Լրահոս
2025-03-22
-
ՔաղաքականԻնձ կալանավորելու անօրինական որոշումը կայացվել է ինչ-որ մարդկանց ազդեցութան արդյունքում. Սուրեն ՄանուկյանԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավայրից հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ, Ինչպես գիտեք՝ 24.02.2025 թ-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը, հանրային մեղադրողների կողմից ներկայացված Վերաքննիչ բողոքը բավարարել է և իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել է կալանքով։ Կալանքում գտնվելու ժամանակահատվածում ես տարբեր դատավորների կողմից կայացրած բազմաթիվ որոշումների հետ եմ ծանոթացել, սակայն այսպիսի անգրագետ դատական ակտի երբևէ չէի հանդիպել։ Վարչապետի աթոռին նստած անձնավորությունը, երբ ասում էր ՀՀ-ում վնգստացող դատավորներ կան, կարծում եմ՝ նկատի ուներ Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին և իր նմաններին։ Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը դատական ակտի պատճառաբանական մասում նշել է, թե իբր ես 08.06.2023 թ-ին, այսինքն՝ մոտ երկու տարի առաջ, դատական նիստի ժամանակ հայտարարել եմ, որ եթե դատարանը իմ նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառի տնային կալանք, ես չեմ կատարելու դատարանի որոշում։ Հավանաբար Աննա Մաթևոսյանը տեղյակ չէ, որ դատական նիստերը ձայնագրվում են, և չի կարող ցույց տալ որևէ ձայնագրառում, որտեղ ես այդպիսի արտահայտություն հայտարարած լինեմ։ Իսկ եթե տեղյակ է, որ դատական նիստերը ձայնագրվում են և ինքը լսել է դատական նիստի ձայնագրառումը և դրանից հետո է կատարել նման արձանագրում, սա նշանակում է, որ դատավոր Աննա Մաթևոսյանը դատական ակտի մեջ գիտակցաբար կատարել է կեղծ արձանագրում, այսինքն՝ գիտակցաբար կատարել է քրեորեն պատժելի արարք։ Տեղյակ եք նաև, որ «տուժող» խաչատուր քոքոբելյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքն այնպես է արել, որ ինձ ուղարկեն բերդ, իսկ եթե այս հայտարարությանն էլ միացնում ենք այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը կեղծ տվյալի հիման վրա փորձել է հիմնավորել իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել կալանքով, սա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը նման անգրագետ, կեղծ, ապօրինի որոշում կայացրել է ինչ-որ մարդկանց ազդեցության արդյունքում։ Իհարկե, ես շատ լավ գիտեմ՝ ում միջոցով են կարողացել ստանալ այսպիսի անգրագետ և ապօրինի որոշում և դրանով իրենց հաջողվել է իմ նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինել կալանքով, սակայն նման անգրագետ և անօրինական որոշումներով դատարանը մեկ հիմնաքար հեռացրել է ՀՀ-ում արդարադատության հիմնասյուների հիմքերից, և այսպիսի դատավորների նմանատիպ որոշումներն են հեղինակազրկում ամբողջ դատական համակարգը։ Եվ նմանատիպ որոշումներն են պատճառը, երբ ես բազմիցս նշել եմ, որ ՀՀ-ում պետք է լուծարել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, քանի որ դրանց չգոյությունը ավելի շատ օգուտ կբերի ՀՀ-ին, քան այն, ինչ ունենք ներկա պահին։ Բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն այս կեղծ, հնարովի, անօրինական քրեական գործի հետ, մի՛ մտահոգվեք, որովհետև ձեզանից ոչ ոք չի վրիպել իմ տեսադաշտից։ Հ/Գ Տեղյակ եք նաև, որ, գտնվելով 37 օր տնային կալանքի պայմաններում, իմ կողմից որևէ խախտում չի արձանագրվել»:Ավելին23:5822.03.25 -
ՍպորտԵս իրական թիվ մեկ հավակնորդ եմ, պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ․ Արման ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը կոշտ մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու ճանապարհին իր հավանական մրցակիցներին։ «Ես իրական թիվ մեկ հավակնորդ եմ, պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ։ Բայց ինչպե՞ս կարող եմ դա անել, երբ բոլորը պատրաստ են միայն թղթի վրա պայքարել։ Չարլզ Օլիվեյրա, Ջասթին Գեյջի, դուք կարող եք նստել և սպասել, կամ կարող եք մտնել ութանկյուն և վաստակել ձեր իրավունքը»,– գրել է Ծառուկյանը սոցցանցերում։ Հիշեցնենք, որ հունվարին Ծառուկյանը պետք է մենամարտեր UFC-ի չեմպիոնական գոտու համար՝ մրցելով Իսլամ Մախաչևի դեմ, սակայն մեջքի վնասվածքի պատճառով դուրս մնաց պայքարից։Ավելին23:4522.03.25 -
ԻրավականԿոչ եմ անում բոլոր արցախցիներին վաղը 14։00-ին հավաքվել ՔԿ-ի մոտ, այնտեղից երթով կշարժվենք ՆԳՆ. Ռոման ԵրիցյանԱրցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ ներքին գործերի նախարարությունը քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իր դեմ՝ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնելուց և այդ մասով քննչական կոմիտեի վարած նախաքննությունը քննադատելուց հետո։Ավելին23:3022.03.25 -
ՀասարակականՀայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս, Քաջարան քաղաքներում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին23:1522.03.25 -
ՍպորտՄենք պատրաստ ենք ռևանշի. Ջոն վան’տ ՍխիպՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և ազգային ընտրանու կիսապաշտպան Արթուր Սերոբյանը Վրաստանի դեմ խաղից առաջ պատասխանեցին լրագրողների հարցերին: «Մենք նախապատրաստվել ենք այնպես, ինչպես Երևանում կայացած խաղին էինք պատրաստվել: Մեր երեք մեծագույն սխալները մեզ համար արժեցան այն երեք գոլերը, որոնք Վրաստանը խփեց այնտեղ: Մենք պատրաստ ենք պայքար մղել և պատրաստ ենք ռևանշի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Ջոն վան’տ Սխիպը: Վերջինիս խոսքով` հավաքականները հաջողությունների են հասնում ոչ միայն խաղային սխեմաների շնորհիվ, այլև այն ֆուտբոլիստների, որոնք խաղում են ընտրանիների կազմերում: «Մենք պետք է գտնենք թիմային բալանսը: Առաջիկա երեք խաղերի ընթացքում, որոնք ունենք մինչև սեպտեմբեր ամիսը, փորձելու ենք դիտարկել մի շարք ֆուտբոլիստների, ինչպես դարպասապահի դիրքում, այնպես էլ այլ դիրքերում»,-ասաց նա: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը հույս հայտնեց, որ հայ երկրպագուները ներկա կլինեն Թբիլիսիում կայանալիք խաղին` հատկապես, որ ընտրանու ֆուտբոլիստները ձգտելու են ուրախացնել նրանց: «Առաջին խաղում, որը կայացավ Երևանում, ինչ-որ բաներ չստացվեց: Այստեղ ենք եկել մեր սխալներն ուղղելու համար: Մեզ համար առաջիկա հանդիպումը շատ կարևոր է: Բոլորս կենտրոնացած ենք Վրաստանի դեմ խաղի վրա: Ուզում ենք դուրս գալ դաշտ ու ցույց տալ մեր առավելությունը»,-ասաց Սերոբյանը: Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստանի հանդիպումը կկայանա մարտի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:Ավելին23:0022.03.25 -
ՔաղաքականԸնդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր. Վարդան ՈսկանյանԸնդամենը հինգ տարի առաջ մենք հպարտությամբ իշխում էինք Մռավի լեռներից մինչև Ջրականի հարթավայր ընկած լայնածավալ տարածքներում, Վարդենիսը, Գորիսը, Կապանը խորը թիկունք էին, Դադիվանքը, Գանձասարն ու Ծիծեռնավանքը հայահունչ պատարագների կենտրոն, իսկ Ստեփանակերտը՝ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից հետո Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքը։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Այժմ՝ թուլամորթաբար և փոքրոգորեն դեգդրադացվելով, տենդագին կերպով քրքրում ենք ինչ-որ խորհրդային քարտեզներ, որպեսզի գոնե որևէ չնչին արոտավայր մնա Հայաստանին չգիտես, թե ինչպես իրականացվող ինչ-որ «սահմանազատման գործընթացում»։ Իսկ ամենասարսափելին այն է, որ սա ներկայացվում է, իբրև թե, մեր բնականոն վիճակ, ինքնիշխանության ամրապնդում և այլ նման ցնորաբանություններ»,- գրել է նա։Ավելին22:4522.03.25 -
ՏարածաշրջանԹուրքերը ոտնատակ ընկնել չեն ուզում. Էրդողանն անցել է բռնի միջոցներիԹուրքիայում բողոքի ակցիաների աշխարհագրությունը մեծ թափով ընդլայնվում է: Ցույցերի երրորդ օրը, ըստ ընդդիմադիրների, միայն Ստամբուլում փողոց է դուրս եկել շուրջ 300 հազար մարդ: Իրավապահները կոշտ միջոցներ՝ ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ են օգտագործում ցուցարարների դեմ: Այդ գազից տուժել է նաև ցուցարարներին միացած Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Մահիրին:Ավելին22:3022.03.25 -
ՀասարակականԵրևանում «Կորեայի ձոր»-ի մի ամբողջ փողոց ողողված է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչինչ չի անումԱրդեն 2 շաբաթ է՝ Երևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում դիտահորից թուրս թափվող կեղտաջրերը մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շրջանցիկ թունել 66 տան հարևանությամբ դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը ողողում են ամբողջ փողոցը, լցվում բնակիչների տների նկուղներ, բակեր, պատերից ներծծվելով՝ հայտնվում տների ներսում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին22:1522.03.25 -
ՄիջազգայինՈւկրաինան մասնատվում է. Զելենսկին համաձայնել է ընտրություններ անցկացնելԱմերիկացի պաշտոնյաների խոսքով՝ ռուս-ուկրաինական խաղաղության պայմանագիրը արդեն քննարկվում է: Տարածքների բաժանման հարցն է նաև ներառելու պայմանագիրը: Ղրիմի կարգավիճակի, Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի և Խերսոնի շրջանների հարցն է ամենամեծ խնդիրը, նշում են ամերիկացի պաշտոնյաները, որոնք բանակցում են հակամարտությունը դադարեցնելու համար:Ավելին22:0022.03.25 -
ՄիջազգայինԳերմանիայի նախագահը ստորագրել է պաշտպանական ծախսերի ավելացման սահմանադրական փոփոխություններըԳերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ստորագրել է խորհրդարանի կողմից ավելի վաղ ընդունված երկրի սահմանադրության փոփոխությունները, որոնց շնորհիվ ապագա կառավարությունը մտադիր է զգալիորեն մեծացնել պետական վարկերը՝ պաշտպանական և ենթակառուցվածքային աճող ծախսերը ֆինանսավորելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի նախագահի գրասենյակը։ Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններն ընդունվել են Բունդեսթագում։ Որոշումը հաստատվել է Գերմանիայի դաշնային նահանգները ներկայացնող օրենսդիր մարմնի՝ Բունդեսրաթի կողմից։ Փոփոխությունները այժմ պետք է հրապարակվեն Դաշնային օրենսդրության տեղեկագրում: Խորհրդարանի կողմից փոփոխությունների ընդունումն արդեն թույլ է տվել Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովին հավանություն տալ Ուկրաինային 3 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ ռազմական օգնության հատկացմանը։Ավելին21:4522.03.25 -
ՀասարակականՈ՞վ է այսօր Արմավիրում կրակոցի հետևանքով կյանքից զրկված անձը․ ArmLurՀԻշեցնենք, որ այսօր՝ մարտի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսգիշերին՝ ժամը 01։30-ի սահմաններում,Ավելին21:3022.03.25 -
ՔաղաքականՌազմական դպրոց, աշխատատեղեր՝ Գյումրիում. Վարդան Ղուկասյանը «նոր փուլ» է սկսում Հայաստանի համարԱնվտանգության խնդիրներն են Վարդան Ղուկասյանին ստիպել վերադառնալ քաղաքականություն: Կոմկուսի քաղաքապետի թեկնածուի նախընտրական ծրագրում հատուկ տեղ ունի երիտասարդների ռազմական կրթությունը:Ավելին21:1522.03.25 -
ՄիջազգայինԼաս Կրուսեսում հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել Է երեքի․ կան վիրավորներԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Լաս Կրուսես քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, առնվազն 16 մարդ վիրավորվել է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է նոր Յորք Times-ը՝ հղում անելով քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Ջոհան Բենկոմոյին: Ավելի վաղ CBS հեռուստաալիքի տեղական բաժանմունքը հայտնել էր, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը հրազենային վնասվածքներ են ստացել: «Երեք մարդ զոհվել է, առնվազն 16-ը՝ վիրավորվել այգում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։ .. Լաս Կրուսես, Նյու Մեքսիկո», - գրում է պարբերականը։ Թերթը, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել սպորտային մեքենաների սեփականատերերի ամենամսյա հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել մոտ 200 մարդ: Ականատեսների խոսքով՝ հրաձգության սկսվելուց առաջ այցելուների մի մասի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը դեռ չի պարզել կասկածյալներին և նրանց հնարավոր դրդապատճառները։Ավելին21:0022.03.25 -
ՄշակույթՍտանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթըՍտանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շաբաթվա առաջին միջոցառումն աշակերտների շրջայցն էր թատրոնում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Աշակերտները շրջել են թատրոնի տարածքում, ծանոթացել ետնաբեմում ընթացող աշխատանքներին, հանդիպել թատրոնի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև թատրոնի զարգացմանն ուղղված հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին20:4522.03.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Դաժան բախումներ՝ թուրքական փողոցներում. Ստամբուլում Էրդողանի օրերը հաշվում ենՀայլուր 20։30 Դաժան բախումներ՝ թուրքական փողոցներում. Ստամբուլում Էրդողանի օրերը հաշվում ենԱվելին20:3022.03.25 -
ԻրավականՀյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցՄարտի 17-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Ալկոհոլային հարբածություն, գլխուղեղի փակ վնասվածք և բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Ախուրյանի Հոլանդական թաղամասի բնակիչ 37-ամյա տղամարդու: Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, քրեական ոստիկանները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի գործընկերների հետ, պարզել են, որ Գյուրիի Կամոյի փողոցում գնտվող մի բնակարանում 52-ամյա տանտերը հուրընկալել է 37 և 38 տարեկան ախուրյանցի երկու տղամարդու: Ալկոհոլի որոշակի քանակ ընդունելուց հետո վեճ է սկսվել հյուրերի միջև, վեճը վերաճել է ծեծկռտուքի, որը փորձել է կանխել տանտերը, սակայն 38-ամյա հյուրը բռունցքի մի քանի հարված էլ հասցրել է նրան: Ահազանգից մոտ մեկուկես ժամ անց 38-ամյա ախուրյանցին ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, հետո` կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն:Ավելին20:1522.03.25 -
ՔաղաքականԹե՛ խաղաղությունը և թե՛ պատերազմը քաղաքական դրսևորման ձևեր են. Վահագն ՍարոյանՌազմական փորձագետ Վահագն Սարոյանը գրել է. «Փաշինյանական իշխանության գոյաբանական մայրամուտին ընդառաջ տեղի են ունենում բազմապիսի նյարդային ջղաձգումներ թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքական տիրույթներում։ Այսպես՝ մենք տեսանք, որ տևական ժամանակ լոբբինգ արված «խաղաղության պայմանագիր» կոչվածը այնքան էլ պայմանագիր չէր, այլ «համաձայանագիր» էր, որի ստորագրման պատրաստակամության մասին օրական մի քանի անգամյա ռեժիմով Հայաստանի պատասխանատու անձնակազմը գլխավոր պատասխանատուի հետ միասին գրառումներ են անում սոցիալական ցանցերում։ Սա քաղաքական անհավասարակշիռ պահվածք է, որը գնահատում ու հասկանում են նաև Ադրբեջանում։ Ու Ալիևի նման դիրքորոշումը այդ «պայմանագիր/համաձայանագրի» ստորագրման նկատմամբ պայմանավորված է, հենց այդ ջղաձգումների վրա խաղալով։ Որը դրսևորվում է ԵԱՀԿ ՄԽ լուծարման, ՀՀ Սահմանադրության փոփոխության և այլ պահանջների ներկայացմամբ ինչպես նաև Հայաստանի կողմից սահմանային միջադեպերի առաջացման վերաբերյալ ապատեղեկատվական գրոհով, որն ի դեպ շարունակվում է մինչև հիմա: Հասկանալի է, որ թե՛ խաղաղությունը և թե՛ պատերազմը քաղաքական դրսևորման ձևեր են, ուստի եթե կողմերից մեկը չի ձգտում խաղաղության, իսկ մյուսը ձգտում է զրկանքների, զիջումների, ազգային ինքնազոհողությունների գնով, միևնույնն է այդ խաղաղությունը դատապարտված է պատերազմի։ Իսկ թե ինչ է կատարավում ներքին տիրույթում հաջորդիվ կներկայացնեմ»։Ավելին20:0022.03.25 -
ԻրավականԱպօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել էՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված: Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։ Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Պարոնյան փողոցում, ձերբակալվել և իր «Կիա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Կենտրոնական բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ, որոնք, ըստ տղամարդու, մեթամֆետամին և մարիխուանա են: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 47-ամյա տղամարդու բնակարանում։ Հայտնաբերվել են 4,64 գրամ մեթամֆետամինի և 12,26 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ: Քրեական վարույթը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:4522.03.25 -
ԻրավականՄտահոգիչ է խոշտանգման մասին բարձրաձայնող քաղաքացու փաստաբանի դեմ իրավական գործընթաց նախաձեռնելու տեղեկությունը«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մտահոգիչ ենք համարում խոշտանգման մասին բարձրաձայնող քաղաքացու փաստաբանի դեմ իրավական գործընթաց նախաձեռնելու մասին մամուլում առկա տեղեկությունը։ Անկախ այդ տեղեկության բովանդակությունից՝ անկողմնակալ դիտորդի մոտ անխուսափելի է այն կասկածը, որ իրավական գործընթացն ունի «պատժողական» բնույթ։ Դա հանգեցնելու է խոշտանգումների ու իրավապահ մարմիններում ապօրինությունների նոր դեպքերի, քանի որ դրանց զոհերն ու փաստաբաններն իրենց աչքի առջև ունենալու են բողոքող քաղաքացու պաշտպանին պատժելու օրինակ»։Ավելին19:3022.03.25 -
ՔաղաքականԲոմբը պետք է գցեն ժողովրդի վրա` ասեն վտանգավո՞ր ա. Սոթքում չեն հասկանում ՊՆ-ի տարօրինակ հերքումներըՀայաստան-Ադրբեջան հեռահար բանավեճին ու հայ պաշտոնյաների անհոգ ելույթներին ուշի ուշով են հետևում Հայաստանի արևելյան սահմանագծին ապրող մարդիկ: Լսել են նաև Փաշինյանի հավաստիացումները, թե էսկալիացիայի հիմք չունեն ադրբեջանցիները: Բայց լսածից ավելի հանգիստ չեն քնում:Ավելին19:1522.03.25