Լրահոս

2025-02-16
2025-02-15
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, պաշտոնական թվերով, 205 զոհ է ունեցել, 1004 վիրավոր. պատգամավոր
    Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004: Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների և վիրավորումների պաշտոնական թվերը: Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004: Կրկնում եմ` սա պաշտոնական թվերով, իսկ թե որքան կորուստ է ունեցել թուրքական «Կոմանդոն»-ն սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտի գլխի գտնվող խաչի ձախ թմբի և գերեզմանների (նախկ, ՌԷՊ զորամասի) ուղղությամբ բնակելի տներին մոտենալիս, իմ տեղեկություններով անցել է 2 տասնյակը: Ստացվում է, որ մինչ հայաստանյան իշխանությունը պատերազմի օրը հավաստիացնում էր Բաքվին, որ Հայաստանը որևէ դեպքում չի միջամտելու ադրբեջանական ագրեսիային և հանցավոր լռություն է պահպանելու ադրբեջանական ցեղասպան գործողությունների նկատմամբ, արցախցիները լիակատար շրջափակման, մատակարարումների բացակայության, ջրի, էլեկտրաէներգիայի ու ջրի պաշարների սպառման, սննդի գրեթե բացակայության ու սահմանափակ շարժերի պայմաններում, Ադրբեջանին մեծ կորուստներ և վիրավորումներ են հասցրել: Խորը հարգանքներս ադրբեջանցիներին իրենց ապրելով, կռվելով ու պայքարով դիմադրած մեր հայրենակիցներին, Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին»,- գրել է նա:
    23:59
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Opel»-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան երեխա է
    Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արթուր Ավագյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում՝ այն լիցքավորելուց հետո, ինչի հետևանքով նաև հրդեհ է բռնկվել, որն ինքնուրույն մարվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 1-ամյա երեխա է, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
    23:45
    15.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը վախենո՞ւմ է Թրամփից. Ռուսաստանը «ծանր քաշայիններին» կտանի բանակցությունների
    Գերմանիայում նեղն են գցել Ուկրաինայի նախագահին: Մյունխենի համաժողովում Զելենսկին ցանկացել է ուկրաիներենով պատմել իր ու Թրամփի հեռախոսազրույցի մասին: Բայց նա անգլերեն վստահաբար պնդել է, որ Թրամփի վախն է Պուտինին դրդում Վաշինգտոն-Մոսկվա բանակցությունների: Առայժմ հայտնի չէ, թե ուկրաինական պատերազմը դադարեցնելու բանակցություններում ո՞վ է ներկայացնելու Մոսկվան:
    23:30
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
    44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ գտնվել են հերոսաբար նահատակված եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները, հայտնում են Սիսիանի համայնքապետարանից: Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 16-ին` ժամը 17։00-ից 20։00-ն, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին, ժամը 13։00-ին, Սիսիանի քաղաքային պանթեոնում։
    23:15
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուի հետ․ ի՞նչ են քննարկել
    Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ներկայացրել է կազմակերպության հետագա գործունեության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որի հաջողությունն էական դեր կունենա տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։
    23:00
    15.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թող կապիկություն չանեն. Գյումրին պատրաստվում է քաղաքապետ ընտրել՝ հին ու նոր դեմքերից
    Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի նախերգանքն է: Փաշինյանական փրայմերիզից էլ բարդ ընտրություն է սպասվում գյումրեցիներին: Թեկնածուների պաշտոնական առաջադրումը կլինի մարտի 5-ից 10-ը, բայց արդեն բազմաթիվ ուժեր հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, անգամ չհայտարարված քարոզարշավ են սկսել:
    22:40
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը. FIP
    Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջումհրապարակված տեսանյութում արձագանքելով ՀՀ պետական պարտքի չափի մասին քաղաքացիների հարցերին, տվել է թերի, մոլորեցնող տեղեկություն: Մասնավորապես, նա հայտարարել է, թե ՀՀ արտաքին պարտքը իրականում կազմում է 5 մլրդ 962 մլն դոլար՝ չնշելով, որ բացի արտաքին պարտքից, Հայաստանն ունի նաև ներքին պարտք: «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքը և պարզել, որ ՀՀ արտաքին պարտքը 2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 454 մլն դոլար, որը ներառում է ՀՀ կառավարության արտաքին պարտքը և ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը: Այսինքն, այս դեպքում ևս Գևորգ Պապոյանի փոխանցած տեղեկությունը թերի է ու սխալ, քանի որ նա ՀՀ արտաքին պարտքի կազմում չի նշվել ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը: Նկատենք՝ «ՀՀ պետական պարտքի մասին» օրենքով, «արտաքին պետական պարտքը Հայաստանի Հանրապետության անունից և Կենտրոնական բանկի անունից Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների և օտարերկրյա պետությունների հանդեպ ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարն է»։ Այսպես, ՀՀ պետական պարտքը 2024 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով, կազմել է 12 մլրդ 842․2 մլն ԱՄՆ դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2023 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել էր 11 մլրդ 845.4 մլն դոլար, այսինքն՝ ՀՀ պետական պարտքը 1 տարում աճել է շուրջ 997 մլն դոլարով։ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 12 մլրդ 338.2 մլն դոլար, որից 5 մլրդ 950․1 մլն դոլարը արտաքին պարտքն է, իսկ 6 մլրդ 388․1 մլն դոլարը ներքին պարտքը։ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը կազմել է 504 մլն դոլար։ Տարեսկզբի համեմատ ՀՀ ընդհանուր արտաքին պարտքը նվազել է՝ 6 մլրդ 501.5 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 454․2 մլն դոլարի։ Մինչդեռ ներքին պարտքը տարեսկզբի համեմատ աճել է՝ 5 մլրդ 343.9 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 388․1 մլն դոլարի։
    22:20
    15.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Քաղաքացիական պատերազմի վտանգ՝ Բեյրութում. տասնյակ վիրավորներ՝ անկառավարելի դարձած փողոցում
    Լիբանանում անկառավարելի դարձած փողոցային պայքարը ամեն պահի կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի: Բեյրութում այրել են ՄԱԿ-ի խաղաղապահների մեքենան: ՅՈՒՆԻՖԻԼ-ը «Հըզբոլահի» աջակիցներին է մեղադրում, որոնց կողմնակիցները բողոքի ակցիա են անում Բեյրութում: Ցուցարարները փողոց են դուրս եկել, երբ Լիբանանի իշխանությունը թույլ չի տվել իրանական երկու ավիաընկերությունների օդանավերին վայրէջք կատարել մայաքաղաքում:
    22:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր վթարից
    Փետրվարի 15-ին, ժամը 17։17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգավան գյուղի գազալցակայանի մոտ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1956 թ.) և «Toyota» (վարորդ՝ Տ․ Մ․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա․ Մ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Վ․ Բ․-ին (ծնված 2007 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    21:40
    15.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Էրդողանին ֆաշիստ են անվանում քրդերը Երևանում՝ ՄԱԿ գրասենյակի մոտ
    Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ազատ արձակելու քրդական պայքարը 26 տարի անց չի մարում: Այսօր էլ իրենց առաջնորդի համար արդարություն պահանջող Հայաստանի քրդական համայնքը բողոքի ակցիա է արել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:
    21:20
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի
    ՀԱՄԱՍ-ի զինյալները Կարմիր Խաչի ներկայացուցիչներին են հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի։ Փոխանցման գործընթացը տեղի է ունեցել Գազայի հատվածի հարավային Խան Յունիս փախստականների ճամբարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իսրայելական աղբյուրները հայտնում են, որ ազատ արձակված պատանդներն են Ալեքսանդր Տրուֆանովը, Սագի Դեկել-Հենը և Աիր Հորնը։ Նրանց ներկայում ուղեկցում են Կարմիր Խաչի աշխատակիցները՝ Իսրայել տեղափոխելու նպատակով։
    21:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    20:45
    15.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սովորական մանիպուլյացիա. Հայաստանի պետական պարտքի մեջ մոլորվել է էկոնոմիկայի նախարարը
    Էժանագին հնարք․ այսպես են բնութագրում տնտեսագետները էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի քայլը: Նախարարը իբր Հայաստանի պարտքի մասին սուտ տվյալներ տարածողներին մերկացնող տեսանյութ է տարածել, թե 12 միլիարդ չէ պարտքը, այլ 5 միլիարդ 962 մլն դոլար: Իրականում Պապոյանի ներկայացրած թիվը Հայաստանի միայն արտաքին պարտքն է, մի այդքան էլ ներքին պարտք ունի կառավարությունը:
    20:45
    15.02.25
    Ավելին