Լրահոս
2025-03-04
-
ԱռողջապահականԳլխուղեղի եզակի ուռուցք ունեցող երեխան բարեհաջող վիրահատվել է. այն տևել է մոտ 8 ժամ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գլխուղեղի եզակի ուռուցք ունեցող երեխան բարեհաջող վիրահատվել է. այն տևել է մոտ 8 ժամ: Ինչպես հայտնում են ԲԿ-ից, այլ խնդրով հիվանդանոց տեղափոխված 4-ամյա տղայի մոտ գլխուղեղի գոյացությունը պատահաբար է հայտնաբերվել: Մայրը պատմում է՝ ընկել էր տղան, գլխուղեղի ցնցման կասկածով դիմել են հիվանդանոց, հետազոտվել է ու պարզվել, որ տղայի մոտ առկա է գլխուղեղի մեծածավալ ուռուցք: Ծնողները մինչ երեխայի ընկնելը նկատել են թուլություն, քայլվածքի շեղում և մտածել, որ վիրուսից լավ չապաքինվելու հետևանք է: Մինչդեռ երեխայի հավասարակշռությունը կորցնելու պատճառը եզակի բարդ տեղակայմամբ ու մեծ չափերով ուռուցքն է եղել: «Մանկական տարիքում նման գոյացությունները ավելի հազվադեպ են հանդիպում, հատկապես այս ծավալի և այսպիսի մեծ չափերով: Մոտավորապես 6-7 սմ չափերով, բավական մեծ գոյացություն էր: Քանի որ հաճախ ենք քննարկում օնկոլոգների հետ նման դեպքերը, սա Հայաստանում հանդիպած երևի թե եզակի այսպիսի տեղակայման և մեծ գոյացություն էր, որը հայտնաբերվել էր և անհրաժեշտ էր անհապաղ հեռացնել, քանի որ հակառակ դեպքում ախտանիշները կարող էին պրոգրեսիվել, ինչը կարող էր ընդհուպ անբարենպաստ ելքի հանգեցնել»,- ասում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Մանկական նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Սամվել Սարգսյանը: Այս մեթոդը մանկական տարիքում աշխարհում սկսվել է կիրառվել եվրոպական երկրներում, և այսօր այն հասանելի է նաև Հայաստանում։ «Սուրբ Աստվածամայր»-ը Հայաստանում միակ բժշկական կենտրոնն է, որտեղ արդեն մի քանի անգամ կիրառվել է մանկական տարիքում գլխուղեղի ուռուցքների հեռացման ֆլուորեսցենտային եղանակը: Այս դեպքում՝ ևս: «Այս գոյացությունն այն տեսակի էր, որը մեզ հնարավորություն տվեց հատուկ միկրոսկոպիկ՝ ֆլուորեսցենտային եղանակով ներկման միջոցով վիրահատության ժամանակ ավելի ակցենտավորել կամ ներկել գոյացությունը, քանի որ այսօր մեր բժշկական կենտրոնը հագեցած է այնպիսի մանրադիտակով, որը հնարավորություն է տալիս այդ եղանակը կիրառել, հատկապես եթե դրանք գլիալ գոյացություններ են»,- ասում է Սամվել Սարգսյանը: «Հետին գանգափոսի գոյացություն, որը տարածվում էր ավելի վեր՝ դեպի փորոքային համակարգ՝ սեղմելով այն, լայնացնելով փորոքները և սեղմելով կենսական կարևոր կենտրոններին», - մանրամասնում է բժիշկը: Տվյալ դեպքում խորը սերտաճած ուռուցքի հեռացումն այդ եղանակով անհրաժեշտություն է եղել: Հետվիրահատական շրջանում կատարված ՄՌՏ հետազոտությամբ հաստատվել է գոյացության ամբողջական հեռացումը և լիկվորի շրջանառության վերականգնումը։ «Ի դեպ, քանի որ համագործակցում ենք Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի մեր գործընկերների հետ՝ այս դեպքի քննարկման ժամանակ մեր գործընկերները որոշ մտահոգություններ ունեին գոյացության հնարավոր ամբողջական հեռացման և լիկվորի ցիրկուլյացիայի հետագա խնդիրների վերաբերյալ։ Գոյացության հեռացումից հետո Իսրայելից և ԱՄՆ-ից ստացանք պատասխան․ հաճելի զարմացած էին լիարժեք հեռացման և լիկվորի ցիրկուլյացիայի վերականգնման արդյունքներով, որը թույլ տվեց խուսափել նաև հետագա շունտավորումից»,- ասում է բժիշկը։ Երեխան արդեն հաղթահարել է հետվիրահատական ամենաբարդ փուլը, վերականգնողական շրջանն ու հետագա բուժումն անցկացնելու է մասնագետների հսկողության ներքո: «Օր-օրի մենք փոփոխությունը զգում ենք, մի քանի օր սպասում էինք՝ երբ է աչքերը բացելու, երբ է շարժվելու: Հիշում եմ՝ ոնց ռեանիմացիայում ինքը իմ մատը բռնեց վիրահատությունից մի քանի օր հետո և ես ասացի, որ ամեն ինչ լավ է լինելու, ես վստահում եմ մեր բժիշկներին»,- ասում է երեխայի մայրը:Ավելին23:4504.03.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Աշտարակի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհի դեպքիցՄարտի 4-ին, ժամը 14:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցի ռեստորաններից մեկի բակում այրվում է փայտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի հետնամասում գտնվող ինքնաշեն ծածկի տակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։03-ին, մարվել՝ 15։16-ին։ Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 60 քմ) և կենցաղային իրեր։Ավելին23:3004.03.25 -
ՄիջազգայինԱմերիկան էլ զենք չի տա Ուկրաինային. Եվրոպան նույնպես չի կարող օգնելԹրամփ-Զելենսկի սկանդալային բանակցությունից և Սպիտակ տնից Ուկրաինայի վտարումից 3 օր անց Վաշինգտոնը նոր բանակցությունների պայմաններն է ասել: Զելենսկին պետք է ներողություն խնդրի և պատրաստ լինի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու՝ ԱՄՆ առաջարկը քննարկելուն: Այդ մասին ԱՄՆ փոխախագահն է հայտարարել: Բայց Վաշինգտոնը հավանաբար հույս չունի, որ Կիևը կընդունի իրենց առաջարկն ու դադարեցնում է Ուկրաինային ռազմական օգնությունը՝ ճակատում անհարմարություններ ստեղծելով Զելենսկիի համար:Ավելին23:1504.03.25 -
ՔաղաքականԴպրոցականների հետ զրուցեցինք տարբեր թեմաներից՝ քաղաքականությունից մինչև իմ դպրոցական տարիներ. Լևոն ՔոչարյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը դպրոցականների հետ է հանդիպել։ «Այսօր հանդիպեցի Երևանի թիվ 121 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ։ Դպրոցականների հետ զրուցեցինք տարբեր թեմաներից՝ քաղաքականությունից մինչև իմ դպրոցական տարիներ: Շնորհակալ եմ հանդիպման առաջարկի համար և միշտ պատրաստ եմ»,- սոցցանցի իր էջում գրել է նա՝ հրապարակելով նաև լուսանկարներ:Ավելին23:0004.03.25 -
ՔաղաքականՆԳ նախարարն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է վիզաների ազատականացման հարցըՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ ՀՀ-ում նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել Ոստիկանության ոլորտում որոշակի համագործակցության փորձին և հնարավորություններին, մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման և հենասյունային այլ ուղղություններով: Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առաջիկայում մշակվելու է հանցագործությունների կանխարգելման ռազմավարություն և, հաշվի առնելով այդ ուղղությամբ Իտալիայի Հանրապետության փորձը, առաջարկել է ընդլայնել համագործակցությունն այդ ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման, մուտքի արտոնագրերի հարցերին և միգրացիոն ոլորտում համագործակցությանը: Կողմերը, ընդգծելով փոխգործակցության ամրապնդման կարևորությունը, պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի միջոցով զարգացնել իրավապահ ոլորտում գործընկերությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:Ավելին22:4504.03.25 -
ՄիջազգայինԼուկաշենկոն վավերացրել է Ռուսաստանի հետ անվտանգության պայմանագիրըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետության կազմում անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի վավերացման մասին՝ դրանով իսկ ավարտելով փաստաթղթի վավերացման ներքին ընթացակարգերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է «Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Միութենական պետության կազմում անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միջազգային պայմանագիրն ամրագրում է Բելառուսի և Ռուսաստանի, ինչպես նաև ամբողջ Միութենական պետության անվտանգության վրա հարձակումների դեպքում անհրաժեշտ միջոցների իրականացման փոխադարձ երաշխիքներ։Ավելին22:3004.03.25 -
ՔաղաքականՓաշինյանն արգելել է, ընդդիմությունը դատի է տվել. ի՞նչ են առաջարկում իրար Հայաստանն ու ԱդրբեջանըՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի առաջարկներին ծանոթանալու խախտված իրավունքը վերականգնելու համար «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են դատարան: Մոտ մեկ տարի առաջ էր Փաշինյանը խոստովանել, որ իր հանձնարարությամբ են ընդդիմադիր պտագամավորներին արգելել ծանոթանալ բանակցվող փաստաթղթին: Այսօր ընդդիմության բողոքի գործով առաջին նիստն է եղել վարչական դատարանում:Ավելին22:1504.03.25 -
ՔաղաքականԱնմարդկային խոշտանգումներ՝ ցուցմունք կորզելու համար. Փաշինյանը կկարողանա՞ «փրկել» հայ գերիներինԱլեն Սիմոնյանը, որ 44-օրյայից հետո հայտարարում էր՝ «գերիներին համարում է, որ արդեն չկան», այսօր էլ նախընտրում է լռել, իբր գերիներին չվնասելու համար: «Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները հնարավոր է երբևիցե չվերադառնան»,- հայտարարել է Ազգային ժողովի նախագահը՝ հորդորելով լրագրողներին, իր ձևակերպմամբ, «շատ ձեռք չտալ» գերիներին:Ավելին22:0004.03.25 -
ՀասարակականՍևանում բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «ՎԱԶ 2109»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Սևան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Սերգեյ Ն․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և 51-ամյա Բենիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2109»-ի վարորդ Բենիկ Ս․-ն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին21:4504.03.25 -
ՔաղաքականՈ՞վ առաջինը խախտեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի ջենթլմենային պայմանավորվածությունը«Կոնսենսուս մինուս մեկ» կամ Փաշինյանի կործանարար քաղաքականության դեմ միասնական դաշտում պայքարելու, իրար չխփելու «ջենտլմենական պայմանավորվածության» խախտում: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև «ջենտլմենական պայմանավորվածության» մասին և Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների թիմերի հրապարակային բանավեճի վերաբերյալ այսօր խորհրդարանական թղթակիցներին մեկնաբանություն է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:Ավելին21:3004.03.25 -
ՀասարակականՄայր Աթոռը լույս է ընծայել Վեհափառ Հայրապետի ելույթները, խոհերը, պատգամներն ու օրհնության խոսքերըԱնցած տարի լրացավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-ամյակը, և այդ առիթով Մայր Աթոռի հրատարակչական բաժինը առանձին գրքույկով արևմտահայերեն լույս է ընծայել Նորին Սրբության խոհերը, հատվածներ կոնդակներից, քարոզներից, ելույթներից, պատգամներից և օրհնության խոսքերից: Այդ ամենը հրատարկվել է Էջմիածին ամսագրում և Քրիստոնյա Հայաստան երկշաբաթաթերթում` 1999-2022 թվականներին: Տեսանյութը՝ «Շողակաթ» հեռուստաընկերությանԱվելին21:1504.03.25 -
ՔաղաքականԻ՞նչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում. կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում խառնաշփոթ իրավիճակ է եղել եւ իրավապահները ուշագրավ բացահայտում են արել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գոռ Նիոկոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի 67 VL 777 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Հովսեփյանի և Նորիկ Մանուկյանի հետ Վրաստանի Հանրապետությունից Երևան քաղաք վերադառնալու ճանապարհին՝ Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղու միջնամասում՝ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների սահմանապահ զորքերի կողմից վերահսկվող բաժանարար գծից մոտ 270 մետր հեռավորության վրա, Նորիկ Մանուկյանի կողմից վերջինիս պատկանող 9մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակից երկու կրակոցներ է արձակել՝ թույլ տալով անհարկի խախտել պետական սահամնին տիրող լռությունը և պետական սահամանի պահպանություն իրականացնող անձանց անդորրը, այնպես էլ խոչընդոտելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի «Տավուշ» առանձին սահմանապահ պարետատան բնականոն գործունեությունը այն է՝ անձնակազմին հայտարարվել է «զգոնության բարձրացում», որի հետևանքով նույն պարետատան «Ոսկեպար» ուղեկալում ծառայություն իրականացնող սահմանապահ վերակարգը շեղվել է բուն ծառայությունից, պահպանության ներքո գտնվող սահմանային տեղամասի պահպանությունը թուլացել է և նշված հատվածի պահպանության համար նախատեսված ուժերն ու միջոցները ծառայեցվել են այլ ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին21:0604.03.25 -
Քաղաքական«Ապրելու երկիրը» Փարաքարի ՏԻՄ ընտրությանը կմասնակցի «Միասնություն» դաշինքով««Ապրելու երկիր» կուսակցությունը, Փարաքար համայնքում նպատակ ունենալով արձանագրել միանձնյա հաղթանակ և ստանձնել համայնքի կառավարումը, որոշում է կայացնել Փարաքար համայնքի ընտրություններին մասնակցել «Հաղթանակ» կուսակցության հետ համատեղ «Միասնություն» դաշինքով՝ միավորելով համայնքի զարգացման հարցում մտահոգ քաղաքացիներին։Ավելին21:0004.03.25 -
ՏնտեսականԻ՞նչ պետք է իմանալ դրոշմավորման ենթակա նոր ապրանքների և ժամկետների մասին. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և դրոշմավորման ներդրման ժամկետները։ Մասնավորապես․ - 2025 թվականի մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորվում են թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, ձեթը, պահածոյացված մթերքը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, մակարոնեղենը, գազավորված և ոչ գազավորված ըմպելիքները, ոչ ալկոհոլային խմիչքները, գարեջուրը և քացախը (ԱՏԳ ԱԱ 0901, 0902, 0903 00 000 0, 2101, 1504, 1505 00, 1506 00 000 0, 1507, 1508, 1509, 1510, 1512 11 910, 1512 19 900, 1515, 1516 20 960 2, 1517, 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006 00, 2007, 2008, 1806, 1902, 1903 00 000 0, 1904, 2009, 2202, 2203 00, 2209 00): - 2025 թվականի հունիսի 1-ից դրոշմավորվելու են` մսամթերքը, կաթնամթերքը, պաղպաղակը, երշիկեղենը և կենդանիների կերը (ԱՏԳ ԱԱ 0207, 0209, 0210, 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105, 1601 00, 1603 00, 2309): - 2025 թվականի սեպտեմբերի 1-ից նաև դրոշմավորվելու են` նավթավերամշակման արտադրանքը, ներկանյութերը, լաքերը և չորարարները (ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0, 2710 19 750 0, 2710 19 820 0, 2710 19 840 0, 2710 19 860 0, 2710 19 880 0, 2710 19 920 0, 2710 19 940 0, 2710 19 980 0, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0, 3203 00, 3204, 3206, 3207 10 000 0, 3208, 3209, 3210 00, 3212, 3205 00 000 0, 3211 00 000 0)։ - 2026 թվականի հունվարի 1-ից` դեղերը, վիտամինները օծանելիքը, կոսմետիկան հիգիենայի և խնամքի միջոցները (ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000, 3303 00, 3304, 3305, 3306, 3307, 3401, 3402)։ Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Հայաստանում նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են․ - ծխախոտային արտադրանքը՝ 2023 թվականի մարտի 15-ից, - ալկոհոլային ապրանքները՝ 2023 թվականի հոկտեմբերի 15-ից, - փաթեթավորված խմելու ջուրը՝ 2024 թվականի մայիսի 1-ից։Ավելին20:4504.03.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ճնշումներ Ալիևի ու Փաշինյանի վրա. հայ գերիների ճակատագրում բեկում հնարավո՞ր էՀայլուր 20։30 Ճնշումներ Ալիևի ու Փաշինյանի վրա. հայ գերիների ճակատագրում բեկում հնարավո՞ր էԱվելին20:3004.03.25 -
ՔաղաքականԱղետալի խաղամոլությունը ծաղկում է Հայաստանում. փող քերո՞ղ, թե՞ կործանումից հեռու պահող նախագիծՓաշինյանի իշխանության ժամանակ խաղամոլությունը Հայաստանում թռիչք է գրանցել: 2010 թվականի համեմատ բուքմեյքերական ընկերությունների գործունեության ծավալները աճել են 440 անգամ: Այս խայտառակ տվյալներն այսօր ԱԺ ամբիոնից հրապարակել է ՔՊ-ական Հայկ Սարգսյանը: Ընդդիմությունն արձանագրել է, որ հրապարակված թիվը ցույց է տալիս, որ շահումով խաղերի շրջանառությունը 50 անգամ ավելի շատ է աճել, քան Հայաստանի տնտեսությունը:Ավելին20:2004.03.25 -
ՔաղաքականՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը դիմավորում ենք ամենախայտառակ ու անկումնային իրավիճակում. Հայկ ԴեմոյանՄոտ օրերս կհրապարակեմ մինչ օրս չհանրայնացված փաստեր` Հայոց ցեղասպանության թանգարանում տեղ գտած քստմնելի մի շարք դրվագներով ու կտեսնեք, թե հանրության շրջանում նկատելի ու ճանաչելի դառնալու անհույս ճիգեր գործադրող որոշ անձանց ու իրենց հովանավորների իրական ինքնությունները: Սա պարտադիր է, համբերեք մի քանի օր:Ավելին20:1504.03.25 -
ՔաղաքականԱյս լուսանկարը շատ ակնհայտ ցույց է տալիս` ինչ վիճակում է Վարդանյանը, որքան էլ ադրբեջանական կողմը փորձում է դա կոծկել․ ադրբեջանագետԱյս լուսանկարը շատ ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ վիճակում է Վարդանյանը, որքան էլ ադրբեջանական կողմը փորձում է դա կոծկել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը․ «Ադրբեջանական մամուլը հրապարակում է տարածել այն մասին, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին և տեսակցել Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր այլ հայրենակիցների։ Հաղորդագրության մեջ նշված է, որ իբր Վարդանյանը ասել է, որ «դաժան վերաբերմունքի չի ենթարկվել և գտնվում է նորմալ պայմաններում․․․»։ Կարծում եմ այս լուսանկարը շատ ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ վիճակում է Վարդանյանը, որքան էլ ադրբեջանական կողմը փորձում է դա կոծկել։ Իսկ ՄԻՊ-ի այցը և այս հաղորդագրության տարածումը իմ գնահատմամբ վկայում են՝ Բաքվի վրա ճնշումները չեն կարող ազդեցություն չունենալ։ Այս այցով նրանք փորձում են ցույց տալ, թե իբր ամեն ինչ «կարգին է»։ Եթե ամեն ինչ այդքան «կարգին» է, ապա թող թույլ տան Վարդանյանին և այլ պատանդառու հայերին այցելեն միջազգային իրավապաշտպաններ, բժիշկներ և այլ ներկայացուցիչներ․․․»։Ավելին20:0004.03.25 -
ԱռողջապահականՄանրամասներ՝ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքիցԱյգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին19:4504.03.25 -
ՔաղաքականՓաշինյանը բացում է Ալիևի ճամփան և ստանում նոր մեղադրանքներ՝ Բաքվից. հոդված՝ հոդվածից հետոՀայաստանի վարչապետը «էստի համեցեք» է ասում ադրբեջանցիներին՝ «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում գրելով՝ Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար: Կոմունիկացիաների ապաշրջափակման՝ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար 100 տոկոս ընդունելի տարբերակն է նորից շեշտադրել Նիկոլ Փաշինյանը ու զարմացել, որ Բաքուն մինչև հիմա «այո» չի ասել իր առաջարկին:Ավելին19:3004.03.25