Լրահոս

2025-01-22
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք ընտրությունների ժամանակ գլխավորելու է ՔՊ ցուցակը, դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ արդեն սկսել է փաստացի քարոզարշավը։
    10:08
    22.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները պատերազմի վախ ունեն սեփական լեզվի սայթաքումների պատճառով։
    10:04
    22.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տրանսպորտի թանկացումների ֆոնին Ավինյանը հանգստի է մեկնել․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Տրանսպորտի թանկացման եւ դրա դեմ բոյկոտի մասին հայտարարությունների ֆոնին՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանգստի է մեկնել: Աշխատանքի կվերադառնա հունվարի 27-ից: Բայց արդյոք կվերադառնա, սա թերեւս հարցերի հարցն է: Չար լեզուներն ասում են, որ վերջինս հայտնվել է Նիկոլ Փաշինյանի Պետական վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում: Իսկ թե ՊՎԾ-ն ինչեր կարող է հայտնաբերել, չափազանց հուզիչ է:
    10:00
    22.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի թանկացման հանրային բոյկոտին՝ ըստ էության, տապալելով ուղեվարձի թանկացման իշխանական ռեֆորմը։ Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն առաջարկում է փետրվարի 1-ից բոյկոտ սկսել․ «Մտնում ենք ավտոբուս, 100 դրամը` ցանկացած մետաղադրամներով, դնում ենք ավտոբուսի սարքավորումների վահանակի վրա եւ նստում: Ոչ մի բանավեճի մեջ չենք մտնում վարորդների հետ, որովհետև նրանք էլ այս խայտառակ օրենքի տուժած կողմերից են: Ի դեպ, վարորդները ոչ մի իրավական իրավունք չունեն ձեզնից պահանջելու` վճարել 300 դրամ»։
    09:51
    22.01.25
    Ավելին
  • Տնտեսական
    Բռնի տեղահանված արցախցիները նույնպե՞ս պետք է հայտարարագրեն եկամուտները. օրենքի անհստակություն
    Համընդհանուր հայտարարագրումը կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե՞ խորացող կոռուպցիա: Փաստաբանները հակասություններ են գտել ՊԵԿ-ի հրապարակած 20 կետանոց փաստաթղթում: Ըստ Աշոտ Նուրիջանյանի՝ Հայաստանի հպարտ քաղաքացին հերթական անգամ տուգանքի մատերիալ է դառնում:
    09:47
    22.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և մարզերում լույս չի լինելու
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    22.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված իշխանության դեմ հրապարակային արտահայտվողների։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ քննչական կոմիտեի աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն՝ թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու, եւ մեղադրանքը վերջինիս նկատմամբ անխուսափելի է լինելու։
    09:40
    22.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2 զոհ, 2 վիրավոր․ բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը
    Հունվարի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանների սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում «Howo» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։ Վիրավորներին բեռնատարից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Վիրավորներին պատգարակով փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանակ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ մինչ այդ բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնցից մեկի պարանոցին ֆիքսատոր են դրել, վիրավորներից մեկի ձեռքն էլ կտրվել է։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Howo» բեռնատարը, որը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին, ապա՝ հողաթմբին, և կողաշրջվել։ «Mercedes»-ն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    09:30
    22.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի հետ:
    09:24
    22.01.25
    Ավելին
2025-01-21
  • Img default alt hy
    Իրավական
    Ե՞րբ տեղի կունենա ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը
    Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է բազմաթիվ հանցագործությունների մեջ շինծու մեղադրվող ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և այլ անձանց քրեական գործով բաց նախապատրաստական ​​դատական ​​նիստը: «ԱՊԱ» գործակալությունից հայտնում են, որ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ ընթացող դատավարության ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ապահովվել են հայերեն լեզվի թարգմանիչներով ու դատապաշտպաններով։ ԼՂ նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին, որի ընթացքում կհրապարակվեն միջնորդությունների վերաբերյալ որոշումները։ Հիշեցնենք՝ հունվարի 17-ին Ադրբեջանում սկսվեցին ԼՂ նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով:
    23:57
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
    Հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Գանձակ բնակավայրում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Թորգոմ Մ․-ի վարած «Lexus» մակնիշի և 18-ամյա Արաբո Շ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mitsubishi»-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներն 32-ամյա Լորիս Շ․-ն, 54-ամյա Լեյլի Շ․-ն և 54-ամյա Սամվել Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    23:45
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
    Մարկո Ռուբիոն երդմամբ ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ Ռուբիոն դարձել է Սենատի կողմից հաստատված առաջին պաշտոնյան, ով երդում է տվել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի գրասենյակում, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը կատարել է երդման արարողությունը։ Կոնգրեսն արագորեն ձեռնամուխ եղավ Թրամփի կաբինետի ձևավորմանը՝ միաձայն հաստատելով Ռուբիոյի նշանակումը երկուշաբթի երեկոյան 99-0 ձայներով: «Այն ամենը, ինչ մենք անում ենք, պետք է արդարացվի երեք հարցերից մեկին պատասխանելով՝ դա մեզ ավելի՞ ուժեղ է դարձնում, արդյո՞ք դա մեզ ավելի ապահով է դարձնում և արդյո՞ք դա մեզ ավելի բարեկեցիկ է դարձնում»,- ասել է Ռուբիոն՝ անդրադառնալով Պետդեպարտամենտի իր ղեկավարությանը:
    23:30
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային
    «Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հրապարակման մեջ։
    23:15
    21.01.25
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինայի կատաղի գրոհները Ռուսաստանի վրա. Թրա՞մփը, թե՞ Էրդողանը կկանգնեցնի պատերազմը
    Այսօր ռուսական կողմը հայտնել է, որ ուկրաինական անօդաչուները Սմոլենսկի շրջանում կործանիչներ արտադրող գործարան են վնասել: 1063 օր շարունակվող պատերազմի ընթացքում ավելի քան 1 մլն զոհի մասին են հայտնում միջազգային կառույցները: ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը սպասում է, որ Պուտինը գործարքի կգնա: Զելենսկին համամիտ է նրա հետ:
    23:00
    21.01.25
    Ավելին
  • Միջազգային
    78 շոկ՝ Թրամփի պաշտոնավարման առաջին օրը. Սպիտակ տան նոր տերը ցնցում է աշխարհը
    Սպիտակ տուն Թրամփի աղմկոտ մուտքը համաշխարհային մամուլի գլխագրերում է: Մեկ շրջան բաց թողնելուց հետո նորից Վաշինգտոն վերադարձած Թրամփը հենց առաջին օրը չեղարկել է իր տարիքի չափ որոշում: Նա վետո է դրել Բայդենի ընդունած 78 որոշումների վրա:
    22:45
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ վիրավոր կա
    Երեկ՝ հունվարի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցե Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված պարկ են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, որտեղ պարզվել է, որ ստացած տեղեկությունը հավաստի է։ Մինչ ոստիկանների դեպքի վայր հասնելը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ «պոլիտրավմա հարցական, Գ.ՈՒ.Վ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 55-ամյա Լյովա Մ․-ն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ այս պահին կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզում են, որ այդ օրը ժամը 10։30-ի սահմաններում Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ում վիճաբանություն է տեղի ունեցել Լյովա Մ․-ի և Երևանի բնակիչներ 48-ամյա Վարդգես Պապյանի և 58-ամյա Արթուր Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լյովա Մ․-ին։ Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Վ․ Պապյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության ծառայության պետն է, իսկ Ա․ Հովհաննիսյանը աշխատում է «Քինգ Մարշալ» ընկերությունում, որպես անվտանգության աշխատակից է։ Ֆոտոլրագրողի տեղեկություննեորվ՝ այս միջադեպի մասին իմացել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը, ով փորձել է այնպես անել, որպեսզի իրավապահները չիմանան միջադեպի մասին, սակայն այս դեպքում համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ոստիկանները Ս․ Բեջանյանին «շախ ու մատ» են արել։
    22:30
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Արփինե Սարգսյանն ընդգծել է ՄԱԿ-ի գրասենյակների հետ ՆԳ նախարարության լայնածավալ համագործակցությունը, որն ընդգրկում է նախարարության մանդատի շրջանակում առկա գործառույթները։ Նախարարի խոսքով՝ փոխգործակցությունն ընդլայնվելու միտում ունի՝ հաշվի առնելով վերջերս մեկնարկած ՆԳ նախարարության մարդկային կապիտալի զարգացմանը միտված նոր ծրագիրը։ Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ընդգծելով հատկապես Փրկարար ծառայության հետ ակտիվ փոխգործակցությունը։ Քննարկվել են համագործակցության ուղղությունների ընդլայնման հեռանկարները, ներառյալ` մարդու իրավունքների պաշտպանության, հատկապես երեխաների իրավունքների ապահովման, Փրկարար ծառայությանը տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխություններին, հանցավորության դեմ պայքարին, նախարարության ենթակա ծառայություններում կանանց ներգրավվածության խթանմանը։ Կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ուղղված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
    22:15
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ
    Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել ռուս պերեդվիժնիկների ցուցադրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
    22:00
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆիցոն հայտարարել է Սլովակիայում նախապատրաստվող «Մայդանի» մասին
    Սլովակիայի ընդդիմությունը պատրաստվում է երկրում «Մայդան» իրականացնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Ես չեմ կարող անուններ տալ, չեմ կարող նշել հանգամանքներ, բայց կարող եմ ամենայն լրջությամբ ասել, որ Սլովակիայի ընդդիմությունը պատրաստվում է երկրում «Մայդան» իրականացնել։ Սլովակիայի ընդդիմությունը պատրաստվում է գրավել կառավարական շենքերը, դիմակայելու է կառավարության աշխատանքին և համագործակցելու է արտաքին ուժերի հետ»,- ասել է Ֆիցոն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսում՝ մեկնաբանելով Սլովակիայի հակահետախուզության տեղեկատվությունը երկարաժամկետ նախապատրաստված գործողության մասին, որն ուղղված է Սլովակիայում իրավիճակի ապակայունացմանը: Ավելի վաղ Սլովակիայի հետախուզական և հակահետախուզական ծառայությունը տեղեկություն էր ստացել Սլովակիայի ապակայունացմանն ուղղված երկարաժամկետ կազմակերպված գործողության մասին։ Ինչպես նշել է կազմակերպության խոսնակը, կոնկրետ տվյալներ չեն կարող հրապարակվել դրանց բովանդակության և գաղտնիության աստիճանի պատճառով։
    21:45
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Վեդու ամբարտակի շինհրապարակ
    ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վեդու ամբարտակի շինհրապարակ։ Դեսպանն այդ մասին տեղեկացրել է համացանցի X հարթակում։ Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանում կառուցված ամենամեծ հիդրոտեխնիկական կառույցն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։ «Հայաստանում Ֆրանսիան իր ռեսուրսները դնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են»,- գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը։
    21:30
    21.01.25
    Ավելին