը 15:34-ին «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով լքել է ՀՀ տարածքը:
    12:07
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան
    «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը ցավակցական խոսք է հղել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։ «Սրտի խորը կսկիծով տեղեկացա ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի անժամանակ մահվան մասին։ Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր։ Ցավակցում եմ Մհերի ընտանիքին, հարազատներին և Մհերի բոլոր գաղափարակիցներին։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- նշել է Չարչյանը։
    12:00
    14.01.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 14.01.2025
    Մամուլի տեսություն 14.01.2025
    11:56
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անհետ կորածների հարցերով նորից լսումներ կլինեն․ «Հրապարակ»
    Գրել էինք, որ հունվարի 10-ին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ անցկացնել խորհրդարանական լսումներ, որպեսզի ծնողներն ու հարազատները պատկան կառույցների ղեկավարներին ուղղեն իրենց հուզող հարցերը, սպառիչ պատասխաններ լսեն։
    11:53
    14.01.25
    Ավելին