Լրահոս
Հասարակական
15:59
24.02.25
173

Արմավիրում բախվել են «Lexus»-ը և «BMW»-ն. կան տուժածներ

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Շահումյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: 
 
Բախման հետևանքով «BMW»-ն էլ բախվել է գազատար խողովակների հենասյանը, ինչի հետևանքով գազատար խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա: 

ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: