Լրահոս
Մամուլի տեսություն
10:06
25.02.25
92

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն իր «գաղափարախոսական ուղերձները» ներկայացրել է նաեւ ՔՊ փակ նիստերում, ասելով՝ նոր ժամանակները նոր գաղափարախոսություն են պահանջում, եւ ինքը դիտարկում է ոչ միայն Սահմանադրության, այլեւ հիմնի, դրոշի, պետական այլ սիմվոլների վերանայում։

«Ժողովուրդ»

Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որեւէ գույք չի բռնագանձվել:

«Հրապարակ»

Փաշինյանը չի վստահում իր նշանակած մարզպետներին ու որոշել է այդ ռեսուրսն անձամբ կառավարել։

«Ժողովուրդ»

Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի դեմ ակտիվ պայքար են մղում ոչ միայն մյուս թեկնածուները, այլեւ մարզի ՔՊ-ականները:

«Փաստ»

Արման Թաթոյանը կդառնա «Ժառանգություն» կուսակցության նախագահ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ: