Լրահոս
2025-03-18
-
ՔաղաքականԹաքցնում են՝ տպավորություն ստեղծելով, թե տիրապետում են իրավիճակին, և որ համաձայնագիրը բխում է ՀՀ շահերից. ԹաթոյանՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է. «Այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ «բանակցությունների» ավարտի մասին հայտարարություններից անմիջապես հետո ադրբեջանական գրեթե բոլոր մեդիա հարթակներով տարբեր պետական-քաղաքական գործիչներ առաջ են բերում (հետևում կանգնած է ադրբեջանական իշխանությունը) լրացուցիչ պահանջներ` - Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձ և նրանց անարգել ելումուտ Հայաստան: - Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացում այնպես, ինչպես դեռ 2021 թ. նոյեմբերին Թուրքիայի նախագահի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, այն է «Զանգեզուրի միջանցքը» իրար է կապելու ողջ թյուրքական աշխարհը։ - ՀՀ սահմանադրության փոփոխություն ըստ ադրբեջանական պահանջների։ - Հայաստանը պետք է հատուցում վճարի Ադրբեջանին: - Հայաստանը պետք է հանդես գա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությամբ: - Պետք է տեղի ունենա Հայաստանի ապառազմականացում և գնված զենքերի հանձնում կամ վերադարձ։ - Հայաստանում պետք է դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի և պատերազմի մասնակիցների հերոսացումը: - Հայաստանում պետք է փակվեն այն բոլոր կառույցներն ու կազմակերպությունները, որոնք զբաղված են ազգային արժեքների տարածմամբ։ Ըստ ադրբեջանական իշխանական քարոզչության` սրանք այն խնդիրներ են, որ պետք է լուծվեն «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից դուրս և նախքան ստորագրումը։ Այնպես որ, բացի այն, որ Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից գաղտնի է պահում այս կենսական կարևորություն ունեցող հարցերը, իշխանության մնալու մոլեռանդությամբ թաքցնում են այս ամենը՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք տիրապետում են իրավիճակին, և այդ համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից` ակնհայտ իմանալով, որ դա այդպես չէ»:Ավելին13:1518.03.25 -
ՏնտեսականՔաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է. Միքայել Մելքումյան«Նոր Պրոյեկտ. Տնտեսական Ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի հոդվածը. «Քաղաքականությունը և քաղաքական գործընթացներն անխուսափելի են ցանկացած երկրում, սակայն տվյալ պետության հզորությունը պայմանավորված է առավելապես տնտեսական քաղաքականությամբ և տնտեսական գործընթացներով։ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող վերջին ամիսների պաշտոնական ցուցանիշները ցույց են տալիս, որ վիճակը վատթարանում է։ Մասնավորապես, տնտեսական աճի տեմպը դանդաղում է, արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է մի քանի տասնյակ տոկոսով, բացակայում են մեծածավալ ներդրումները , տնտեսության իրական հատվածի, այսինքն արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի կառուցվածքում նվազել է այնքան, որքան չի եղել նորանկախ Հայաստանի տնտեսական կենսագրության օրոք։ Եվ այս պայմաններում փոխանակ ակտիվ իրականացվի տնտեսական ազատությունների և ներդրումների համատարած խթանման քաղաքականություն, կտրուկ մեծանում է ֆինանսական և հարկային ճնշումը բիզնեսի և քաղաքացիների ուսերին։ Շրջանառության հարկին, գույքահարկին, աղբահանության վճարներին, եկամտային հարկի հայտարարագրմանը ավելանում է ևս մեկ ճնշման միջոց։ Խոսքը վերաբերվում է «Վարչական դատավարության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներում այնպիսի մի փոփոխության, համաձայն որի, ասուհետ եթե որևէ բիզնեսի կամ քաղաքացու նկատմամբ կիրառվել է վարչական ակտ, ասենք նրանց տուգանելով, օրինակ 100 հազար, 1 մլն, կամ 100 մլն․ դրամ և ավելի գումար, ապա իհարկե, դուք կարող եք այն վիճարկել վարչական դատարանում, սակայն մինչ այդ, պարտադիր տույժը կամ տուգանքը պետք է վճարվի։ Հետագա տարիներին, կախված դատարանի վճռից, այդ գումարը ետ կստանան կամ ոչ։ Հետաքրքիր է, որքա՞ն են կազմում այդ տիպի գումարները ամբողջական և տարեկան։ Կարծում եմ միլիարդավոր դրամներ։ Եվ երբ դրանք դուրս են մղվում տնտեսական շրջանառությունից, պետությունը և հասարակությունը շահու՞մ են, թե՞ տուժում։ Եթե կա պետական բյուջեն ամեն գնով և ուժով լցնելու մտադրություն, թող ասեն, եթե ոչ, ապա մեր ժողովուրդը կշարունակի ուղղակի աղքատանալ։ Իսկապես,այս ամենը անհասկանալի է ։ Եվ վերջում, 750 մլն դոլար կազմող եվրապարտատոմսերի 7.1 գերբարձր տոկոսով տեղաբաշխումն իսկապես խոսում է ֆինանսական գերպակասորդի մասին»:Ավելին13:0018.03.25 -
ՔաղաքականԱդրբեջանը շարունակում է մեղադրել Հայաստանին կրակելու համարՎերջին 3 օրում Ադրբեջանը յոթերորդ անգամ է մեղադրում Հայաստանին՝ արևելյան և հարավարևելյան սահմանի իր դիրքերի վրա կրակելու համար: Երեք հաղորդագրություն կիրակի է տարածել, երկուսը՝ երկուշաբթի, երկուսն էլ էլ այսօր: Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում Բաքվի պնդումները, թե հայկական ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:Ավելին12:5518.03.25 -
Զինված ուժերՀորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց. ՊՆԼրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին12:5418.03.25 -
ՀասարակականԳառնի գյուղում ավտոմեքենա է այրվելՄարտի 18-ին, ժամը 03:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է «Maserati» մակնիշի ավտոմեքենա։Ավելին12:4518.03.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ադրբեջանի վտանգավոր ակտիվությունը. Երևանը համոզում է ԲաքվինՀայլուր 12։30 Ադրբեջանի վտանգավոր ակտիվությունը. Երևանը համոզում է ԲաքվինԱվելին12:3018.03.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 18.03.2025Մամուլի տեսություն 18.03.2025Ավելին12:1518.03.25 -
Զինված ուժերՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ 08։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։Ավելին12:1018.03.25 -
Իրավական«Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կրկին կալանավորվել են. 24NewsՌուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել են, 24News-ին փոխանցեցին դատախազությունից։ Նրանք մեղադրվում են քրեական հեղինակություն «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի սպանության համար։ Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը կալանքից ազատ էր արձակել «Չաղ Ռուստամին», ինչից հետո քաղաքական դաշտում սկսվել էին խոսակցություններ, որ իշխանությունները հատուկ են ազատ արձակել քրեական հեղինակությանը՝ Գյումրիի ընտրություններում ազդեցություն ունենալու համար:Ավելին12:0018.03.25 -
ՀասարակականԷրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:4518.03.25 -
ԻրավականՎանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿՎանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: «Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգումը)»,- ասաց Ավդալյանը: Ավդալյանը տեղեկացրեց, որ վարույթ նախաձեռնելու համար հիմք է հանդիսացել Դատախազությունից ստացած հաղորդումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի ոստիկանության բաժնում արցшխցի երիտասարդին բռնnւթյшն ենթարկելու դեպքով ծառայողական քննություն է նշանակվել: Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։ ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»:Ավելին11:3818.03.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Արտենի-Արագածավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցՄարտի 18-ին, ժամը 00:30-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ չորս քաղաքացի մահացել է։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել վարորդների և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորի դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։Ավելին11:3018.03.25 -
ՄիջազգայինՍիրիան և Լիբանանը համաձայնության են եկել սահմանին հրադադար հաստատելու շուրջՍիրիան և Լիբանանը սիրիական բանակի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումներից հետո համաձայնության են եկել երկու երկրների սահմանի երկայնքով հրադադար հաստատելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Syria TV-ն։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Լիբանանի պաշտպանության նախարարության հետ՝ սահմանին կրակը դադարեցնելու մասին: Իր հերթին, Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան հեռախոսազրույց է ունեցել իր սիրիացի գործընկեր Մարհաֆ Աբու Կասրայի հետ՝ քննարկելու երկու երկրների սահմանային զարգացումները: Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները Լիբանանի բանակի հետախուզական վարչության և սիրիական հետախուզության միջև՝ կանխելու սահմանային իրավիճակի վատթարացումը և քաղաքացիական հնարավոր զոհերը: Մարտի 16-ին Սիրիական բանակի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները տեղի են ունեցել սահմանային Քուսեյրի շրջանում, որոնք շարունակվել են մինչև մարտի 18-ի կեսգիշեր: Իրավիճակը սահմանին լարվել էր այն բանից հետո, երբ մարտի 16-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի անդամները դարանակալել են Հոմսի արևմուտքում գտնվող Զայթա սահմանային գյուղի մոտ և առևանգել սիրիական բանակի երեք զինվորականների, ապա նրանց տարել Լիբանանի տարածք։ Ի պատասխան դրա՝ սիրիական բանակի հրետանին թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի դիրքերը Լիբանանի սահմանին։ Բախումները տեղի են ունեցել Սիրիայի և Լիբանանի միջև սահմանային լարվածության սրման ֆոնին, որտեղ նախորդ ամիս բախումներ էին տեղի ունեցել սիրիական բանակի և երկու երկրների սահմանային շրջաններում բնակվող թմրանյութերի ու զենքի մաքսանենգությամբ զբաղվող լիբանանյան խմբերի միջև:Ավելին11:1518.03.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը կարմիր ժապավեն կտրեց խարդախության համար դատապարտվածի հետ․ «Ժողովուրդ»Խոսքը Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է, որը կոստյում հագնելու, փողկապ կրելու փոխարեն ներկայացել էր ջինսե տաբատով: Նա «Ջի Թի Բի» ընկերության սեփականատերն է, որն այդ անվան տարբեր վերջավորություններով զանազան ընկերություններ է հիմնել վերջին տարիներին: 2022-ի հուլիսին հիմնադրվել է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը՝ համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Ջի Թի Բի Հոլդինգս» ՍՊԸ-ն է։ Սա էլ առաջինից մի քանի ամիս ավելի վաղ է ստեղծվել՝ 2022 թ. մարտին։ Այստեղ 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի կինը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։ 2024 թ. հոկտեմբերի 24-ին հիմնադրվել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի իրական շահառուն նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ 97.5 % բաժնեմասով, 1 % մասնակցություն ունի Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը, 1,5 %՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։Ավելին11:1018.03.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․73 դրամ:Ավելին11:0018.03.25 -
ՔաղաքականՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի. հայտարարությունՄարտի 16–ից 18–ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։ Այդ բոլոր հերքման հաղորդագրություններում ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է դեռևս 2024 թվականի հունիսի 22–ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։ ՀՀ պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17–ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։ Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարևորագույն քայլ է և Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը և մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։ Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաև, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի ՆԻՀ, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ, և Հայաստանի Հանրապետության հյուսիս–արևմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն»,- ասված է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ։Ավելին10:5818.03.25 -
Մամուլի տեսությունԳյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ»Ընդդիմադիր թեկնածուները դժգոհում են, որ, ի մասնավորի, ՔՊ-ն սուբվենցիոն ծրագրերն այնքան է ձգձգել, որ դրանց իրականացումն այժմ կապում է քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անվան հետ՝ տպավորություն ստեղծելով, թե այդ ամենն իրականացվում է զուտ իրենց թեկնածուի շնորհիվ։ Օրերս էլ աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը հայտարարել է, թե առաջիկա օրերին բացվելու է «Հյուսիս-Հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածը, որը զգալիորեն կթեթևացնի մեքենաների երթևեկությունը միջպետական մայրուղով։ Նախարարը նաև խոստացել է մոտ 4 մլն դոլար՝ Գյումրու մի շարք կենտրոնական փողոցների վերանորոգման համար։Ավելին10:4818.03.25 -
ՔաղաքականԿա՛մ Թրամփը կշրջանցի բանաձևը և կսկսի ակտիվ աշխատել Ադրբեջանի հետ, կա՛մ չի շրջանցի, և Ադրբեջանը կմնա «սանկցիոն ցուցակում»․ միջազգայնագետԱռաջիկա 1-2 ամսում Թրամփի վարչակազմը պետք է որոշի 907-րդ բանաձևի ճակատագիրը, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Կա՛մ Թրամփը կշրջանցի բանաձևը և կսկսի ակտիվ աշխատել Ադրբեջանի հետ, կա՛մ չի շրջանցի, և Ադրբեջանը կմնա «սանկցիոն ցուցակում»։ Ավանդաբար նախագահը իր մտադրության մասին Կոնգրեսին տեղեկացնում է մինչև ապրիլի վերջ (չնչին բացառություններով)։ Սպիտակ Տան որոշումը չափազանց կարևոր ցուցիչ է Թրամփի վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության ընկալման տեսանկյունից։ Դրանով է նաև պայմանավորված Ադրբեջանի լոբբիստական ջանքերը՝ վերջին շաբաթների ընթացքում»։Ավելին10:4518.03.25 -
ՀասարակականՎթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհՄարտի 18-ին՝ ժամը 00:02-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին բախվել են «Skoda» մակնիշի ավտոմեքենան և «GAZ» մակնիշի բեռնատարը. «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «GAZ» մակնիշի բեռնատարը, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ, «Skoda» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Ավելին10:3018.03.25 -
ՀասարակականՄի շարք հասցեներում գազ չի լինիԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին10:1518.03.25