Լրահոս
2025-03-18
-
ՔաղաքականԱրցախը հայաթափած Ալիևը ոգեշնչել է Գազայում սպանդ իրականացնող ՆեթանյահուինԳազայի հատվածում նորից իսրայելական ռումբեր են պայթել: Հրադադարի ժամկետի ավարտից երկու շաբաթ անց Թել Ավիվը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Հայ փորձագետների գնահատմամբ՝ արցախյան սցենարից ոգևորված Նեթանյահուն մտադիր է Գազան ազատել պաղեստինցիներից:Ավելին21:2318.03.25 -
ՔաղաքականՍա առաջին դեպքն է, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են որոշում, որը վերաբերում է հայկական հարցին. ՕսկանյանՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրել է. «Շվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը մարտի 18, 2025 թ. Այսօր Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայիիշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Այս նախաձեռնությաննպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք։ Կանտոնների խորհրդի որոշումը հաջորդում է Ազգային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից նույն առաջարկի ընդունմանը, որը կայացել է 2024 թ. դեկտեմբերի 17-ին։ Երկու պալատների հավանությամբ №24.4259 նախագիծը ստանում է օրենքի ուժ՝ պարտավորեցնելով Դաշնային խորհուրդը սկսել իրիրականացումը։ Կանտոնների խորհրդում զեկուցող էր պատգամավոր Տիանա Անգելինա Մոզերը (Կանաչ Լիբերալ կուսակցություն / Ցյուրիխ), մինչդեռ Ազգայինխորհրդում առաջարկի հեղինակն ու զեկուցողը պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելն էր (Շվեյցարական ժողովրդական կուսակցություն / Ցյուրիխ)։ Սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են որոշում, որը վերաբերում է հայկական հարցին։ Բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնասյուներից է, որը հաստատված է բազմաթիվ իրավական նախադեպերով ևմիջազգային հռչակագրերով։ Մասնավորապես՝ Միջազգային արդարադատության դատարանի 2023 թ. նոյեմբերի որոշումն ու Եվրոպական խորհրդարանի 2024 թ. մարտի և հոկտեմբերի բանաձևերը վերահաստատում են այս սկզբունքը՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան ապահովու արժանապատվորեն վերադառնալ իրենց տները։ Խաղաղության այս ֆորումի նախաձեռնությամբ Շվեյցարիան վերահաստատում է իր հավատարմությունըհումանիտար երկխոսությանը, միջազգային իրավունքին և կառուցողական դիվանագիտությանը՝ ի նպաստ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության»։Ավելին21:1518.03.25 -
Զինված ուժերԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկություն է տարածել. ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ ժամը 16։40-18:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։Ավելին21:0418.03.25 -
ՄիջազգայինԹրամփը հանդես կգա հայտարարությամբՍպիտակ տնից հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցն ավարտելուց անմիջապես հետո մամուլի համար մեկնաբանություններ կանի։ Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն սոցիալական X հարթակում գնահատելով պետությունների ղեկավարների միջև ընթացող բանակցությունները՝ նշել էր, որ նրանց հեռախոսազրույցը լավ է ընթանում։Ավելին21:0018.03.25 -
ՀասարակականՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել են հրշեջ-փրկարարական նոր կայանի բացմանը (տեսանյութ)Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է ունեցել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ «Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական կայանի կառուցման գործում ցուցաբերած օժանդակության համար։ Նա աղետներին դիմակայունության բարձրացման համատեքստում կարևորել է ԱՄՆ գործընկերների հետ շարունակական համագործակցությունը, որի շրջանակում նման հենակետեր են կառուցվել նաև հանրապետության 6 համայնքներում։ Արփինե Սարգսյանը նշել է, որ Ստեփանավանում հրշեջ-փրկարարական կայանի գործարկումը կարևոր նախաձեռնություն է՝ մի կողմից թույլ տալով փրկարար ծառայողներին արտակարգ իրավիճակներում ապահովել արագ արձագանքում՝ լինելով ավելի մոտ մեր հանրությանը, մյուս կողմից՝ արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելով հենց ծառայողների համար։ «ՀՀ կառավարությունը աղետների ռիսկի կառավարման տրամաբանության մեջ լիովին նոր ռազմավարական մոտեցումներ է որդեգրել, որոնք մեզ պետք է օգնեն ոչ միայն կենտրոնանալու փրկարարական աշխատանքի վրա որպես արձագանքման կարևոր բաղադրիչ, այլ նաև գալով սկզբից, ըստ էության, գնահատելով առկա ռիսկերը՝ հասկանալ, թե ինչպիսի վաղ ազդարարման համակարգեր կարող ենք ունենալ, հետո գալ դեպի արձագանքումը ու նաև հետաղետային վերականգնումը, ինչը թույլ պիտի տա աղետների ռիսկի կառավարման ցիկլում ավելի արդյունավետ գործել»,-նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Նախարարի խոսքով՝ փրկարարի առաքելությունը ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար Հայաստանն առավել ապահով դարձնելն է, և այդ համատեքստում կարևոր են թե՛ ծառայությունում ինստիտուցիոնալ փոփոխությունները, թե՛ ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությունը։ Մատնանշելով Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հաղթահարման փորձը՝ նախարարը նշել է, որ այն Փրկարար ծառայության օպերատիվ արձագանքման կարողությունները գնահատելու համար առանձնահատուկ օրինակ է։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև փրկարարների մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործմանը, մարզում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատի ձևավորմանը։ Նախարարն արձանագրել է, որ ջանք չի կարող խնայվել և չի խնայվում 911 փրկության հեռախոսահամարով դիմողին փրկությունը հնարավորինս արագ հասցնելու համար։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի խոսքով՝ «Այս հրշեջ-փրկարարական կայանը Ստեփանավանի և մոտակա համայնքների բնակավայրերի համար հնարավորություն է, որպեսզի արտակարգ իրավիճակներին հնարավոր լինի ավելի արագ արձագանքել»: Կայանի բացման արարողությանը երգ ու պարով հանդես են եկել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի սաները։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շրջել են տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայողների հանգստի և կապի սենյակների հագեցվածությանը, տեխնիկական ու գույքային համալրվածությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին20:4518.03.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Պուտինն ու Թրամփը «շատ լավ» զրուցում են հեռախոսով. ծանր վիճակ է ուկրաինական ճակատումՀայլուր 20։30 Պուտինն ու Թրամփը «շատ լավ» զրուցում են հեռախոսով. ծանր վիճակ է ուկրաինական ճակատումԱվելին20:3018.03.25 -
ՔաղաքականԲացահայտումներ եմ անելու Աննա Վարդապետյանի ներկայությամբ․ Հովիկ Աղազարյան. Factor«Գլխավոր դատախազը ԱԺ-ին միջնորդելու է, որպեսզի քննարկեն ինձ անձեռնմխելիությունից զրկելու հարցը և ԱԺ-ն կկատարի գլխավոր դատախազի միջնորդությունը»,- Factor.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որին անձեռնմխելիությունից զրկելու հարցը հաջորդ շաբաթ քննարկվելու է ԱԺ նիստում։ «Ես հաշտ չեմ, բնականաբար, կպաշտպանվեմ և ես դա համարում եմ քաղաքական ճնշում, հետապնդում եմ համարում։ Ես ունեմ պաշտպանվելու հնարավորություն, ես որոշ բացահայտումներ կանեմ»,- ասաց Աղազարյանը։ Աղազարյանը նշեց, որ սա մի գործ է, որտեղ իրեն մեղադրում են կառուցապատողից կաշառք վերցնելու համար, ինչն, ըստ իրեն, իրականությանը չի համապատասխանում։ «Ասում են՝ իբրև իմ խնդրանքով մի քաղաքացի մատանի է նվիրել մի ենթադրյալ կնոջ, 8000 դոլար արժեքով»,-ասաց Աղազարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին20:1518.03.25 -
ԻրավականԲաքվի դատարանը բավարարել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանի միջնորդությունըԲաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատաքննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: ըստ աղբյուրի՝ դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը: Նշվում է, որ դատական նիստի սկզբում Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը միջնորդություն է ներկայացրել նիստի արձանագրություններին և դրանց կից ձայնագրություններին ծանոթանալու համար։ Միջնորդությունը բավարարվել է։ Վարդանյանին տրամադրվել է նաև ռուսերենի թարգմանիչ։ Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 1-ին:Ավելին20:0018.03.25 -
ՔաղաքականԹուրք լրագրողների ծաղրը՝ «Էրիվանից» մինչև «նոլդու Փաշինյան»Հերոս հարկատուների հաշվին Հայաստան եկած «ՍԻ-Էն-Էն-թուրք» հեռուստաընկերության լրագրողը Հայաստանի սրտում ծաղրում է Փաշինյանին և խեղաթյուրում պատմական փաստերը: Սկանդալային ռեպորտաժը պատրաստել է անցած շաբաթ Հայաստանի վարչապետի հետ հարցազրույց արած 10 թուրք լրագրողներից մեկը: Երևանում իրեն տանը զգացող լրագրողը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից է ժխտել ցեղասպանությունը:Ավելին19:4518.03.25 -
ՔաղաքականԻնչու է «Չէին սպասում»-ի Սուրեն Շահվերդյանը միջոցառումներին ուղեկցում Նիկոլ Փաշինյանին. մանրամասներ. ArmLurՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 15-ին Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում անց էր կացվել «Կրթվելը նորաձև է» բանախոսությունը: Միջոցառմանը հրավիրված էր շարժման շուրջ 600 մասնակից: Փաշինյանը հանդես էր եկել «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով: Ելույթի ընթացքում ընդգծվել է տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Վարչապետը կարևորել է հասարակության մեջ սեփական պատասխանատվության գիտակցման և ինքնազարգացման դերը։Ավելին19:3018.03.25 -
ՔաղաքականՀՀ բյուջեից ավելի քան 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի համարՀայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար կատարվել են տեղափոխման, կեցության և սննդի ծախսեր, որոնք ընդհանուր կազմել են 7 մլն 550, 280 դրամ։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը: Թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի հատկացվել։ Tert.am-ը խնդրել էր նաև տրամադրել այն ԶԼՄ-ների անունները, որոնց ներկայացուցիչները ժամանալ էին ՀՀ: Ի պատասխան Ծառուկյանը հայտնել է. «TRT World, Hürriyet Daily News, Anadolu Ajansı, CNN Türk, Sözcü TV, Medyascope, T24, NTV, Agos Gazetesi, İhlas Haber Ajansı լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ 10 լրագրող, 5 հոգի ուղեկցող անձնակազմ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ թnւրքական լրատվամիջոցները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար ՀՀ են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀՀ բյուջեի հաշվին:Ավելին19:1518.03.25 -
ՔաղաքականՄի երկիր, որը թշնամու պարտադրանքով ուզում է փոխել իր Սահմանադրությունը, չի‘ կարող կոչվել ինքնիշխան. Արա ՊողոսյանՔաղաքագետ Արա Պողոսյանը գրում է «Ինքնիշխանության ամենակարևոր ցուցիչը այն է, որ երկիրը կարողանա սեփական պատասխանատվությամբ և սեփական պատկերացումներին համապատասխան ներքին իրավակարգ հաստատի։ Ներքին իրավակարգի, ասել է թե հասարակության և պետության փոխհարաբերությունների կարգավորման հիմքը Սահմանադրությունն է։ Մի երկիր, որը թշնամու պարտադրանքով ուզում է փոխել իր Սահմանադրությունը, չի‘ կարող կոչվել ինքնիշխան։ Երբ քո ժողովրդի պատկերացումները, ավանդույթները, նպատակները փոխում ես թշնամու ցանկությանն համապատասխան (ընդ որում կարևոր չէ` թշնամու, թե ինչ որ ուրիշ կողմի), նշանակում է դու զիջել ես քո ինքնիշխանության և անկախության երկու կարևոր պարամետրերից (տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն) մեկը։ Արդյո՞ք տարբերություն կա սրա ու գուբեռնիա/վիլայեթ դառնալու մեջ։ Իմ կարծիքով տարբերությունը միայն տեխնիկական է։ Ինքնիշխանությունից, ցավոք, խոսում են նրանք, ովքեր արդեն իրենց մտքում հանձնել են Հայաստանի ինքնիշխանությունը»։Ավելին19:0018.03.25 -
ՀասարակականԱրագածավանում սուգ է. ավտովթարից մահացել են պապը, տատը և թոռնիկը․ News.amԱրագածոտնի մարզի Արագածավան բնակավայրի տարածքում այսօր՝ մարտի 18-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ընտանիքի անդամներ են՝ ամուսիններ և նրանց 9 ամսական թոռնիկը: Մյուս մահացածը Արմավիրի մարզի 24-ամյա երիտասարդ է:Ավելին18:4518.03.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Բաքուն կտրուկ մերժում է Երևանի առաջարկը՝ ահագնացնելով գրոհները տեղեկատվական ճակատումՀայլուր 18։30 Բաքուն կտրուկ մերժում է Երևանի առաջարկը՝ ահագնացնելով գրոհները տեղեկատվական ճակատումԱվելին18:3018.03.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը Օնդրժեյ Բենեշիկին է ներկայացրել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումներըՄարտի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վրա: ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ: Վերջինիս համատեքստում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:Ավելին18:1518.03.25 -
ՄիջազգայինԻսրայելը սպառնացել է ուժեղացնել հարվածները Գազայի ուղղությամբ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի վերադարձրել իսրայելցի պատանդներինԻսրայելը կուժեղացնի հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ չարձակի բոլոր պատանդներին:Ավելին18:0018.03.25 -
ՀասարակականԼոռիում 17-ամյա տղայի դի է հայտնաբերվելԱյսօր՝ մարտի 18-ին, սպանություն է տեղի ունցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղայի դի։ Պարզվել է, որ մահացածը, ով մարմնի վրա ունեցել է դանակի մի քանի հարվածի հետք, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գրիշա Պ․-ն է։ Մահացածին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 24 հասցեից, ժողովրդին հայտնի հին գերեզմանների մոտից։ Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին17:5218.03.25 -
ԺամանցՄահացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ երգիչ Բեդրոս ԿիրկորովըՄահացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ երգիչ Բեդրոս Կիրկորովը: Այս մասին երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է սոցցանցի իր էջում: «Ես այլևս երեխա չեմ, մահացել է հայրս՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, բայց դու երբեք չես հեռանա իմ սրտից»,- գրել է նա։ Մահվան պատճառը սրտի կանգն է եղել, ասել է Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչը։ Ֆիլիպի հայրը` Բեդրոս Կիրկորովը (Պետրոս Գրիգորյան) ծնվել է Բուլղարիայում, նա 92 տարեկան էր:Ավելին17:4518.03.25 -
ՍպորտՄարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Անթալիայում կմասնակցեն աշխարհի գավաթի երրորդ փուլինՄարտի 18-24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի երրորդ փուլը, որտեղ կմասնակցեն Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: Այս մասին տեղեկացնում է Մարմնամարզության ֆեդերացիան: Աշխարհի գավաթի երկրորդ փուլը կայացել է Բաքվում. դրան մեր թիմը չի մասնակցել:Ավելին17:3018.03.25 -
ՀասարակականՄԻՊ-ը հրապարակել է «Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման հետ կապված խնդիրները ՀՀ-ում» արտահերթ զեկույցըՄարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքներն արձանագրում են, որ կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ընտանիքում, ուսումնական հաստատություններում, երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, համացանցում, երեխաները շարունակում են ենթարկվել տարբեր տեսակի բռնությունների, իսկ այդ դեպքերի բացահայտման, կանխարգելման ու արձագանքման գործուն մեխանիզմները բացակայում են։ Հաշվի առնելով հարցի հրատապությունն ու անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման հետ կապված խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ արտահերթ զեկույցը։ Զեկույցն ընդգրկում է Պաշտպանի՝ 2024 թվականի ընթացքում իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ պետությունը ձեռնարկի անհետաձգելի միջոցառումներ՝ երաշխավորելու յուրաքանչյուր երեխայի պաշտպանված լինելու և բռնությունից զերծ միջավայրում ապրելու իրավունքը։ Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։Ավելին17:1518.03.25