Լրահոս

2025-03-23
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեր Սարիկի հետ միասին ճանկներդ քաշեք մեր երկրից, չենք վստահում․ բախում՝ Գյումրիում
    Մարտի 23-ին, Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ բախում է տեղի ունեցել Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի աջակիցների և «Սրբազան պայքար» շարժման երիտասարդների միջև։ Շարժման աջակիցները բոյկոտել են քարոզչությունը՝ պահանջելով իշխանությունից ճանկերը քաշել երկրից, քանի որ նրանց ոչ ոք չի վստահում։ Մանրամասները՝ Oragir.news-ի տեսանյութում։
    23:57
    23.03.25
    Ավելին
  • Սպորտ
    Ուզում եմ ներողություն խնդրել հայ երկրպագուներից, այս հաշիվն անընդունելի է. Ջոն վան’տ Սխիպ
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մեկնաբանել է Վրաստանից կրած պարտությունը: «Մենք ոչ պրոֆեսիոնալ էինք գործում՝ կորցնելով գնդակները շատ ու շատ: Բոլորս ցնցված էինք և չէինք կարողանում արձագանքել: Ուզում եմ ներողություն խնդրել հայ երկրպագուներից, այս հաշիվն անընդունելի է»,-լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը: Ջոն վան’տ Սխիպի խոսքով` երբ թիմը պարտվում էր մեկնարկային 15 րոպեներից հետո, արդեն իսկ ինչ-որ բան սխալ էր գնում, որը իր մարզչական շտաբը չկարողացավ շտկել: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին` զիջելով 6:1 հաշվով:
    23:46
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայի հատվածում իսրայելական զինուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
    Վերջին 24 ժամում Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ 61-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ընթացիկ տարվա մարտի 18-ից զոհվածների և վիրավորների թիվը հասել է համապատասխանաբար՝ 673-ի և 1233-ի: Ընդհանուր առմամբ, ըստ տեղեկագրի, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 50 հազար 21 պաղեստինցի, իսկ վիրավորների թիվը կազմում է 113 հազար 274:
    23:30
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանն ամեն օր նոր նախապայման թելադրելով՝ փորձում է խաղաղությունը վաճառել մեզ. Գառնիկ Դանիելյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Oրերս Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունից տեղեկացանք, որ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներն ավարտվել են։ Հայկական կողմն ընդունել է մեզ պարտադրվող, մինչ օրս չհամաձայնեցված երկու պահանջները ևս։ Մինչ իշխող Քաղաքացիական պայմանագիրը փորձում է սա ներկայացնել որպես հաղթաթուղթ, Ադրբեջանը հայտարարում է, որ բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է։ Սրանից բացի, առաջ են քաշվում միջանցքի տրամադրման, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնման, միջազգային դատական ատյաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, հայ-ադրբեջանական սահմանից դիտորդների դուրս բերման, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ նախապայմանները։ Ադրբեջանն ամեն օր նոր նախապայման թելադրելով՝ փորձում է խաղաղությունը վաճառել մեզ՝ միառժամանակ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ ունի 0 վստահություն։ Խաղաղության ձեռքբերումը պետք է լինի յուրաքանչյուրիս նպատակը։ Բայց այդ ճանապարհին մենք չպետք է կորցնենք մեր արժանապատվությունը, հրաժարվենք ազգային իղձերից, արժեքներից, պատմությունից։ Այդպիսի փաստաթուղթը վտանգ է ոչ միայն մեր երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, այլ, նախևառաջ, մեր ժողովրդի ինքնության և գոյության համար։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, թե ինչ սպառնալիքներ է պարունակում այս փաստաթուղթը և թույլ չտա, որպեսզի այն վաճառեն իր վրա որպես Խաղաղության համաձայնագիր»։
    23:00
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ նոր մանրամասներ
    Մարտի 23-ին, ժամը 16:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ և Դավթաշեն գյուղերի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը՝ քարով բեռնված, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    22:30
    23.03.25
    Ավելին
  • Սպորտ
    ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ
    ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ։ «Բավականին երկար ժամանակ մենք՝ թիմը, մարզչական շտաբը և ֆեդերացիայի ներկայացուցիչները, շփվել ենք, քննարկել և եկել այն եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը: Մարզիչն արդեն իր խոսքն ասել է, և ես ևս մեկ անգամ, բոլորիս անունից, հաստատում եմ դա, քանի որ մենք մեկ թիմ ենք: Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար: Սակայն երկար զրույցներից հետո մենք խոստանում ենք առաջ շարժվել՝ անկախ ֆուտբոլի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքից: Մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, լուծել ներքին խնդիրները և հունիսին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով: Մեր նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի սեպտեմբերին՝ աշխարհի առաջնության որակավորման փուլում, հանդես գանք լավ պատրաստված և մարտունակ թիմով: Սա համատեղ հայտարարություն է մարզչական շտաբի, ֆուտբոլիստների և ֆեդերացիայի կողմից՝ այն երկար քննարկման արդյունք, որը տեղի է ունեցել հանդիպումից հետո»,- ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան — Հայաստան պատասխան խաղից հետո:
    22:14
    23.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում. Հյուսիսային պողոտայում կայանված «Վազ 2121»-ում հրդեհ է բռնկվել
    Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում՝ «Ուրարտու» խանութի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Պ.-ն, և քաղաքացիները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
    22:00
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անահիտ Մանասյանն այցելել է Հովհաննես Չեքիջյանին
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին։ Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկա են գտնվել ազգային ակադեմիական երգչախմբի փորձին, հետևել ստեղծագործական գործընթացին, շփվել անվանի երաժշտի և երգչախմբի անդամների հետ։ Անահիտ Մանասյանը՝ արժևորելով մշակութային գործիչների դերը Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման և զարգացման գործում, ընդգծել է մշակութային իրավունքների իրացման կարևորությունը։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Հովհաննես Չեքիջյանին՝ ազգային երաժշտարվեստին մատուցած անգնահատելի ծառայության համար՝ շեշտելով, որ մշակույթի ազատ արտահայտումն ու տարածումը մարդու հիմնարար իրավունքներից է։ Անահիտ Մանասյանի խոսքով` նման հանդիպումները շատ կարևոր են, քանի որ ևս մեկ անգամ վկայում են պետական ինստիտուտների՝ մշակութային քաղաքականության խթանման հանձնառության մասին: Այցը կարևոր առիթ էր ոչ միայն մեծանուն արվեստագետին հարգանք մատուցելու, այլև հայ երաժշտական մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստող նախաձեռնություններին, Պաշտպանի լիազորությունների շրջանակում, աջակցելու տեսանկյունից։
    21:30
    23.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Լոռու մարզում դանակահարված և գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի
    Այսօր՝ մարտի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում ռ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Մինչ Սպիտակի բժիշկները պայքարում էին վիրավորների կայքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորներից մեկը Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վարուժան Մ.-ն է, ով հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, գտնվելիս է եղել ծանր վիճակում, իսկ մյուսը Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գագիկ Մ.-ն է, ով հիվանդանոց է բերվել «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ։ Սպիտակի բժիշկների օպերատիվ բուժօգնության շնորհիվ հնարավոր է եղել 2-ի կյանք էլ փրկել, սակայն մի քանի օր նրանք պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Այս պահին Լոռու մարզի քրեական ոստիկանները, Սպիտակի համայնքային ոստիկաններն ու Լոռու մարզի գումարտակի պարեկները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև որտեղ և ինչ պայմաններում են նշված անձինք վնասվածքները ստացել և արդյոք 2-ը կապ ունեն նույն դեպքի հետ, թե առանձին դեպքեր են, ինչպես նաև օպերատիվ ճանապարհներով փորձում են պարզել հանցագործության վայրը։
    21:00
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն
    Օլիպմպիական Խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի երրորդ փուլում: Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում։ Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Վահագն Դավթյանը հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման փուլում Արթուրը վաստակել էր 14,483 միավոր, իսկ Վահագնը՝ 14,000 միավոր:
    20:30
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն
    ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին: Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից ընդամենը 4 րոպե անց Վրաստանի ընտրանին բացեց հանդիպման հաշիվը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Վարազդատ Հարոյանը: 10 րոպե էլ չէր անցել Վրաստանը նաև երկրորդ գնդակն ուղարկեց Չանչարևիչի դարպասը: Գոլը խփեց Գիորգի Միկաուտաձեն: Եվս 10 րոպե անց վրացիները երրորդ անգամ գրավեցին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասը: Գոլը խփեց Գիորգի Չակվետաձեն: 26-րդ րոպեին 4-րդ գնդակը հայտնվեց Հայաստանի ընտրանու դարպասը: Գոլը խփեց Օթար Կիտեիշվիլին: Հանդիպման 35-րդ րոպեին, օգտվելով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանների սխալից, դուբլ ձևակերպեց Գիորգի Միկաուտաձեն: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի ընտրանու անդամ Էդգար Սևիկյանը կարողացավ գրավել Վրաստանի դարպասը: Բայց Վրաստանը չբավարարվեց ձեռքբերածով: 62-րդ րոպեին վրացիների 6-րդ գոլը խփեց Խվիչա Կվարացխելիան: Վրաստան-Հայաստան` 6:1: Հանդիպմանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ մարզադաշտից հետևում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վրաստանի ֆուտբոլի ընտրանին Ազգերի լիգայի հաջորդ մրցափուլում հանդես կգա B ենթախմբում, իսկ Հայաստանը կմնա C խմբում:
    20:25
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրբապղծություն՝ Փարաքար գյուղում
    Երեկ՝ մարտի 22-ին, SHAMSHYAN.com էր դիմել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչներից մեկը, ով իր զայրույթն ու բողոքն էր արտահայտում, ասելով, որ մարդ ինչ աստիճանի ստոր պետք է լինի, որ հարազատի գերեզմանը անարգի։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տղամարդը մատնացույց էր անում Փարաքար գյուղի գերեզմանատան այն հատվածը, որը համարվում է իրենց ընտանեկան գերեզմանը ու զայրացած մատնացույց էր անում նաև գերեզմանի այն հատվածը, որտեղ անցյալ տարի ինքը հուղարկավորել էր քրոջը, իսկ մի քանի օր անց հերթական այցի ժամանակ նկատել էր, որ քրոջ գերեզմանը փորած է և փոսից դագաղը բացակայում է։ Մի քանի օր փնտրել էր և ի վերջո պարզել եղելությունը ու մնացել է ապշած, թե ինչ աստիճանի մարդ պետք է ստոր լինի, որ նման քայլի դիմի։ Նա ասում էր․ «Գերեզմանը անարգել է իմ մյուս եղբայրը, ով երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում ու միայն վերջերս է ժամանել Հայաստան ու իր ևս գործը արել։ Մի քանի օր շարունակ ման եմ եկել, վերջապես գտել եմ, որտեղ է տարել ու հուղարկավորել մեր քրոջը, գտել եմ նաև այն մարդկանց, ովքեր գերեզմանափորեր են աշխատում ու իրենք ասեցին, որ եղբորս պատվերով են արել։ Հիմա մեր ընտանեկան գերեզմանից մոտ 700-800 մետր հեռավորության վրա է գտնվում նոր գերեզմանը։ Դիմել եմ Էջմիածնի ոստիկանություն, բայց դեռևս չգիտեմ, թե ինչ ընթացք են տվել։ Հիմա պահանջում եմ, որպեսզի «սրբապիղծը» օրենքի ողջ խստությամբ պատասխան տա իր արարքի համար։ Ասում է, թե իբրև քույրս անբարոյական է եղել և թե ես հետագայում որ մահանամ, պետք է մեր ընտանեկան գերեզմանոցում չհուղարկավորվեմ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բազմաթիվ փարաքարցիներ դրական էին նկարագրում մահացած կնոջը, ասելով․ «Նա երբևէ վատ վարք չի ցուցաբերել, նրա կողմից երբևէ վատը չենք տեսել, բացի լավից, իսկ դագաղը գերեզմանից տեղափոխած եղբայրը 30 տարուց ավելի չի էլ հետաքրքրվել ընտանիքի անդամներով ու հիմա որոշել է, որ քույրը պետք է ընտանեկան գերեզմանում չլինի։ Ուզում ենք հավատանք, որ կոշտ իրավական գնահատական կտրվի այդ արարքի համար, որը դատապարտելի է անգամ Աստծո կողմից»։
    20:00
    23.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Ծեծ, խուլիգանություն և դժբախտ պատահարներ. կրիմինալը բազմանում է դպրոցներում
    Կրիմինալը Հայաստանում անգամ դպրոց է մտել: Գրեթե ամեն ամիս Երևանում և մարզերում հրազենի կիրառմամբ «ռազբոռկաների» մասին է հայտնում ոստիկանությունը: Մեկ ամսում դպրոցներում դանակով հարձակումների, աշակերտների վիրավորվելու 8 դեպքի մասին է հայտնի դարձել:
    19:30
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    8 բաց թողնված գոլ՝ 135 րոպեում․ առջևում դեռ մեկ խաղակես կա
    ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում են 5:0 հաշվով։ Նախ 4-րդ րոպեին աչքի ընկավ Կիտեաշվիլին, իսկ տասը րոպե անց Միկաուտաձեն։ 23-րդ րոպեին աչքի ընկավ արդեն Չակվետաձեն, իսկ 4 րոպե անց Կիտեիշվիլին դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով ջախջախիչ։ Քիչ անց թիմակցի օրինակով Միկաուտաձեն ևս դուբլ գրանցեց՝ 5։0։ Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ 39-րդ րոպեին Ջոն վան՛տ Սխիպը եռակի փոփոխության դիմեց։ Սոլոմոն Ուդոյի փոխարեն խաղադաշտ մտավ Արթուր Սերոբյանը, Կամո Հովհաննիսյանի փոխարեն՝ Սերգեյ Մուրադյանը, իսկ Ուգոչուկվու Իվուին՝ Էդգար Գրիգորյանը։ Նշենք, որ մեր ընտրանու դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն անցկացնում է իր կարիերայի 400-րդ հանդիպումը, այս մասին տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը։ ՀՖՖ-ի մամուլի ծառայությունն էլ, իր հերթին, հաղորդում է, որ Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականում իր 20-րդ հանդիպումն է անցկացնում։ Հոբելյանական է այս հանդիպումը նաև Տիգրան Բարսեղյանի համար․ նա էլ 60-րդ հանդիպումն է անցկացնում ազգային հավաքականի խաղաշապիկով, փոխանցում է Armsport-ը։
    19:10
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը
    Տարածվել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքի գրավոր խորհրդածությունը, որտեղ նա վիշտ է հայտնել Գազայի վրա ռմբակոծումների համար, ուրախություն` Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության համար, աղոթք ու կոչ է ուղղել խաղաղության ու անմիջական զինադադարի ի նպաստ և շնորհակալություն հայտնել բժիշկներին, առողջապահական գործիչներին։ «Ուրախ եմ` որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևի վրա։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կարողանա նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը», եղել Ֆրանցիսկոս Պապի մաղթանքներից մեկը։
    19:00
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Lexus GX 470»-ը բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել․ վարորդը մահացել է
    Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 54 կմ հատվածում «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության հասել քաղաքացիները, այնուհետև ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ամրակապված չի եղել, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է զենք և մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ։ Դեպքի վայրի զննությունը քննիչի կողմից կատարելուց հետո «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Թալինի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
    18:30
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
    Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախ 14-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ռոբերտ Ք․-ին պատկանող վագոն տնակում, ինչի հետևանքով այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
    18:00
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է գարնանային արձակուրդի օրերը
    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռևս 2023-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։ 2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում՝ 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար: Արձակուրդները 2024-2025 ուսումնական տարում՝ 1) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռային՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 5-ը ներառյալ, գարնանային՝ 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ: 2) Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 14-ից 27-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2025 թվականի մարտի 17-ից 30-ը ներառյալ: 3) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ և գարնանայինը՝ 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ: Հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն: Նախարարությունն էլ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում հաստատության դիմումի հիման վրա կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը: Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:
    17:30
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Ռոմիկ Շ.-ն իր վարած «Զիլ 130» մակնիշի՝ տուֆ քարով բարձված բեռնատարով Երևան - Գյումրի ավտոճանապարհի Թալին Սասնաշեն խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը միջին ծանրության ախտանիշներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարի կողաշրջման հետևանքով քարերը թափվել են ճանապարհով մեկ։ Ժամանել են նաև ճանապարհն սպասարկող ընկերության աշխատակիցները, ովքեր սպասում են քննիչի կողմից դեպքի վայրի զննության ավարտին, որպեսզի քարերը հեռացնեն։
    17:00
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է էլեկտրական շչակ
    Մարտի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
    16:30
    23.03.25
    Ավելին