Լրահոս
2025-01-14
-
ՔաղաքականԻշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան«Եվ այսպես, իշխանությունն արդեն երկու զիջմամբ արձագանքեց Ադրբեջանից հնչող շանտաժ/սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում:Ավելին22:0014.01.25 -
ՀասարակականԲերման են ենթարկել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ և թմրամիջոցներՀունվարի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Ու․-ն իր մոտ պահում է թմրամիջոց, զենք և այլ կասկածելի իրեր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:4914.01.25 -
ՔաղաքականՓաշինյանը բանակային կորպուսի նախկին հրամանատարին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմումՑականյանը գեներալի կոչում էր ստացել 2024 թվականի մայիսի 24-ին՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի ֆոնին:Ավելին21:3614.01.25 -
ՔաղաքականԻ՞նչ և ինչո՞ւ են ստորագրում Հայաստանն ու ԱՄՆ-ը. փաստաթուղթ՝ առանց անվտանգության երաշխիքներիՄոտ 4 ժամից Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրելու են Հայաստան-Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Փորձագետների խոսքով՝ դա կարող է քաղաքական օգուտներ տալ Հայաստանին, սակայն անվտանգության երաշխիքներ պետք չէ ակնկալել Վաշինգտոնից:Ավելին21:2914.01.25 -
ՀասարակականԱրտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա տուժածՀունվարի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:1614.01.25 -
ԱռողջապահականՎիրուսները չեն անհանգստացնում առողջապահության նախարարին. նրան հունից հանում է դեղատների բողոքըՍուր շնչառական վարակները չեն անհանգստացնում առողջապահության նախարարին: Նա հայտարարել է, որ սեզոնային հիվանդությունների ակտիվացման ռիսկ կա: Ավանեսյանն այսօր անդրադարձել է նաև աղմուկ հանած օնլայն դեղատոմսերին:Ավելին21:0014.01.25 -
ՔաղաքականԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատարԵվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում, փոխանցում է Ազատությունը:Ավելին20:5214.01.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկումՀունվարի 14-ին, ժամը 15:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում։Ավելին20:3814.01.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սպառնալից ցնցումների պահին ի՞նչ ընտրություն է անում Հայաստանը,ի՞նչ դիրք է բռնում ԻրանըՀայլուր 20։30 Սպառնալից ցնցումների պահին ի՞նչ ընտրություն է անում Հայաստանը,ի՞նչ դիրք է բռնում ԻրանըԱվելին20:3014.01.25 -
ՀասարակականԿոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են՝ ժամը 19:35-ի դրությամբ Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։Ավելին20:1614.01.25 -
ՔաղաքականՆոր մեղմիկ զգուշացումներ Ռուսաստանից՝ Հայաստանին. Մոսկվայում սպասում են Հայաստանի ԱԳ նախարարինՄոսկվան, որ բավականին կոշտ է արձագանքում Հայաստանի՝ եվրաինտեգրման վերջին քայլին, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության շուրջ, կարծես, մեծ աղմուկ չի բարձրացնում: Վաշինգտոնի հետ համաձայնագիր կնքելը «Հայաստանի սուվերեն որոշումն է», ասել են Լավրովն ու Պեսկովը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները Հայաստանին կստիպի միանալ հակառուսական պատժամիջոցներին:Ավելին20:1114.01.25 -
ՀասարակականՔաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումներըՔաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։Ավելին20:0014.01.25 -
ՄշակույթԿԳՄՍ նախարարն ու Երևանի քաղաքապետը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին: Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Հուշագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանն իրենց լիազորությունների շրջանակում կօժանդակեն Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցադրմանը` նվիրված արվեստագետի ծննդյան 100-ամյակին, որը լրանում է այս տարի: Նախատեսվում է նաև նրա կյանքին և գործունեությանը վերաբերող ժամանակավոր ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպում: Երևանի քաղաքապետն ու ԿԳՄՍ նախարարը շրջել են հուշարձանի տարածքում, ծանոթացել պայմաններին և քննարկել նախատեսվող աշխատանքները: «Հուշագրի կետերից ամենաառանցքայինն այս շենքում Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարանի հիմնումն է: Այս տարի նշվում է նրա 100-ամյակը, և սա լավագույն նվերը կլինի՝ մեծարելու նրա ստեղծագործական վաստակը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը` հավելելով, որ հուշարձան-շենքի ճարտարապետությունը ոճային առումով համահունչ է Մարկոս Գրիգորյանի ստեղծագործություններին: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է համագործակցությունը և նշել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված թանգարանային տարածքում կիրականացվեն վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ: «Թանգարանը դառնալու է Երևանի կարևոր մշակութային վայրերից մեկը թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար»,- վստահություն է հայտնել քաղաքապետը:Ավելին19:4514.01.25 -
ՄիջազգայինԼոս Անջելեսը միտումնավո՞ր են այրել. զայրացրել է ամերիկացիներին Բայդենի որոշումըԼոս Անջելեսի հայաշատ Գլենդել քաղաքում արտակարգ իրավիճակի երկրորդ մակարդակ է հայտարարվել: Քաղաքապետ Էլեն Ասատրյանը հայտնել է, որ առաջիկա ժամերին ուժեղ քամիներ են սպասվում, ինչն ավելի է մեծացնում կրակի արագ տարածման վտանգը: Հրշեջ ինքնաթիռները Լոս Անջելեսը վարդագույն են «ներկում»: Հրդեհային հատուկ խառնուրդներ են կիրառվում կրակի տարածումը կասեցնելու համար:Ավելին19:3514.01.25 -
ԻրավականԳավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել էՀունվարի 13-ին Գավառ քաղաքի բնակիչ 77-ամյա տղամարդը զանգահարել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ նույն օրը ոսկյա զարդերի իր խանութից մոտ կես ժամով բացակայել է սրահի դուռը բաց թողնելով՝ մտել մոտակա մթերային խանութ, այդ ընթացքում էլ գողացել են 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր։ Տղամարդը մի քանի ոսկյա զարդ գտել է խանութի մոտակայքում: Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Գեղարքունիքի մարզային վարչություն է տեղափոխվել Գավառի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։ Բաժնում նա հայտնել է, որ ոսկյա զարդերի խանութ-սրահից գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը թաքցրել է իր բնակարանում: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գավառի քննչական բաժին:Ավելին19:3014.01.25 -
ՍպորտԱրման Ծառուկյանը պատմել է՝ ինչպես է տոնելու Մախաչևի նկատմամբ տարած հաղթանակըUFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նշել է ինչպես է տոնելու հաղթանակը նույն քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային ռևանշ-մենամարտում։ «Իհարկե, մենք ամբողջ գիշեր տոնելու ենք։ Ցանկանում եմ նշել ընտանիքիս, թիմիս հետ։ Հետո կմեկնեմ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան։ Կյանքիս մեծ մասն անցկացնում եմ այս վայրերում։ Ես պարզապես շնորհակալություն կհայտնեմ այն մարդկանց, որոնք օգնեցին ինձ և թույլ կտամ, որ նրանք բռնեն գոտին: Բայց գոտին կմնա Ռուսաստանում»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Ծառուկյանը New York Post Sports-ին տված հարցազրույցում։ Մախաչևն ու Ծառուկյանը կմրցեն UFC թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար UFC 311 մրցաշարում, որը կկայանա հունվարի 18-ին՝ լույս 19-ի գիշերը Լոս Անջելեսում:Ավելին19:1514.01.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ․ News.amՌուսաստան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց նախատեսվում է։ Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ: Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան, և նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ «Մեր երկխոսությունը Հայաստանի հետ շարունակվում է։ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նա ընդունել է հրավերը, մենք սպասում ենք նրան։ Հուսով եմ՝ այցը շուտով կկայանա», - ընդգծել էր Լավրովը։Ավելին19:1214.01.25 -
ԱռողջապահականԵղե՛ք տեղեկացված և կրկնակի ուշադիր ձեր երեխաների հանդեպ. զգոնության կոչ՝ ծնողներինԵրեխաների մոտ վնասվածքների առաջացման խնդրում էական նշանակություն ունեն նրանց անատոմիաֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները, ֆիզիկական և մտավոր զարգացումը, կենցաղային հմտությունների անբավարարությունը, մեծ հետաքրքրասիրությունը և այլն:Ավելին19:0014.01.25 -
ՔաղաքականՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանըՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը։ «Ողջունել եմ հյուրերին և ընդգծել գերմանական կողմի հետ ունեցած համագործակցության կարևորությունը։ Առանձնացրել եմ Հայաստանում համատեղ իրականացվող մի շարք հաջող ծրագրեր, որոնց թվում է համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, որտեղ մեր քաղաքացիները «մեկ պատուհան» սկզբունքով կարողանում են օգտվել մի շարք ծառայություններից։ Կարևորել եմ նաև միջտարածաշրջանային համագործակցությունը, ընդգծել եմ, որ Հայաստանի և Գերմանիայի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը բավական ընդգրկուն է։ Ակտիվ ընթացքի մեջ է Հայաստանի և Գերմանիայի մի շարք մարզերի ու քաղաքների միջև համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերին, աշխատանքային այլ հարցերի ևս»,- ասված է գրառման մեջ։Ավելին18:4514.01.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Արտակարգ դրություն է Գլենդելում. կատաղի վեճեր է բորբոքել ապոկալիպտիկ հրդեհըՀայլուր 18։30 Արտակարգ դրություն է Գլենդելում. կատաղի վեճեր է բորբոքել ապոկալիպտիկ հրդեհըԱվելին18:3014.01.25