Լրահոս
2025-03-18
-
ՄիջազգայինԹրամփը սարսափելի հետևանքներով է սպառնում Իրանին և պահանջում հութիներից՝ հանձնվելԻ պաշտպանություն Գազայի ժողովրդի՝ Եմենի հութիների գործողությունները Կարմիր ծովում զայրացրել են Թրամփին: ԱՄՆ նախագահը Իրանին է մեղադրում ամերիկյան ավիահարվածներին հութիների պատասխան հարձակումների համար: Թրամփի խոսքով՝ ցանկացած կրակոց կդիտարկվի որպես հարձակում Իրանի կողմից:Ավելին17:0018.03.25 -
ՀայաստանԲաքուն արձագանքել է Փաշինյանի գրասենյակի հայտարարությանըԲաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակի հայտարարությանը, որում Երևանը կոչ է արել համատեղ հետաքննություն անցկացնել առաջնագծում կրակոցների մասին հաղորդագրությունների վերաբերյալ և խնդրել է Ադրբեջանին տրամադրել խախտումների վերաբերյալ իր ձեռքի տակ եղած փաստերը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս կոչն անվանել է «իրականության խեղաթյուրում»՝ կրկին անդրադառնալով «Հայաստանի լայնածավալ ռազմականացմանը, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում հարձակողական զինատեսակների տեղակայմանը»։ «Երևանը բարի կամք դրսևորելու և սադրանքները դադարեցնելու փոխարեն վերացական և գործնականում անհնարին առաջարկներ է անում»,- ասել են Բաքվից։Ավելին16:4518.03.25 -
ՔաղաքականԱլավերդու ավագանու քվեարկությամբ մանդատից զրկվել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները. հայտարարությունԱվագանու քվեարկությամբ մանդատից զրկվել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Իշխանության զավթման գործընթացը վիճարկել ենք դատական ատյաններում, առաջիկայում հայց է ներկայացվելու Սահմանադրական դատարան՝ հետևաբար նիստերին չմասնակցելը քաղաքական բոյկոտ է, որը չի կարող լինել մանդատներից զրկելու պատճառ։ Նման գործելաոճի և իշխանության տեղական խամաճիկների և ճամբարափոխների պատասխանը լինելու է շատ խիստ»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին16:4218.03.25 -
ՔաղաքականՔաղաքային իշխանությունը խուսափեց տրանսպորտի գնի քննարկումից․ Անդրանիկ ԹևանյանՔաղաքային իշխանությունը խուսափեց տրանսպորտի գնի քննարկումից։ Այս մասին քաղաքապետարանի նիստերի դահլիճից հայտնել է «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ով ավագանու այսօրվա նիստում պետք է ներկայացներ տրանսպորտը չթանկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը։ «ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները, սակայն, հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագծի քննարկմանը և ճողոպրել են նիստերի դահլիճից։ Հիեցնենք, որ համաձայն «Մայր Հայաստանի» նախագծի՝ քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար առաջարկվում է քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։ Մասնավորապես առաջարկվում է՝ 1 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 400 դրամ, 7 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 7 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 2000 դրամ, 30 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 30 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 5500 դրամ․ 180 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 1 տարվա ընթացքում 180 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 20.000 դրամ, 365 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 365 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 35.000 դրամ․ Կենսաթոշակառուները, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվում են անվճար՝ սույն ենթակետով նախատեսված համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում։ Սույն որոշման առաջին կետով նախատեսված ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի բացակայության դեպքում ուղևորը յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի 1 օգտագործման համար վճարում է 100 կամ 50 դրամ (տրոլեյբուս): Նշենք, որ 17 հազար քաղաքացի իր ստորագրությամբ միացել է «Մայր Հայաստանի» այս նախագծին»,- նշել է նա:Ավելին16:3618.03.25 -
ՀասարակականԾնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը՝ Դավիթը (լուսանկարներ)Փոքրիկ Դավիթն է` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի նորածին եղբայրը։ Դավիթի մայրը` 48-ամյա Լուսինեն, պատմում է, որ նորածին որդին ապրեցնելու է թե՛ զոհված եղբորը, թե՛ իրենց ընտանիքին: Դուրսգրումից հետո ընտանիքը փոքրիկին նախ կտանի Եռաբլուր, ապա տուն: Դավիթը ծնվել է 2850 գրամ քաշով և 49սմ հասակով: Հղիության ողջ ընթացքը հսկել և փոքրիկ Դավիթին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Խաչատրյանը, իսկ նրա առաջին բժիշկն է նեոնատոլոգ Նունե Մաշինյանը:Ավելին16:3018.03.25 -
Հասարակական1 զոհ, 2 վիրավոր․ բախվել են «Skoda»-ն և «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարըԱյսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են «Skoda» և «ԳԱԶ 5310» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով «Skoda»-ն բախվել է բաժանանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, իսկ «ԶԻԼ»-ը անցել է երկաթե արգելապատնեշի վրայով և հայտնվել ձորակում:Ավելին16:1518.03.25 -
ՀասարակականԻնչո՞ւ է կարգալույծ արվել Արմեն քահանա ՄելքոնյանըՊարզաբանման մեջ նշվում է. «Արմեն քահանա Մելքոնյանը քահանայական օծումը ստացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր իշխանության տարածքում՝ Բերիո թեմի (Սիրիա) առաջնորդ Տ. Սուրեն արք. Գաթարոյանի ձեռամբ՝ ծառայելու Սիրիայի հայկական համայնքներում։ Այնուհետև թողել է ծառայության վայրը և փոխադրվել Եվրոպա։ Ընդառաջ թեմակալի խնդրանքին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտոնությամբ իր ծառայությունը շարունակել է Գերմանիայի հայոց թեմում։Ավելին16:0018.03.25 -
ՀայաստանՇվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել «ԼՂ-ի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով նախագծինՇվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, մարտի 18-ին ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 46 անդամներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Նախաձեռնության նպատակն է «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ՝ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ»։Ավելին15:4518.03.25 -
ՔաղաքականՄենք մեր սահմանների տերն ենք․ Սրբուհի Գալյան«Խաղաղությանը, խաղաղության պայմանագրին և խաղաղության գործընթացներին միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը»,- այսպես պատասխանեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի «տարածաշրջանային նշանակության Սահմանադրություն» ձևակերպումը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ նոր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չե՞ն լինելու, օրինակ՝ Արցախի հետ կապված: Սրբուհի Գալյանն արձագանքեց․ «Մենք մեր սահմանների տերն ենք, և այդ սահմաններն արտացոլված են համապատասխան քարտեզներում»։Ավելին15:3518.03.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ադրբեջանի ՊՆ-ն ընդլայնված հավաք է հայտարարել՝ Հայաստանին ուղղված մեղադրանքների ֆոնինՀայլուր 15։30 Ադրբեջանի ՊՆ-ն ընդլայնված հավաք է հայտարարել՝ Հայաստանին ուղղված մեղադրանքների ֆոնինԱվելին15:3018.03.25 -
ԻրավականՄեկ զոհ, երկու վիրավոր․ վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհինՄարտի 18-ին՝ կեսգիշերին մոտ, Երևան-Մեղրի ճանապարհի 73-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԳԱԶ 53-12» բեռնատարը և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան։ «Շկոդայի» վարորդը տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:Ավելին15:1518.03.25 -
ՔաղաքականՉեխիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՉեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում չեխ խորհրդարանականները ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:Ավելին15:0018.03.25 -
Իրավական16 հայցադիմում՝ Իջևանի քաղաքային զբոսայգու հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջովԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ թիվ ՀԿԴ/0248/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով (0,15 հա) հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի 2025 թվականի ապրիլի 8-ին:Ավելին14:5018.03.25 -
ՄիջազգայինՀարյուրավոր զոհեր և տեղահանվածներ. ռազմական գործողությունները վերսկսվել են ԳազայումԳազայում խախտվել է երկամսյա դադարը: Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել գիշերը: Զոհերի թիվը ժամ առ ժամ մեծանում է: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 300 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Իսրայելի վարչապետն է հրամայել «ուժեղ գործողություններ» սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ, քանի որ վերջինս, Նեթանյահուի խոսքով, հրաժարվել է հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու ԱՄՆ ծրագրից:Ավելին14:4518.03.25 -
ՄիջազգայինՌուբիոն Իրանին մեղադրել է հութիների կողմից ԱՄՆ-ի նավերի վրա հարձակումները ֆինանսավորելու մեջԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի վրա է բարդել պատասխանատվությունը Եմենում «Անսար ալլահ» շարժման կողմից ԱՄՆ-ի նկատմամբ առաջացած սպառնալիքի համար։ «Հութիները չէին կարողանա սպառնալ մեր նավատորմին և առևտրային նավերին առանց Իրանի օգնության: Նրանք սովորել են ստեղծել անօդաչու թռչող սարքեր և բարդ հականավային համակարգեր, սակայն այդ տեխնոլոգիան և ֆինանսավորումը ստացվում են Իրանից: Առանց Իրանի հութիների սպառնալիքը կսահմանափակվեր Եմենի ներքին հակամարտություններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուբիոն Fox News Radio ռադիոկայանին տված հարցազրույցում: Պետքարտուղարը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ հարձակումների շարունակման դեպքում Իրանի համար հետևանքներ կլինեն։ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հերթին դատապարտում է Միացյալ Նահանգների հռետորաբանությունը և կտրականապես մերժում է ԱՄՆ նախագահի և նրա վարչակազմի հայտարարություններն «Անսար ալլահ» շարժման հարձակումներին Թեհրանի ենթադրյալ մասնակցության մասին: Մարտի 15-ին Դոնալդ Թրամփի հրամանով Միացյալ Նահանգները սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Եմենում հութիների օլբյեկտներին։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը։ Ի պատասխան շարժումը երկու անգամ հարձակվել է ամերիկյան USS Harry Truman ավիակիրի վրա Կարմիր ծովի հյուսիսային մասում՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։Ավելին14:3018.03.25 -
ՏնտեսականՎերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ սահմանելով 6.75 տոկոսՄարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ - Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%:Ավելին14:1518.03.25 -
ՀասարակականԻնչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից. ՊԵԿԱռևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝Ավելին14:0018.03.25 -
ԻրավականՆոր Խարբերդում ապօրինի զենք է հայտնաբերվելՄարտի 17-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի բնակիչներից մեկը բակում ապօրինի պահում է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն: Ստուգման նպատակով մեկնած ոստիկաններին սեփականատերը հայտնել է, որ տան վերջնամասում գտնվող կիսաքանդ շինության ներսում` փոսի մեջ, զենք կա: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննությամբ հայտնաբերվել է հիշյալ հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։Ավելին13:4518.03.25 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազիՔամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25մ/վ արագությամբ։Ավելին13:3018.03.25 -
ՀասարակականՊուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովՄարտի 18-ին ժամը՝ 11։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։Ավելին13:2418.03.25