Լրահոս
Հասարակական
22:07
25.02.25
209

Հորդորում են մարզերի ճանապարհատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

Img default alt hy

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․

«Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք:

Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր:

Հորդորում ենք այդ մարզերի ճանապարհատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում»: