Լրահոս
2025-01-21
-
ՀասարակականՏղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներԱյսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Ոստիկաններն ու պարեկները սեփական տան բակում հայտնաբերել են փայթուցիչ և դռան կոտրված ապակիներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Մինչ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբն ու փորձաքրեագետը, Սիսիանի ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Կարեն Վ.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այցելել է նշված տուն և նռնակ է նետել, ինչի հետևանքով էլ պայթուցիչը պայթել է: Այդ պահին Սյունիքի մարզի քրեական ոստիկանները, Սիսիանի համայնքային ոստիկաններնն ու ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Կ. Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինի նկատմամբ մի քանի քրեական գործեր կան հարուցված: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում:Ավելին13:0021.01.25 -
ՀայաստանԹեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայունության պահպանմանը․ Աբբաս ԱրաղչիԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարար Արաղչին Թեհրանի և Երևանի միջև առկա հարաբերությունները համարել է բարենպաստ՝ ընդգծելով Իրանի հանձնառությունը Հայաստանի հետ երկկողմ կապերն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու հարցում։ «Իրանի ԱԳ նախարարը նաև հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունն՝ օգնելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և կայունության ու անվտանգության պահպանմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Հայաստանի ցանկությունը։ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է բարիդրացիական հարևանության քաղաքականության շարունակման և Իրանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման վրա»,-իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ընդգծել է Վահան Կոստանյանը։Ավելին12:4521.01.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Թրամփը թուրը հանեց. մեծ տագնապներ ու ոսկի հույսեր՝ ԱՄՆ նախագահի պաշտոնամուտից հետոՀայլուր 12։30 Թրամփը թուրը հանեց. մեծ տագնապներ ու ոսկի հույսեր՝ ԱՄՆ նախագահի պաշտոնամուտից հետոԱվելին12:3021.01.25 -
ՀասարակականՀրդեհ` Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհանվել է 117 սան և 29 աշխատակիցՀունվարի 21-ին՝ ժամը 10։52-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։ Փրկարարները տեղի ուժերի հետ տարհանել են 117 սանի և 29 աշխատակցի։Ավելին12:1521.01.25 -
Տարածաշրջան10 զոհ, 32 վիրավոր․ հրդեհ՝ Թուրքիայի լեռնադահուկային հանգստյան գոտիներից մեկումԹուրքիայում հրդեհ է բռնկվել Բոլուի շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի տարածքում գտնվող հյուրանոցներից մեկում, հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորներինը՝ 32֊ի։ Բոլու նահանգի նահանգապետ Աբդուլալիզ Այդընը հայտնել է, որ զոհվածներն ու վիրավորները տեղացիներ են։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում յոթհարկանի հյուրանոցի տանիքում և արագ ընդգրկել ամբողջ շենքը։Ավելին12:0021.01.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 21.01.2025Մամուլի տեսություն 21.01.2025Ավելին11:5521.01.25 -
Մամուլի տեսությունՀերթական աբսուրդ գնումը՝ ՆԳՆ-ի կողմից. քյաբաբ ու իքիբիր․ «Ժողովուրդ»Այստեղից հարց է ծագում, թե քանի՞ աշխատակից է եղել այնտեղ՝ հրդեհը մարելու համար, որ նման մեծ քանակի սննդով են ապահովել։Ավելին11:5021.01.25 -
ՀասարակականԵրևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտացուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՀունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նելսոն Ստեփանյան 1 հասցեում գտնվող հոսթելում ազգությամբ եգիպտացու և ՌԴ քաղաքացու միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով եգիպտացին վիրավոր է, իսկ քիչ հետո օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված հասցեից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանում բնակվող 35-ամյա Մուստաֆա Ահմեդ Համդի Էլսաիդ Մոհամեդին, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզել է, որ Երևանում բնակվող 22-ամյա Ալեքսեյ Կլադովը ժամը 08։00-ի սահմաններում նշված հասցեում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտե մահակով հարվածներ է հասցրել Մ. Մոհամեդին: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից նշված հասցեից ՀՀ քր. օր-ի 195-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ա.Կլադովը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ով հայտնել է, որ նշված վիճաբանության ժամանակ Մ.Մոհամեդը իրեն հարվածներ է հասցրել պատճառելով մարմնական վնասվածքներ և կոտրել իրեն պատկանող բջջային հեռախոսները՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալեքսեյ Կլադովը աշխատում է «Գլովո ՍՊԸ»-ում՝ որպես առաքիչ։Ավելին11:4521.01.25 -
Մամուլի տեսությունՓոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ»Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների կապակցությամբ այս անգամ հիշեցնում ենք ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի որդու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան վերջնականապես ազատել զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու հիմքով:Ավելին11:3521.01.25 -
ՀասարակականՊԵԿ-ը՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մասինՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։ 1. Արդյո՞ք 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու (աշխատանքային պայմանագրի համաձայն) աշխատող կամ աշխատել եք քաղաքացիաիրավական պայմանագրով և դրա շրջանակում ստացել եք եկամտային հարկով հարկվող եկամուտ կամ նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ինչպես նաև ներառված եք 2025 թվականին հայտարարագիր ներկայացնողների մյուս խմբերում (ամբողջական ցանկն այստեղ՝ https://src.am/am/getNews/833 , ապա, ԱՅՈ, այս տարի պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր։ 2. Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե 2024 թվականին աշխատել եք մի քանի ամիս Այո, Դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մեկ ամիս, ընդ որում, հայտարարագիրը պետք է ներկայացնեք ամբողջ տարվա համար։ 3. Եթե 2024 թվականին ներկայացրել եք հայտարարագիր, արդյո՞ք այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր Այո, եթե 2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ապա այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր, անգամ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում չեք աշխատել կամ հայտարարատու չեք մյուս բոլոր հիմքերով։ 4. Եթե չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ, բայց բնակվում և աշխատում եք Հայաստանում, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր Ոչ, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։ 5. Ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու համար Դուք պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվեք Հայաստանում և (կամ) Ձեր կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, այսինքն, Ձեր ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք: 6. Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում Եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում, ապա հայտարարագիր կներկայացնեք միայն այն դեպքում, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։ 7. Եթե 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող (անգամ մի քանի ամիս), բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, արդյո՞ք ներկայացնելու եք հայտարարագիր Անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մի քանի ամիս, բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, ապա հայտարարագիր ներկայացնելու եք, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։ 8. Արդո՞ք անչափահասները պետք է ներկայացնեն հայտարարագիր Ոչ, դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև նրանց փոխարեն ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Անչափահասի փոխարեն՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն հայտարարագիր են ներկայացնում միայն այն դեպքում, եթե անչափահասը վարձակալությամբ է տրամադրել բնակարան կամ կատարել է այլ անկախ մասնագիտական աշխատանք։ 9. Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին, այդ թվում՝ արտերկրից ունեցել եք փոխանցումներ պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրից ստացել եք փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ 10. Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե բնակվում եք Հայաստանում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում։ Օրինակ՝ այն երկրում, որտեղից ստացել եք աշխատավարձ եկամտային հարկը 18 % է, ապա մնացած 2 %-ը պետք է վճարեք Հայաստանում։ 11. ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն արդյո՞ք ներկայացնելու են հայտարարագիր Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող են, բայց չունեք ՀՀ քաղաքացիություն (ունեք 070 կոդով անձնագիր), ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, քանի որ հայտարարագիրը ներկայացնում են միայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները։ 12. Արդյո՞ք անհատ ձեռնարկատերն ունի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն Եթե Դուք հաշվառված եք որպես անհատ ձեռնակատեր, ապա անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու հիմքով հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենաք միայն այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։ 13. Խնամքի արձակուրդում (ֆիզ. արձակուրդ) գտնվողները պե՞տք է ներկայացնեն հայտարարագիր Այո, եթե Դուք գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա ևս պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, քանի որ համարվում եք վարձու աշխատող։ 14. Արդյո՞ք կենսաթոշակառուները պետք է ներկայացնեն հայտարարագիր Ոչ, կենսաթոշակառու քաղաքացիները չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում կենսաթոշակառուն, միաժամանակ, եղել է նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել է հարկվող եկամուտ կամ հայտարարատու է մյուս հիմքերով։ 15. Եթե Ձեր միակ եկամուտը նպաստն է, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր միակ եկամուտը եղել է նպաստը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, ապա 2025 թվականին Դուք չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։ 16. Եթե Դուք իրականացնում եք անկախ մասնագիտական աշխատանք (ինքնազբաղված, ֆրիլանս), արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր Այո, եթե 2024 թվականի ընթացքում իրականացրել եք անկախ մասնագիտական աշխատանք և ստացել եք հարկվող եկամուտ, ապա այս տարի պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ (հայտարարագիր)։ Իսկ անչափահասի դեպքում՝ հաշվարկը (հայտարարագիրը) նրա փոխարեն լրացնում է ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։ 17. Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք դրամաշնորհ կամ կրթաթոշակ, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն Ոչ, եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք կրթաթոշակ կամ , ապա չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում, միաժամանակ, եղել եք նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ կամ սահմանված մյուս հիմքերով համարվում եք հայտարարատու (եթե օրենքով սահմանված հիմքերով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ): 18. Եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք 20 մլն դրամ և ավելի վարկ, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր Ոչ, այս դեպքում վարկը, այդ թվում հիփոթեքային, չի դիտարկվում որպես փոխառություն և, եթե 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով ստացել եք վարկ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս որևէ հիմքով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք ստացված վարկի գծով եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ): 19. Եթե Դուք 2024 թվականի ընթացքում վարձակալության եք հանձնել անշարժ գույք, արդյո՞ք դա հիմք է հայտարարագիր ներկայացնելու համար Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն)։ 20. Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր Եթե 2024 թվականի ընթացքում վաճառել եք անշարժ գույք և այդ գործարքից ստացել եկամուտ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով որևէ մեկով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ, եթե օտարվել են հարկային գործակալ չհանդիսացող անձի, օրինակ՝ ֆիզիկական անձի):Ավելին11:3021.01.25 -
ՄիջազգայինԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնումԱՄՆ Սենատը հունվարի 20-ին միաձայն հաստատել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում, հաղորդում է Reuters գործակալությունը։ Ռուբիոյի օգտին քվեարկել է 99 սենատոր։ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Ռուբիոն դարձել է նոր վարչակազմի առաջին թեկնածուն, որը հաստատվել է Սենատի կողմից։ 53-ամյա Ռուբիոն, ըստ Reuters-ի, Չինաստանի լուրջ քննադատն է և Իսրայելի ջատագովը։ Իր թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է փոխի իր քաղաքականության ուղղությունը, որպեսզի խուսափի Չինաստանից ավելի մեծ կախվածությունից։ Ռուբիոն նաև խոստացել է ամուր արտաքին քաղաքականություն՝ կենտրոնացած ամերիկյան շահերի վրա։ ԱՄՆ նոր պետքարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է լինի Ուկրաինայում ընթացող պատերազմի դադարեցումը՝ շեշտելով, որ համաձայնության հասնելու համար հարկավոր են զիջումներ ինչպես Մոսկվայից, այնպես էլ Կիևից։ Ռուբիոյի ծնողները Կուբայից եկած ներգաղթյալներ են. նա լատինամերիկյան արմատներով առաջին մարդն է, որ զբաղեցնում է ԱՄՆ գլխավոր դիվանագետի պաշտոնը։Ավելին11:1721.01.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․ «Հրապարակ»Երեկ մեր լրագրողն Աղազարյանին հարցրել է՝ ինչո՞ւ եք թույլ տալիս, որ այսքանից հետո էլ Փաշինյանը Ձեզ լուռ «հսկի»՝ պատից։ Աղազարյանն ասել է` սա բոլորովին այլ Փաշինյան է, որին ինքը սիրում էր․ «Սա այսօրվա Նիկոլ Փաշինյանը չի, սա երեկվա Նիկոլ Փաշինյանն է, եւ դա է ապացուցում իր արտաքին տեսքը՝ մորուքը, հետեւաբար, եթե որեւէ մեկին չի խանգարում, թող մնա այստեղ»:Ավելին11:0621.01.25 -
Արտաքին քաղաքականությունՀարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բարձր է այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները. ԻնյարիտուԻսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ վերջին տարիներին Հարավային Կովկասում բռնի գործողություններ իրականացնող միակ դերակատարն Ադրբեջանն է, իսկ տարածաշրջանում նոր էսկալացիայի ռիսկը մնում է բարձր այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում լարվածության մեծացման հավանականությանն ու տարբեր գործընկերներից զենք ձեռք բերելու հարցում Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին։ Խոսելով Հարավային Կովկասում առկա ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի հավանականության մասին՝ իսպանացի պատգամավորը շեշտել է, որ տարածաշրջանում բռնություն կատարող միակ դերակատարն Ադրբեջանն է, ուստի միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա՝ լուծելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական ագրեսիայի։ «Վերջին տարիներին Հարավային Կովկասում միակ բռնարար դերակատարն Ադրբեջանն է, որը խախտել է միջազգային իրավունքը և անկայունություն առաջացրել տարածաշրջանում։ Նոր էսկալացիայի ռիսկը մնում է բարձր, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա՝ լուծելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական ագրեսիայի»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն։ Զրուցակցի խոսքով՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերի մոտ կառուցողական ներգրավվածության մոտեցումը գերակայի հակամարտության գնալու մոտեցման նկատմամբ։ Անդրադարձ կատարելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Երևանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ և զինամթերք է ձեռք բերում բացառապես երկրի ինքնիշխան սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության համար՝ Ինյարիտուն նկատել է, որ ինչպես ցանկացած այլ ինքնիշխան պետություն, Հայաստանն իր պաշտպանության համար ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու բոլոր իրավունքներն ունի։ «Ադրբեջանի մեղադրանքն առնվազն տարօրինակ է. որպես ինքնիշխան պետություն՝ Հայաստանն ունի բոլոր իրավունքներն իր պաշտպանության համար ձեռք բերել ռազմական տեխնիկա, ինչպես ցանկացած այլ երկիր։ Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները հավերժացնելու և Հայաստանի տարածքներ ներխուժելու համար օգտագործել է լուրջ սպառազինություն՝ ներառյալ զենքեր, որոնք հակասական են կամ նույնիսկ խախտում են միջազգային իրավունքը»,-նշել է պատգամավորը: Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ այդ զենքերը մատակարարվել են մի խումբ երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Գերմանիայից, Կանադայից և այլն: Բացի այդ՝ պատգամավորի բնորոշմամբ՝ Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն և հնարավորությունները, որոնք հստակորեն ուղղված են հարձակվողական գործողություններ իրականացնելուն։ «Ի հակադրություն սրան՝ Հայաստանը շարունակում է կենտրոնացած մնալ բացառապես իր սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության վրա»,-ընդգծել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը։ Ըստ պատգամավորի՝ իրական վտանգը ոչ թե ռազմական տեխնիկա ձեռք բերելու մեջ է, այլ նման տեխնիկայի չարաշահման և օգտագործման համար առկա իրավական համատեքստի մեջ է, հատկապես, երբ այն օգտագործվում է իրավական համատեքստից դուրս, ինչպես դա արել է Ադրբեջանը։Ավելին11:0021.01.25 -
ՀասարակականՓրկարարները 10 մեքենա դուրս են բերել արգելափակումիցՀունվարի 20-21-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտմի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Հրազդան, Ապարան, Ծաղկաձոր քաղաքներում, Սոթք գյուղում, Ապարան-Լուսագյուղ, Վարդաղբյուր-Մուսայելյան ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 8 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։Ավելին10:4521.01.25 -
ՀասարակականՀրդեհ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մասիսի կայարանումԱյսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Մասիս» կայարանում/ վարչական տարածքի սենյակներից մեկում կրակ ու ծուխ է նկատվում, հայտնում է Shamshyan.com-ը: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է սենյակներից մեկում եղած գույքը:Ավելին10:4021.01.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:3021.01.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՏավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում են տարածքներ հանձնել Կիրանց-Ոսկեպար հատվածից:Ավելին10:2021.01.25 -
ՀասարակականՍեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել էՀունվարի 21-ին՝ ժամը 01:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Nissan (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) և Opel (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Ն.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Opel մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Nissan մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը։Ավելին10:1521.01.25 -
ՄիջազգայինՊատժե՛լ Իսրայելին ցեղասպանության համար. ցույցեր Փարիզից՝ ԼոնդոնԻսրայել-ՀԱՄԱՍ գործարքը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել աշխարհի շատ երկրներում: Պաղեստինամետ ուժերը ողջունում են հրադադարը, բայց հարցի վերջնական լուծում են պահանջում իրենց կառավարություններից՝ դատապարտել Իսրայելի ցեղասպան քաղաքականությունը և ճանաչել Պաղեստինի ժողովրդի եղեռնը:Ավելին10:0821.01.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան 2-5մ/վԱվելին10:0021.01.25