Լրահոս

2025-03-23
  • Առողջապահական
    Հղիության ընդհատում՝ հիվանդանոցից դուրս. կառավարության որոշման բացահայտ վտանգները
    Վախեցնող թվեր են հրապարակվել հղիության արհեստական ընդհատման հետ կապված: Վերջին տասնամյակներում Հայաստանում չի ծնվել 80 հազար աղջիկ: Իսկ կառավարության վերջին որոշումը ցնցել է ոչ միայն քաղաքացիներին, այլ նաև իրավապաշտպաններին: Մեր երկրում մինչև 8 շաբաթական հղիության դեղորայքային ընդհատումները այսուհետ կարող են կատարվել նաև արտահիվանդանոցային պայմաններում։
    16:00
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի
    Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Թբիլիսիում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: 
    15:50
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սարի՛կ, դու թասիբով գյումրեցի էիր, քաղաքի համար ահագին բան ես արել, լուրջ դու 30 արծաթով ծախվեցի՞ր․ Լևոն Հարություն
    Մարտի 30-ին Գյումրիում կայանալու են քաղաքապետի ընտրությունները և ես զարմանում եմ, որ այնտեղ կարող է հաղթել ՔՊ-ն (Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը). այս մասին ֆեյսբուքյան ուղերձում ասել է դերասան Լևոն Հարությունը: «ՔՊ ասելիս ձեռքերս թուլանում են, ՔՊ ասելիս ուղեղս մթագնում է, և եթե ՔՊ-ն Գյումրիում գա իշխանության, բոլորիս ուղեղն է մթագնելու, որովհետև այս մարդիկ 7 տարի շարունակ ղեկավարել են երկիրը, բայց Գյումրու համար որևէ բան չեն արել՝ չնայած նախկիններն էլ չեն արել... Նրանք 7 տարի ղեկավարել են, բայց միայն մի երգ ունեն՝ նախկինները», - նշել է դերասանը: Այնուհետև նա անդրադարձել է ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին: «Ուզում եմ դիմել Սարիկին, որը ՔՊ-ի թեկնածուն է: Սարի՛կ, դու թասիբով գյումրեցի էիր, քաղաքի համար ահագին բան ես արել, Գյումրին քեզ սիրում էր, լուրջ դու 30 արծաթով ծախվեցի՞ր: Այդ 30 արծաթը քո համար այդքան թա՞նկ էր», - նշել է դերասանը: Նա թեկնածուիներին կոչ է արել միանալ: «Եթե այսօր ՔՊ-ի ձեռքը չկտրենք, դրանք Սահմանադրությանն են հասնելու... Գյումրեցիներ, ձեզ մոտից սկսվել է (նկատի ունի 2018-ին Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների քայլերթը Երևան-Խմբ.), ձեզ մոտ էլ պիտի վերջանա: Սա ամենալավ հնարավորությունն է ՔՊ-ն մեր կյանքից հանելու համար: Եթե ՔՊ-ն ընտրվեց Գյումրիում, մենք թերթելու ենք մեր հաջորդ ոչ պատվավոր էջը: Ձեզնից շատ բան է կախված, օրինակ ծառայեք մյուս մարզերին», - նշել է Լևոն Հարությունյանը:
    15:30
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եվրոպայում Արցախի հարցը բարձրաձայնելը նույնն է, ինչ ռագատկով Սու-30 խփելը. Տիգրան Քոչարյան
    Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ շատ կներեք, որ ձեր տրամադրությունը փչացնում եմ, բայց Եվրոպայում Արցախի ու արցախահայության հարցը բարձրաձայնելը ու լուծումներ աղերսելը նույն արդյունավետությունն է ունենալու, ինչպես, օրինակ, ռագատկով Սու-30 խփելը։ Իհարկե տուրիզմի տեսանկյունից կամ աշխատանքի իմիտացիայից (ու դրա տակ փող քերելուց) շատ լավ ու հարմար պրոցես է, բայց ռեալ պոլիտիկում հարցերը հիմա քննարկվում են և լուծում են ստանում միայն երկու հյուսիսային երկրների մայրաքաղաքներում։ Ու այդ ուղղությամբ որևէ տեսանելի աշխատանք չի կատարվում, ավելին, կրկին հակառակ պրոցեսներ են գեներացվում, որը հավատացե՛ք, ոչ մի լավ բանի չեն բերելու։ ՈՉ ՄԵԿԻՆ Քանի տարի է այդ մասին ասում եմ, աղաղակում եմ, բայց պնդաճակատի նման շարունակում են Հայաստանի ու Արցախի իրական շահերը արհամարհելով` զբաղվել տուրիզմով ու եվրաշարժությամբ։ Որովհետև կոմֆորտ է, շքեղ է ու փողաբեր։ Ու թքած թե մնացածի հետ ինչ է լինելու»։
    15:00
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ. Վարուժան Գեղամյան
    Ուշադրությամբ հետևում եմ Թուրքիայում արդեն չորս օր շարունակվող բողոքի ակցիաներին և ցույցերին: Դեռ պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն հաստատ է, որ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Դիտարկենք բողոքի դուրս եկածների կազմը: Չնայած իշխանությունները պնդում են, որ դրանց մասնակցում են «լուսանցքային կամ ծայրահեղական» խմբեր, իրականությունը ոչ միայն այլ է, այլև դա իմանալը կարևոր մեզ համար: Այսպես, ցուցարարների մեջ մեծ թիվ է կազմում ուսանողությունը, որը այս փողոցային պայքարի շարժիչ ուժն է (օրինաչափորեն): Իսկ վերջիններիս մեջ զգալի զանգվածը ներկայացնում են թուրք ազգայնականները, որոնք սերում են աղքատ կամ սոցիալապես անապահով ընտանիքներից: Պատահական չէ, որ ցուցարարների առաջին շարքերում կարելի է հանդիպել թուրք ազգայնականների գլխավոր խորհրդանիշը` «գորշ գայլեր» (Bozkurt) ժեստը: Սա ևս մեկ վկայությունն է նրա, որ Թուրքիայի հասարակությունում (իսլամական) ազգայնականությունը տիրապետող գաղափարախոսություն է, իսկ Էրդողանին փոխարինելու հավակնող ընդդիմադիրները` ոչ պակաս ազգայնականներ` դրանից բխող բոլոր հետևանքներով», — նշել է թյուրքագետը: Նշենք, որ Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիները շարունակվում են արդեն 4 օր. պատճառը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունն է: Նա համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ ընտրություններում:
    14:30
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․57 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․65 դրամ:
    14:00
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    13:30
    23.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Համր կինոյի խոսուն կանայք. գիրք-ալբոմ՝ կնոջ ձայնով
    Հայ կինոյի կանանց մի տեղ է հավաքել «Կինոաշխարհ» կայքի խմբագիր Ռուզաննա Բագրատունյանը: Լրագրողի տարիների երազանքն էր ստեղծել մի կատալոգ, որը կհամալրեր համաշխարահային գրադարանների ֆոնդը:
    13:00
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էջմիածնում «Mazda 3»-ում պայթյուն է տեղի ունեցել. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
    Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է պայթել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. ամբողջությամբ վնասվել է ավտոմեքենան և բռնկվել են ցուցիչների վահանակները։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։ Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, ոստիկանության Վաղարշապատի բաժնում պարզվում է, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վնասվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը։
    12:30
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, երախտագիտություն է հայտնել իրենց ընտանիքին աջակցողներին (տեսանյութ)
    Ռուբեն Վարդանյանի խնդրանքով նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը կարճ տեսանյութով երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ոչ հեշտ իրավիճակում աջակցել են իրենց ընտանիքին: Նա նաև մի դրվագ է պատմել Ռուբենի կյանքից:
    12:00
    23.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Կյանքեր փրկող դպրոցը. արյան դոնորների հերթ՝ «Վարդանանք» կրթահամալիրում
    «Վարդանանք» կրթահամալիրում բարեգործական եռուզեռ էր: Կրթօջախը «Networking for Donoring» կազմակերպության և «Յոլյան» արյունաբանական կենտրոնի հետ համատեղ ակցիա է կազմակերպել՝ բարձրացնելու դոնորության դերը, ցուցադրելու բարության ուժն ու առողջ ապրելակերպի կարևորությունը: Երեխաների համար որպես օրինակ ուսուցիչներն ու ծնողներն էին:
    11:30
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է
    Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
    11:20
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
    Մարտի 22-ին, ժամը 21:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այրվել է մեքենայի ցուցիչների հատվածը՝ մասամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:23-ին, մարվել՝ 21:32-ին։
    11:00
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-27-ին ցերեկային ժամերին կբարձրանա 8-10 աստիճանով։
    10:30
    23.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա, վտանգելով իրենց կյանքը, փրկել են քաղաքացուն
    Մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Հայկ Նասլյանը և Գագիկ Բուլղադարյանը՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ փրկել են Դավիթաշենի կամրջից ինքնասպանության փորձ կատարող քաղաքացուն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կամրջի վրայով անցնելիս նկատել են, որ քաղաքացին անցել է կամրջի վտանգավոր սահմանը և ուր որ է իրեն ցած կնետի ու անմիջապես ավտոմեքենան կայանել են, արագ մոտեցել և փրկել քաղաքացուն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով քաղաքացին, ում ինքնությունը պարզվում է, տեղափոխվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
    10:00
    23.03.25
    Ավելին
2025-03-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինձ կալանավորելու անօրինական որոշումը կայացվել է ինչ-որ մարդկանց ազդեցութան արդյունքում. Սուրեն Մանուկյան
    ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավայրից հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ, Ինչպես գիտեք՝ 24.02.2025 թ-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը, հանրային մեղադրողների կողմից ներկայացված Վերաքննիչ բողոքը բավարարել է և իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել է կալանքով։ Կալանքում գտնվելու ժամանակահատվածում ես տարբեր դատավորների կողմից կայացրած բազմաթիվ որոշումների հետ եմ ծանոթացել, սակայն այսպիսի անգրագետ դատական ակտի երբևէ չէի հանդիպել։ Վարչապետի աթոռին նստած անձնավորությունը, երբ ասում էր ՀՀ-ում վնգստացող դատավորներ կան, կարծում եմ՝ նկատի ուներ Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին և իր նմաններին։ Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը դատական ակտի պատճառաբանական մասում նշել է, թե իբր ես 08.06.2023 թ-ին, այսինքն՝ մոտ երկու տարի առաջ, դատական նիստի ժամանակ հայտարարել եմ, որ եթե դատարանը իմ նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառի տնային կալանք, ես չեմ կատարելու դատարանի որոշում։ Հավանաբար Աննա Մաթևոսյանը տեղյակ չէ, որ դատական նիստերը ձայնագրվում են, և չի կարող ցույց տալ որևէ ձայնագրառում, որտեղ ես այդպիսի արտահայտություն հայտարարած լինեմ։ Իսկ եթե տեղյակ է, որ դատական նիստերը ձայնագրվում են և ինքը լսել է դատական նիստի ձայնագրառումը և դրանից հետո է կատարել նման արձանագրում, սա նշանակում է, որ դատավոր Աննա Մաթևոսյանը դատական ակտի մեջ գիտակցաբար կատարել է կեղծ արձանագրում, այսինքն՝ գիտակցաբար կատարել է քրեորեն պատժելի արարք։ Տեղյակ եք նաև, որ «տուժող» խաչատուր քոքոբելյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքն այնպես է արել, որ ինձ ուղարկեն բերդ, իսկ եթե այս հայտարարությանն էլ միացնում ենք այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը կեղծ տվյալի հիման վրա փորձել է հիմնավորել իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել կալանքով, սա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը նման անգրագետ, կեղծ, ապօրինի որոշում կայացրել է ինչ-որ մարդկանց ազդեցության արդյունքում։ Իհարկե, ես շատ լավ գիտեմ՝ ում միջոցով են կարողացել ստանալ այսպիսի անգրագետ և ապօրինի որոշում և դրանով իրենց հաջողվել է իմ նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինել կալանքով, սակայն նման անգրագետ և անօրինական որոշումներով դատարանը մեկ հիմնաքար հեռացրել է ՀՀ-ում արդարադատության հիմնասյուների հիմքերից, և այսպիսի դատավորների նմանատիպ որոշումներն են հեղինակազրկում ամբողջ դատական համակարգը։ Եվ նմանատիպ որոշումներն են պատճառը, երբ ես բազմիցս նշել եմ, որ ՀՀ-ում պետք է լուծարել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, քանի որ դրանց չգոյությունը ավելի շատ օգուտ կբերի ՀՀ-ին, քան այն, ինչ ունենք ներկա պահին։ Բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն այս կեղծ, հնարովի, անօրինական քրեական գործի հետ, մի՛ մտահոգվեք, որովհետև ձեզանից ոչ ոք չի վրիպել իմ տեսադաշտից։ Հ/Գ Տեղյակ եք նաև, որ, գտնվելով 37 օր տնային կալանքի պայմաններում, իմ կողմից որևէ խախտում չի արձանագրվել»:
    23:58
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ես իրական թիվ մեկ հավակնորդ եմ, պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ․ Արման Ծառուկյան
    UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը կոշտ մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու ճանապարհին իր հավանական մրցակիցներին։ «Ես իրական թիվ մեկ հավակնորդ եմ, պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ։ Բայց ինչպե՞ս կարող եմ դա անել, երբ բոլորը պատրաստ են միայն թղթի վրա պայքարել։ Չարլզ Օլիվեյրա, Ջասթին Գեյջի, դուք կարող եք նստել և սպասել, կամ կարող եք մտնել ութանկյուն և վաստակել ձեր իրավունքը»,– գրել է Ծառուկյանը սոցցանցերում։ Հիշեցնենք, որ հունվարին Ծառուկյանը պետք է մենամարտեր UFC-ի չեմպիոնական գոտու համար՝ մրցելով Իսլամ Մախաչևի դեմ, սակայն մեջքի վնասվածքի պատճառով դուրս մնաց պայքարից։
    23:45
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կոչ եմ անում բոլոր արցախցիներին վաղը 14։00-ին հավաքվել ՔԿ-ի մոտ, այնտեղից երթով կշարժվենք ՆԳՆ. Ռոման Երիցյան
    Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ ներքին գործերի նախարարությունը քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իր դեմ՝ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնելուց և այդ մասով քննչական կոմիտեի վարած նախաքննությունը քննադատելուց հետո։
    23:30
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս, Քաջարան քաղաքներում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
    23:15
    22.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մենք պատրաստ ենք ռևանշի. Ջոն վան’տ Սխիպ
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և ազգային ընտրանու կիսապաշտպան Արթուր Սերոբյանը Վրաստանի դեմ խաղից առաջ պատասխանեցին լրագրողների հարցերին: «Մենք նախապատրաստվել ենք այնպես, ինչպես Երևանում կայացած խաղին էինք պատրաստվել: Մեր երեք մեծագույն սխալները մեզ համար արժեցան այն երեք գոլերը, որոնք Վրաստանը խփեց այնտեղ: Մենք պատրաստ ենք պայքար մղել և պատրաստ ենք ռևանշի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Ջոն վան’տ Սխիպը: Վերջինիս խոսքով` հավաքականները հաջողությունների են հասնում ոչ միայն խաղային սխեմաների շնորհիվ, այլև այն ֆուտբոլիստների, որոնք խաղում են ընտրանիների կազմերում: «Մենք պետք է գտնենք թիմային բալանսը: Առաջիկա երեք խաղերի ընթացքում, որոնք ունենք մինչև սեպտեմբեր ամիսը, փորձելու ենք դիտարկել մի շարք ֆուտբոլիստների, ինչպես դարպասապահի դիրքում, այնպես էլ այլ դիրքերում»,-ասաց նա: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը հույս հայտնեց, որ հայ երկրպագուները ներկա կլինեն Թբիլիսիում կայանալիք խաղին` հատկապես, որ ընտրանու ֆուտբոլիստները ձգտելու են ուրախացնել նրանց: «Առաջին խաղում, որը կայացավ Երևանում, ինչ-որ բաներ չստացվեց: Այստեղ ենք եկել մեր սխալներն ուղղելու համար: Մեզ համար առաջիկա հանդիպումը շատ կարևոր է: Բոլորս կենտրոնացած ենք Վրաստանի դեմ խաղի վրա: Ուզում ենք դուրս գալ դաշտ ու ցույց տալ մեր առավելությունը»,-ասաց Սերոբյանը: Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստանի հանդիպումը կկայանա մարտի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
    23:00
    22.03.25
    Ավելին