Լրահոս

2025-01-17
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
    09:40
    17.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև տեղեկացնում է, որ պետական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող Զովունի 220/110/10 կՎ ենթակայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված հնարավոր են էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Զովունի գյուղում:
    09:30
    17.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մտահոգ ենք Ադրբեջանում պահվող հայ պատանդների շինծու դատական գործընթացներով. Արցախի թեմ
    Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը կոչ է արել աղոթել Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների համար։ «Ազատութիւն` եղբարց մերոց գերելոց Մտահոգ սրտով ենք հետևում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների հանդեպ իրականացվող անարդար և շինծու դատական գործընթացներին: Բաքվի քաղաքական ղեկավարության կողմից հստակ ուղղորդվող՝ մարդու հիմնարար իրավունքներին, գերիների մասին միջազգայնորեն ընդունված նորմերին հակասող այս վարքագծի հերթական ցուցիչը հունվարի 17-ին կատարվելիք և բացառապես քաղաքական նպատակներ հետապնդող դատավարությունն է: Մինչ օրս պետական մակարդակով գործադրվող ջանքերի առայժմ տեսանելի անարդյունավետությունը և ադրբեջանական կողմի վճռականությունը ստիպում են մեզ լինել ավելի վճռական ու միասնական՝ պաշտպանելու մեր ժողովրդի զավակների արդար դատը: Անկախ մեր քաղաքական հայացքներից, սուբյեկտիվ վերաբերմունքից ու համոզմունքերից, պետք է գիտակցենք, որ այսօր ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը և առհասարակ բոլոր պատանդները մեղադրվում են գլխավորապես այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության, իսկ այս մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը: Ուստի սիրելիներ, հրավիրում ենք ամենքիդ՝ աղոթելու և խնդրելու, որ ամենակարողն Աստված մեր ազգի համար բացի իր արդարության և գթության դռները, զորացնի գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին՝ հաղթահարելու դժվարին այս փորձություններն ու հալածանքները»,-ասվում է հրապարակման մեջ։
    00:00
    17.01.25
    Ավելին
2025-01-16
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Սոսեի փողոցում․ այրվել է ավտոմեքենա
    Հունվարի 16-ին՝ ժամը 17:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սոսեի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1967 թ.) և Mazda մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1999 թ.) կողային հատվածը։
    23:45
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն
    Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ովքեր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն․ «Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն, Ինչպե՞ս ստանալ արտոնություն, Ինչպե՞ս և որտեղի՞ց ձեռք բերել տրանսպորտային քարտ, ԼՂ-ից բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ, ինչպես նաև ԴԱՀԿ ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու հասարակական տրանսպորտից»,-ասված է հաղորդագրության մեջ։
    23:30
    16.01.25
    Ավելին
  • Միջազգային
    Թուրքիայի հետ եղբայրություն և ավազակային հարձակումներ. Սիրիան՝ Էրդողանի ճիրաններում
    «Նոր պատմություն են գրում՝ Թուրքիան ու Սիրիան»: Այս համոզմունքն է հայտնել Սիրիայի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Թուրքիայում Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո: Նա նաև Էրդողանի նախագահական պալատում է եղել: Թուրքերին անվտանգության խոստումներ է տվել Սիրիայում իշխանությունը վերցրած նոր կառավարության անդամը:
    23:15
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու դի
    Հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 4-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որբժիշկների թիվ 44 խումբը կանչով մեկնել է Մասիսի փողոցի 7 հասցե, որտեղ արձանագրել է Երևանի բնակիչ 58-ամյա Վարուժան Ս․-ի մահը, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների պարզվել է, որ Վարուժան Ս․-ն Մասիսի փողոցի 7 հասցեում գտնվող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հանկարծամահ է եղել: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Վարուժան Ս․-ն աշխատում էր «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ում։
    23:00
    16.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Ձեր կեղտոտ անկողնուց սկսեք. քաղաքացիները պետական ռեկետ են անվանում եկամուտները ներկայացնելու որոշումը
    Թե ինչ են Հայաստանի քաղաքացիները մտածում եկամուտները պարտադիր հայտարարագրելու պահանջի մասին, փորձել է հասկանալ Լանա Համբարձումյանը:
    23:00
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պատվերով սպանություն կատարելու փորձի համար մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին. դատախազություն
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավասու մարմնի միջնորդությունը. պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող՝ հետախուզվող անձ Է.Ժ․Բ.-ն 2025 թվականի հունվարի 16-ին հանձնվել է վերոնշյալ երկրի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
    22:45
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում կոտրել են վճարային տերմինալների դրամապահոցները և գողացել գումարները
    Հունվարի 15-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ֆուչիկի փողոց 32 հասցեից գողացել են տերմինալներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 04։35-ի սահմաններում անհայտ անձիք մուտք են գործել Ֆուչիկի փողոցի 32 հասցեում գտնվող «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային կենտրոնի» 1-ին հարկ և այնտեղից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են «Թելսել» և «ՄոբիԴրամ» վճարահաշվարկային տերմինալների դրամապահոցները պատճառելով խոշոր չափի ՀՀ դրամի նյութական վնաս:
    22:30
    16.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Պետությունը հաշվելու է աշխատող քաղաքացու փողը. ի՞նչ է պետք ամբողջ եկամուտները հայտարարագրելու համար
    Մինչև այս տարվա մայիսի մեկը Հայաստանում գրանցված աշխատանք ունեցող քաղաքացիները պետք է եկամուտների ամբողջական հայտարարագիր ներկայացնեն՝ այնտեղ ներառելով ոչ միայն ստացած աշխատավարձը, այլ, օրինակ, արտերկրում ապրող բարեկամի ուղարկած գումարը:
    22:15
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր հայրենակիցներն ադրբեջանական բանտերում պատանդ են. Թաթոյան
    Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար: Ուստի, չպետք է թույլ տանք, որ ադրբեջանական այդ քարոզչությունը տարածվի մեր հասարակությունում: Պետք է հիշենք, որ մեր հայրենակիցներն ադրբեջանական բանտերում պատանդ են, իսկ բոլոր ցուցմունքները կորզված են նրանց անմարդկային տանջանքների ենթարկելով և «ամրապնդված» են արհեստական պատմություններով: Այս «դատավարությունները» մեր ազգային ողբերգությունն են:
    22:00
    16.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Պայթած «Զարյա-3»-ների մասին չի խոսում, Հայաստանն էլ անվտանգ երկիր է համարում ՆԳ նախարարը
    Կրիմինալ պատմություններով լի 2024-ն է այօր ամփոփել՝ 2024-ի վերջին ներքին գործերի նախարար դարձած Արփինե Սարգսյանը: Նա չի մեկնաբանել տարվա ամենասկանդալային դրվագը: Ի վերջո, ո՞վ է հրամայել ոստիկաններին «Զարյա-3» նետել ցուցարարների ուղղությամբ:
    21:45
    16.01.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Խայթոցներ՝ Մոսկվայից. Զախարովան զգուշացնում է՝ ավերակների կվերածվեն ԵՄ-ին միանալ ձգտող երկրները
    Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը տարակուսանքով է արձագանքել դեսպան Կոպիրկինին՝ Հայաստանի արտգործնախարարությունում բողոքի նոտա հղելուն: Կիսելյովի հաղորդման առաջացրած աղմուկը մեղմել փորձելու պահին էլ նա առանց հեգնանքի չի արտահայտվել Հայաստանի իշխանության հասցեին: Վստահեցրել է, որ, հակառակ սկանդալային հաղորդման ժամանակ հնչած կարծիքներին, պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը «միջանցքային տրամաբանությամբ» չէ:
    21:30
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մի շարք հանդիպումներ է ունեցել
    Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ, այս ամսին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հունաստանի և Ֆրանսիայի պաշտոնակիցների հետ երկուստեք արձանագրվել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև բարձր է գնահատել Աթենքի և Փարիզի ներդրումը Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման ու զարգացման ընթացիկ ջանքերում։ Վրաստանի գործընկերոջ հետ քննարկվել են երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու գործնական ուղիները, հատկապես՝ կերպափոխման վերաբերյալ առաջավոր փորձի փոխառնման տեսանկյունից, իսկ Շվեդիայի ներկայացուցչի հետ մտքեր են փոխանակվել պաշտպանության բնագավառում երկկողմ հարաբերություններ հաստատելու հնարավորությունների շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
    21:15
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ իր անվերջանալի փնտրտուքի մեջ. Սերգեյ Մելքոնյան
    Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը մի քանի հիմնական նկատառումներ է ներկայացրել Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի մասին համաձայնագրի վերաբերյալ։ Տելեգրամի իր ալիքում վերլուծաբանը գրել է. 1. Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կիրականացվի առաջին փուլը: Կողմերից յուրաքանչյուրը կարող է օգտագործել հրադադարի ռեժիմի խախտումը՝ պայմանավորվածությունը խաթարելու համար։ Սակայն այս հարցում կողմերն առայժմ քիչ շահագրգիռ են։ Գազայում կփորձեն վերականգնել կյանքը, Իսրայելում կփորձեն ընդունել նոր նորմալը։ 2. Համասի և Հեզբոլլահի հետ համաձայնագրով Իսրայելն ազատում է իր ձեռքերը ավելի մեծ թիրախի՝ Իրանի համար։ Շատ բան կախված կլինի ոչ միայն Թրամփի քաղաքականությունից, այլևՆեթանյահուի նկատմամբ նրա վերաբերմունքից։ Չի բացառվում, որ Իսրայելի առաջնորդը ողորմածության ներքո չլինի, ինչպես Թրամփի առաջին նախագահության օրոք էր։ 3. Իսրայելի ներսում Նեթանյահուի նկատմամբ դժգոհությունը կավելանա։ Եթե նա նախկինում ճնշում էր զգում ընդդիմության և «փողոցի» կողմից, ապա այժմ նա պետք է թարմացնի իր համաձայնությունը ծայրահեղ ուղղափառ և ծայրահեղ աջ ուժերի հետ։ Նրանք մի կողմից ծառայում էին որպես Նեթանյահուի իշխանության հենարան, մյուս կողմից՝ այս ուժերի աջակցության մակարդակն ընկել է։ Այս առումով չի կարելի պնդել, որ թույլ բանակցային դիրքով նրանք կարող են շանտաժի ենթարկել Նեթանյահուին՝ դուրս գալով կոալիցիայից։ 4. Եթե Իրանն ու Թուրքիան Գազայում առաջատար դեր խաղային, ապա այսօր իրավիճակը կարող է փոխվել։ Բացի այդ, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնության դուռ է կրկին բացվում։ Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ իր անվերջանալի փնտրտուքի մեջ։
    21:00
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սիրիայի նոր իշխանությունները համաձայնել են ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայմանը Գոլանի բարձունքներում
    Սիրիայի նոր վարչակազմը համաձայնություն է տվել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմանը Գոլանի բարձունքների բուֆերային գոտում՝ Իսրայելի հետ սահմանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմադ Հուսեյն ալ-Շառաայի հայտարարությունը։ «Մենք պատրաստ ենք ընդունել ՄԱԿ-ի ուժերին բուֆերային գոտում, որպեսզի իրադրությունը վերադառնա այն վիճակին, որը գոյություն ուներ մինչ իսրայելական առաջխաղացումը»,- ասել է Ահմադ Հուսեյն ալ-Շառաան Դամասկոսում Կատարի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ Իսրայելը այլևս չունի բուֆերային գոտու խորացումն արդարացնող փաստարկներ։ «Իսրայելն առաջ էր շարժվել բուֆերային գոտի՝ պատճառաբանելով իրանական կազմավորումների առկայությունը։ Սակայն Դամասկոսի ազատագրմամբ այդ պատճառաբանությունն այլևս չի գործում»,- ընդգծել է նա։ Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարը նաև նշել է Կատարի կարևոր դերը այս գործընթացում՝ ընդգծելով, որ Կատարը վճռականորեն հակազդել է իսրայելական առաջխաղացմանը և ակտիվ դերակատարություն կունենա ապագայում։
    20:45
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ
    ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ․ «Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ կանոնադրությունը, և թե՛ հայկական, թե՛ ամերիկյան կողմից հրապարակվեց համատեղ աշխատանքների արդյունքում մշակված ու վերջնական համաձայնեցված բուն փաստաթղթի ամբողջական նույնական տեքստը։ Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը և միաժամանակ մեկնարկ է տրվում հանձնաժողովի, որն այն ձևաչափն է, որի շրջանակներում կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, կանոնադրության մեջ հիշատակվող ոլորտային ուղղություններով համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով»։
    20:35
    16.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Աղմկոտ նոր պարտադրանք՝ յոլա գնացող քաղաքացիներին. «պետական ռեկետը էլ ո՞նց ա լինում»
    Հայլուր 20։30 Աղմկոտ նոր պարտադրանք՝ յոլա գնացող քաղաքացիներին. «պետական ռեկետը էլ ո՞նց ա լինում»
    20:30
    16.01.25
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինն ու Թրամփը կորոշեն Հայաստանում ընտրության օրը. Աղազարյանը նոր սլի՞վ է անում
    Հայաստանում արտահերթ ընտրությունների եռուզեռ են նկատում վերլուծաբանները: ՔՊ-ից սլիվների համար հեռացված Հովիկ Աղազարյանն էլ, կարծես, իշխանականների օրակարգից հերթական սլիվն է արել՝ պնդելով, թե Հայաստանում անխուսափելի են արտահերթ ընտրությունները:
    20:25
    16.01.25
    Ավելին