Լրահոս
2025-03-04
-
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 4-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ գետնաբուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Ավելին13:1504.03.25 -
ՔաղաքականԱդրբեջանի դրոշը քարշ է տվե՞լ, թե՞ ծածանել է. սկանդալային տեսանյութի հերոսին ազատ են արձակելԻնչո՞ւ և ինչպե՞ս է ադրբեջանական դրոշը հայտնվել Երևան-Արտաշատ մայրուղով երթևեկող մեքենայի բեռնախցիկին: Ըստ որոշ մարդկանց՝ դա հոգեբանական տեռորի ձև է՝ կազմակերպված թշնամու կողմից: Ոմանք էլ պնդում են, թե ադրբեջանական դրոշը ոչ թե ծածանվել է, այլ ճիշտ հակառակը՝ «վարորդը քարշ է տվել գետնով»:Ավելին13:1004.03.25 -
ՀասարակականՀՀ ՄԻՊ-ը ողջունում է Վոլկեր Տյուրկի հայտարարությունը՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց վերաբերյալՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարությունը՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին: Հիշեցնենք, որ Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած իր համապարփակ զեկույցում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ էթնիկ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ «նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»։Ավելին13:0004.03.25 -
ՀասարակականՓարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը վթարի է ենթարկվել․ 24NewsՓարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային վթար է տեղի ունեցել Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածում։ ՆԳՆ-ից 24News-ի հետ զրույցում հաստատեցին, որ վթար եղել է, ինչն առաջացրել է նյութական վնաս։ «Զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդները բոլորը եղել են սթափ վիճակում»,- ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։Ավելին12:5004.03.25 -
ԻրավականՎրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը մահացել էՄարտի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա Ռուստամ Պ.-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն:Ավելին12:4504.03.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ադրբեջանական դրոշի շուրջ հայկական սկանդալի նոր մանրամասներՀայլուր 12։30 Ադրբեջանական դրոշի շուրջ հայկական սկանդալի նոր մանրամասներԱվելին12:3004.03.25 -
Միջազգային31 զոհ, 22 վիրավոր․ Բոլիվիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարըԲոլիվիայի հարավում առնվազն 31 մարդ է զոհվել, ևս 22-ը՝ վիրավորվել ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։ Փոխադրամիջոցները խճուղում բախվել են մարտի 3-ին: Հարվածի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել մոտ 500 մ խորությամբ հեղեղատը։ Ավտոբուսը մեկնում էր Պոտոսի քաղաք Օրուրո քաղաքից, որտեղ այս օրերին տեղի է ունենում երկրում ամենահայտնի կառնավալը։ Բեռնատարի վարորդը ձերբակալված է: Ոստիկանությունը հետաքննում է պատահարի հանգամանքները։ Սա Բոլիվիայում երկրորդ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարն է վերջին օրերին։ Մարտի 1-ին 37 մարդ էր զոհվել Ույունի քաղաքի մոտ երկու ավտոբուսների բախման հետևանքով։ Փոխադրամիջոցներից մեկն ուղևորվում էր Օրուրո:Ավելին12:1504.03.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 04.03.2025Մամուլի տեսություն 04.03.2025Ավելին12:0704.03.25 -
ՀասարակականԱվելորդ քաշ ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը Հայաստանում 27.7 տոկոս է․ ԱՆԱշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների շրջանում՝ քառապատկվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելորդ քաշ (ներառյալ ճարպակալում) ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմել է 27.7 տոկոս: STEPS և Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հետազոտությունների տվյալներով` ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածությունը կազմումը է շուրջ 50 տոկոս: Մասնագետների պնդմամբ՝ Ճարպակալումը կտրուկ մեծացնում է ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության ռիսկը` սրտանոթային, շաքարային դիաբետ, քաղցկեղ, նյարդաբանական խանգարումներ, քրոնիկական շնչառական հիվանդություններ, ինչպես նաև` մարսողական խանգարումներ: Ավելորդ քաշը և ճարպակալումը էներգիայի ընդունման (սննդակարգի) և էներգիայի ծախսման (ֆիզիկական ակտիվություն) միջև անհավասարակշռության հետևանք են: Այն կարող է առաջանալ բազմաթիվ գործոնների համադրմամբ, այդ թվում՝ ժառանգական, հորմոնալ, սննդակարգային, ֆիզիկական թերակտիվության, հոգեբանական և սոցիալական հանգամանքների հետևանքով: Առողջապահության նախարարությունից նշում են, որ ավելորդ քաշի առկայությունը մանկության և պատանեկության հասակում ուղղակիորեն ազդում է երեխաների և դեռահասների առողջության վրա և ավելի ուշ տարիքում ուղեկցվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացմամբ: Այն թողնում է նաև հոգեբանական հետևանքներ. ազդում է կյանքի որակի վրա, դառնում խտրական վերաբերմունքի պատճառ: «Ավելորդ քաշից խուսափելու նպատակով անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ՝ բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, սահմանափակել բարձր կալորիականությամբ, տրանսճարպեր, ճարպեր, աղ, շաքար պարունակող սննդամթերքի և շաքար պարունակող ըմպելիքների ընդունումը, օգտագործել առողջ սնունդ (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ամբողջական հացահատիկներ և ընկուզեղեն), հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից, պահպանել քաշի ավելացման նորմերը հղիության ընթացքում, նորածնին առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով կերակրել, հետևել երեխաների սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը՝ անկախ երեխայի ներկայիս մարմնի քաշից»,-նշել են նախարարությունից: Ճարպակալման կանխարգելումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է։ Իրականացվում են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված արշավներ ինչպես առողջ սննդակարգի, այնպես էլ` ֆիզիկական ակտիվության խրախուսման ուղղությամբ։Ավելին12:0004.03.25 -
Հասարակական«Արշակունյաց» առողջության կենտրոնի բակում հայտնաբերվել է տղամարդու դիՓետրվարի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 03 խումբը «ուշագնացություն» կանչով մեկնել են Արշակունյաց պողոտայի 43 հասցե՝ «Արշակունյաց» առողջության կենտրոնի բակ, որտեղ հայտնաբերել են Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Ա․-ի մարմինը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկը ասել է, որ Սամվել Ա․-ն մոտեցել է պոլիկլինիկա, սակայն չի հասցրել ներս մտնել և բակում մահացել է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին11:5004.03.25 -
ԻրավականՌուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբանը պարզաբանել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը. Sputnik ԱրմենիաՌուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել ՀՀ իշխանություններին ավելի ակտիվ միանալ Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործին և պարզաբանել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան: «Առաջնահերթություն հայտարարել գերիների ազատ արձակումը, հրավիրել մամուլի ասուլիս, հոդված գրել առաջատար պարբերականում։ Հանդիպել գերիների ընտանիքների հետ, դիմել ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ դիտորդներ «դատարաններ»ուղարկելու խնդրանքով։ Կոչ անել դաշնակից երկրներին, որոնք դեսպանատներ ունեն Բաքվում, իրենց ներկայացուցիչներին ուղարկել «դատարաններ» և նույնիսկ խնդրել Բաքվին թույլատրել հայ դիտորդների մասնակցությունը: Դիմել ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդներին: Շարունակել դատավարությունները ՄԱԿ-ի Միջազգային դատարանում և ՄԻԵԴ-ում, պահանջել ՄՔԴ դատախազին Արցախից Հայաստան 120,000 հայերի արտաքսման վերաբերյալ հետաքննություն սկսել: Դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին»:Ավելին11:4504.03.25 -
Մամուլի տեսությունՀանձնարարված է կարգավորել հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ. «Փաստ»Համապատասխան կառույցներին հրահանգվել է ակտիվորեն մասնակցել իրենց գծով բոլոր նիստերին, գործուղումներ ու հանդիպումներ նախաձեռնել, մի խոսքով՝ հարաբերությունները կարգավորել:Ավելին11:3004.03.25 -
ԻրավականԵղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցըԳլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի երկու հողամաս՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և Ս.Բ.-ի միջև 2007 թվականի ապրիլի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչելով հողամասերի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները»,- ասված է հաղորդագրությունում:Ավելին11:1504.03.25 -
ՄիջազգայինԹրամփը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ Զելենսկիի հետ վիճաբանությունից հետո. CNNԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինային փետրվարի 28-ին այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հայտնել են Սպիտակ տան աղբյուրները։ Նրանցից մեկի խոսքով՝ ռազմական օգնության դադարեցումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Թրամփը որոշի, որ Զելենսկին խաղաղության շուրջ բանակցությունների հանձնառություն է ստանձնել։ «Նախագահը հստակ ասել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերները նույնպես հանձնառու լինեն այդ նպատակին։ Մենք դադարեցնում ենք և վերանայում մեր օգնությունը՝ համոզվելու, որ դա նպաստում է լուծմանը», - ասել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը։ Օգնության դադարեցումը կտարածվի այն ռազմական տեխնիկայի վրա, որը դեռ Ուկրաինայում չէ։ ԱՄՆ-ի որոշումից հետո արևմտյան պաշտոնյաներն ասել են, որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կկարողանա դեռ մի քանի շաբաթ, հնարավոր է՝ մինչև ամառվա սկիզբը, պահպանել ռազմական գործողությունների նույն տեմպը, որից հետո կզգացվի Վաշինգտոնի որոշման լուրջ ազդեցությունը։Ավելին11:0004.03.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․41 դրամ:Ավելին10:4504.03.25 -
ՔաղաքականՀայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար․ Փաշինյան«Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հղում անելով այն ակնհայտ փաստի վրա, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ են:Ավելին10:3004.03.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանն այցելել է Եռաբլուրի հողերը վաճառողի գինու գործարան. մաս 4․ «Ժողովուրդ»Արմեն Սարգսյանը, որ Եռաբլուր պանթեոնի հողերի սեփականաշնորհման հիմնական դերակատարն է, Նիկոլ Փաշինյանի սիրելին ու վստահելին է վաղուց: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018-ի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է նրան պատկանող «Արարատի» գինու գործարան:Ավելին10:2004.03.25 -
ՄիջազգայինԳազայի հացի ճանապարհը փակում է Նեթանյահուն. սովի և նոր պատերազմի սպառնալիքԳազայում հրադադարի կնքման առաջին փուլի ավարտից անմիջապես հետո Իսրայելը արգելափակել է մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը Գազա ու հրաժարվել է երկարաձգել հրադադարը՝ պատճառաբանելով, թե «ՀԱՄԱՍ»-ը բոլոր գերիներին չի վերադարձրել: «ՀԱՄԱՍ»-ը կոչ է արել եգիպտացի և քաթարցի միջնորդներին միջամտել՝ նոր հրադադար կնքել:Ավելին10:1504.03.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովԲայց այս օրերին Օպերայի բակում հացադուլ անող Մանե Թանդիլյանի, Վարդան Ավագյանի եւ Արտավազդ Լալայանի հացադուլի մեջ հուսահատ նոտա կա` հացադուլ, որով փորձում են համոզել, որ հացադուլից դուրս գա Բաքվի բանտում խոշտանգվող Ռուբեն Վարդանյանը:Ավելին10:0504.03.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 4-ին և 6-ին՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Ավելին10:0004.03.25