Լրահոս
Հասարակական
14:38
24.02.25
197

Ողջաբերդցիները ճանապարհ են փակել. պահանջում են հետ բերել իրենց նախկին ղեկավարին

 

Ողջաբերդի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը: Նրանք պահանջում են վերադարձնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին: Գյուղապետին ութ ամիս առաջ են պաշտոնից ազատել, բնակիչների խոսքով` իրավապահների հետ խնդիրներ ունենալու պատճառով: Այդ ընթացքում օտարվել են հողեր, որից գյուղացիները տեղյակ չեն եղել: Դրանք գյուղնշանակության հողեր են եղել: Ողջաբերդցիները բողոքում են, որ նոր համայնքապետը թալանում է գյուղը: