Լրահոս

2025-01-21
  • Քաղաքական
    Գողերի ծրագիր. տապալվել է տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու որոշումը կասեցնելու հարցի քննարկումը
    Քվորում չլինելու պատճառով տապալվել է տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու որոշումը կասեցնելու համար այսօր հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստը: ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները չեն ներկայացել նիստին: Ընդդիմադիրները քաղաքային իշխանությանը խոստանում են համարժեք պատասխան տալ:
    16:30
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվել․ Sputnik Արմենիա
    Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններից մեկում երկաթուղային գծերի հատվածում քաղաքացի է հայտնվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։ «Մեքենավարը տեսել է քաղաքացուն, ստիպված արգելակել է ու այդ պատճառով էլ աշխատանքը փոքր–ինչ խափանվել է։ Նշված ժամանակից մոտ 10 րոպե (մեր տվյալներով՝ առնվազն 20 րոպե - խմբ.) է գնացքն ուշացել»,– նշեց Ասլանյանը։ Հարցին` թե ինչպես է քաղաքացին հայտնվել գծերի վրա, նա շեշտեց` գուցե տեղանքում չի կողմնորոշվել։ Միջադեպը տեղի է ունեցել կայարաններից մեկի բաց հատվածում։
    16:15
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թալանել են Ստեփանավան քաղաքում հայտնի «Վահագն Ռեզորթ» հյուրանոցային համալիրը
    Հունվարի 17-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ստեփանավանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 72-ամյա Ռուդիկ Ն․-ն և հայտնել, որ ժամը 01։00-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադմամբ բացել են Ստեփանավան քաղաքում դեռևս չգործող «Վահագն Ռեզորթ» հյուրանոցի դուռը և գողացել են 7 հատ հեռուստացույց, հայտնում է Shamshyan.com-ը։ Արդեն տեղում Երևանի բնակիչ 75-ամյա Սամվել Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 17-ին ժամը 01։00-ին հանգստյան տան սենյակների եվրոդռները բացելու միջոցով մուտք են գործել Ստեփանավան քաղաքի Անտառային 55 հասցեում գտվող «Վահագն Ռեզորթ» հյուրատան 2-րդ հարկում գտնվող թվով 7 սենյակներ և գողացել են «Polarline» տեսակի 7 հատ հեռուստացույց և իրենց պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ գողություն կատարած անձանց ինքնությունները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
    16:00
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առկա խնդիրները բարձրաձայնելով` նպատակ չունենք թիրшխավորելու որևէ պետական մարմնի կամ առանձին պաշտոնատար անձի. ՄԻՊ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ հունվարի 21-ին տեղի է ունեցել աշխատաժողով Պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների վերաբերյալ։ Բացման խոսքով են հանդես եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը (առցանց)։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ինչպես նաև պետական մարմինների, դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորել է այս ձևաչափով հանդիպումների անցկացումը և պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու տեսանկյունից։ «Ուրախությամբ ուզում եմ շեշտել, որ պետական մարմինների հետ աշխատանքային միջավայրը կառուցողական է։ Բացառիկ են դեպքերը, երբ որևէ մարմնի կողմից հանդիպում ենք մարդու իրավունքների խնդիրների առնչությամբ մերժողական վերաբերմունքի։ Այս համատեքստում խնդիրների արագ լուծման նպատակով առանցքային է նաև մեր կողմից արված առաջարկությունների արդյունավետ և պրոֆեսիոնալ կատարումը, ինչպես նաև այդ առումով հայեցակարգային և ինստիտուցիոնալ մոտեցումների որդեգրումը»,- ասել է Պաշտպանը։ Աշխատաժողովի ընթացքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է տարեկան հաղորդմամբ արձանագրված համակարգային մի շարք խնդիրների, մասնավորապես՝ «փակ հաստատություններում» մարդու իրավունքների պաշտպանությանը, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, «փակ հաստատություններում» բժշկական օգնության և սպասարկման խնդիրներին, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, զորակոչի ընթացքում հանդիպող խնդիրներին, զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների վերացմանը, խնամքի և այլ հաստատություններ իրականացվող մշտադիտարկման այցերին, իրավահավասարության և հակախտրականության ոլորտին, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկային, հավաքների ազատության իրավունքին առնչվող խնդիրներին և այլն։ «Հարկ եմ համարում շեշտել, որ առկա խնդիրները բարձրաձայնելով` նպատակ չունենք թիրախավորելու որևէ պետական մարմնի կամ առանձին պաշտոնատար անձի, մեր միակ նպատակը խնդիրները համատեղ ուժերով լուծելն է՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման»,- ընդգծել է Պաշտպանը։ Ամփոփելով միջոցառումը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, դեսպանությունների, պետական մարմինների ներկայացուցիչներին մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծմանը աջակցելու պատրաստակամության համար։ Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի` «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում։
    15:45
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Երբ խոսում էի ոմանց մասին, ի նկատի ունեի Արմանին․ Մախաչև
    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, UFC թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Մախաչևը խոսել էր UFC 311 մրցաշարում իր տիտղոսը հաջողությամբ պաշտպանելու մասին՝ ակնարկելով Արման Ծառուկյանին։ «Ոմանց բախտը ժպտաց, որ նրանք այստեղ չէին»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել էր Մախաչևը հաղթանակից հետո։ Երեկ՝ հունվարի 20-ին, Մախաչևը նշել էր նաև, որ պատրաստ է մրցել Արմանի հետ։ «Ծառուկյանին կարող եմ միայն շուտափույթ առողջություն մաղթել։ Այո, չեմպիոնական մենամարտից հետո ասածս խոսքերն ուղղվել են Արմանին։ Ես շատ ջանասիրաբար պատրաստվում էի այս մենամարտին։ Երեք ամիս առաջ սկսեցինք պատրաստվել լեռներում։ Եվ պատրաստ էի հարյուր տոկոսով»,- նշել է Մախաչևը։
    15:35
    21.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Թունոտ վեճերից հետո Երևանն ու Մոսկվան հաշտվո՞ւմ են.մոսկովյան բանակցության արդյունքները
    Հայլուր 15։30 Թունոտ վեճերից հետո Երևանն ու Մոսկվան հաշտվո՞ւմ են.մոսկովյան բանակցության արդյունքները
    15:30
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հույս ունենք, որ Ռուսաստանը կխուսափի միակողմանի մեկնաբանություններից․ Արարատ Միրզոյան
    Հայաստանը շահագրգռված է շարունակել արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Ռուսաստանը հաշվի կառնի տեղի ունեցող իրադարձությունների բոլոր բաղադրիչները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից։Արարատ Միրզոյանը Մոսկվա կատարած այցը բավականին տեղին է համարել երկու երկրների հարաբերությունների զարգացման դինամիկայի առումով: Հայաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ վերջին անգամ նման ձևաչափով կողմերը հանդիպել են 2023 թվականի հուլիսին: ՀՀ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Մոսկվա կատարած այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդի հարցեր քննարկելու համար: «Ցանկանում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված մեր երկկողմ հարաբերությունների և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը»,- նշել է Միրզոյանը։ Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը միշտ հավատարիմ է մնացել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին։ «Եվ մենք հուսով ենք, որ հետագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր բաղադրիչները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչը, ցավոք սրտի, տեսանք վերջերս՝ վերջին օրերին: Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը»,- ասել է ԱԳ նախարարը։
    15:26
    21.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Որդու վիրահատության համար փող չունի, տնից էլ հանում են. 41-ամյա Նաիրան ապրելու ձև է փնտրում
    Խարբերդում անտանելի պայմաններում ապրող, կայուն եկամուտ չունեցող 41-ամյա կնոջ խնամքին են առողջական լուրջ խնդիրներ ունեցող տարեց մայրն ու երկու երեխաները: Որդին վիրահատության կարիք ունի: Նաիրան ամեն օր հաշվում է՝ քանի՞ տուն պիտի մաքրի՝ վիրահատության համար անհրաժեշտ 400 հազար դրամը հավաքելու համար:
    15:15
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարզերում առկա է մանկավարժական կադրերի լուրջ պակաս
    Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Բարեփոխումների հիմնական ուղղությունը կենտրոնացած է մանկավարժական կադրերի համալրման և աջակցման վրա: Սվաջյանը նշեց, որ մարզերում առկա է մանկավարժական կադրերի լուրջ պակաս: «Բազմաթիվ մանկապարտեզներում, հատկապես մարզերում, ունենք մանկավարժների լուրջ խնդիր։ Շարունակաբար հայտարարվում են թափուր տեղերի հաստիքները, սակայն դրանք չեն համալրվում։ Օրենքում նախատեսվում է լիազորող նորմ, որը թույլ կտա փոխհատուցել մանկավարժների տրանսպորտային ծախսերը: Այս մեխանիզմը կիրառվում է արդեն դպրոցական և մասնագիտական ուսուցման համակարգերում և ցույց է տվել իր արդյունավետությունը: Այն խթանում է հարակից բնակավայրերից մանկավարժների ներգրավումը»,-ասաց Սվաջյանը։ Նախագծով առաջարկվում է 20 կրեդիտ նախադպրոցական կրթության, մանկավարժահոգեբանական աջակցության վերապատրաստում անցած միջին կամ բարձրագույն կրթությամբ մանկավարժներին տալ իրավունք աշխատելու մանկապարտեզներում՝ որպես դաստիարակներ:
    15:10
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Էջմիածնում տղամարդը իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. նա ձերբակալվել է
    Հունվարի 20-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 49-ամյա մի տղամարդ Էջմիածին քաղաքում իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` ձեռք է բերում և վաճառում առանց համապատասխան դրոշմավորման և մակնշման ծխախոտներ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Տեղեկությունը ստուգելու նպատակով նույն օրն իրավապահներն այցելել են նշված հասցե: Բանավոր հարցմանն ի պատասխան տղամարդը նշել է, որ խանութում ունի վաճառելու նպատակով պահած` առանց համապատասխան դրոշմավորման և առանց QR մակնշման ծխախոտներ և պատրաստ է ներկայացնել դրանք: Նա ձերբակալվել և ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդը ներկայացրել է 869 տուփ առանց դրոշմանշի և մատնանշման տարատեսակ ծխախոտներ:
    15:00
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին
    Երեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա՝ բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է։
    14:45
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մոսկվայում կայացել է Միրզոյան-Լավրով առանձնազրույցը
    Մոսկվայում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
    14:30
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չհամարձակվե՜ք ձերբակալել․ ոստիկանները NewDay-ի օպերատորին ձեռնաշղթաներով տարան ԱԺ֊ից
    Ազգային ժողովի անցակետից դանակ պահելու կասկածանքով բերման են ենթարկել Newday.am կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ հայտնեց կայքի գլխավոր խմբագիր Անի Գևորգյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։
    14:15
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
    Հունվարի 20-ին, ժամը 8-ին, Արմավիր քաղաքի Երևանյան և Թումանյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա Հրանուշ Գ.-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
    14:00
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը
    Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունը զգալի տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի ուղղությամբ Մոսկվայի գործողություններում։ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով կարգավորմանն այն եռակողմ պայմանավորվածությունների զարգացման համար, որոնք ձեռք են բերվել 2020 և 2022 թվականներին երեք երկրների (խմբ․ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) ղեկավարների կողմից»,- ասել է Լավրովը։ ՌԴ նախարարի խոսքով՝ Մոսկվան կարծում է, որ այդ պայմանավորվածությունները մնում են արդիական՝ հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո։
    13:48
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով։
    13:37
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
    Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացման խոսքով է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը: Մանրամասները՝ տեսանյութում:
    13:26
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․94 դրամ:
    13:19
    21.01.25
    Ավելին
  • Միջազգային
    Սկանդալային ելույթ և հրամանագրեր՝ ճոխ երդմնակալությունից հետո. Սպիտակ տունը նորից Թրամփինն է
    «Ամերիկայի ոսկի դարաշրջանը սկսվում է հենց հիմա». այս խոստումով 78-ամյա Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը: Նա հանդիսավոր երդվեց՝ հավատարմորեն կատարել նախագահի պարտականությունները, պահպանել Սահմանադրությունը:
    13:10
    21.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ
    Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Ոստիկաններն ու պարեկները սեփական տան բակում հայտնաբերել են փայթուցիչ և դռան կոտրված ապակիներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Մինչ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբն ու փորձաքրեագետը, Սիսիանի ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Կարեն Վ.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այցելել է նշված տուն և նռնակ է նետել, ինչի հետևանքով էլ պայթուցիչը պայթել է: Այդ պահին Սյունիքի մարզի քրեական ոստիկանները, Սիսիանի համայնքային ոստիկաններնն ու ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Կ. Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինի նկատմամբ մի քանի քրեական գործեր կան հարուցված: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում:
    13:00
    21.01.25
    Ավելին