Լրահոս
2025-03-05
-
Մամուլի տեսությունԿառավարությունը մամուլից է տեղեկացել, որ հայ գերիներին խոշտանգել են․ «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ Կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե ինչ է անում ՀՀ Կառավարությունը հայ ռազմագերիների եւ պատանդ պահվող քաղաքացիական այլ անձանց խոշտանգման մասով` հիշատակելով, որ Ռուբեն Վարդանյանի դեմքին կապտուկներ կան, Բակո Սահակյանի ատամնաշարի առջեւի մասը չկա: Այսինքն՝ հայ գերիները Բաքվի բանտերում խոշտանգվում են:Ավելին10:5205.03.25 -
ՔաղաքականՓաշինյանը առաջին հայ ղեկավարն էր, որն Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Հարութ ՍասունյանՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որը հայտնի է խիստ հայամետ դիրքորոշումներով, անցյալ շաբաթ բոլորին զարմացրեց՝ Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում կեղծորեն հայտարարելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին հայ ղեկավարը չէ, որն ընդունել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին:Ավելին10:4505.03.25 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:2905.03.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 2,5 ամսական տղայի մարմինՄարտի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ ժամը 08։35-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց է տեղափոխվել երեխայի դի։Ավելին10:1505.03.25 -
Մամուլի տեսությունԱրփինե Սարգսյանը ձախողել է աշխատանքը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ներքին գործերի նախարարության գործունեության շուրջ լուրջ դժգոհություններ են հասունացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի շարք դատավորներ եւ փաստաբաններ հայտնեցին, որ իրենց համբերության բաժակը լցվել է, եւ իրենք պատրաստվում են բողոքը հասցնել ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։Ավելին10:0805.03.25 -
Մամուլի տեսությունՍտացվում է, որ Փաշինյանը զիջել է և՛ Արցախն ու Լաչինը, և՛ Կիրանցից է տարածք տվել, պատրաստ է նաև միջանցքը տալ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսում երկրորդ հոդվածն է հրապարակել «Արմենպրես»-ի միջոցով՝ տողատակերում կրկին հանրությանն ահաբեկելով էսկալացիայով։ Առաջինը փետրվարի 9-ին էր։ Այս անգամ նա ներկայացնում է կոմունիկացիաները բացելու իր առաջարկները եւ նշում, որ ապաշրջափակման հարցը, ըստ էության, լուծված է՝ Ադրբեջանը համաձայն չէ:Ավելին10:0205.03.25 -
Մամուլի տեսությունԷմմա Պալյանին զրկել են խոսքի իրավունքից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ պատգամավորին արգելել են խոսել, ինքնուրույն մտքեր գրել Գյումրու ընտրությունների թեմայով։Ավելին09:4905.03.25 -
Մամուլի տեսությունՊՆ-ում կրիզիս է. Պապիկյանը դիմում է նախկիններին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ գլխավոր զինկոմի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Մխեյանը, նախորդը՝ Արեն Սարգսյանը, եւս պաշտոնակատար էր՝ շուրջ 2 տարի, եւ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն՝ այդպես էլ պաշտոնի չնշանակվելով։ ՊՆ-ում տարակուսած են Սարգսյանի անսպասելի հեռանալուց, առավել եւս՝ Մխեյանի նշանակումից։Ավելին09:4405.03.25 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3005.03.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի վերլուծաբան Հայկ Խալաթյանի հետ:Ավելին09:2505.03.25 -
ՀասարակականՍյունիքում մեքենաներ են բախվել․ 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ ենՄարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Անդրանիկ Ա.-ի վարած «Ford Transit», 34-ամյա Վրեժ Բ.-ի վարած «Mercedes» և 51-ամյա Արմեն Մ.-ի վարած «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով UAZ-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Ն.-ն տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, իսկ Mercedes-ի վարորդ Վրեժ Բ.-ն՝ «Գորիս» բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ «UAZ Patriot»-ը հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում և վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։Ավելին00:4505.03.25 -
ՄիջազգայինՕդեսայում պայթյուն է որոտացելՈւկրաինայի հարավում ՝ Օդեսայում, պայթյուն է որոտացել օդային տագնապի ֆոնին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Страна.ua». Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ օդային հարձակման ահազանգ է հնչում Կիևի, Սումիի, Չեռնիգովի, Պոլտավայի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Միկոլայի և Օդեսայի մարզերում։ «Տեղական հասարակությունը հայտնում է Օդեսայում տեղի ունեցած պայթյունի մասին»,- ասվում է հրատարակության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ երեքշաբթի օրը նույն հրատարակությունը հայտնել էր երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սումիում պայթյունների մասին։ Ռուսաստանը ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածներ է հասցրել 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որը, ըստ ռուսական իշխանությունների, իրականացրել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածներ են հասցվում էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։ Այդ ժամանակից ի վեր ուկրաինական շրջաններում, երբեմն՝ ամբողջ երկրում օդային հարվածների ազդանշաններ են հնչում ամեն օր։ Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերում ռուսական զորքերը չեն հարվածում բնակելի շենքերին կամ սոցիալական ենթակառուցվածքներին։Ավելին00:3005.03.25 -
ՔաղաքականՌուբենի անձնազոհ նվիրումը չպետք է լինի առողջության կամ կյանքի գնով․ հիմա նրան սատար կանգնելու մե՛ր հերթն է․ Նիկոլա ԱզնավուրԱշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը անդրադարձել է Բաքվում ապօրինի պատանդառված, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կտտանքներին ու խոշտանգումներին․ «Հարգելի ընկերներ, Այսօր ուզում եմ անդրադառնալ ծայրահեղ հրատապ մի խնդրի. Ռուբեն Վարդանյանը՝ մարդ, ով իր կյանքը նվիրել է Հայաստանին, նրա ժողովրդին ու ապագային, 500 օրից ավելի անարդարացի կերպով կալանավորված լինելով Ադրբեջանում, օրեր առաջ հացադուլ է հայտարարել։ Արդարության ճանապարհին նրա կամքն անսասան է, սակայն նրա առողջությունն ու կյանքը չափազանց թանկ են այս կերպ վտանգելու համար: Ռուբենը միշտ եղել է Հայաստանի կողքին` իր մարդասիրական գործունեությամբ, իր նախաձեռնություններով և ավելի ուժեղ, միասնական ապագայի իր տեսլականով: Կրթական ու սոցիալական ծրագրերից մինչև համայնքների վերակառուցում և տնտեսական զարգացման խթանում՝ նրա ջանքերի արդյունքները տեսանելի են Հայաստանում և անդին: Այն ամենը, ինչ նա արել է, եղել է ի շահ համայն հայության՝ հանուն մեր արժանապատվության, մեր իրավունքների և խաղաղ ապրելու մեր ձգտման: Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է։ Պետք է հորդորենք նրան դադարեցնել հացադուլը և թույլ տալ մեզ՝ աշխարհասփյուռ հայերիս, օգնել նրան կրելու այս բեռը։ Պետք է մեր ձայնը բարձրացնենք, իրազեկող միջոցառումներ նախաձեռնենք, գործողություններ պահանջենք։ Նրա անձնազոհ նվիրումը չպետք է լինի առողջության կամ կյանքի գնով: Եկեք միավորվե՛նք։ Եկեք բարձրաձայնե՛նք։ Եկեք այնպե՛ս անենք, որ Ռուբենի պայքարն աննկատ չմնա. կիսվեք նրա պատմությամբ, արդարություն պահանջեք ու ցո՛ւյց տանք աշխարհին, որ հայերը երբեք չեն լքում նրանց, ովքեր իրենց սատար են կանգնել: Ռուբե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու մեզ պետք ես ուժեղ և մեր կողքին կանգնած։ Խնդրում եմ, դադարեցրու հացադուլը, եկ միասին շարունակենք հանուն արդարության այս պայքարը։ Նիկոլա Ազնավուր Համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ազնավուր» հիմնադրամ»։Ավելին00:1005.03.25
2025-03-04
-
ՄիջազգայինՋեֆրի Սաքսի ելույթը՝ ԵՋեֆրի Սաքսի ելույթը՝ ԵվրախորհրդարանումվրախորհրդարանումԱվելին23:5804.03.25 -
ՄիջազգայինԶախարովային զարմացրել Է Ուկրաինայի կողմից Բանդերային գովերգելու մասին Իսրայելի ԱԳՆ ղեկավարի անտեղյակությունըՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զարմացած էր, որ Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարը տեղեկացված չի եղել Ուկրաինայում նացիստների համախոհ Ստեփան Բանդերայի հերոսացման մասին, նա հարցրել է, թե ինչ է անում այդ ժամանակ Կիևում նրա երկրի դեսպանատունը։ Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել էր, որ տեղյակ չէ Ուկրաինայում նացիստների համախոհ Ստեփան Բանդերայի ազգային հերոսացման մասին և խոստացել է ստուգել այդ տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, դատապարտել այն։ «Ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ է անում այդ ժամանակ Իսրայելի դեսպանատունը Կիևում, և Մոսկվայում նույնպես, պարզվում է՝ նրանք երբեք փաստերը չեն հայտնել մայրաքաղաքին»: - գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում՝ մեկնաբանելով Իսրայելի ԱԳՆ ղեկավարի խոսքերը։Ավելին23:5004.03.25 -
ԱռողջապահականԳլխուղեղի եզակի ուռուցք ունեցող երեխան բարեհաջող վիրահատվել է. այն տևել է մոտ 8 ժամ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գլխուղեղի եզակի ուռուցք ունեցող երեխան բարեհաջող վիրահատվել է. այն տևել է մոտ 8 ժամ: Ինչպես հայտնում են ԲԿ-ից, այլ խնդրով հիվանդանոց տեղափոխված 4-ամյա տղայի մոտ գլխուղեղի գոյացությունը պատահաբար է հայտնաբերվել: Մայրը պատմում է՝ ընկել էր տղան, գլխուղեղի ցնցման կասկածով դիմել են հիվանդանոց, հետազոտվել է ու պարզվել, որ տղայի մոտ առկա է գլխուղեղի մեծածավալ ուռուցք: Ծնողները մինչ երեխայի ընկնելը նկատել են թուլություն, քայլվածքի շեղում և մտածել, որ վիրուսից լավ չապաքինվելու հետևանք է: Մինչդեռ երեխայի հավասարակշռությունը կորցնելու պատճառը եզակի բարդ տեղակայմամբ ու մեծ չափերով ուռուցքն է եղել: «Մանկական տարիքում նման գոյացությունները ավելի հազվադեպ են հանդիպում, հատկապես այս ծավալի և այսպիսի մեծ չափերով: Մոտավորապես 6-7 սմ չափերով, բավական մեծ գոյացություն էր: Քանի որ հաճախ ենք քննարկում օնկոլոգների հետ նման դեպքերը, սա Հայաստանում հանդիպած երևի թե եզակի այսպիսի տեղակայման և մեծ գոյացություն էր, որը հայտնաբերվել էր և անհրաժեշտ էր անհապաղ հեռացնել, քանի որ հակառակ դեպքում ախտանիշները կարող էին պրոգրեսիվել, ինչը կարող էր ընդհուպ անբարենպաստ ելքի հանգեցնել»,- ասում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Մանկական նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Սամվել Սարգսյանը: Այս մեթոդը մանկական տարիքում աշխարհում սկսվել է կիրառվել եվրոպական երկրներում, և այսօր այն հասանելի է նաև Հայաստանում։ «Սուրբ Աստվածամայր»-ը Հայաստանում միակ բժշկական կենտրոնն է, որտեղ արդեն մի քանի անգամ կիրառվել է մանկական տարիքում գլխուղեղի ուռուցքների հեռացման ֆլուորեսցենտային եղանակը: Այս դեպքում՝ ևս: «Այս գոյացությունն այն տեսակի էր, որը մեզ հնարավորություն տվեց հատուկ միկրոսկոպիկ՝ ֆլուորեսցենտային եղանակով ներկման միջոցով վիրահատության ժամանակ ավելի ակցենտավորել կամ ներկել գոյացությունը, քանի որ այսօր մեր բժշկական կենտրոնը հագեցած է այնպիսի մանրադիտակով, որը հնարավորություն է տալիս այդ եղանակը կիրառել, հատկապես եթե դրանք գլիալ գոյացություններ են»,- ասում է Սամվել Սարգսյանը: «Հետին գանգափոսի գոյացություն, որը տարածվում էր ավելի վեր՝ դեպի փորոքային համակարգ՝ սեղմելով այն, լայնացնելով փորոքները և սեղմելով կենսական կարևոր կենտրոններին», - մանրամասնում է բժիշկը: Տվյալ դեպքում խորը սերտաճած ուռուցքի հեռացումն այդ եղանակով անհրաժեշտություն է եղել: Հետվիրահատական շրջանում կատարված ՄՌՏ հետազոտությամբ հաստատվել է գոյացության ամբողջական հեռացումը և լիկվորի շրջանառության վերականգնումը։ «Ի դեպ, քանի որ համագործակցում ենք Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի մեր գործընկերների հետ՝ այս դեպքի քննարկման ժամանակ մեր գործընկերները որոշ մտահոգություններ ունեին գոյացության հնարավոր ամբողջական հեռացման և լիկվորի ցիրկուլյացիայի հետագա խնդիրների վերաբերյալ։ Գոյացության հեռացումից հետո Իսրայելից և ԱՄՆ-ից ստացանք պատասխան․ հաճելի զարմացած էին լիարժեք հեռացման և լիկվորի ցիրկուլյացիայի վերականգնման արդյունքներով, որը թույլ տվեց խուսափել նաև հետագա շունտավորումից»,- ասում է բժիշկը։ Երեխան արդեն հաղթահարել է հետվիրահատական ամենաբարդ փուլը, վերականգնողական շրջանն ու հետագա բուժումն անցկացնելու է մասնագետների հսկողության ներքո: «Օր-օրի մենք փոփոխությունը զգում ենք, մի քանի օր սպասում էինք՝ երբ է աչքերը բացելու, երբ է շարժվելու: Հիշում եմ՝ ոնց ռեանիմացիայում ինքը իմ մատը բռնեց վիրահատությունից մի քանի օր հետո և ես ասացի, որ ամեն ինչ լավ է լինելու, ես վստահում եմ մեր բժիշկներին»,- ասում է երեխայի մայրը:Ավելին23:4504.03.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Աշտարակի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհի դեպքիցՄարտի 4-ին, ժամը 14:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցի ռեստորաններից մեկի բակում այրվում է փայտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի հետնամասում գտնվող ինքնաշեն ծածկի տակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։03-ին, մարվել՝ 15։16-ին։ Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 60 քմ) և կենցաղային իրեր։Ավելին23:3004.03.25 -
ՄիջազգայինԱմերիկան էլ զենք չի տա Ուկրաինային. Եվրոպան նույնպես չի կարող օգնելԹրամփ-Զելենսկի սկանդալային բանակցությունից և Սպիտակ տնից Ուկրաինայի վտարումից 3 օր անց Վաշինգտոնը նոր բանակցությունների պայմաններն է ասել: Զելենսկին պետք է ներողություն խնդրի և պատրաստ լինի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու՝ ԱՄՆ առաջարկը քննարկելուն: Այդ մասին ԱՄՆ փոխախագահն է հայտարարել: Բայց Վաշինգտոնը հավանաբար հույս չունի, որ Կիևը կընդունի իրենց առաջարկն ու դադարեցնում է Ուկրաինային ռազմական օգնությունը՝ ճակատում անհարմարություններ ստեղծելով Զելենսկիի համար:Ավելին23:1504.03.25 -
ՔաղաքականԴպրոցականների հետ զրուցեցինք տարբեր թեմաներից՝ քաղաքականությունից մինչև իմ դպրոցական տարիներ. Լևոն ՔոչարյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը դպրոցականների հետ է հանդիպել։ «Այսօր հանդիպեցի Երևանի թիվ 121 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ։ Դպրոցականների հետ զրուցեցինք տարբեր թեմաներից՝ քաղաքականությունից մինչև իմ դպրոցական տարիներ: Շնորհակալ եմ հանդիպման առաջարկի համար և միշտ պատրաստ եմ»,- սոցցանցի իր էջում գրել է նա՝ հրապարակելով նաև լուսանկարներ:Ավելին23:0004.03.25 -
ՔաղաքականՆԳ նախարարն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է վիզաների ազատականացման հարցըՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ ՀՀ-ում նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել Ոստիկանության ոլորտում որոշակի համագործակցության փորձին և հնարավորություններին, մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման և հենասյունային այլ ուղղություններով: Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առաջիկայում մշակվելու է հանցագործությունների կանխարգելման ռազմավարություն և, հաշվի առնելով այդ ուղղությամբ Իտալիայի Հանրապետության փորձը, առաջարկել է ընդլայնել համագործակցությունն այդ ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման, մուտքի արտոնագրերի հարցերին և միգրացիոն ոլորտում համագործակցությանը: Կողմերը, ընդգծելով փոխգործակցության ամրապնդման կարևորությունը, պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի միջոցով զարգացնել իրավապահ ոլորտում գործընկերությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:Ավելին22:4504.03.25