Լրահոս
Իրավական
22:15
25.02.25
242

Ադեկվատության խնդիր կա դատարանում. թեժ բանավեճ՝ մարտի 1-ի վերաբացված գործով դատական նիստին

Հակակոռուպցիան դատարանում թեժ վեճերով է այսօր շարունակվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արդարացումից երեք տարի անց վերաբացված գործով դատական նիստը: 

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի թիմի  ցուցակով խորհրդարանի պատգամավորի հայտ ներկայացրած դատավոր Սարգիս Պետրոսյանը  նիստի ժամանակ  փորձել է նորից ինքնադրսևորվել ու նկատողություն անել Ռոբերտ Քոչարյանին, երբ երկրորդ նախագահը հիշեցրել է, որ իրեն մեղադրանք առաջադրված չէ, հետևաբար ինքը մեղադրյալ չէ: