Լրահոս

2025-02-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը. Ուղիղ
    Այսօր, վաղ առավոտից քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը: Բոյկոտին միացել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, որի անդամները մարդկանց հորդորում են վճարել 100 դրամ:
    09:47
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն ու ՀՀ անվտանգային կառույցները տարակարծիք են. ինչ էսկալացիոն ռիսկեր կան ՀՀ սահմաններին. «Ժողովուրդ»
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ 4,5 ժամ տևած ասուլիսում, ասաց. «Այն, որ Ադրբեջանը էսկալացիա է ուզում հրահրել, գիտենք։ Մեր խնդիրն է, որ ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում՝ կլուծենք ոչ թե այն խնդիրը, որ մենք ենք ուզում, այլ կլուծենք այն խնդիրը, որ իրենք են ուզում», – ասաց նա։
    09:45
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իսկ գուցե ավելի հեռու գնացող նպատակներ կա՞ն. «Փաստ»
    Առհասարակ, «Մեղրին հանձնելու» այդ հորինածին թեզը նոր չէ, որ դրվել է շրջանառության մեջ: Սա փաշինյանական քարոզչության սիրելի «փուչիկներից» է: Բայց այստեղ ամենահետաքրքիրը բուն հրապարակվածի «էությունն» է: Նախ՝ արձանագրենք, որ խոսվում է ինչ-որ բանավոր քննարկումների մասին, այսինքն՝ գրավոր որևէ առաջարկ, փաստաթուղթ չկա: Երկրորդ՝ վկայակոչվում են ամերիկյան, թուրքական ու ադրբեջանական դիվանագիտության ինչ-որ գաղտնազերծված պատառիկներ: Ու, հանրագումարում անհեթեթ, եթե չասվի՝ հիմար պատկեր է ստեղծվում, թե Ռոբերտ Քոչարյանը Մեղրին տալիս էր, բայց Ալիևը (Հեյդար) բռնեց ու... չվերցրեց: Իրականում եղել է հակառակը:
    09:40
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ պահանջ են ներկայացրել անհետ կորածների ծնողները. «Հրապարակ»
    Ծնողները շուրջ հինգ տարի է՝ բողոքում են 44-օրյա պատերազմում զոհված իրենց երեխաների ԴՆԹ եզրակացություններից: Ասում են, որ խայտառակ դեպքեր են եղել, երբ զինվորի ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ դրանք իր զոհված որդու մասունքներն են: Չնայած ծնողներին ասվել է, որ այդ մարդիկ այլեւս չեն աշխատում` փոխարինողներ ունեն, սակայն ծնողներն անդրդվելի են մնացել եւ հույս ունեն, որ մեկ ամիս անց նույն ֆորմատով հանդիպմանը նախկին պաշտոնյաները ներկա կլինեն եւ կպատասխանեն իրենց հարցերին»:
    09:35
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    100 դրամի պահանջով փողոցում կլինեն «Մայր Հայաստանը», Հայկ Մարությանը և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը. «Ժողովուրդ»
    Թեեւ քաղաքային իշխանությունը վերջերս հետքայլ արեց՝ թանկարժեք փաթեթներին ավելացնելով «մեկ ուղեւորությունը 150 դրամ» տարբերակը, բայց ընդդիմությունը դեմ է սրան եւ պնդում է՝ մեկ ուղեւորությունը 100 դրամից թանկ չի կարող լինել, և չեն վճարի:
    09:30
    01.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Նիկիտա Մոբայլ» պատրաստ է սեղմ ժամկետում ներդնել eSIM և Սմարթ ID լուծումները
    «Նիկիտա Մոբայլ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում առաջին էլեկտրոնային բջջային թվային ստորագրության և առցանց նույնականացման օպերատորը, որը 2018 թվականից մատուցում է այս ծառայությունները՝ հիմնված SIM քարտերի վրա, Մոբայլ ID ապրանքանիշի ներքո։ Ունի հազարավոր օգտագործողներ, ինտեգրված է «ԵսԵմ» համակարգին, որի միջոցով սպասարկվում են բոլոր պետական էլեկտրոնային հարթակները: Բազմաթիվ օգտագործողներ նախորդ տարի արդեն իսկ հանձնել են իրենց եկամուտների հայտարարագրերը մեր ծառայության միջոցով: Մեր ծառայությունը խտրական չէ և հասանելի է նաև այն անձանց համար, ովքեր ինչ-որ համոզմունքներից ելնելով հրաժարվել են ստանալ ՀԾՀ: Մեր ընկերությունը դեռևս տարիներ առաջ առաջարկել է eSIM-ների միջոցով թվային ստորագրության և նույնականացման համար լուծումը, ինչպես նաև մշակել է Սմարթ ID (xID) լուծումը, որը հասանելի է բոլոր սմարթֆոնների համար և փոխկապված չէ SIM և eSIM քարտերի հետ։ Այսինքն, դա հավելված է սմարթֆոնների համար, որը ներբեռնելով հեռախոսում, օգտատերը առանց SIM կամ eSIM ստանալու կամ փոխանակելու անհրաժեշտության, կարողանում է օգտվել էլեկտրոնային բջջային թվային ստորագրության և առցանց նույնականացման ծառայությունից: Դեռևս երկու տարի առաջ Նիկիտա Մոբայլը դիմել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամին՝ ներկայացնելով այս լուծումները, դրանց ներդրման անհրաժեշտությունն ու իր պատրաստակամությունն այդ հարցում, սակայն մինչ օրս կոնկրետ որևէ արձագանք չի ստացել: Եթե պատկան մարմինը ժամանակին արձագանքեր, ապա այդ լուծումները վաղուց արդեն ներդրված կլինեին Հայաստանում և բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն կստանային օգտվել այս նորարարական լուծումներից։ Հարկ ենք համարում ընդգծել, որ այս լուծումները ներդրվել են ամբողջությամբ Նիկիտա Մոբայլ ընկերության հաշվին, համապատասխանում են անվտանգության միջազգային ստանդարտներին, ունեն eIDAS հավաստագիր, ինչի մասին տեղեկացվել է նաև գործակալությանը: Այսօր ևս Նիկիտա Մոբայլը պատրաստ է սեղմ ժամկետում ներդնել eSIM և Սմարթ ID լուծումները, քանի որ այդ լուծումներն արդեն իսկ պատրաստ են և թեստավորված են գործարկման համար։ Ունենալով անհրաժեշտ ռեսուրսներ և փորձառություն՝ Նիկիտա Մոբայլը միշտ պատրաստ է եղել աջակցել պետության թվայնացման գործընթացներին, այսօր էլ բաց է համագործակցության համար և կաջակցի բոլոր շահագրգիռ կողմերին՝ հեշտացնելու եկամուտների համընդհանուր հայտարարագրման այս գործընթացը։
    09:25
    01.02.25
    Ավելին
2025-01-31
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի անհիմն պնդումները նորից չեն աշխատում․ անհաջող փորձերի փոխարեն, նա պետք է մեկ բան անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը․ Աշոտյան
    Նիկոլի անհիմն պնդումները նորից չեն աշխատում․ կրկին անհաջող փորձելու փոխարեն, նա պետք է մեկ բան անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը։ «Նիկոլի այսօրվա ասուլիսում կրկին հնչել են բազմաթիվ կեղծ պնդումներ, խեղաթյուրված գնահատականներ, էժան մանիպուլյացիաներ և դասական ստեր։ Այդ տեղեկատվական կեղտաջրերի մեջ, սակայն, հատուկ նշանակություն ունեն Արցախի հարցով 30 տարվա բանակցությունների միտումնավոր ձևախեղման և ժողովրդին հիմարացնելու սին ջանքերը։ Առիթը Մեղրիի շուրջ «Ազատություն» ռադիոկայանի երեկվա ծավալուն ռեպորտաժն էր ԱՄՆ արխիվների մասնակի գաղտնազերծման հիման վրա։ Իրեն բնորոշ «ֆիրմեննիյ» ձեռագրով և ոճով Փաշինյանը հաջողացրեց կոնտեքստից յուրովի կտրել ֆիլմից երկու մեջբերում (ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի և ԱԳ նախկին նախարար Օսկանյանի)՝ հիմնավորելու համար «Արցախը վաղուց էր տրված» սեփական նենգ կեղծիքը։ «Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը Պանդորայի արկղ է դառնալու» և «Մենք սևեռվել էինք այն փաստի վրա, որ Ադրբեջանը պատրաստ է տալ Ղարաբաղը»՝ տեսանյութում հնչած ձևակերպումներից Նիկոլն այնքան էր ոգևորվել, որ խղճուկ փորձ արեց չեղարկել Հայաստանի երեք նախկին նախագահներին շուստրիավարի նետված հանրային բանավեճի ձեռնոցը և ինքնահավան կերպով հայտարարեց. «Բանավեճի իմաստ այլևս չկա»։ Իրականության մեջ սա «սեփական բազարի» տակ մնացած, «դալշե տալու» ձև չունեցող, «տուպիկ մտցված» մարդու պահվածք էր, որ փրփուրներից կառչելով, 6-րդ դասարանցու մակարդակի կռուտիտներով հետքերը քողարկելու զազրելի փորձ է անում։ Հիշեցնեմ, որ նախկինում Սերժ Սարգսյանը, իսկ վերջերս՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանից հրապարակավ պահանջեցին բացահայտել Արցախի շուրջ բանակցությունների խնդրին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Նիկոլի արձագանքը, թե՝ «նոր ենք հավաքագրում փաստաթղթերը և դեռ պիտի որոշենք հրապարակման նպատակահարմարությունը», այնքան պրիմիտիվ էր և ժամանակ շահելու բացահայտ ճիգ, որ ակնհայտ էր. նա մնացել է իր իսկ պրիոմի տակ և նոր կռուտիտներ է մտածում։ Ու, ահա, ի հայտ եկավ այլևս հայտնի տեսանյութը, որը, թեպետ իրականում լրիվ այլ բանի մասին էր, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե հիվանդագին համառությամբ չխեղաթյուրեր իրականությունը՝ հարմարացնելով այն սեփական շահերին։ Անդրադառնանք Նիկոլի կողմից որպես կռուտիտ օգտագործված երկու վերոնշյալ մեջբերումներին։ Սահմանների փոփոխության խնդրահարույց լինելու մասին ամերիկյան դիվանագետի ցիտատը ոչ միայն փնթի կերպով կտրված էր կոնտեքստից, այլև չէր կարող վերաբերել Արցախյան բանակցությունների ողջ բովանդակությանը։ Սա ապացուցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների, այդ թվում՝ նույն ԱՄՆ-ի կողմից առաջարկված և ԱՄՆ մյուս բոլոր վարչակազմերի օրոք առաջ մղվող Մադրիդյան, իսկ հետո՝ Հիմնարար սկզբունքներով և տարրերով, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրավական ուժ ունեցող և ոչնչով չսահմանափակված իրագործմամբ: Ուստի Նիկոլի ֆռթոնները բացարձակ սուտ են, կեղծ և իրականության հետ կապ չունեն։ Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի գնահատականին, ապա, թեպետ վստահ եմ, որ նա անձամբ կանդրադառնա դրա խեղաթյուրված մեկնաբանությանը, ես կներկայացնեմ իմ հիմնավորումը։ Արցախյան առաջին պատերազմից հետո Արցախը փաստացի Ադրբեջանի՞նն էր. Ո՛Չ։ Դե յուրե Ադրբեջանը ճանաչո՞ւմ էր այդ փաստը. Ո՛Չ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հիմնական առաքելությունը հենց սա էր. գտնել լուծում, որով Արցախը չէր լինի Ադրբեջանի կազմում, և Ադրբեջանը չէր ընդդիմանա դրան։ Ուստի հանրային կերպով հայր և որդի Ալիևների ցանկացած պատրաստակամություն այդ ուղղությամբ արձանագրվում էր և դառնում հայկական դիվանագիտության զինանոցի բաղկացուցիչ մաս։ Արդեն ասուլիսի վերջում Փաշինյանը կրկին վերադարձավ այս հարցին՝ հիմա էլ մեկ այլ էժան կռուտիտ անելով, թե՝ «բա անհատ են, պետական գաղտնիք չկա, ունեն՝ թող հրապարակեն»։ Ստախոսին կրկին «դավաճանեց» իր հիշողությունը. բոլորովին վերջերս նրա աշխատակազմն այդ խնդրին հետևյալ կերպ է արձագանքել. «Փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին»: Ի մի բերելով, փաստենք, որ Նիկոլի անհիմն պնդումները և փնթի կռուտիտները նորից չեն աշխատում։ Կրկին ու կրկին անհաջող փորձելու փոխարեն, նա մեկ բան պիտի անի՝ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ։ Հ.Գ. Նիկոլ, ձեռք ես տվել՝ խաղա։ Ուրիշ տեղ ձեռք մի գցիր»,-գրել է նա։
    23:58
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք չենք նահանջի, եթե Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանվեն․ Թրյուդո
    Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ մաքսատուրքերի բարձրացման դեպքում Կանադան պատրաստ է պատասխան քայլերի։ «Մենք չենք նահանջի, եթե Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանվեն։ Մենք չենք հանգստանա, քանի դեռ այդ որոշումը չի չեղարկվել։ Պատասխանի բոլոր հնարավորությունները դիտարկվում են», – Թրյուդոյի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից պատրաստ է 25% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ՝ որպես պատասխան այդ երկրներից անօրինական միգրանտների և թմրանյութերի ներհոսքին։
    23:45
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանին հետ շպրտել հնարավոր չէ. ամերիկյան խոստովանություն և ռուսական բանակի առաջխաղացում
    Եվս վեց ուկրաինացի զինծայողներ գերեվարվել են ռուսների վերահսկողության տակ անցած Կուրախովոյում: Ըստ ռուսական աղբյուրների՝ հրամանատարությունը նրանց անօգնական է թողել շրջապատված քաղաքում: Ռուս-ուկրաինական ճակատում ուկրաինացիների գործերը լավ չեն՝ չնայած հակառակ պնդումներին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ պատերազմի ամբողջ պատասխանատվությունը նախկին գործընկերների ուսերին դնելով:
    23:30
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ի՞նչ արժե ԵԱՏՄ-ն լքելը. Հայաստանի վարչապետին լսեցնում են ԵԱՏՄ վարչապետներն ու Մարիա Զախարովան
    ԵԱՏՄ անդամ հինգ երկրների ներկայացուցիչներն այսօր Ալմաթիում քննարկել են եվրասիական շուկայի գործունեությանը, համատեղ նախագծերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Նիստին Հայաստանը ներկայացրել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ադրբեջանը վարչապետ Ալի Ասադովի շուրթերով նոր հնարավորություններ է առաջարկել ԵԱՏՄ գործընկերներին: Ասադովի խոսքով՝ Ադրբեջանով անցնող բեռնափոխադրումների ծավալներն աճում են կայուն տեմպերով, և Բաքուն այդ հնարավորությունները «հաճույքով առաջարկում է»:
    23:18
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն ավելի խոցելի Տավուշ ենք ունենալու, այլև խախուտ հեռանկարով Հայաստան․ Աբրահամյան
    Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն ավելի խոցելի Տավուշ ենք ունենալու, այլև խախուտ հեռանկարով Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Տավուշի մարզ էի գնացել: Սահմանամերձ տարբեր բնակավայրերում և խնդրահարույց հատվածներում որոշակի դաշտային ուսումնասիրություններ եմ իրականացրել: Յուրաքանչյուր գյուղում, ընդհանուր առմամբ, որոշակի պատկերացում ունեն «սահմանազատման» այն պրոցեսի մասին, որը կոնկրետ իրենց կամ հարևան գյուղերին է վերաբերվում, սակայն իմ գնահատմամբ, մարզային կտրվածքով, հավաքական սպառնալիքի մասին ամբողջական պատկերացում ոչ բոլորի մոտ կա: Իհարկե, ոչ միայն այսօր, այլ նախորդ այցերիս ժամանակ հանդիպել եմ մեծ թվով անձանց, ովքեր յուրաքանչյուր մասնագետից լավ տիրապետում են իրավիճակին` և´ վտանգների, և´ վնասների, և´ ծանր հետևանքների իմաստով: Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ունի առաջնահերթություններ և ողջ գործընթացը փորձում է սեփական հայեցողության ու սկզբունքների շուրջ կառուցել, իսկ դիրքային անհավասարության պայմաններում էլ` դեմարկացիային վերաբերող բանակցային էլեմենտներն, իր օգտին է օգտագործել ու շարունակում է նույն ոգով: Եթե պրոցեսն այս հունով ընթանա, ապա Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն անգամներով խոցելի Տավուշ ենք ունենալու, այլ ծանրացող մարտահրավերներով և խախուտ հեռանկարով Հայաստան»:
    23:08
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բանկային գաղտնիքը սրբազան կով չէ. եկամուտների հայտարարագրումը կվերածվի՞ համընդհանուր հարկման
    Եկամուտների հայտարարագրման շուրջ աղմուկին էլ է այսօր արձագանքել Փաշինյանը, հայտնել մի կիսազիջման մասին: Եկամուտները պետք է պարտադիր հայտարարագրել ոչ թե մինչև մայիսի 1-ը, այլ մինչև նոյեմբեր: Ըստ վարչապետի՝ ինքն էլ չի իմացել, որ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ հայտարարագիր լրացնել: Սոցիալական դժգոհության պատճառ դարձած փոփոխությունների վերաբերյալ Փաշինյանի տեսակետները լսել է Արփի Սուքիասյանը:
    23:00
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՊԵԿ նախագահն Իրանի դեսպանի հետ քննարկել է մաքսային ու հարկային ոլորտներում փոխգործակցության հարցեր
    ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Ֆեյսբուքյան էջում նա տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում փոխգործակցության մի շարք կարևոր հարցեր։ «Անդրադարձել ենք սահմանային անցման կետերի ենթակառուցվածքների արդիականացմանը, մաքսային մարմինների միջև էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրմանը, ինչպես նաև հայ-իրանական սահմանին պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման հնարավորությանը և օպերատիվ լուծում պահանջող հարցերի արագ արձագանքման մեխանիզմների ստեղծմանը: Քննարկել ենք նաև մաքսային և հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մեխանիզմների բարելավման ու կատարելագործման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին հաստատել ենք երկկողմ պատրաստակամություն՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը»,- նշել է նա։
    22:45
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պուպուշ տղերք են եղել, հիմա հաբռգել են կամ ո՞վ է ուտում ժողովրդի արյունը. 150 դրամանոց տուրուդմփոց
    Վաղվանից հանրային տրանսպորտով մեկ ուղևորության համար վճարելու ենք 150 դրամ: Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է հրավիրել հենց այդ հարցը քննարկելու համար: Սակայն իշխանականների և ընդդիմադիրների թեժ վիճաբանությունը վերածվել է տուրուդմփոցի՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրամանով դահլիճ կարմիր բերետավորների ներխուժումից հետո:
    22:30
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խելք չեմ ունեցել, գիտելիք չեմ ունեցել. Փաշինյանը խոստովանում է, քաղաքացին արձագանքում՝ հիմա էլ չունի
    Փաշինյանից գրեթե 7 րոպե է պահանջվել, որ խոստովանի «2018-ին խելք կամ գիտելիք չի ունեցել»: Նա դրա մասին հայտարարել է ցավով, երբ նրան «Հայլուրի» թղթակից Էդգար Ղուշչյանը հարցրել է, թե «չի՞ ցավում Փաշինյանը, որ մարդիկ հիասթափված են իրենից»: Այն, որ քաղաքացիները հիասթափված են, Էդգարն ապացուցել է տեղում՝ մի քանի վայրկյանանոց ձայնագրությամբ: «Հայլուրի» հարցախույզի ընթացքում են մարդիկ դժգոհել Փաշինյանից, մեր խոսափողով ամոթանք տվել նրան: Ձայնագրությունից Փաշինյանը «հացի փող» արտահայտությունն է որսացել ու ծավալվել:
    22:15
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում
    ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մտադիր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Rhein-Zeitung թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրը։ Ըստ աղբյուրի՝ նախաձեռնությունը քննարկվում է ոչ պաշտոնական բանակցությունների շրջանակում, իսկ դրա հիմնական նպատակներից մեկը Թրամփի հռետորաբանության մեղմացումն է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու հարցում։ ՆԱՏՕ-ի գնահատմամբ՝ Արկտիկայում դաշինքի ռազմական ներկայության ամրապնդումը կարող է նպաստել ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի պաշտպանությանը, հատկապես՝ անվտանգության ոլորտում։ Այսպիսով, այն կլուծի այն խնդիրներից մեկը, որը Սպիտակ տան նոր ղեկավարը մտադիր է կարգավորել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու միջոցով։ Քննարկման վերջնական արդյունքը կախված է նրանից, թե Թրամփն արդյոք առաջնահերթություն կտա ԱՄՆ անվտանգության խնդիրներին։ Եթե Գրենլանդիայի հումքային հանքավայրերն ավելի մեծ նշանակություն ունեն Սպիտակ տան համար, ապա այս նախաձեռնությունը մեծ հավանականությամբ հաջողության չի հասնի։
    22:00
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե Քոչարյանը Մեղրին տալիս էր, ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում. միֆը կպայթեցնի Քի Վեսթի փաստաթուղթը
    «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի, եթե հրապարակվի Քի Վեսթում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցված փաստաթուղթը: Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակը այսպես է արձագանքել «Ազատություն» ռադիոկայանի աղմուկ հանած ռեպորտաժին, որի հիմնական ասելիքն այն է, թե Քոչարյանը հայր Ալիևի հետ քննարկել է Մեղրին Արցախի հետ փոխանակելու հնարավորությունը: «Հիմա որտե՞ղ է Մեղին և որտե՞ղ է Արցախը: Որ տալիս ես՝ թուրքերը լավ էլ վերցնում են, լավ տվող է պետք»,- «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ հասկացնելով, թե ում օրոք հայաթափվեց Արցախը՝ իր 5 հազարամյա հայկական պատմության մեջ առաջին անգամ:
    21:45
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նեո անունով ընձառյուծին նկատել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
    Նեո անունով ընձառյուծին նկատել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ «Բոլորիս ծանոթ Նեո ընձառյուծը ձնաշատ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Ինչպես վկայում է երկարաժամկետ մոնիթորինգը, Նեոն արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Սա ընձառյուծի ամենաերկար անընդմեջ ներկայության դեպքն է Հայաստանում»,- ասված է հրապարակման մեջ։
    21:30
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
    21:20
    31.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղվանից սկսում ենք անվճար երթևեկել տրանսպորտում․ Դանիելյան
    Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Վաղվանից սկսում ենք անվճար երթևեկել տրանսպորտում։ - Ամերիկյան հեղափոխությունը սկսվեց բրիտանական թեյի ավելի ցածր մաքսավճարի օրենքից, ի տարբերություն մյուս երկրներից բերվող թեյից, որը փոխեց աշխարհի զարգացման ընթացքը։ - Ֆրանսիական հեղափոխությունը սկսվեց հացի գների թանկացման պատճառով, սակայն վերաճեց համաշխարհային կարգի եւ քաղաքակրթական արժեքների փոփոխության։ - Ռուսաստանի Փետրվարյան հեղափոխությունը սկսվեց հացի դեֆիցիտից եւ տրանսպորտի աշխատանքի խափանումից, որը դարձավ գլոբալ փոփոխությունների սկիզբ»։
    21:10
    31.01.25
    Ավելին