Լրահոս
2025-03-04
-
ՀասարակականՊայթյուն՝ բենզալցակայանում. տուժածներ կանՄարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)․ կա երկու տուժած։Ավելին18:0004.03.25 -
ՀասարակականՀրդեհ՝ հայտնի «Հին Աշտարակ» հյուրատանը. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկԱյսօր՝ մարտի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահզանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցում գործող «Հին Աշտարակ» հյուրատան բակում կրակ և ծուխ է նկատվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են հյուրատան աշխատակիցներն ու քաղաքացիները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:Ավելին17:4504.03.25 -
ՄիջազգայինԻտալիան հրաժարվել է զինվորականներ ուղարկել ՈւկրաինաԻտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Ուկրաինայում հնարավոր եվրոպական ուժերի կազմում իտալական զորախումբ ներառելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Rai1 հեռուստաալիքի եթերում։ «Իտալիան իր կասկածներն է հայտնել եվրոպացի զինվորներ ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկության առնչությամբ: Իմ կարծիքով, դա շատ դժվար է իրականացնել, ես վստահ չեմ դրա արդյունավետության հարցում, այդ իսկ պատճառով մենք հայտարարեցինք, որ իտալացի զինվորներ չենք ուղարկելու Ուկրաինա», - ասել է Իտալիայի վարչապետը։ «Ի վերջո, բոլորն ունեն նույն նպատակը՝ արդար խաղաղություն բերել Ուկրաինա, կայուն և տևական խաղաղություն, ես կասեի՝ վերջնական: Ուստի առանցքային հարցն այն է, թե ինչպես կառուցել խաղաղությունը, որն անվտանգության երաշխիքներ կներառի Ուկրաինայի համար», - հավելել է նա: Մարտի 2-ին Լոնդոնում տեղի է ունեցել եվրոպական մի շարք երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրադրությունը և հավաքական եվրոպական անվտանգությունը։ Հանդիպումից հետո Մելոնին նշել է, որ թերահավատորեն է վերաբերվում եվրոպացի զինվորականների Ուկրաինա ուղարկելուն։ Նա միասնության կոչ է արել Արևմուտքին ու ասել, որ Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության վերաբերյալ ցանկացած որոշում պետք է գտնվի «ատլանտյան կառույցի» շրջանակներում:Ավելին17:3004.03.25 -
ՄիջազգայինՈւսանողներին հանում են համալսարաններից՝ Պաղեստինին աջակցելու համար. բողոքի ակցիաներ՝ ՓարիզումՀակաժողովրդավարական դրվագների մասին են ահազանգում Ֆրանսիայում սովորող որոշ ուսանողներ: Ըստ նրանց՝ փարիզյան համալսարաններից դուրս են մնում այն ուսանողները, ովքեր պրո-պաղեստինյան դիրքորոշում ունեն: Նրանք երկուշաբթի բողոքի ակցիա են արել համալսարանների մոտ, պահանջել ֆրանսիական բուհերից դադարեցնել Իսրայելի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը:Ավելին17:2304.03.25 -
ՔաղաքականՀՌՀ-ն զգուշացնում է․ չօգտագործել Գյումրու ընտրությունների չքարոզարշավը՝ նոր բաժանարար գծեր ստեղծելու համար2025 թվականի մարտի 30-ին տեղի են ունենալու ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ։ Պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ նախընտրական պայքարն, այդ թվում լրատվամիջոցներում, արդեն ընթանում է: Ցավով պետք է արձանագրենք, որ հաճախ հայկական մեդիայի քարոզչական բովանդակության առաջնություններից է ոչ թե ծրագրերին, գաղափարներին, տեսլականին ազատ մրցակցային հարթակ տրամադրելը, այլ ատելության խոսքը, մրցակցին ոչնչացնելու մոլուցքը, արհամարհանքը հակառակորդի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմում է Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին, նախընտրական շտաբների աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին՝ հորդորելով օպերատիվ ու ամբողջակական ծավալով ապահովել տեղեկատվություն ստանալու իրավունքը, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը, հարգել` խոսքի ազատության հիմնարար սկզբունքները։ Միաժամանակ, կարգավորող մարմինը կոչ է անում բոլոր տեսալսողական մեդիածառայություններ մատուցող ընկերություններին նախընտրական այս ժամանակահատվածում չառաջնորդվել սեփական համակրանքներով ու հակակրանքներով, ապահովել՝ բազմակարծություն, օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանի ու հերքման հնարավորություն, պահպանել ընդունված մասնագիտական էթիկայի սկզբունքները: Հանձնաժողովը, կարևորելով ընտրողների իրավունքները տեղյակ լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ծրագրերին, հետևելու է, որ իր կարգավորման ներքո գործող լրատվամիջոցները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անշեղորեն գործեն «ՀՀ ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքին և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին համապատասխան: Ինչպես նաև առաջնորդվեն Հանձնաժողովի կողմից 21․02․2025 թվականի N12-Ա որոշմամբ հաստատված «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանության» դրույթներով: Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում նպաստել քաղաքացիական համերաշխությանը, չօգտագործել քարոզարշավը՝ հասարակության տարբեր հատվածների միջև նոր բաժանարար գծեր ստեղծելու համար։Ավելին17:1504.03.25 -
ՀասարակականԱնահիտ Մանասյանն այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանցՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց: Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:Ավելին17:0004.03.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Պերուի նախագահ Դինա Բուլուարտեի հետԼատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի Հանրապետության նախագահ Դինա Բուլուարտեի հետ: Ողջունելով նախագահին, Դինա Բուլուարտեն առանձնահատուկ շեշտել է, որ առաջին անգամ պատմության մեջ Պերու է այցելում Հայաստանի նախագահը, ինչը վկայում է երկու երկրների կողմից բարեկամության ու փոխգործակցության ամրապնդման ձգտման մասին և որը նոր խթան կհաղորդի երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող պետությունների միջև հարաբերությունների սերտացման և ընդլայնման համար: Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու տեսանկյունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում արդյունավետ փոխգործակցությունը և վերջինիս խթանման հնարավորությունների օգտագործումը: Երկու երկրների նախագահները քննարկել են մշակութային ժառանգության պահպանման և փոխադարձ ներկայացման հարցերը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչ: Անդրադարձ է կատարվել երկրների միջև վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ քայլերն ակտիվացնելու հարցերին: Կողմերը համաձայնել են, որ վիզային արտոնությունների մեխանիզմների ներդրումը կնպաստի քաղաքացիների փոխայցելություններին և կխթանի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը՝ նպաստելով երկու պետությունների միջև մարդկային կապերի ամրապնդմանը: Պերուի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահին առաջիկայում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը՝ COP-17-ը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ մեր երկրում ուրախ կլինենք տեսնել համաժողովին Պերուի ներկայությունը հնարավոր ամենաբարձր մակարդակով: Զրուցակիցները միանշանակ շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը: Երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ կայուն զարգացումը և բարգավաճումը հնարավոր է միայն խաղաղ և կանխատեսելի միջավայրում, ինչը պահանջում է շարունակական ջանքեր միջազգային հանրության կողմից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտության շուրջ: Այս համատեքստում կարևորվել է քաղաքական խորհրդակցությունների անցկացման շարունակականությունը, ինչը մեկնարկել է նախորդ տարում: Նախագահները համաձայնել են խթանել միջգերատեսչական կապերը և աջակցել համատեղ նախաձեռնություններին, որոնք միտված են երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները վերահաստատել են փոխշահավետ համագործակցության զարգացման իրենց պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ Հայաստան-Պերու հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, որի իրացումը կծառայի երկու պետությունների և ժողովուրդների բարօրությանը:Ավելին16:4504.03.25 -
ՔաղաքականՀայաստանի երկրորդ և երրորդ նախագահների թիմերի բանավեճն ինչի՞ց սկսվեցՀայաստանի երկրորդ և երրորդ նախագահների թիմերի հրապարակային բանավեճի վերաբերյալ այսօր խորհրդարանական թղթակիցներին մեկնաբանություն է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Ռոբերտ Քոչարյանի դեմ ներքաղաքական դաշտում և հարևան թշնամական պետությունում արշավը թափ է հավաքել նրա վերջին մեծ ասուլիսից հետո:Ավելին16:3004.03.25 -
ՀասարակականՏեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԵՊԲՀ-ից հերքում են մամուլում տարածված լուրերըԻ պատասխան yerkir.am կայքում մարտի 4-ի ԵՊԲՀ-ին վերաբերող հրապարակման` հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ներկայացված տվյալները սխալ են: Այս մասին հայտարարություն են տարածել ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժինից։ «Այպիսով նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հաշվեկշռում եղած մեքենաները ծառայում են հետևյալ նպատակներով: RENAULT DUSTER (1,6, 154 OC 61, 2015) ավտոմեքենան ծառայում է «Մուրացան» համալսարանական պոլիկլինիկայի տնային կանչերի համար: GAZ 311000, (400 SU 63, 1997) ավտոմեքենան ԵՊԲՀ հաշվեկշռում չէ: HONDA CR-V 2,4 i, 541 AD 61, (2014) և HONDA CR-V 2,4 i, 542 AD 61, (2014)-ը շտապ օգնության մեքենաներ են: TOYOTA COROLLA 1,6 GAS, 002 UU 55, (2007)-ն Միջազգային բաժնի հերթապահ մեքենա է` հաշվի առնելով բուհում օտարերկրացիների մեծ թիվը, երեք հանրակացարանի առկայությունը սպասարկում է տվյալ ստորաբաժանման աշխատակիցներին: TOYOTA COROLLA 1,6 GAS, 079 LL 10 (2007) –ն կլինիկական աշխատանքների հերթապահ մեքենան է: Toyota hiace 2,7, 270 OO 64, (2007) և Toyota hiace 2,7, 269 OO 64 (2007) –ը միկրոավտոբուսներ են և օգտագործվում են տարաբնույթ միջոցառումների անցկացման ժամանակ: Toyota Yaris 1,3 FAS, 065 UU 55, (2008) «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների ֆինանսական բաժինների փաստաթղթերի տեղափոխման համար է: Peugeot partner 1,6, 281 SS 60 (2013) ավտոմեքենան (ռեանիմոբիլ) «Հերացի» համալսարանական հիվանդանոցի արյան կետի և դեղատան աշխատանքների սպասարկումն է ապահովում: Toyota Camry 2,5 GAS, 005 DD 55 (2013) ԵՊԲՀ ռեկտորին սպասարկող ավտոմեքենան է: Toyota Corrola, 1,6 GAS, 061 LL 01 (2007) ծառայում է ուսումնական աշխատանքների կազմակերպման պատասխանատուներին` ելնելով ԵՊԲՀ հանրապետության տարբեր բուժհաստատություններում տեղակայված կլինիկական ամբիոնական բազաներից: Հավելենք նաև, որ բուհի հաշվեկշռում են Toyota Land Cruiser և Jinbei մակնիշի երկու ավտոմեքենա, որը կրկին ծառայում է շտապ օգնության նպատակով»,-նշված է հայտարարության մեջ:Ավելին16:1504.03.25 -
ՄիջազգայինԵՄ-ն դադարեցնում է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը. POLITICOԵվրամիության երկրների ղեկավարները Հունգարիայի առարկությունների պատճառով դադարեցնում են Կիևին 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը, որն առաջարկել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է POLITICO-ի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի փաստաթղթի նախագիծը։ Նշվում է, որ ԵՄ երկրների ներկայացուցիչների քննարկմանը ներկայացված տեքստի նախագծից անհետացել է Ուկրաինային ռազմական օգնության նոր մատակարարումների կազմակերպման «ուղղակի հղումը»։ Փոփոխությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Բուդապեշտը վետո է դրել փաստաթղթի նախորդ տարբերակի վրա ԵՄ պետությունների ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ։ Հրատարակության գնահատումներով՝ այս ֆոնին քիչ հավանական է, որ ԵՄ-ի կողմից օգնությունը «լրացնի վակուումը», որն առաջացել է ԱՄՆ-ի կողմից Կիևին զենքի մատակարարումների դադարեցումից հետո։ POLITICO-ն նշում է, որ մարտի 3-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ուղղված նամակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան «ընդունել է իր պարտությունը»՝ Ուկրաինային օգնության նոր փաթեթի մշակման հարցում Բուդապեշտի հավանությունը ստանալու փորձերում: Այսպես, նա ընդգծել է, որ ԵՄ-ի ներսում «գոյություն ունեն տարաձայնություններ խաղաղության հասնելու ուղիների» և, մասնավորապես, «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցման վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Կոշտան նշել է ԵՄ երկրների «լայն փոխհամաձայնությունը» համայնքի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ: ԵՄ-ն արդեն հայտարարել է 2025 թվականին Ուկրաինային 60 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու հանձնառության մասին։ Այդ գումարի վրա Բուդապեշտի վետոն չի անդրադառնա։Ավելին16:0004.03.25 -
ՀասարակականՄեծ պահքի ընթացքում կարելի՞ է ՄկրտվելՄայր Աթոռի տեղեկատվական համակարգը հարցեր և պատասխաններ է ներկայացրել, որոնք վերաբերում է Մեծ Պահքի շրջանին։ -Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է Մկրտվել։ - Այո, կարելի է։ Սուրբ Մկրտության խորհուրդն իրականացնելու համար տարվա ընթացքում որևէ արգելված օր չկա։ -Ինչո՞ւ է Մեծ պահքի ընթացքում փակվում խորանը։ - Մեծ պահքի առաջին կիրակիից՝ Բուն Բարեկենդանից սկսած Հայ Առաքելական Եկեղեցում Ս․ Պատարագը մատուցվում է փակ խորանով։ Խորանի փակ վարագույրը խորհրդանշում է մեղքի պատճառով երկնքի արքայության դռների փակվելը, Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից։ Խորանի վարագույրը բացվում է Ս. Հարության տոնի Ճրագալույցի Պատարագի ժամանակ: Մեծ Պահքի ընթացքում սրբերի հիշատակության օրերին և տոներին Ս. Պատարագը մատուցվում է բաց խորանով: -Կարելի՞ է մեղմել պահքի կանոնները հիվանդների կամ հղի կանանց համար։ -Երեխաներին, հղի կանանց, հիվանդներին և կերակրող մայրերին կարելի է պահք չպահել։ - Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել Մեծ պահքին։ - Պահքի իմաստը Աստծո հետ կենդանի հաղորդակցությունն է, աղոթքով ապրելը, ապաշխարությամբ կյանքը սրբագրելը։ Ուստի կարևոր է, որ հավատացյալը Պահքը ընկալի ոչ թե տանջանքի, այլ հոգևոր ուրախության շրջան։ Սա ամենակարևոր պայման է Պահքը սկսելու համար։ Պահքի ժամանակ (և առհասարակ) յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա և հրաժարվի մեղավոր ընթացքից։ Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ Պահքին, քանզի դրանցից ազատվելու համար ճիգ անելը յուրաքանչյուր մարդու բոլոր ժամանակների պարտքն է: -Ինչպե՞ս է պահքը օգնում մեղքերից զերծ մնալուն։ - Պահքը ինքնաքննության ու խոկումի ժամանակաշրջան է, հատկապես Մեծ պահոց շրջանը, երբ հավատացյալները ոչ միայն կերակուրներից են հրաժարվում, այլև հեռու են մնում մարմնական հաճույքներից, ապաշխարությամբ ու աղոթասացությամբ չափավոր, զուսպ կյանք վարում։ Պահքը հիմնավորվում է մարմնի հանդեպ հոգու առաջնայնության կարևորությամբ։ Պահքը հավատի ամրապնդման միջոց է, որն ունի նաև մաքրագործական և ճգնակեցական նշանակություն։Ավելին15:4504.03.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Որքա՞ն կդիմանա Ուկրաինան. Թրամփը չի օգնում, Եվրոպան չի կարողանում օգնելՀայլուր 15։30 Որքա՞ն կդիմանա Ուկրաինան. Թրամփը չի օգնում, Եվրոպան չի կարողանում օգնելԱվելին15:3004.03.25 -
ՄիջազգայինՋուրը լցվել է մարդկանց տները. հազարավոր մարդիկ տարհանվել են ԻնդոնեզիայումԻնդոնեզիայի մայրաքաղաքի բնակիչները ստիպված լքում են տները: Ջակարտայում Չիլիվունգ գետը դուրս է եկել ափերից ու հեղեղել հարյուրավոր տներ: Հարավային Ջակարտայում մինչև 1,5 մետր բարձրության է հասնում ջրի մակարդակը:Ավելին15:1504.03.25 -
Քաղաքական12 ծառայողական՝ ԵՊԲՀ-ում՝ Փաշինյանի «բարեփոխման» ֆոնին․ Yerkir.amՆիկոլ Փաշինյանը վերջերս անձամբ ակտիվորեն լծվել է ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործին: Կառավարության վերջին որոշումներից մեկով կրճատվեցին ավտոմեքենաներ բազմաթիվ գերատեսչություններում: Թե ինչ մեթոդով արվեց այս «բարեփոխումը», ինչ հաշվարկով, ինչպես գրչի մի հարվածով ու առանց գլխուղեղներին զոռ տալու տարան ու բոլոր նախարարությունների, պետական հաստատությունների ավտոմեքենաները լցրեցին պահեստներ, և դրանով ինչպիսի ճգնաժամի առջև է կանգնել պետական համակարգը՝ այլ քննարկման հարց է:Ավելին15:0004.03.25 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան վիրավորներԱյսօր՝ մարտի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է ռտեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Հոմպլեքս մոլ»-ի հարևանությամբ բախվել են 29-ամյա Սարգիս Խաչատրյանի վարած «Infiniti» մակնիշի, 62-ամյա Ալեքսան Հարությունյանի վարած «Mercedes» մակնիշի, 55-ամյա Արմեն Կարապետյանի վարած «Tesla» մակնիշի, 33-ամյա Դավիթ Ազիզբեկյանի վարած «Subaru» մակնիշի և 66-ամյա Հերբերտ Քարամյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Քարամյանն ու նրա ուղևոր, 25-ամյա Մհեր Գրիգորյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փատով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին14:4504.03.25 -
ԻրավականԵրևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվելԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։ «Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։Ավելին14:3004.03.25 -
ՀասարակականԻնչպես օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումիցՀայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է աջակցության ծրագրի ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։ Կարևոր է իմանալ․ ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվի Հայաստանում կամ նրա կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, մասնավորապես, ֆիզիկական անձի ընտանիքը, տունը կամ բնակարանը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող անձինք: Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Հնարավորությունը գործում է ինչպես Ձեր, այնպես էլ՝ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։ Փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե հաշվետու տարվա ընթացքում կրթության և/կամ առողջապահության գծով կատարել եք սոցիալական ծախսեր։ Ո՞ր դեպքում կարող եք օգտվել կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում․ 1․Հայաստանում գործող նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատություններում, ինչպես նաև միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար կատարել եք ուսման վճարում։ Հիշեք, որ ուսման վճարի փոխհատուցման նպատակով՝ 2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։ 2․ Հայաստանում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում: 3․ Կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում։ 4․ Միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության շրջանակում դասագրքերի վարձակալության համար կատարել եք վճարում։ Այս դեպքում վճարումները կարող են կատարվել կանխիկ եղանակով, քանի որ դասագրքերի վարձակալության դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։ Դասագրքերի վարձակալության գծով ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան կազմում է 3000 դրամ։ Համապատասխան կազմակերպությունների և ծրագրերի ցանկը հասանելի է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում։ Կարևոր է իմանալ․ նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել ընտանիքի հայտարարատու հանդիսացող մի քանի անդամ։ Օրինակ, եթե ուսումնական տարվա մեկ կիսամյակի համար ուսման գծով ծախսը կատարել է մայրը, իսկ մյուս կիսամյակի համար՝ հայրը, ապա երկուսն էլ, միաժամանակ, կարող են ստանալ փոխհատուցում։ Այս դեպքում կարևոր է՝ որպես սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։ Ինչպես պարզել կրթական ծրագրերի երաշխավորված լինելը Պարզելու համար՝ արդյոք արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որից Դուք օգտվել եք, երաշխավորված է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, թե՝ ոչ, այցելեք ԿԳՄՍՆ www.escs.am պաշտոնական կայքէջ, ապա մուտք գործեք «Սոցիալական կրեդիտ» բաժին և ծանոթացեք երաշխավորված ծրագրերի ցանկին, որոնք պարբերաբար լրացվում են՝ նոր երաշխավորվող ծրագրերին զուգընթաց։ Կարևոր է իմանալ․ 2024 թվականի ընթացքում արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե այդ կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև Ձեր կողմից հայտարարագրի (այդ թվում՝ ճշտված) ներկայացումը։ Իսկ հետագա հաշվետու տարիների ընթացքում կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե կրթական ծրագրերը երաշխավորված լինեն հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ: Ո՞ր դեպքում կարող եք օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից Առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում․ 1․ Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից՝ Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ և դրա դիմաց կատարել եք վճարում։ Հիշեք, որ ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսի փոխհատուցման նպատակով՝ 2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։ 2․ Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների համար 2024 և 2025 հաշվետու տարիների ընթացքում անկանխիկ եղանակով կատարել եք վճարում։ Կարևոր է իմանալ․ սոցիալական փաթեթի շահառուներն առողջության ապահովագրական փաթեթի դեպքում սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել միայն ընտանիքի անդամների համար, իսկ ատամնաբուժական ծառայությունների դեպքում կարող են օգտվել նաև իրենց համար կատարված ծախսերի դեպքում: Որքան է կազմում փոխհատուցման գումարը Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Անհրաժեշտ է հիշել, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը կազմում է տարեկան 100․000 դրամ: Այսինքն, եթե Դուք ուսման վճարի համար ստանաք 100.000 դրամ փոխհատուցում, ապա չեք կարող այլևս օգտվել առողջության ապահովագրական փաթեթի 50.000 դրամ փոխհատուցումից։ Երկու ուղղություններով փոխհատուցումից միաժամանակ կարող եք օգտվել, եթե դրանց հանրագումարը չգերազանցի 100.000 դրամը։ Ինչպես օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից Կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է իրականացնել հաջորդիվ ներկայացվող քայլերը։ Քայլ առաջին՝ պահանջել հաշվարկային փաստաթուղթ Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս՝ ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից, ատամնաբուժական ծառայություն մատուցողից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել Ձեր տվյալներով հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), որը դուրս գրելուց հետո ինքնաշխատ կարտացոլվի հայտարարագրման համակարգում։ Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության համար կատարված վճարները, որոնց դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհրաժեշտություն չկա, քանի որ հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված՝ աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ): Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու նպատակով ծառայություն մատուցողին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ։ Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։ Կարևոր է իմանալ․ եթե 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ֆիզիկական անձը պետք է ներկայացնի հայտարարագիր և 2024 թվականի ընթացքում կատարել է սոցիալական ծախս, սակայն չունի հաշվարկային փաստաթուղթ, ապա կատարված սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցում ստանալու համար ծառայություն մատուցողից կարող է պահանջել դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ։ Քայլ երկրորդ՝ ներկայացնել դիմում և ստանալ գումարը Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, հենց նույն համակարգի միջոցով, որով ներկայացրել եք տարեկան հայտարարագիրը, կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները՝ հետևյալ քայլերի հաջորդականությամբ․ Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ապա գլխավոր էջից անցնելով «Հարկերի մարում/վերադարձ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։ Ի դեպ, համակարգ կարող եք մուտք գործել, ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ՝ Self Portal բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է՝ Apple App Store-ում՝ iOS-ի համար և Google Play Store-ում՝ Android-ի համար։ 1․ Վերադարձեք համակարգի գլխավոր էջ և մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար» դիմումի ձևը։ 2․ Դիմումի համար բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Հաշվեհամարը լրացնելուց հետո բանկի անվանումը կլրացվի ինքնաշխատ։ Դիմումը գրանցելու համար սեղմեք «Գրանցել» կոճակը։ 3․ Դիմումը գրանցելուց հետո կբացվի պատուհան, որտեղ անհրաժեշտ է սեղմել «Մարում/վերադարձ» կոճակը։ Սեղմելով այս կոճակը՝ Դուք համաձայնվում եք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի Ձեր միասնական հաշվին։ 4․ Գրանցված դիմումը հայտնվում է գլխավոր էջի «Լրացված հայտարարագրեր» բաժնում։ Վերջին քայլով պետք է սեղմել ստորագրել կոճակը, ընտրել ստորագրության տեսակը և էլեկտրոնային տարբերակով ստորագրել դիմումը, ապա սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։ Դիմումն ուղարկելուց հետո սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո՝ մինչև երրորդ աշխատանքային օրը։ Կարևոր է իմանալ․ եթե հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձն օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված և/կամ վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերության։ Օրինակ, եթե Ձեր տարեկան եկամտային հարկը կազմել է 800 000 դրամ և տարվա ընթացքում հիփոթեքային վարկի մասով Ձեզ վերադարձվել է 650 000 դրամ եկամտային հարկ, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, քանի որ գումարների տարբերությունը դրական է և մնացորդը կազմում է 150 000 դրամ։ Մեկ այլ դեպքում, եթե Ձեզ վերադարձվել է 770 000 դրամ, ապա Ձեր սոցիալական ծախսի փոխհատուցումը կկազմի 30 000 դրամ, քանի որ գումարների դրական տարբերությունն այդքան է։ Իսկ չեք կարող օգտվել, եթե եկամտային հարկն ամբողջությամբ Ձեզ է վերադարձվել, հետևաբար չկա մնացորդ։Ավելին14:1504.03.25 -
ԻրավականԿանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման դեպք. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, իրացնելու նպատակով, պետք է մաքսանենգ ճանապարհով Իրանից տեղափոխվեն Հայաստան: Տեղեկությունները փոխանցվել են Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն: Քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ, իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Մայրաքաղաքում ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել Արարատի մարզի բնակիչ 25 և 42-ամյա երկու տղամարդ՝ վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված խուզարկությամբ «Մերսեդեսի» սրահում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 1 կգ 224 գրամ զանգվածով փաթեթ։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Եղվարդի խճուղում ձերբակալել են հինգ տղամարդու, որոնցից երկուսը՝ օտարերկրացի, և նրանցից մեկի «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ ներկայացրել նախաքննական մարմին։ Անձնական խուզարկությամբ Երևանի 38-ամյա բնակչի մոտ մեթամֆետամինի նմանվող զանգված է հայտնաբերվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «Օպելի» սրահում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 1 կգ 178 գրամ զանգված։ Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։ Վեց անձ կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Կատարվում է նախաքննություն:Ավելին14:0004.03.25 -
ՔաղաքականԵ՞րբ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՆախնական պայմանավորվածությամբ` Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կժամանի Հայաստան հունիսի 5-6-ին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Պաշտոնական այց է, երկկողմ տարբեր հարցեր կան, որոնք մնացել են։ Կփորձենք այդ հարցերը լուծել», – նշեց Սիմոնյանը՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։Ավելին13:4504.03.25 -
Իրավական5 զոհ, 19 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 16 պատահարԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 19, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 4-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու կեղծ փաստաթղթի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասնելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ինքնավնասման, սուտ մատնության ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու խուլիգանության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 5 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին13:3004.03.25