Լրահոս

2025-01-14
  • Img default alt hy
    Առողջապահական
    Եղե՛ք տեղեկացված և կրկնակի ուշադիր ձեր երեխաների հանդեպ. զգոնության կոչ՝ ծնողներին
    Երեխաների մոտ վնասվածքների առաջացման խնդրում էական նշանակություն ունեն նրանց անատոմիաֆիզիոլոգիական և  հոգեբանական առանձնահատկությունները, ֆիզիկական և մտավոր զարգացումը, կենցաղային հմտությունների անբավարարությունը, մեծ հետաքրքրասիրությունը և այլն:
    19:00
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը։ «Ողջունել եմ հյուրերին և ընդգծել գերմանական կողմի հետ ունեցած համագործակցության կարևորությունը։ Առանձնացրել եմ Հայաստանում համատեղ իրականացվող մի շարք հաջող ծրագրեր, որոնց թվում է համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, որտեղ մեր քաղաքացիները «մեկ պատուհան» սկզբունքով կարողանում են օգտվել մի շարք ծառայություններից։ Կարևորել եմ նաև միջտարածաշրջանային համագործակցությունը, ընդգծել եմ, որ Հայաստանի և Գերմանիայի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը բավական ընդգրկուն է։ Ակտիվ ընթացքի մեջ է Հայաստանի և Գերմանիայի մի շարք մարզերի ու քաղաքների միջև համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերին, աշխատանքային այլ հարցերի ևս»,- ասված է գրառման մեջ։
    18:45
    14.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Արտակարգ դրություն է Գլենդելում. կատաղի վեճեր է բորբոքել ապոկալիպտիկ հրդեհը
    Հայլուր 18։30 Արտակարգ դրություն է Գլենդելում. կատաղի վեճեր է բորբոքել ապոկալիպտիկ հրդեհը
    18:30
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
    Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի ուղեկցությամբ հունվարի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
    18:15
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հաստատվել են միասնական քննությունների օրերը
    Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2024/2025 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» 26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն» 01.02.2025՝ «Օտար լեզուներ» 02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» 08.02.2025՝ «Մաթեմատիկա» 09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»
    18:00
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գվարդիոլան գտել է Հոլանդին կատարյալ փոխարինողի․ գարծարքի արժեքը կարող է կազմել 100 միլիոն եվրո
    «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փոխարինող է գտել թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդին, եթե նորվեգացին ամռանը որոշի հեռանալ անգլիական ակումբից, Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հոլանդի հնարավոր հեռանալու մասին լուրերը ստիպել են Գվարդիոլային ավելի ուշադիր հետևել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին: Նշվում է, որ «Նյուքասլը» տեղյակ Գվարիդոլայի ծրագրերի մասին և չի պատրաստվում հեշտությամբ բաց թողնել իր աստղային խաղացողին: Նրա երկարաժամկետ պայմանագիրը և այլ թոփ ակումբների կողմից հետաքրքրությունը բարձրացնում են խաղացողի տրանսֆերային արժեքը մինչև 100 միլիոն եվրո, ինչը զգալի ծախս կլինի «Մանչեսթեր Սիթիի» համար, հատկապես Չեմպիոնների լիգայի եկամուտների հնարավոր բացակայության պայմաններում: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «կաչակաների» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
    17:45
    14.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Եթե սահմանն ամուր չէ, ո՞ւմ համար աշխատենք. Փաշինյանի նոր աֆորիզմը մերժում են քաղաքացիները
    «Լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։ Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա»: Հերթական աֆորիզմ-գրառումն է այսօր Ֆեյսբուքում արել Հայաստանի վարչապետը: Իսկ հնարավո՞ր է լավ ապրել, երբ օդում պատերազմի վտանգն է կախված, երբ Եռաբլուր ունենք, կորսված Արցախ, Բաքվում հայերի են դատում, հարցնում են մարդիկ Նիկոլ Փաշինյանին:
    17:30
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ
    Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով։ Բոնուսային բաղադրիչից կարող եք օգտվել՝ գրանցվելով roadpolice.am համակարգում։ Խրախուսական նորմերից օգտվելու ևս մեկ հնարավորություն․էլեկտրոնային փոստով տուգանքի մասին ծանուցվելուց և 20 տոկոս բունուսային բաղադրիչից օգտվելու դեպքում տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելով՝ կգործի նաև հավելյալ 30 տոկոս բոնուսային բաղադրիչով նվազեցումը։ Կարևոր է իմանալ՝ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
    17:15
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն նոր առաքելություն կմեկնարկի՝ Բալթիկ ծովի ստորջրյա մալուխների պաշտպանության համար
    «Դա կներառի մի շարք ակտիվներ, այդ թվում՝ ֆրեգատներ և ծովային պարեկային ինքնաթիռներ, ի թիվս այլոց, և կբարձրացնի մեր զգոնությունը Բալթյան տարածաշրջանում», - ասել է Ռյուտեն լրագրողներին: 
    17:00
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խուճապի մի ենթարկվեք․ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է
    Խուճապի մի ենթարկվեք, եթե ձեզ WhatsApp-ով անհայտ համարից զանգել են: Այս մասին տեսաուղերձում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Հարգելի հայրենակից, դու լինում ես 2 տեսակի, մեկը, որ համարում է, որ իր հետ ընդհանրապես ոչինչ չի լինի երբեք, մյուսն այն մարդիկ են, ոմանց հանկարծ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի հեռախոսով զանգում են կամ գրում են Hi ու այդ պահից մարդը համարում է, որ հաքերները մտել են իրա հեռախոսի մեջ, ամեն ինչ գողացել են, մարդը միանգամից հեռախոսից սաղ ջնջում է, գաղտնաբառերը՝ փոխում, WhatsApp-ը ջնջում է, դրա հետ էլ Viber-ն է ջնջում, Telegram-ն է ջնջում ու այդ գիշեր չի քնում: Իրականում հանգիստ ապրեք: Կան տենց ձևեր հարձակվելու, օրինակ՝ Պեգասուս հայտնի լրտեսական ծրագիրը մինչև վերջերս WhatsApp-ով զանգով կարողանում էր վարակել, բայց հաստատ ոչ բանկային քարտերից փող տանելու համար և ոչ հասարակ քաղաքացիներին: Այնպես որ խուճապի մի ենթարկվեք»,-ասել է նա:
    16:45
    14.01.25
    Ավելին
  • Տնտեսական
    Անհուսալի վարկերը ո՞ւմ հաշվին է ներում կառավարությունը. բանկերը փող կշահեն, իշխանությունը՝ ձայներ
    Կառավարությունը որոշել է ներել առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված, մինչև 1 մլն դրամ վարկ ունեցող աշխատող քաղաքացիներին: 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ Կենտրոնական բանկի՝ անհուսալի դասակարգված վարկ ունի 341 հազար մարդ: Կառավարության արտոնությունը միայն 218 հազարի համար է: Ո՞ւմ գրպանից են մարվելու այդ պարտավորությունները և ի՞նչ են անելու մնացած՝ 123 հազար անհուսալի վարկառուները:
    16:30
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
    Հունվարի 14-ին, ժամը 13:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Կ.-ին (ծնված 1980 թ․) պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 300 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
    16:15
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից: Ողջունելով պատվիրակության անդամներին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը` այն համարելով առանցքային հարթակ նաեւ Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, ինչպես նաև խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին:
    16:00
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-4 մ/վ, հունվարի 17-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։
    15:45
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց
    Դատախազը 2025 թվականի հունվարի 10-ին իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից 666 միլիոն 765 հազար դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակած՝ կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի և անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Կ.-ն Հ.Ա.-ի օժանդակությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով, անշարժ գույքերի սեփականատերեր Ա.Մ.-ից և Թ.Մ.-ից, Աշ.Մ.-ից և Գ.Կ.-ից, Ա.Կ.-ից, Վ.Ն.-ից, Ա.Ա.-ից և Ա.Ն.-ից, Վ.Հ.-ից և Հ.Ա.-ից, Հ.Ղ.-ից և Լ.Մ.-ից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք և դրամական միջոցներ, ինչպես նաև օգտագործել է իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթղթեր: Հիշեցնենք, որ 2001 թվականի հուլիսի 16-ին Կառավարության որոշմամբ հաստատվել էր Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար անշարժ գույքերի օտարման գոտին` 82 հազար 700 քմ մակերեսով: Պետության կարիքների համար օտարման գոտու սահմանների մեջ, ի թիվս այլ գույքերի, ընդգրկվել և իրացման ենթակա էին դարձել նաև Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող տարածքում գտնվող՝ վերոնշյալ անձանց պատկանող գույքերը: Վերոնշյալ փողոցներին հարող հատվածից 82 հազար 700 քմ մակերեսով հողամասը կառուցապատման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով տրամադրվել էր Ա.Կ.-ի ընկերությանը: Ա.Կ.-ն անշարժ գույքերի շուկայական արժեքների գնահատման նպատակով իր նախաձեռնությամբ պայմանագրեր է կնքել իր մտերիմ Հ.Ա.-ին պատկանող՝ անշարժ գույքերի գնահատում իրականացնող ընկերության հետ: Ա.Կ.-ն Հ.Ա.-ին պատվիրել է վերոնշյալ անշարժ գույքերը գնահատել իրական շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով և կազմել կեղծ գնահատման հաշվետվություններ: Արդյունքում, 2005-2008 թվականների ընթացքում կազմվել և ստորագրվել են բովանդակությամբ կեղծ՝ գնահատման 6 հաշվետվություններ, որոնք Հ.Ա.-ն վավերացրել է իր ստորագրությամբ, հաստատել իր ընկերության կնիքով և առձեռն տրամադրել Ա.Կ.-ին՝ այդպիսով օժանդակելով Ա.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն: Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և նոյեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Կ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը) և Հ.Ա.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրյալ Ա.Կ.-ի կողմից 666 միլիոն 765 հազար դրամը վճարվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին՝ որպես տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:40
    14.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Ռուսաստանը շտապ արձագանքեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համաձայնությանը
    Հայլուր 15։30 Ռուսաստանը շտապ արձագանքեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համաձայնությանը
    15:30
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մհեր Սահակյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
    Պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնների խախտում): Այդ մասին 1lurer.am-ին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտովթարի հետևանքով մահացել է Մհեր Սահակյանը: Մհեր Սահակյանը եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։
    15:23
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդյո՞ք հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքված փաստաթուղթը հնարավոր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի վարչակազմի հետ. Սուրեն Սարգսյան
    Նախ անհրաժեշտ է հասկանալ, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն՝ ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել, կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու՝ որպես օգնություն: Այս ձևաչափը չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի, կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում: Անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, Միջազգային զինվորական կրթության և ուսուցման ծրագրի միջոցով մասնագիտական զինվորական կրթության հնարավորություններին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա պետական գործընկերության շարունակություն:
    15:15
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան
    ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին։ Իմ անունից և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս ծանր վիշտը։ Աստված թող հոգին լուսավորի»,- գրել է Վարդանյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը: Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան:
    15:00
    14.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման
    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ բարձրացրել է Ուկրաինայի տարածքում արևմտյան զորակազմի տեղակայման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում: «Այսօր խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Մանրամասն քննարկել ենք մարտադաշտում տիրող իրավիճակը և ուկրաինական ուժերի հաջողությունները Կուրսկի գործողությունում։ Մենք նաև պայմանավորվել ենք սերտորեն աշխատել հիմնական դաշնակիցների հետ՝ խաղաղության հասնելու և անվտանգության արդյունավետ երաշխիքներ մշակելու համար: Որպես այդ երաշխիքներից մեկը՝ մենք քննարկել ենք Ուկրաինայում զորակազմեր տեղակայելու՝ Ֆրանսիայի նախաձեռնությունը։ Մենք դիտարկել ենք դրա իրականացման գործնական քայլերը, հնարավոր ընդլայնումը և այլ երկրների ներգրավումն այս գործընթացում», - գրել է Ուկրաինայի նախագահը: Դեկտեմբերին Զելենսկին Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է Մակրոնի հետ և քննարկել նաև Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը։ Այն ժամանակ Զելենսկին ասել էր, որ պաշտպանում է Ֆրանսիայի նախագահի «հին գաղափարը», սակայն մանրամասներ չէր հայտնել՝ հավելելով, որ «դա հասարակ գործընթաց չէ, կան ռիսկեր»։ Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով աղբյուրների եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների շրջանում, հաղորդել էր, որ եվրոպական երկրները քննարկում են հրադադարի կամ հաշտության կնքման դեպքում Ուկրաինա զորակազմ ուղարկելու հարցը, որի թվաքանակը կարող է կազմել մինչև 100 000 զինծառայող։ Գործակալությունը հայտնել է նաև, որ Ուկրաինայի տարածքում եվրոպացի զինվորականների տեղակայման հնարավորությունը Վարշավայում կայացած հանդիպմանը քննարկել են Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Տուսկը Մակրոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Լեհաստանն անգամ հրադադարից հետո չի պատրաստվում իր զորքերն ուղարկել Ուկրաինա: Նոյեմբերին Մակրոնն այդ նախաձեռնությունը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։
    14:45
    14.01.25
    Ավելին