Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:49
25.02.25
170

Թեհրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը․ Արաղչի

Img default alt hy

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերահաստատել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

Իրանի ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։  

«Մենք ձգտում ենք խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև ու պատրաստ ենք աջակցել այդ հարցում»,-հայտարարել է Արաղչին։ 

Իրանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների մի շարք ոլորտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։