Լրահոս

2025-02-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվել է ավտոմեքենա․ մանրամասներ
    Փետրվարի 1-ին՝ ժամը 03:10-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։49-ին, մարվել՝ 04։21-ին։ Այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա։
    10:30
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Մեղրին եղել է ու կա Հայաստանի կազմում, ոչ մեկին հանձնված չէ: Փոխարենը Արցախը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ու հետևանքով հայաթափված է և ադրբեջանական օկուպացիայի տակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն էլ՝ ադրբեջանական բանտում:
    10:25
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրաշք՝ 4 տարվա պայքարից հետո. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը
    44-օրյա պատերազմում հերոսացած Մեսրոպ Հովհաննիսյանի մահից 4 տարի անց՝ հունվարի 28-ին ծնվեց փոքրիկ Մեսրոպը՝ փոքր սփոփանք բերելով Հովհաննիսյանների որդեկորույս ընտանիքին: Այսօր երջանիկ ծնողները աչքալուսանք են տարել ավագ որդուն:
    10:20
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի ծառերին․ զոհ կա
    Փետրվարի 1-ին` ժամը 01:02-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ակունք ավտոճանապարհին՝ Ակունք գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Maserati մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին գտնվող ծառերին․ ուղևոր Վ․ Ն․-ն (ծնված 1996 թ.) մահացել է։ Փրկարարները քաղաքացիների հետ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վ․ Ն․-ի դին:
    10:15
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Գուցե զենքը դրել են Փաշինյանի գլխին ու ստիպե՞լ․ «Հրապարակ»
    Գուցե զենքը դրել են ձեր գլխին, ստիպե՞լ, որ ցեղասպանության հետ կապված նման հայտարարություն անեք, գուցե դա խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանների՞ց է՝ հարցրել է «Հրապարակի» լրագրողը Նիկոլ Փաշինյանին։ «Իմ գլխին ոչ ոք զենք չէր դրել եւ չէր կարող դնել... Խոսքը հետեւյալի մասին է՝ ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձեւերին։
    10:00
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հովիկ Աղազարյանը թեժացնում է Փաշինյանի հետ «մենամարտը». «Ժողովուրդ»
    ՔՊ կուսակցությունից հեռացվելուց եւ խմբակցությունից ինքնակամ դուրս գալուց հետո՝ Հովիկ Աղազարյանը հիմա էլ որդուն է հրահանգել դուրս գալ ՔՊ-ից:
    09:54
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ագրարայինում ընտրություն է. ԺՊ-ին ասվել է՝ խնդիր չունի. «Հրապարակ»
    Զաքոյանի մերձավոր շրջապատից լուրեր են տարածում, որ նա վայելում է ԿԳՄՍ նախարար Անդրեասյանի, խորհրդի նախագահ Արման Խոջոյանի եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բարեհաճությունն ու անվերապահ աջակցությունը: Զաքոյանը նախ տնտեսական, ապա ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր է նշանակվել ընկերոջ՝ նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի կողմից: Զաքոյանի չառաջադրվելու պարագայում, որպես պահեստային տարբերակ, հավանական է համարվում նաեւ Ուռուտյանի առաջադրումը:
    09:50
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը. Ուղիղ
    Այսօր, վաղ առավոտից քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը: Բոյկոտին միացել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, որի անդամները մարդկանց հորդորում են վճարել 100 դրամ:
    09:47
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն ու ՀՀ անվտանգային կառույցները տարակարծիք են. ինչ էսկալացիոն ռիսկեր կան ՀՀ սահմաններին. «Ժողովուրդ»
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ 4,5 ժամ տևած ասուլիսում, ասաց. «Այն, որ Ադրբեջանը էսկալացիա է ուզում հրահրել, գիտենք։ Մեր խնդիրն է, որ ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում՝ կլուծենք ոչ թե այն խնդիրը, որ մենք ենք ուզում, այլ կլուծենք այն խնդիրը, որ իրենք են ուզում», – ասաց նա։
    09:45
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իսկ գուցե ավելի հեռու գնացող նպատակներ կա՞ն. «Փաստ»
    Առհասարակ, «Մեղրին հանձնելու» այդ հորինածին թեզը նոր չէ, որ դրվել է շրջանառության մեջ: Սա փաշինյանական քարոզչության սիրելի «փուչիկներից» է: Բայց այստեղ ամենահետաքրքիրը բուն հրապարակվածի «էությունն» է: Նախ՝ արձանագրենք, որ խոսվում է ինչ-որ բանավոր քննարկումների մասին, այսինքն՝ գրավոր որևէ առաջարկ, փաստաթուղթ չկա: Երկրորդ՝ վկայակոչվում են ամերիկյան, թուրքական ու ադրբեջանական դիվանագիտության ինչ-որ գաղտնազերծված պատառիկներ: Ու, հանրագումարում անհեթեթ, եթե չասվի՝ հիմար պատկեր է ստեղծվում, թե Ռոբերտ Քոչարյանը Մեղրին տալիս էր, բայց Ալիևը (Հեյդար) բռնեց ու... չվերցրեց: Իրականում եղել է հակառակը:
    09:40
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ պահանջ են ներկայացրել անհետ կորածների ծնողները. «Հրապարակ»
    Ծնողները շուրջ հինգ տարի է՝ բողոքում են 44-օրյա պատերազմում զոհված իրենց երեխաների ԴՆԹ եզրակացություններից: Ասում են, որ խայտառակ դեպքեր են եղել, երբ զինվորի ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ դրանք իր զոհված որդու մասունքներն են: Չնայած ծնողներին ասվել է, որ այդ մարդիկ այլեւս չեն աշխատում` փոխարինողներ ունեն, սակայն ծնողներն անդրդվելի են մնացել եւ հույս ունեն, որ մեկ ամիս անց նույն ֆորմատով հանդիպմանը նախկին պաշտոնյաները ներկա կլինեն եւ կպատասխանեն իրենց հարցերին»:
    09:35
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    100 դրամի պահանջով փողոցում կլինեն «Մայր Հայաստանը», Հայկ Մարությանը և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը. «Ժողովուրդ»
    Թեեւ քաղաքային իշխանությունը վերջերս հետքայլ արեց՝ թանկարժեք փաթեթներին ավելացնելով «մեկ ուղեւորությունը 150 դրամ» տարբերակը, բայց ընդդիմությունը դեմ է սրան եւ պնդում է՝ մեկ ուղեւորությունը 100 դրամից թանկ չի կարող լինել, և չեն վճարի:
    09:30
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Նիկիտա Մոբայլ» պատրաստ է սեղմ ժամկետում ներդնել eSIM և Սմարթ ID լուծումները
    «Նիկիտա Մոբայլ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում առաջին էլեկտրոնային բջջային թվային ստորագրության և առցանց նույնականացման օպերատորը, որը 2018 թվականից մատուցում է այս ծառայությունները՝ հիմնված SIM քարտերի վրա, Մոբայլ ID ապրանքանիշի ներքո։ Ունի հազարավոր օգտագործողներ, ինտեգրված է «ԵսԵմ» համակարգին, որի միջոցով սպասարկվում են բոլոր պետական էլեկտրոնային հարթակները: Բազմաթիվ օգտագործողներ նախորդ տարի արդեն իսկ հանձնել են իրենց եկամուտների հայտարարագրերը մեր ծառայության միջոցով: Մեր ծառայությունը խտրական չէ և հասանելի է նաև այն անձանց համար, ովքեր ինչ-որ համոզմունքներից ելնելով հրաժարվել են ստանալ ՀԾՀ: Մեր ընկերությունը դեռևս տարիներ առաջ առաջարկել է eSIM-ների միջոցով թվային ստորագրության և նույնականացման համար լուծումը, ինչպես նաև մշակել է Սմարթ ID (xID) լուծումը, որը հասանելի է բոլոր սմարթֆոնների համար և փոխկապված չէ SIM և eSIM քարտերի հետ։ Այսինքն, դա հավելված է սմարթֆոնների համար, որը ներբեռնելով հեռախոսում, օգտատերը առանց SIM կամ eSIM ստանալու կամ փոխանակելու անհրաժեշտության, կարողանում է օգտվել էլեկտրոնային բջջային թվային ստորագրության և առցանց նույնականացման ծառայությունից: Դեռևս երկու տարի առաջ Նիկիտա Մոբայլը դիմել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամին՝ ներկայացնելով այս լուծումները, դրանց ներդրման անհրաժեշտությունն ու իր պատրաստակամությունն այդ հարցում, սակայն մինչ օրս կոնկրետ որևէ արձագանք չի ստացել: Եթե պատկան մարմինը ժամանակին արձագանքեր, ապա այդ լուծումները վաղուց արդեն ներդրված կլինեին Հայաստանում և բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն կստանային օգտվել այս նորարարական լուծումներից։ Հարկ ենք համարում ընդգծել, որ այս լուծումները ներդրվել են ամբողջությամբ Նիկիտա Մոբայլ ընկերության հաշվին, համապատասխանում են անվտանգության միջազգային ստանդարտներին, ունեն eIDAS հավաստագիր, ինչի մասին տեղեկացվել է նաև գործակալությանը: Այսօր ևս Նիկիտա Մոբայլը պատրաստ է սեղմ ժամկետում ներդնել eSIM և Սմարթ ID լուծումները, քանի որ այդ լուծումներն արդեն իսկ պատրաստ են և թեստավորված են գործարկման համար։ Ունենալով անհրաժեշտ ռեսուրսներ և փորձառություն՝ Նիկիտա Մոբայլը միշտ պատրաստ է եղել աջակցել պետության թվայնացման գործընթացներին, այսօր էլ բաց է համագործակցության համար և կաջակցի բոլոր շահագրգիռ կողմերին՝ հեշտացնելու եկամուտների համընդհանուր հայտարարագրման այս գործընթացը։
    09:25
    01.02.25
    Ավելին
2025-01-31
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի անհիմն պնդումները նորից չեն աշխատում․ անհաջող փորձերի փոխարեն, նա պետք է մեկ բան անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը․ Աշոտյան
    Նիկոլի անհիմն պնդումները նորից չեն աշխատում․ կրկին անհաջող փորձելու փոխարեն, նա պետք է մեկ բան անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը։ «Նիկոլի այսօրվա ասուլիսում կրկին հնչել են բազմաթիվ կեղծ պնդումներ, խեղաթյուրված գնահատականներ, էժան մանիպուլյացիաներ և դասական ստեր։ Այդ տեղեկատվական կեղտաջրերի մեջ, սակայն, հատուկ նշանակություն ունեն Արցախի հարցով 30 տարվա բանակցությունների միտումնավոր ձևախեղման և ժողովրդին հիմարացնելու սին ջանքերը։ Առիթը Մեղրիի շուրջ «Ազատություն» ռադիոկայանի երեկվա ծավալուն ռեպորտաժն էր ԱՄՆ արխիվների մասնակի գաղտնազերծման հիման վրա։ Իրեն բնորոշ «ֆիրմեննիյ» ձեռագրով և ոճով Փաշինյանը հաջողացրեց կոնտեքստից յուրովի կտրել ֆիլմից երկու մեջբերում (ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի և ԱԳ նախկին նախարար Օսկանյանի)՝ հիմնավորելու համար «Արցախը վաղուց էր տրված» սեփական նենգ կեղծիքը։ «Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը Պանդորայի արկղ է դառնալու» և «Մենք սևեռվել էինք այն փաստի վրա, որ Ադրբեջանը պատրաստ է տալ Ղարաբաղը»՝ տեսանյութում հնչած ձևակերպումներից Նիկոլն այնքան էր ոգևորվել, որ խղճուկ փորձ արեց չեղարկել Հայաստանի երեք նախկին նախագահներին շուստրիավարի նետված հանրային բանավեճի ձեռնոցը և ինքնահավան կերպով հայտարարեց. «Բանավեճի իմաստ այլևս չկա»։ Իրականության մեջ սա «սեփական բազարի» տակ մնացած, «դալշե տալու» ձև չունեցող, «տուպիկ մտցված» մարդու պահվածք էր, որ փրփուրներից կառչելով, 6-րդ դասարանցու մակարդակի կռուտիտներով հետքերը քողարկելու զազրելի փորձ է անում։ Հիշեցնեմ, որ նախկինում Սերժ Սարգսյանը, իսկ վերջերս՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանից հրապարակավ պահանջեցին բացահայտել Արցախի շուրջ բանակցությունների խնդրին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Նիկոլի արձագանքը, թե՝ «նոր ենք հավաքագրում փաստաթղթերը և դեռ պիտի որոշենք հրապարակման նպատակահարմարությունը», այնքան պրիմիտիվ էր և ժամանակ շահելու բացահայտ ճիգ, որ ակնհայտ էր. նա մնացել է իր իսկ պրիոմի տակ և նոր կռուտիտներ է մտածում։ Ու, ահա, ի հայտ եկավ այլևս հայտնի տեսանյութը, որը, թեպետ իրականում լրիվ այլ բանի մասին էր, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե հիվանդագին համառությամբ չխեղաթյուրեր իրականությունը՝ հարմարացնելով այն սեփական շահերին։ Անդրադառնանք Նիկոլի կողմից որպես կռուտիտ օգտագործված երկու վերոնշյալ մեջբերումներին։ Սահմանների փոփոխության խնդրահարույց լինելու մասին ամերիկյան դիվանագետի ցիտատը ոչ միայն փնթի կերպով կտրված էր կոնտեքստից, այլև չէր կարող վերաբերել Արցախյան բանակցությունների ողջ բովանդակությանը։ Սա ապացուցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների, այդ թվում՝ նույն ԱՄՆ-ի կողմից առաջարկված և ԱՄՆ մյուս բոլոր վարչակազմերի օրոք առաջ մղվող Մադրիդյան, իսկ հետո՝ Հիմնարար սկզբունքներով և տարրերով, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրավական ուժ ունեցող և ոչնչով չսահմանափակված իրագործմամբ: Ուստի Նիկոլի ֆռթոնները բացարձակ սուտ են, կեղծ և իրականության հետ կապ չունեն։ Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի գնահատականին, ապա, թեպետ վստահ եմ, որ նա անձամբ կանդրադառնա դրա խեղաթյուրված մեկնաբանությանը, ես կներկայացնեմ իմ հիմնավորումը։ Արցախյան առաջին պատերազմից հետո Արցախը փաստացի Ադրբեջանի՞նն էր. Ո՛Չ։ Դե յուրե Ադրբեջանը ճանաչո՞ւմ էր այդ փաստը. Ո՛Չ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հիմնական առաքելությունը հենց սա էր. գտնել լուծում, որով Արցախը չէր լինի Ադրբեջանի կազմում, և Ադրբեջանը չէր ընդդիմանա դրան։ Ուստի հանրային կերպով հայր և որդի Ալիևների ցանկացած պատրաստակամություն այդ ուղղությամբ արձանագրվում էր և դառնում հայկական դիվանագիտության զինանոցի բաղկացուցիչ մաս։ Արդեն ասուլիսի վերջում Փաշինյանը կրկին վերադարձավ այս հարցին՝ հիմա էլ մեկ այլ էժան կռուտիտ անելով, թե՝ «բա անհատ են, պետական գաղտնիք չկա, ունեն՝ թող հրապարակեն»։ Ստախոսին կրկին «դավաճանեց» իր հիշողությունը. բոլորովին վերջերս նրա աշխատակազմն այդ խնդրին հետևյալ կերպ է արձագանքել. «Փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին»: Ի մի բերելով, փաստենք, որ Նիկոլի անհիմն պնդումները և փնթի կռուտիտները նորից չեն աշխատում։ Կրկին ու կրկին անհաջող փորձելու փոխարեն, նա մեկ բան պիտի անի՝ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ։ Հ.Գ. Նիկոլ, ձեռք ես տվել՝ խաղա։ Ուրիշ տեղ ձեռք մի գցիր»,-գրել է նա։
    23:58
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք չենք նահանջի, եթե Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանվեն․ Թրյուդո
    Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ մաքսատուրքերի բարձրացման դեպքում Կանադան պատրաստ է պատասխան քայլերի։ «Մենք չենք նահանջի, եթե Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանվեն։ Մենք չենք հանգստանա, քանի դեռ այդ որոշումը չի չեղարկվել։ Պատասխանի բոլոր հնարավորությունները դիտարկվում են», – Թրյուդոյի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից պատրաստ է 25% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ՝ որպես պատասխան այդ երկրներից անօրինական միգրանտների և թմրանյութերի ներհոսքին։
    23:45
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանին հետ շպրտել հնարավոր չէ. ամերիկյան խոստովանություն և ռուսական բանակի առաջխաղացում
    Եվս վեց ուկրաինացի զինծայողներ գերեվարվել են ռուսների վերահսկողության տակ անցած Կուրախովոյում: Ըստ ռուսական աղբյուրների՝ հրամանատարությունը նրանց անօգնական է թողել շրջապատված քաղաքում: Ռուս-ուկրաինական ճակատում ուկրաինացիների գործերը լավ չեն՝ չնայած հակառակ պնդումներին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ պատերազմի ամբողջ պատասխանատվությունը նախկին գործընկերների ուսերին դնելով:
    23:30
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ի՞նչ արժե ԵԱՏՄ-ն լքելը. Հայաստանի վարչապետին լսեցնում են ԵԱՏՄ վարչապետներն ու Մարիա Զախարովան
    ԵԱՏՄ անդամ հինգ երկրների ներկայացուցիչներն այսօր Ալմաթիում քննարկել են եվրասիական շուկայի գործունեությանը, համատեղ նախագծերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Նիստին Հայաստանը ներկայացրել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ադրբեջանը վարչապետ Ալի Ասադովի շուրթերով նոր հնարավորություններ է առաջարկել ԵԱՏՄ գործընկերներին: Ասադովի խոսքով՝ Ադրբեջանով անցնող բեռնափոխադրումների ծավալներն աճում են կայուն տեմպերով, և Բաքուն այդ հնարավորությունները «հաճույքով առաջարկում է»:
    23:18
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն ավելի խոցելի Տավուշ ենք ունենալու, այլև խախուտ հեռանկարով Հայաստան․ Աբրահամյան
    Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն ավելի խոցելի Տավուշ ենք ունենալու, այլև խախուտ հեռանկարով Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Տավուշի մարզ էի գնացել: Սահմանամերձ տարբեր բնակավայրերում և խնդրահարույց հատվածներում որոշակի դաշտային ուսումնասիրություններ եմ իրականացրել: Յուրաքանչյուր գյուղում, ընդհանուր առմամբ, որոշակի պատկերացում ունեն «սահմանազատման» այն պրոցեսի մասին, որը կոնկրետ իրենց կամ հարևան գյուղերին է վերաբերվում, սակայն իմ գնահատմամբ, մարզային կտրվածքով, հավաքական սպառնալիքի մասին ամբողջական պատկերացում ոչ բոլորի մոտ կա: Իհարկե, ոչ միայն այսօր, այլ նախորդ այցերիս ժամանակ հանդիպել եմ մեծ թվով անձանց, ովքեր յուրաքանչյուր մասնագետից լավ տիրապետում են իրավիճակին` և´ վտանգների, և´ վնասների, և´ ծանր հետևանքների իմաստով: Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ունի առաջնահերթություններ և ողջ գործընթացը փորձում է սեփական հայեցողության ու սկզբունքների շուրջ կառուցել, իսկ դիրքային անհավասարության պայմաններում էլ` դեմարկացիային վերաբերող բանակցային էլեմենտներն, իր օգտին է օգտագործել ու շարունակում է նույն ոգով: Եթե պրոցեսն այս հունով ընթանա, ապա Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն անգամներով խոցելի Տավուշ ենք ունենալու, այլ ծանրացող մարտահրավերներով և խախուտ հեռանկարով Հայաստան»:
    23:08
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բանկային գաղտնիքը սրբազան կով չէ. եկամուտների հայտարարագրումը կվերածվի՞ համընդհանուր հարկման
    Եկամուտների հայտարարագրման շուրջ աղմուկին էլ է այսօր արձագանքել Փաշինյանը, հայտնել մի կիսազիջման մասին: Եկամուտները պետք է պարտադիր հայտարարագրել ոչ թե մինչև մայիսի 1-ը, այլ մինչև նոյեմբեր: Ըստ վարչապետի՝ ինքն էլ չի իմացել, որ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ հայտարարագիր լրացնել: Սոցիալական դժգոհության պատճառ դարձած փոփոխությունների վերաբերյալ Փաշինյանի տեսակետները լսել է Արփի Սուքիասյանը:
    23:00
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՊԵԿ նախագահն Իրանի դեսպանի հետ քննարկել է մաքսային ու հարկային ոլորտներում փոխգործակցության հարցեր
    ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Ֆեյսբուքյան էջում նա տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում փոխգործակցության մի շարք կարևոր հարցեր։ «Անդրադարձել ենք սահմանային անցման կետերի ենթակառուցվածքների արդիականացմանը, մաքսային մարմինների միջև էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրմանը, ինչպես նաև հայ-իրանական սահմանին պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման հնարավորությանը և օպերատիվ լուծում պահանջող հարցերի արագ արձագանքման մեխանիզմների ստեղծմանը: Քննարկել ենք նաև մաքսային և հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մեխանիզմների բարելավման ու կատարելագործման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին հաստատել ենք երկկողմ պատրաստակամություն՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը»,- նշել է նա։
    22:45
    31.01.25
    Ավելին