Լրահոս

2025-03-04
  • Img default alt hy
    Հասարակական
    Այգում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
    Փետրվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Մալիբու» այգում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «ձախ աճուկային շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղայի, ում վիճակը միջին ծանրության է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Էրիկ Մ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում ստացվել են նաև տեղեկություններ, որ ժամը 21։00-ի սահմաններում այդ այգում տեղի է ունեցել վիճաբանություն և ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
    19:15
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գևորգ Դանիելյանն ահազանգում է
    Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն ահազանգում է. «Երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձը վիճարկում էր հանրային իշխանության մարմնի վարչական ակտը, չնչին բացառություններով, դատարանում հայցի ընդունումն ինքնըստինքյան բարար հիմք էր վիճարկվող վարչական ակտը կասեցնելու համար: Սա միջազգային իրավական չափանիշներով համարվում է վարչարարության կամայականություններից խուսափելու կամ գոնե այն մեղմելու երաշխիք: Սակայն այս մի քանի տարիների ընթացքում կասեցումը բացառող հիմքերի ցանկը առնվազն 8 տարբեր օրենքներով համալրվեց (իսկ 2026թ. հունվարի 1-ից չեն կասեցվի նաև հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ վիճարկվող ակտերը), ինչի արդյունքում կասեցումը օրինաչափությունից վաղուց վերածվել է բացառության՝ դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ: Խնդրին մոտ կանգնած գործընկերներիս առաջարկում եմ հրաժարվել միևնույն հոդվածը պարբերաբար անհիմն միջամտությունների թիրախ դարձնելու գայթակղությունից: Վերջին հաշվով, դա դատավարական կանոն չէ, այլ արդարադատության շրջանակում լուծման ենթակա կոնկրետ հարց, ըստ այդմ էլ՝ դատավորը, լինելով արդարադատության իրականացման միակ պատասխանատուն, իրավասու է յուրաքանչյուր գործով ինքնուրույն լուծելու կասեցման հարցը, ինչը նախատեսված է Սահմանադրական դատարանի պարագայում: Այլապես կասեցման բացառությունների ցանկը անհիմն համալրելու մոլուցքը վերջ չի ունենալու: Ընդ որում, հարկ է վերջ տալ նաև հայցը վարույթ ընդունելու հարցը դատավորին վերապահելու արդյունքում անհարկի ծանրաբեռնվածություն «երաշխավորելու» կարգավորմանը, դրանով կարող է զբաղվել աշխատակազմը: Ընդհանրապես, անհիմն է սահմանադրական և վարչական արդարադատության էական տարբերությունների առկայությունը»։
    19:00
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին
    Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ալիևան հանդիպել է Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների հետ։
    18:45
    04.03.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ալիևի համաձայնությունն է խնդրում Փաշինյանը. պայթյունավտանգ թեմայի շուրջ նոր առաջարկներ
    Հայլուր 18։30 Ալիևի համաձայնությունն է խնդրում Փաշինյանը. պայթյունավտանգ թեմայի շուրջ նոր առաջարկներ
    18:30
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ատրճանակով վախեցրել էին և հափշտակել 10 հազար դոլար
    ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 22-ին՝ գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։ «Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր: Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իրեն անծանոթ երկու տղամարդ թակել են տան պատուհանը, ջուր խնդրել իրենց մեքենայի համար, մոտ հինգ րոպե հետո վերադարձել են, կրկին թակել պատուհանը և իրենից գումար պահանջել: Ինքը հրաժարվել է գումար տալուց՝ պատճառաբանելով, որ մոտը գումար չկա, գումարները գտնվում են էլեկտրոնային դրամապանակում և պետք է սպասել մինչ առավոտ: Սակայն նրանցից մեկը հագուստի տակից ատրճանակի նմանվող առարկա է պահել իր ուղղությամբ և ասել, որ եթե գումարը չտա, ապա կսպանեն: Դրանից հետո ինքը իր պայուսակի միջից հանել է 10 հազար դոլար ու տվել նրանց, ինչից հետո նրանք հեռացել են։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս պարզվեց, որ հանցագործությունը կատարել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ տղամարդիկ, երկուսն էլ 33 տարեկան: Հենց նրանք են «Ռենո Լոգան» մակնիշի մեքենայով ժամանել Սարյան փողոց և կատարել հափշտակությունը: Նույն օրը Երևանի Խանջյան փողոցում զովունեցուն, իսկ Երևանի Նազարբեկյան փողոցում` փարպեցուն, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, իրավապահները ձերբակալել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տվյալներն իրացնելու և վարույթային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ արարքին մասնակել է նաև երրորդ անձ: Այդ երրորդ անձը` Երևանի Սեբաստիայի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդը, նույն օրը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին։ Երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեքն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ»,- ասված է հաղորդագրության մեջ:
    18:15
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն՝ բենզալցակայանում. տուժածներ կան
    Մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)․ կա երկու տուժած։
    18:00
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ հայտնի «Հին Աշտարակ» հյուրատանը. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
    Այսօր՝ մարտի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահզանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցում գործող «Հին Աշտարակ» հյուրատան բակում կրակ և ծուխ է նկատվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են հյուրատան աշխատակիցներն ու քաղաքացիները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
    17:45
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իտալիան հրաժարվել է զինվորականներ ուղարկել Ուկրաինա
    Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Ուկրաինայում հնարավոր եվրոպական ուժերի կազմում իտալական զորախումբ ներառելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Rai1 հեռուստաալիքի եթերում։ «Իտալիան իր կասկածներն է հայտնել եվրոպացի զինվորներ ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկության առնչությամբ: Իմ կարծիքով, դա շատ դժվար է իրականացնել, ես վստահ չեմ դրա արդյունավետության հարցում, այդ իսկ պատճառով մենք հայտարարեցինք, որ իտալացի զինվորներ չենք ուղարկելու Ուկրաինա», - ասել է Իտալիայի վարչապետը։ «Ի վերջո, բոլորն ունեն նույն նպատակը՝ արդար խաղաղություն բերել Ուկրաինա, կայուն և տևական խաղաղություն, ես կասեի՝ վերջնական: Ուստի առանցքային հարցն այն է, թե ինչպես կառուցել խաղաղությունը, որն անվտանգության երաշխիքներ կներառի Ուկրաինայի համար», - հավելել է նա: Մարտի 2-ին Լոնդոնում տեղի է ունեցել եվրոպական մի շարք երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրադրությունը և հավաքական եվրոպական անվտանգությունը։ Հանդիպումից հետո Մելոնին նշել է, որ թերահավատորեն է վերաբերվում եվրոպացի զինվորականների Ուկրաինա ուղարկելուն։ Նա միասնության կոչ է արել Արևմուտքին ու ասել, որ Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության վերաբերյալ ցանկացած որոշում պետք է գտնվի «ատլանտյան կառույցի» շրջանակներում:
    17:30
    04.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Ուսանողներին հանում են համալսարաններից՝ Պաղեստինին աջակցելու համար. բողոքի ակցիաներ՝ Փարիզում
    Հակաժողովրդավարական դրվագների մասին են ահազանգում Ֆրանսիայում սովորող որոշ ուսանողներ: Ըստ նրանց՝ փարիզյան համալսարաններից դուրս են մնում այն ուսանողները, ովքեր պրո-պաղեստինյան դիրքորոշում ունեն: Նրանք երկուշաբթի բողոքի ակցիա են արել համալսարանների մոտ, պահանջել ֆրանսիական բուհերից դադարեցնել Իսրայելի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը:
    17:23
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՌՀ-ն զգուշացնում է․ չօգտագործել Գյումրու ընտրությունների չքարոզարշավը՝ նոր բաժանարար գծեր ստեղծելու համար
    2025 թվականի մարտի 30-ին տեղի են ունենալու ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ։ Պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ նախընտրական պայքարն, այդ թվում լրատվամիջոցներում, արդեն ընթանում է: Ցավով պետք է արձանագրենք, որ հաճախ հայկական մեդիայի քարոզչական բովանդակության առաջնություններից է ոչ թե ծրագրերին, գաղափարներին, տեսլականին ազատ մրցակցային հարթակ տրամադրելը, այլ ատելության խոսքը, մրցակցին ոչնչացնելու մոլուցքը, արհամարհանքը հակառակորդի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմում է Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին, նախընտրական շտաբների աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին՝ հորդորելով օպերատիվ ու ամբողջակական ծավալով ապահովել տեղեկատվություն ստանալու իրավունքը, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը, հարգել` խոսքի ազատության հիմնարար սկզբունքները։ Միաժամանակ, կարգավորող մարմինը կոչ է անում բոլոր տեսալսողական մեդիածառայություններ մատուցող ընկերություններին նախընտրական այս ժամանակահատվածում չառաջնորդվել սեփական համակրանքներով ու հակակրանքներով, ապահովել՝ բազմակարծություն, օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանի ու հերքման հնարավորություն, պահպանել ընդունված մասնագիտական էթիկայի սկզբունքները: Հանձնաժողովը, կարևորելով ընտրողների իրավունքները տեղյակ լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ծրագրերին, հետևելու է, որ իր կարգավորման ներքո գործող լրատվամիջոցները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անշեղորեն գործեն «ՀՀ ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքին և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին համապատասխան: Ինչպես նաև առաջնորդվեն Հանձնաժողովի կողմից 21․02․2025 թվականի N12-Ա որոշմամբ հաստատված «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանության» դրույթներով: Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում նպաստել քաղաքացիական համերաշխությանը, չօգտագործել քարոզարշավը՝ հասարակության տարբեր հատվածների միջև նոր բաժանարար գծեր ստեղծելու համար։
    17:15
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անահիտ Մանասյանն այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց: Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
    17:00
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Պերուի նախագահ Դինա Բուլուարտեի հետ
    Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի Հանրապետության նախագահ Դինա Բուլուարտեի հետ: Ողջունելով նախագահին, Դինա Բուլուարտեն առանձնահատուկ շեշտել է, որ առաջին անգամ պատմության մեջ Պերու է այցելում Հայաստանի նախագահը, ինչը վկայում է երկու երկրների կողմից բարեկամության ու փոխգործակցության ամրապնդման ձգտման մասին և որը նոր խթան կհաղորդի երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող պետությունների միջև հարաբերությունների սերտացման և ընդլայնման համար: Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու տեսանկյունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում արդյունավետ փոխգործակցությունը և վերջինիս խթանման հնարավորությունների օգտագործումը: Երկու երկրների նախագահները քննարկել են մշակութային ժառանգության պահպանման և փոխադարձ ներկայացման հարցերը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչ: Անդրադարձ է կատարվել երկրների միջև վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ քայլերն ակտիվացնելու հարցերին: Կողմերը համաձայնել են, որ վիզային արտոնությունների մեխանիզմների ներդրումը կնպաստի քաղաքացիների փոխայցելություններին և կխթանի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը՝ նպաստելով երկու պետությունների միջև մարդկային կապերի ամրապնդմանը: Պերուի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահին առաջիկայում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը՝ COP-17-ը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ մեր երկրում ուրախ կլինենք տեսնել համաժողովին Պերուի ներկայությունը հնարավոր ամենաբարձր մակարդակով: Զրուցակիցները միանշանակ շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը: Երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ կայուն զարգացումը և բարգավաճումը հնարավոր է միայն խաղաղ և կանխատեսելի միջավայրում, ինչը պահանջում է շարունակական ջանքեր միջազգային հանրության կողմից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտության շուրջ: Այս համատեքստում կարևորվել է քաղաքական խորհրդակցությունների անցկացման շարունակականությունը, ինչը մեկնարկել է նախորդ տարում: Նախագահները համաձայնել են խթանել միջգերատեսչական կապերը և աջակցել համատեղ նախաձեռնություններին, որոնք միտված են երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները վերահաստատել են փոխշահավետ համագործակցության զարգացման իրենց պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ Հայաստան-Պերու հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, որի իրացումը կծառայի երկու պետությունների և ժողովուրդների բարօրությանը:
    16:45
    04.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների թիմերի բանավեճն ինչի՞ց սկսվեց
    Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների թիմերի հրապարակային բանավեճի վերաբերյալ այսօր խորհրդարանական թղթակիցներին մեկնաբանություն է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Ռոբերտ Քոչարյանի դեմ ներքաղաքական դաշտում և հարևան թշնամական պետությունում արշավը թափ է հավաքել նրա վերջին մեծ ասուլիսից հետո:
    16:30
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԵՊԲՀ-ից հերքում են մամուլում տարածված լուրերը
    Ի պատասխան yerkir.am կայքում մարտի 4-ի ԵՊԲՀ-ին վերաբերող հրապարակման` հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ներկայացված տվյալները սխալ են: Այս մասին հայտարարություն են տարածել ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժինից։ «Այպիսով նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հաշվեկշռում եղած մեքենաները ծառայում են հետևյալ նպատակներով: RENAULT DUSTER (1,6, 154 OC 61, 2015) ավտոմեքենան ծառայում է «Մուրացան» համալսարանական պոլիկլինիկայի տնային կանչերի համար: GAZ 311000, (400 SU 63, 1997) ավտոմեքենան ԵՊԲՀ հաշվեկշռում չէ: HONDA CR-V 2,4 i, 541 AD 61, (2014) և HONDA CR-V 2,4 i, 542 AD 61, (2014)-ը շտապ օգնության մեքենաներ են: TOYOTA COROLLA 1,6 GAS, 002 UU 55, (2007)-ն Միջազգային բաժնի հերթապահ մեքենա է` հաշվի առնելով բուհում օտարերկրացիների մեծ թիվը, երեք հանրակացարանի առկայությունը սպասարկում է տվյալ ստորաբաժանման աշխատակիցներին: TOYOTA COROLLA 1,6 GAS, 079 LL 10 (2007) –ն կլինիկական աշխատանքների հերթապահ մեքենան է: Toyota hiace 2,7, 270 OO 64, (2007) և Toyota hiace 2,7, 269 OO 64 (2007) –ը միկրոավտոբուսներ են և օգտագործվում են տարաբնույթ միջոցառումների անցկացման ժամանակ: Toyota Yaris 1,3 FAS, 065 UU 55, (2008) «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների ֆինանսական բաժինների փաստաթղթերի տեղափոխման համար է: Peugeot partner 1,6, 281 SS 60 (2013) ավտոմեքենան (ռեանիմոբիլ) «Հերացի» համալսարանական հիվանդանոցի արյան կետի և դեղատան աշխատանքների սպասարկումն է ապահովում: Toyota Camry 2,5 GAS, 005 DD 55 (2013) ԵՊԲՀ ռեկտորին սպասարկող ավտոմեքենան է: Toyota Corrola, 1,6 GAS, 061 LL 01 (2007) ծառայում է ուսումնական աշխատանքների կազմակերպման պատասխանատուներին` ելնելով ԵՊԲՀ հանրապետության տարբեր բուժհաստատություններում տեղակայված կլինիկական ամբիոնական բազաներից: Հավելենք նաև, որ բուհի հաշվեկշռում են Toyota Land Cruiser և Jinbei մակնիշի երկու ավտոմեքենա, որը կրկին ծառայում է շտապ օգնության նպատակով»,-նշված է հայտարարության մեջ:
    16:15
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն դադարեցնում է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը. POLITICO
    Եվրամիության երկրների ղեկավարները Հունգարիայի առարկությունների պատճառով դադարեցնում են Կիևին 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը, որն առաջարկել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է POLITICO-ի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի փաստաթղթի նախագիծը։ Նշվում է, որ ԵՄ երկրների ներկայացուցիչների քննարկմանը ներկայացված տեքստի նախագծից անհետացել է Ուկրաինային ռազմական օգնության նոր մատակարարումների կազմակերպման «ուղղակի հղումը»։ Փոփոխությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Բուդապեշտը վետո է դրել փաստաթղթի նախորդ տարբերակի վրա ԵՄ պետությունների ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ։ Հրատարակության գնահատումներով՝ այս ֆոնին քիչ հավանական է, որ ԵՄ-ի կողմից օգնությունը «լրացնի վակուումը», որն առաջացել է ԱՄՆ-ի կողմից Կիևին զենքի մատակարարումների դադարեցումից հետո։ POLITICO-ն նշում է, որ մարտի 3-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ուղղված նամակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան «ընդունել է իր պարտությունը»՝ Ուկրաինային օգնության նոր փաթեթի մշակման հարցում Բուդապեշտի հավանությունը ստանալու փորձերում: Այսպես, նա ընդգծել է, որ ԵՄ-ի ներսում «գոյություն ունեն տարաձայնություններ խաղաղության հասնելու ուղիների» և, մասնավորապես, «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցման վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Կոշտան նշել է ԵՄ երկրների «լայն փոխհամաձայնությունը» համայնքի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ: ԵՄ-ն արդեն հայտարարել է 2025 թվականին Ուկրաինային 60 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու հանձնառության մասին։ Այդ գումարի վրա Բուդապեշտի վետոն չի անդրադառնա։
    16:00
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է Մկրտվել
    Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հարցեր և պատասխաններ է ներկայացրել, որոնք վերաբերում է Մեծ Պահքի շրջանին։ -Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է Մկրտվել։ - Այո, կարելի է։ Սուրբ Մկրտության խորհուրդն իրականացնելու համար տարվա ընթացքում որևէ արգելված օր չկա։ -Ինչո՞ւ է Մեծ պահքի ընթացքում փակվում խորանը։ - Մեծ պահքի առաջին կիրակիից՝ Բուն Բարեկենդանից սկսած Հայ Առաքելական Եկեղեցում Ս․ Պատարագը մատուցվում է փակ խորանով։ Խորանի փակ վարագույրը խորհրդանշում է մեղքի պատճառով երկնքի արքայության դռների փակվելը, Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից։ Խորանի վարագույրը բացվում է Ս. Հարության տոնի Ճրագալույցի Պատարագի ժամանակ: Մեծ Պահքի ընթացքում սրբերի հիշատակության օրերին և տոներին Ս. Պատարագը մատուցվում է բաց խորանով: -Կարելի՞ է մեղմել պահքի կանոնները հիվանդների կամ հղի կանանց համար։ -Երեխաներին, հղի կանանց, հիվանդներին և կերակրող մայրերին կարելի է պահք չպահել։ - Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել Մեծ պահքին։ - Պահքի իմաստը Աստծո հետ կենդանի հաղորդակցությունն է, աղոթքով ապրելը, ապաշխարությամբ կյանքը սրբագրելը։ Ուստի կարևոր է, որ հավատացյալը Պահքը ընկալի ոչ թե տանջանքի, այլ հոգևոր ուրախության շրջան։ Սա ամենակարևոր պայման է Պահքը սկսելու համար։ Պահքի ժամանակ (և առհասարակ) յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա և հրաժարվի մեղավոր ընթացքից։ Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ Պահքին, քանզի դրանցից ազատվելու համար ճիգ անելը յուրաքանչյուր մարդու բոլոր ժամանակների պարտքն է: -Ինչպե՞ս է պահքը օգնում մեղքերից զերծ մնալուն։ - Պահքը ինքնաքննության ու խոկումի ժամանակաշրջան է, հատկապես Մեծ պահոց շրջանը, երբ հավատացյալները ոչ միայն կերակուրներից են հրաժարվում, այլև հեռու են մնում մարմնական հաճույքներից, ապաշխարությամբ ու աղոթասացությամբ չափավոր, զուսպ կյանք վարում։ Պահքը հիմնավորվում է մարմնի հանդեպ հոգու առաջնայնության կարևորությամբ։ Պահքը հավատի ամրապնդման միջոց է, որն ունի նաև մաքրագործական և ճգնակեցական նշանակություն։
    15:45
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Որքա՞ն կդիմանա Ուկրաինան. Թրամփը չի օգնում, Եվրոպան չի կարողանում օգնել
    Հայլուր 15։30 Որքա՞ն կդիմանա Ուկրաինան. Թրամփը չի օգնում, Եվրոպան չի կարողանում օգնել
    15:30
    04.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Ջուրը լցվել է մարդկանց տները. հազարավոր մարդիկ տարհանվել են Ինդոնեզիայում
    Ինդոնեզիայի մայրաքաղաքի բնակիչները ստիպված լքում են տները: Ջակարտայում Չիլիվունգ գետը դուրս է եկել ափերից ու հեղեղել հարյուրավոր տներ: Հարավային Ջակարտայում մինչև 1,5 մետր բարձրության է հասնում ջրի մակարդակը:
    15:15
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    12 ծառայողական՝ ԵՊԲՀ-ում՝ Փաշինյանի «բարեփոխման» ֆոնին․ Yerkir.am
    Նիկոլ Փաշինյանը վերջերս անձամբ ակտիվորեն լծվել է ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործին: Կառավարության վերջին որոշումներից մեկով կրճատվեցին ավտոմեքենաներ բազմաթիվ գերատեսչություններում: Թե ինչ մեթոդով արվեց այս «բարեփոխումը», ինչ հաշվարկով, ինչպես գրչի մի հարվածով ու առանց գլխուղեղներին զոռ տալու տարան ու բոլոր նախարարությունների, պետական հաստատությունների ավտոմեքենաները լցրեցին պահեստներ, և դրանով   ինչպիսի ճգնաժամի առջև է կանգնել պետական համակարգը՝ այլ քննարկման հարց է:
    15:00
    04.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան վիրավորներ
    Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է ռտեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Հոմպլեքս մոլ»-ի հարևանությամբ բախվել են 29-ամյա Սարգիս Խաչատրյանի վարած «Infiniti» մակնիշի, 62-ամյա Ալեքսան Հարությունյանի վարած «Mercedes» մակնիշի, 55-ամյա Արմեն Կարապետյանի վարած «Tesla» մակնիշի, 33-ամյա Դավիթ Ազիզբեկյանի վարած «Subaru» մակնիշի և 66-ամյա Հերբերտ Քարամյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Քարամյանն ու նրա ուղևոր, 25-ամյա Մհեր Գրիգորյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փատով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    14:45
    04.03.25
    Ավելին