Լրահոս

2025-01-21
  • Քաղաքական
    Հայ-ռուսական ապահարզանի աղմուկի տակ նոր մեղրամի՞ս է սկսվում. ազդակներ՝ Մոսկվայից
    Թունոտ վեճերից հետո Հայաստանն ու Ռուսաստանը որոշել են հաշտվե՞լ: Մոսկվայում վերջապես կայացել է Միրզոյան-Լավրով՝ երեք ամիս ձգձգված հանդիպումը: Արտգործնախարարների այս հանդիպումը, հավանաբար, հոկտեմբերին է ձեռք բերվել Կազանում: Ռուսական դիվանագիտության ղեկավարի ձևակերպմամբ՝ «Մոսկվայի և Երևանի շփման դադարը հաղթահարված է»:
    19:40
    21.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    3 միլիոն վարչապետ դարձավ 3 միլիոն տուգանքի մատերիալ. եկամտի հայտարարագրումը՝ բյուջեն լցնելու միջո՞ց
    3 միլիոն վարչապետ դարձավ 3 միլիոն տուգանքի մատերիալ. եկամտի հայտարարագրումը՝ բյուջեն լցնելու միջո՞ց
    19:30
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը հայտարարել է իր հրաժարականի մասին
    Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Գերցի Խալևին հայտարարել է, որ հրաժարական կտա 2025 թվականի մարտի 6-ին։ Որպես իր հրաժարականի պատճառ՝ նա նշում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակի ձախողումը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Այսօր ես տեղեկացրեցի պաշտպանության նախարարին, որ ճանաչում եմ Իսրայելի պաշտպանության բանակի ձախողման համար իմ պատասխանատվությունը, սակայն հաշվի առնելով պատանդների ազատագրման գործարքի իրականացումը՝ խնդրել եմ, որ իմ պաշտոնավարման ժամկետը ավարտվի 2025 թվականի մարտի 6-ին»,- հայտնել է Խալևին։ Իր հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը պարզաբանել է, որ մինչ իր հրաժարականը նախատեսում է ուժեղացնել բանակի պատրաստվածությունը անվտանգության խնդիրների համար, որից հետո որակապես և մանրակրկիտ կերպով հրամանատարությունը կփոխանցի իր իրավահաջորդին։ Խալևին հրաժարականի դիմումի ևս մեկ օրինակն էլ ուղարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
    19:15
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավար մարմինները
    Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նշելով, որ հունվարի 23-ին նրանց մասնակցությամբ տեղի կունենա «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը։ Նույն օրը պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։
    19:00
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
    Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման (լիցենզիայի գործողության դադարեցման) վերաբերյալ հարցը: ««ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերությունը (այսուհետ՝ Հեռարձակող) 2025 թվականի հունվարի 5-ի ժամը 21։30։57-ից սկսած դադարեցրել է «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագրի հեռարձակումը։ Համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել լսողական հաղորդումների հեռարձակում, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման հիմք է»,- նշված է ՀՌՀ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 17-ի նիստում «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության տնօրեն Լիլիթ Թումանյանը բանավոր ներկայացրել է լսողական հաղորդումների հեռարձակումը չապահովելու վերաբերյալ իր պարզաբանումները։ Մասնավորապես, որպես հեռարձակումը դադարեցնելու հիմնական պատճառ ներկայացնելով ֆինանսական վիճակը, որը թույլ չի տալիս «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերությանը իրականացնել իր գործունեությունը։ Հանձնաժողովը 17.01.2005 թ. N 1-Ա Որոշումով Ընկերության նկատմամբ կիրառել էր վարչական տույժ՝ կասեցնելով «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 3 (երեք) օր ժամկետով (կասեցման ժամկետն է՝ 18.01.2025-20.01.2025թթ.)։ Կասեցման ժամկետը լրանալուց հետո, Հանձնաժողովի գումարած նիստի ընթացքում նշվել է, որ Հեռարձակողը 2025 թվականի հունվարի 20-ի դրությամբ չի վերացրել արձանագրված իրավախախտումը, ինչը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հիմք է հանդիսանում «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության դադարեցման: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը որոշել է դադարեցնել «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության 2017 թվականի հոկտեմբերի 06-ի N 245 Հեռարձակողի լիցենզիայի գործողությունը:
    18:45
    21.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Պատերա՞զմ, թե՞ կապիտուլյացիա. կործանարար երկընտրանքին վերջ տալու նոր առաջարկ՝ ԱԺ-ում
    Հայլուր 18։30 Պատերա՞զմ, թե՞ կապիտուլյացիա. կործանարար երկընտրանքին վերջ տալու նոր առաջարկ՝ ԱԺ-ում
    18:30
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում 20-ամյա դատապարտյալ է մահացել
    Հունվարի 20-ին, Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում մահացել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Դատապարտյալների հիվանդանոցից (ժողովրդին հայտնի ՑԲ) այնտեղ տեղափոխված դատապարտյալը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 17-ին դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր «խառը տիպի շոկ, սուր բազմաօրգանային անբավարարություն» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխել 20-ամյա Դավիթ Վարդանյանին: Բժիշկները ամեն հնարավորը արել են, որպեսզի փրկեն երիտասարդի կյանքը, սակայն երեկ՝ հունվարի 20-ին, Դ. Վարդանյանը գիտակցության չգալով մահացել է: Հիվանդանոց է ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից, որտեղ էլ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
    18:25
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր այցելում եմ հարուստ գյուղատնտեսություն ունեցող Արարատի մարզ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
    Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է Արարատի մարզ այցելելու մասին։ Այս մասին ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Այսօր այցելում եմ հարուստ գյուղատնտեսություն ունեցող Արարատի մարզ․ Ապակենտրոնացված համագործակցություն, գյուղատնտեսական զարգացում, Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող Վեդիի ջրամբար և ոռոգվող տարածքներ»,-նշված է դեսպանի գրառման մեջ։
    18:15
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան․ Դանիելյան
    «Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ օրենքի, պետք է քննարկի։
    18:00
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրվեժում կողոպտել են Հնդկաստանի քաղաքացուն. հափշտակել են 900 եվրո, ոսկյա, արծաթյա զարդեր
    Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գխավորությամբ, համագործակցելով Երևան քաղաքի քրեական վարչության իրենց գործընկերների հետ, տաք հետքերով հայտնաբերել են Կոտայքի մարզում զինված կողոպուտ կատարած կասկածյալներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում օտարերկրացի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել դանակով զինված կողոպուտ, ում մոտից հափշտակել են գումար, ոսկյա, արծաթյա զարդեր: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Այդ օրը 3 անհայտ անձինք ժամը 03:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի տներից մեկն են այցելել, որտեղ ժամանակավորապես բնակվելիս է եղել Հնդկաստանի քաղաքացի 26-ամյա Սորով Դ.-ն, ով հայտնել է, որ Երևանում բնակվող, Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացի այցելել են իրեն, որտեղ էլ նրանցից մեկը խոհանոցային դանակը պահել է իր վրա, իր հասցեին հնչեցրել սպառնալիքներ, պահանջել իր մոտ եղած գումարն ու զարդերը, որից հետո իրեն պատկանող դրամանապանակից հափշտակել են 900 եվրո գումար, ապա շարունակել սպառնալիքները ու այդ ժամանակ էլ ինքը նրանց է տվել ոսկյա մատանին ու արծաթյա շղթան: Կոտայքի քրեական ոստիկանները, համագործակցելով Երևանի քրեական վարչության ծառայողների հետ, ճշտում են նշված հասցեն և այնտեղ էլ հայտնաբերում են կասկածյլաներին՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 29-ամյա Բալջինդեր Մ.-ին, Դիվանին և Սաուրավին: Վերջիններիս ամբողջական տվյալները պարզվում են, որոնք էլ հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալում և տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի մարզային քրեական վարչություն, որտեղից այնուհետև փաստաթղթեր են կազմվում և այդ փաստաթղթերի հետ միասին նրանց ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քրեական վարչության Աբովյանի քրեական բաժին, որտեղ կողոպուտ կատարելու կասկածանքով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
    17:45
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացում. ՊԵԿ
    Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ ՊԵկ-ի տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է նաև, որ նախքան հայտարարագիր ներկայացնելն առաջին հերթին պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով այց։ Անձի նույնականացում կարող եք իրականացնել բջջային հեռախոսի միջոցով (mID), որի համար անհրաժեշտ է նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեզ սպասարկող կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած կենտրոն, որտեղ Ձեր բջջային քարտը կփոխարինեն նոր ID SIM քարտով կամ օպերատորին փոխելու դեպքում՝ կտրամադրեն նոր քարտ։ Էլեկտրոնային նույնականացումից հետո անհրաժեշտ է ակտիվացնել նաև էլեկտրոնային ստորագրությունը, որը կարող եք կատարել նաև կենտրոնում կամ ինքնուրույն՝ վճարային տերմինալների կամ www.ekeng.am կայք-էջի միջոցով։ Անձի նույնականացման մյուս տարբերակն իրականացվում է էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով (eID), որի համար անհրաժեշտ է ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրերը: Անհրաժեշտ է ունենալ նաև ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել նաև «ԷԿԵՆԳ» ընկերությունից: Այնուհետև անհրաժեշտ է այցելել www.ekeng.am կայքէջ, ակտիվացնել էլեկտրոնային քարտը և հետևելով ուղեցույցներին ստանալ էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացում իրականացնելուց և էլեկտրոնային ստորագրություն ձեռքբերելուց հետո, եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու համար, կարող եք մուտք գործել ՊԵԿ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ։ Համակարգ կարող եք մուտք գործել նաև Self Portal բջջային հավելվածի միջոցով։
    17:30
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան
    Օրերս տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների շրջանակում տարբեր իրավական ակտերի նախագծերի քննարկում, որին մասնակցել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Քննարկմանը մասնակցել էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փորձագետներ։ Աշխատաժողովում քննարկվել են «ՀՀ քաղաքացիության մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին» օրենքներում և հարակից այլ իրավական ակտերում նախաձեռնված փոփոխությունները։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ինստիտուցիոնալ փոփոխությունների շրջանակում Արփինե Սարգսյանն ընդգծել է «Բնակչության պետական ռեգստրի մասին» օրենքի փոփոխությունների նախաձեռնությունը, որի նպատակը այն տեղեկատվության առաջնային և ճշմարիտ աղբյուր դարձնելն է, անձի տվյալների և իրավական ինքնության պաշտպանվածության բարձրացումն ու փոխգործելի շտեմարանների հետ հստակ ու կայուն կապ ապահովելը։ Ըստ նախարարի՝ բնակչության պետական ռեգիստրը պետք է ինքնին որոշակի ծառայությունների մատուցման աղբյուր լինի և լինի պետության ձեռքում հուսալի գործիք՝ տարբեր ոլորտային ռազմավարական մոտեցումներ որդեգրելու համար։ Արմեն Ղազարյանը, անդրադառնալով միգրացիայի կառավարման համակարգում թվային գործիքների ներդրմանը, նշել է, որ արդյունքում կլինեն բավարար քանակությամբ տվյալներ և վիճակագրություն, ինչը կնպաստի թիրախային քաղաքականության մշակմանը մասնավորապես միգրացիայի կառավարման ոլորտում։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ի դեմս նախագահ Վլադիմիր Վարդանյանի, բարձրաձայնել են նախագծերի տարբեր դրվագներում իրենց առաջարկները, որոնք բազմակողմ քննարկվել են, ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Միգրացիոն գործընթացների արդիականացումը կնպաստի դրանք համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցնելու հանձնառությանը՝ միաժամանակ ծառայելով նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում առաջադրվելիք թիրախներին հասնելու գործընթացին։ Աշխատաժողովի կազմակերպման աշխատանքներին աջակցել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։
    17:15
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները՝ ԱՄՆ-ի հովանու ներքո
    Գերմանիայի հարավ-արևելքում գտնվող զորավարժարանում մեկնարկել են «Համատեղ վճռականություն XXI» (Combined Resolve XXI) միջազգային զորավարժությունները, որոնք կազմակերպում են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի 16 անդամ երկրներից և ասոցացված երկրներից ժամանած շուրջ 4000 զինվոր «Combined Resolve XXI» զորավարժությունների շրջանակներում պատրաստություն է անցնում Գերմանիայի Հոհենֆելս քաղաքի Միացյալ միջազգային ուսումնական կենտրոնում», - ասվում է հաղորդագրության մեջ: Նախարարությունում զորավարժությունների նպատակն անվանել են դաշնակիցների ստորաբաժանումների հետ համատեղ գործողություններին պատրաստվելը և դաշնակից բանակների միջև համագործակցության բարելավումը։
    17:00
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանում Սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2,800կգ ձուկ է առգրավվել
    Սևանում Սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2, 800կգ ձուկ է առգրավվել: Հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: «2024թ. նոյեմբերի 15-ից 2025թ. հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել են «Սիգ» ձկնատեսակի պահպանությանն ուղղված միջոցառումներ: Խստացված շուրջօրյա միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել և առգրավվել է՝ 2784.456 կգ սիգ, 61 լողամիջոց, 908 ձկնորսական ցանց, 119 խեցգետնորսիչ 3 լողամիջոցի շարժիչ։ 12․844․540դր՝ պատճառված վնասի չափ։ Հարուցվել է 72 վարչական և 25 քրեական վարույթ։ Առգրավված ձկնաքանակը համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել է հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններին ու կենդանիների խնամքով զբաղվող կազմակերպությունների։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն»։
    16:45
    21.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գողերի ծրագիր. տապալվել է տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու որոշումը կասեցնելու հարցի քննարկումը
    Քվորում չլինելու պատճառով տապալվել է տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու որոշումը կասեցնելու համար այսօր հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստը: ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները չեն ներկայացել նիստին: Ընդդիմադիրները քաղաքային իշխանությանը խոստանում են համարժեք պատասխան տալ:
    16:30
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվել․ Sputnik Արմենիա
    Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններից մեկում երկաթուղային գծերի հատվածում քաղաքացի է հայտնվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։ «Մեքենավարը տեսել է քաղաքացուն, ստիպված արգելակել է ու այդ պատճառով էլ աշխատանքը փոքր–ինչ խափանվել է։ Նշված ժամանակից մոտ 10 րոպե (մեր տվյալներով՝ առնվազն 20 րոպե - խմբ.) է գնացքն ուշացել»,– նշեց Ասլանյանը։ Հարցին` թե ինչպես է քաղաքացին հայտնվել գծերի վրա, նա շեշտեց` գուցե տեղանքում չի կողմնորոշվել։ Միջադեպը տեղի է ունեցել կայարաններից մեկի բաց հատվածում։
    16:15
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թալանել են Ստեփանավան քաղաքում հայտնի «Վահագն Ռեզորթ» հյուրանոցային համալիրը
    Հունվարի 17-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ստեփանավանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 72-ամյա Ռուդիկ Ն․-ն և հայտնել, որ ժամը 01։00-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադմամբ բացել են Ստեփանավան քաղաքում դեռևս չգործող «Վահագն Ռեզորթ» հյուրանոցի դուռը և գողացել են 7 հատ հեռուստացույց, հայտնում է Shamshyan.com-ը։ Արդեն տեղում Երևանի բնակիչ 75-ամյա Սամվել Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 17-ին ժամը 01։00-ին հանգստյան տան սենյակների եվրոդռները բացելու միջոցով մուտք են գործել Ստեփանավան քաղաքի Անտառային 55 հասցեում գտվող «Վահագն Ռեզորթ» հյուրատան 2-րդ հարկում գտնվող թվով 7 սենյակներ և գողացել են «Polarline» տեսակի 7 հատ հեռուստացույց և իրենց պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ գողություն կատարած անձանց ինքնությունները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
    16:00
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առկա խնդիրները բարձրաձայնելով` նպատակ չունենք թիրшխավորելու որևէ պետական մարմնի կամ առանձին պաշտոնատար անձի. ՄԻՊ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ հունվարի 21-ին տեղի է ունեցել աշխատաժողով Պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների վերաբերյալ։ Բացման խոսքով են հանդես եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը (առցանց)։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ինչպես նաև պետական մարմինների, դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորել է այս ձևաչափով հանդիպումների անցկացումը և պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու տեսանկյունից։ «Ուրախությամբ ուզում եմ շեշտել, որ պետական մարմինների հետ աշխատանքային միջավայրը կառուցողական է։ Բացառիկ են դեպքերը, երբ որևէ մարմնի կողմից հանդիպում ենք մարդու իրավունքների խնդիրների առնչությամբ մերժողական վերաբերմունքի։ Այս համատեքստում խնդիրների արագ լուծման նպատակով առանցքային է նաև մեր կողմից արված առաջարկությունների արդյունավետ և պրոֆեսիոնալ կատարումը, ինչպես նաև այդ առումով հայեցակարգային և ինստիտուցիոնալ մոտեցումների որդեգրումը»,- ասել է Պաշտպանը։ Աշխատաժողովի ընթացքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է տարեկան հաղորդմամբ արձանագրված համակարգային մի շարք խնդիրների, մասնավորապես՝ «փակ հաստատություններում» մարդու իրավունքների պաշտպանությանը, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, «փակ հաստատություններում» բժշկական օգնության և սպասարկման խնդիրներին, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, զորակոչի ընթացքում հանդիպող խնդիրներին, զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների վերացմանը, խնամքի և այլ հաստատություններ իրականացվող մշտադիտարկման այցերին, իրավահավասարության և հակախտրականության ոլորտին, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկային, հավաքների ազատության իրավունքին առնչվող խնդիրներին և այլն։ «Հարկ եմ համարում շեշտել, որ առկա խնդիրները բարձրաձայնելով` նպատակ չունենք թիրախավորելու որևէ պետական մարմնի կամ առանձին պաշտոնատար անձի, մեր միակ նպատակը խնդիրները համատեղ ուժերով լուծելն է՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման»,- ընդգծել է Պաշտպանը։ Ամփոփելով միջոցառումը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, դեսպանությունների, պետական մարմինների ներկայացուցիչներին մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծմանը աջակցելու պատրաստակամության համար։ Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի` «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում։
    15:45
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Երբ խոսում էի ոմանց մասին, ի նկատի ունեի Արմանին․ Մախաչև
    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, UFC թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Մախաչևը խոսել էր UFC 311 մրցաշարում իր տիտղոսը հաջողությամբ պաշտպանելու մասին՝ ակնարկելով Արման Ծառուկյանին։ «Ոմանց բախտը ժպտաց, որ նրանք այստեղ չէին»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել էր Մախաչևը հաղթանակից հետո։ Երեկ՝ հունվարի 20-ին, Մախաչևը նշել էր նաև, որ պատրաստ է մրցել Արմանի հետ։ «Ծառուկյանին կարող եմ միայն շուտափույթ առողջություն մաղթել։ Այո, չեմպիոնական մենամարտից հետո ասածս խոսքերն ուղղվել են Արմանին։ Ես շատ ջանասիրաբար պատրաստվում էի այս մենամարտին։ Երեք ամիս առաջ սկսեցինք պատրաստվել լեռներում։ Եվ պատրաստ էի հարյուր տոկոսով»,- նշել է Մախաչևը։
    15:35
    21.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Թունոտ վեճերից հետո Երևանն ու Մոսկվան հաշտվո՞ւմ են.մոսկովյան բանակցության արդյունքները
    Հայլուր 15։30 Թունոտ վեճերից հետո Երևանն ու Մոսկվան հաշտվո՞ւմ են.մոսկովյան բանակցության արդյունքները
    15:30
    21.01.25
    Ավելին