Լրահոս
2025-03-19
-
ՔաղաքականԱլիևի ամենօրյա ճնշումներն ուժգնանում են. Փաշինյանը պատրաստ է ստորագրելՀակառակ Հայաստանի խաղաղասիրական ձգտումներին՝ Ադրբեջանն արդեն մեր տեղեկատվական դաշտն է ինտենսիվ գնդակոծում: 4-րդ օրն է՝ Բաքուն Երևանին մեղադրում է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է և շեշտում՝ կրակոցների մասին Ադրբեջանի ներկայացրած փաստերի բացակայությունը: Ադրբեջանը նույնիսկ նոր հնարքների չի դիմում: Հին մարտավարությամբ՝ տեղեկատվական դաշտում ստեղծած լարվածությունն անխոչընդոտ մարտի դաշտ է տեղափոխելու, եթե Հայաստանը չկատարի իր պահանջները, կարծում են ընդդիմադիրներն ու զգոնության կոչում:Ավելին21:2619.03.25 -
ՔաղաքականՀայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի․ ՓաշինյանԻմ հանձնարարականը ՊՆ-ին հստակ է՝ հրшդшդшրի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Այս մասին գրել է վարչապետ Փաշինյանը։Ավելին21:1619.03.25 -
Զինված ուժերՀՀ ՊՆ-ն կրկին հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը հրադադարի խախտման վերաբերյալԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։Ավելին21:0119.03.25 -
ՍոցիալականԿոտայքի և Սյունիքի մարզերում ընտանիքների անապահովությունն այսուհետ կգնահատվի նոր համակարգի միջոցով․ ինչպես դիմելՄարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում ընտանիքների անապահովությունը գնահատվում է նոր համակարգի միջոցով։ Անապահովության գնահատում անցնելու համար դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ e-social.am հարթակում։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։Ավելին20:4519.03.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ալիևին համոզելու փաշինյանական փորձեր և հստակ հանձնարարություն՝ Հայաստանի ՊՆ-ինՀայլուր 20։30 Ալիևին համոզելու փաշինյանական փորձեր և հստակ հանձնարարություն՝ Հայաստանի ՊՆ-ինԱվելին20:3019.03.25 -
ՀասարակականԵրևանում հետիոտնի համար անցման վայրում պարեկները տղամարդու մոտ հայտնաբերել են կասկածելի իրԵրևանում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում ցուցաբերում էր անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ ու փողոցում՝ հետիոտնի համար նախատեսված մայթին, բնական կարիքն էր հոգում՝ միզում էր։Ավելին20:1519.03.25 -
ՔաղաքականՀովիկ Աղազարյանը չի սանձվում և մեծ ցնցումներ է խոստանում. սառը ջուր՝ ՔՊ-ականների վրաԱյսօր խորհրդարանում կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարողականն է ներկայացվել: Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած տնտեսական անհավատալի ցուցանիշները հրահրեցին հերթական սկանդալը Ազգային ժողովում: Չի հավատում նախկին թիմակիցներին Հովիկ Աղազարյանը, նրանց մեղադրում է ձախողումների, կեղծ թվերի ու կորսված հնարավորությունների համար:Ավելին20:1119.03.25 -
ԱռողջապահականՀանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունըՀանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը։ Այն պայմանավորված է մի քանի գործոնով՝ վիրուսների առանձնահատկություններ, փակ տարածքներում մարդկանց կուտակումներ, վիրուսների փոխանցման մեխանիզմներ։Ավելին20:0019.03.25 -
Քաղաքական«Խաղաղության» թուղթը միակողմանի վերջնագիր է՝ Նիկոլ Փաշինյանի աթոռի և անվտանգության դիմաց․ Գալստյան«Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին իրավունք չի տվել արցախահայությանը զրկել հազարամյակների բնօրրանից և դատարկված Արցախը նվիրել ագրեսորին։Ավելին19:4619.03.25 -
ՔաղաքականՊայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից․ Լևոն ՔոչարյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․Ավելին19:3119.03.25 -
ՄիջազգայինՍկանդալային ձերբակալությունից հետո Ստամբուլը եռում է բողոքից. Էրդողանի բռնաճնշումներըՁերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Անվտանգության ուժերը խուզարկել են ընդդիմադիր քաղաքական գործչի տունն ու բերման ենթարկել նրան: Իմամօղլուն Թուրքիայում հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցն է: «ԱԿՕՍ»-ի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Հայլուր»-ի հետ զրույցում ասել է, որ Ստամբուլի գլխավոր պողոտաները փակ են, տասնյակ քաղաքացիներ դուրս են եկել փողոց`բողոքելով ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ:Ավելին19:2719.03.25 -
Կրթություն և գիտություն«Ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ»․ ԿԳՄՍՆ«2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ:Ավելին19:1519.03.25 -
ՀասարակականՇուրջ 10 օր զոհվածի մայրը, զոհվածի այրին մթության մեջ է բնակվում. Մարգարիտա Խաչատրյան«Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գրասենյակը՝ Մուրացան 110/1 հասցեում գտնվող շենքը ՊՆ-ի հաշվեկշռից հանվել և տրվել է Պետգույքի կոմիտեին, որն էլ այն դրել է աճուրդի։Ավելին19:0019.03.25 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen ID6»-ը գլխիվայր շրջվել էԱյսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Պ.-ն իր վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:Ավելին18:4719.03.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մեկ ստորագրությամբ Խաղաղության պայմանագի՞ր. Փաշինյանի նոր անակնկալըՀայլուր 18։30 Մեկ ստորագրությամբ Խաղաղության պայմանագի՞ր. Փաշինյանի նոր անակնկալըԱվելին18:3019.03.25 -
ՀասարակականՎթար՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄարտի 19-ին, ժամը 08։22-ին Արթիկի Բաղրամյան փողոցում միմյանց են բախվել շտապօգնության մեքենան և «Օպելը», հայտնում են ՆԳՆ-ից։Ավելին18:1619.03.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:Ավելին18:0019.03.25 -
ՄիջազգայինՌուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Թրամփ-Պուտին բանակցություններից հետոՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը մարտի 18-ի ուշ երեկոյան անօդաչու թռչող սարքերով մի քանի տասնյակ հարվածներ են հասցրել Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է Telegram-ի իր ալիքում։Ավելին17:4519.03.25 -
ԻրավականԴատարանից վերադարձված կալանավորված անձն իր գոտկատեղում թաքցրել էր 3 բջջային հեռախոս և wi-fi սարքՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Հայտնում են ՔԿԾ-ից:Ավելին17:3019.03.25 -
Հասարակական«Mercedes GLE»-ն «Չայնիի» ոլորաններում մոտ 100 մետր գլորվելով բախվել է քարերին ու հայտնվել ձորումՄարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21,5 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր ապառաժ քարերին բախվելով, մի քանի պտույտ շրջվելով հատնվել է ձորում՝ քարերի վրա:Ավելին17:1219.03.25