Լրահոս

2025-03-30
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գյումրիում և Փարաքարում այսօր ընտրություններ են
    Այսօր Գյումրիում ու Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն է։ Քվեարկությունը կմեկնարկի 08։00-ին, կավարտի 20։00-ին։
    09:35
    30.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպես վատնել հարկատուների փողերը. ուղեցույց օրենսդիր մարմնից. «Առավոտ»
    Ինչ վերաբերում է «հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությանը», ապա, ըստ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի («Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները») 15-րդ կետի՝ հատուկ կամ բացառիկ իրավունքն այն իրավունքն է, որը բխում է իրավական կամ վարչական ակտով իրավասու մարմնի տրամադրած իրավասություններից, որի նպատակն է որոշակի գործունեության իրականացման իրավունքը (ներառյալ՝ հանրային ծառայությունների ոլորտում) վերապահել մեկ կամ սահմանափակ թվով կազմակերպությունների, և որով էապես սահմանափակվում է նման գործունեություն իրականացնելու այլ կազմակերպությունների հնարավորությունը:
    00:30
    30.03.25
    Ավելին
2025-03-29
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում․ ԿԸՀ
    Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ՏԸՀ-ներն այսօր գումարել են իրենց նիստերը և կահավորել քվեարկության սենյակները: Այս մասին հայտնել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում, որին կարելի է հետևել այս հղումով։
    23:58
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ահաբեկչական հարձակում` Զարուհի Փոստանջյանի հայրական տան վրա․ հայտարարություն
    «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր` 2025 թվականի մարտի 29-ին, ըստ էության, ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոց 11-13 հասցեների հարակից` Վրացական 2 հասցեում գտնվող տան վրա։ Հարձակում գործած անձը կամ անձինք կոտրել են տան ապակիները, տանիքին ամրացված խողովակը` պատճառելով բազում վնասներ։ Վերոնշյալ տունը Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայրական տունն է: Արդեն տևական ժամանակ Զարուհի Փոստանջյանն ահազանգում է նշված հասցեների հարակից տարածքում տեղի ունեցող ապօրինի շինարարության և թույլտվության վերաբերյալ, որի մասին բազմաթիվ հաղորդագրություններ են ուղարկվել համապատասխան կառույցներին։ Տեղի ունեցածից կարելի է ենթադրել, որ Երևան քաղաքի իշխանությունը ձախողած պաշտոնյաները և նրանց կամակատարները փորձում են այսպիսի հակաօրինական և թուրքերին բնորոշ վայրագություններով լռեցնել և ահաբեկել։ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը իրավապահի գործառույթ ունեցող կառույցներից պահանջում է անհապաղ բացահայտել և պատասխանատվության ենթարկել նշյալ ահաբեկչական գործողությունը կատարողներին և կազմակերպիչներին»։
    23:45
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բացառիկ տեսանյութ՝ Չարենցավանում տեղի ունեցած ողբերգական դեպքից․  Armlur
    Սպանություն Կոտայքի մարզում․ «Porsche Cayenne»-ով և «Jeep»-ով Չարենցավանի հիվանդանոց են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ․ սպանությունը եղել է Չարենցավանը հայտնի «Ginats» ռեստորանի հարակից տարածքում։
    23:30
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օրվա հանրահավաքը պատասխան էր Փաշինյանի` Արցախյան շարժումը չշարունակելու հայտարարություններին. Իշխան Սաղաթելյան
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գրառումը․ «Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը պատասխան էր ոչ միայն Փաշինյանի՝ Արցախյան շարժումը չշարունակելու հայտարարություններին, այլև իշխող ուժի՝ արցախահայության դեմ ատելության քարոզին և Հայաստանի ու Արցախի օրակարգերը բաժանելու քաղաքականությանը։ Իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, որ Արցախի հանձնման գնով Հայաստանը կփրկվի նոր պահանջներից, բայց իրականությունն այլ բան է ցույց տալիս։ 2020-ից հետո ամեն օր ապացուցվում է, որ Բաքուն չի բավարարվում Արցախով։ Նրա պահանջները միայն ավելանում են՝ «միջանցք», Հայաստանի ադրբեջանացում, նոր տարածքների զիջում, Սահմանադրության փոփոխություն, ռազմատուգանքներ։ Այս ամենն ուղղված է ոչ թե Արցախին, այլ հենց Հայաստանին։ Այսպիսով, արցախահայության իրավունքների պաշտպանությունը հայկական շահերից տարանջատելը, այն հակադրելն ու հասարակությանը համոզելը, թե Արցախի հարցը փակելով` կփրկենք Հայաստանը, ոչ այլ ինչ է, քան թշնամու օրակարգին ենթարկվելու հերթական ակնառու դրսևորում։ Վերջին հինգ տարիները ապացուցեցին՝ Արցախի հրաժարումով Հայաստանը ոչ թե փրկվեց, այլ դարձավ ավելի անպաշտպան։ Իշխանությունը ոչ թե կանխեց պատերազմը, այլ ավելի մոտեցրեց Երևանին։ Մեր պետականությունը ոչ թե ամրապնդվեց, այլ ենթարկվեց նորանոր ճնշումների։ Ուրեմն ճանապարհը ոչ թե մեր իրավունքներից հրաժարումն է, այլ դրանք ամեն գնով պաշտպանելը»։
    23:15
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն պատրաստվում է դատի տալ Արման Թաթոյանին
    «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը պատրաստվում է դատի տալ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանին։ Այս մասին գրում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ ««Քաղաքացիական պայմանագիրը» կդիմի դատարան՝ Արման Թաթոյանի կողմից հնչեցված և որոշ լրատվամիջոցներում արտատպված զրպարտող հայտարարությունների մասով՝ թե իբր «ՔՊ-ն ընտրողներին ստիպում է նկարել իրենց քվեաթերթիկը»»,– գրել է Ալեքսանյանը։ Հիշեցնենք՝ այսօր Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն հրահանգել է Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։ Թաթոյանը գրել էր, որ դա հանցանք է և դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:
    23:00
    29.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Աբսուրդ թանկացումները Հայաստանում դառնում են սովորական. «յոլլա գնալու» բարդ արվեստը
    24 տոկոս աղքատության մակարդակ ունեցող Հայաստանի բազմաթիվ բնակիչներ ակցիաների են սպասում՝ միրգ ու բանջարեղեն գնելու համար: Գնաճը սրընթաց ավելանում է, իսկ մարդկանց եկամուտը վերջին տարիներին գրեթե անփոփոխ է մնացել: Ամսվա անհրաժեշտ կալորիա չեն ստանում հատկապես թոշակառուները: Բայց միայն մթերքի գները չեն բարձրացել. թանկացել է նաև բենզինը:
    22:45
    29.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Նոր կործանիչներ՝ ռուսական բանակում. Մոսկվան մասշտաբային հարձակմա՞ն է պատրաստվում
    Ռուսաստանի օդատիեզերական ուժերը նոր Սու-35 կործանիչներ են ստացել, ինչը կարծես հաստատում է «Ասոշիեյթիդ պրես»-ի տեղեկությունը, թե Մոսկվան նոր՝ մասշտաբային հարձակման է պատրաստվում: Առայժմ օդային պատերազմում Ռուսաստանի և Ուկրաինայի հիմնական զենքը ԱԹՍ-ներն են, որոնցով այսօր էլ հարվածներ են հասցվել ուկրաինական և ռուսական բնակավայրերին:
    22:30
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
    Մարտի 29-ին ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում ահազանգեր են ստացվել տարբեր տարածքներում բռնկված խոտածածկույթի հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանում, Եղվարդ, Չարենցավան, Հրազդան, Մասիս, Վեդի, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Մարտունի, Տաշիր քաղաքներում, Արալեզ, Աստղաձոր, Անտառաշատ, Աճանան, Դարակերտ, Դալար, Երանոս, Լեռնաձոր, Լճաշեն, Խնձորեսկ, Հովտաշեն, Նորաշեն, Պառավաքար գյուղերում, Ալավերդի-Վանաձոր, Էջմիածին-Արմավիր, Աշտարակ-Ագարակ, Մարտունի-Սևան, Սևան-Մարտունի-Գետափ և Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված խոտածածկույթի հրդեհները՝ կանխելով հրդեհի տարածումը դեպի մերձակա տարածքներ։
    22:15
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մեր պայքարը շարունակվում է. հայտարարություն
    Մեր պայքարը շարունակվում է՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհակալություն բոլորին՝ այսօրվա մեծ հանրահավաքին մասնակցելու համար: Ինչպես հայտարարվել է, մեր պայքարը շարունակվում է՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Մեր ձայնը պետք է հարգվի և մեր պահանջները՝ կատարվեն ՀՀ իշխանությունների և միջազգային հանրության կողմից: Հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ դեռ գտնվում են Ազատության հրապարակում, իսկ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից վրան է տեղադրվել այստեղ՝ պայքարի գործողությունները համակարգելու համար: Ոստիկանության կողմից չի թույլատրվել լրացուցիչ վրանների տեղադրումը: Խորհուրդը նախատեսում է ամենօրյա ռեժիմով բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնել, որոնց վերաբերյալ նախապես իրազեկելու ենք ձեզ՝ հայցելով ձեր ակտիվ մասնակցությունը: Միասին՝ հանուն մեր իրավունքների»:
    22:00
    29.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախը 37 տարի անց «վերադարձել է» Ազատության հրապարակ. նստացույց են սկսում արցախցիները
    Այսօր Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանահավաքում արցախցիները Հայաստանի իշխանությունից և միջազգային դերակատարներից պահանջել են պաշտպանել Արցախ իրենց վերադարձի իրավունքը: Նրանց խոսքով՝ արցախցիների ճակատագրի վերաբերյալ բոլոր որոշումները պետք է կայացվեն՝ իրենց կարծիքը հաշվի առնելով:
    21:45
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 3 վիրավոր․ սպանություն՝ Կոտայքի մարզում
    Այսօր՝ մարտի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից «Չարենցավան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի մոտ հայտնաբերել են «Porsche Cayenne» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաներ և ըստ օպերատիվ տեղեկությունների նշված ավտոմեքենաներով են տեղափոխել վիրավորներին։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են մահացածի, վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։ Դեպքի փաստով Չարեցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    21:30
    29.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գյումրիում և Փարաքարում պատրաստվում են վաղվա ՏԻՄ ընտրություններին
    Գյումրիում և Փարաքարում քվեարկությունից առաջ վերջին շտկումներն են ընտրատեղամասերում: Վաղը այդ երկու համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են: 111 հազարից ավելի ընտրող կա Գյումրիում: Փարաքարում 21 հազարի է մոտենում քվեարկողների թիվը:
    21:15
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի հրաժարականի կամ պաշտոնից հեռացման պահից սկսած նոր պատերազմի սպառնալիքը կնվազի. Վարդան Օսկանյան
    Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ պաշտոնից հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն, իսկ նոր պատերազմի սպառնալիքը կնվազի: Այս մասին գրել է ՀՀ նախկինարտգործնախարար Վարդան Օսկանյանը: «հետփաշինյանական օրակարգ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ պաշտոնից հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն, իսկ նոր պատերազմի սպառնալիքը կնվազի։ Ինչու՞։ Որովհետև Փաշինյանը լայնորեն ընկալվում է որպես ձախողված ղեկավար։ Նրա քաղաքական կապիտալը սպառված է, վարկանիշը՝ խաթարված, իսկ նրա առաջնորդությունը դարձել է թուլության խորհրդանիշ՝ թշնամիների համար, և անվստահելիության նշան՝ դաշնակիցների համար։ Նրա ղեկավարության տարիներին Հայաստանը կորցրել է տարածքներ, կյանքեր և ազգային արժանապատվություն։ Ցանկացած կառավարություն, որն առաջնորդվի ազգային շահերով և հստակ նպատակից, կարող է սկսել շրջել այս էջը և վերականգնել Հայաստանի արժանի տեղը տարածաշրջանում։ Նոր կառավարությունը պետք է արագ գործի երկու հիմնական ուղղությամբ։ Առաջին՝ պետք է ժամանակավորապես կանգնեցնի Ադրբեջանի հետ ընթացիկ բանակցությունները։ Դա չի նշանակում գոյություն ունեցող օրակարգի որևէ կետի չեղարկում՝ որքան էլ վտանգավոր կամ անընդունելի դրանք լինեն։ Փոխարենը, Հայաստանը պետք է սառնասրտորեն և հաստատակամորեն պնդի իր առաջնահերթությունների ընդգրկումը։ Դրանցից գլխավորը՝ հայ գերիների ազատումը, Արցախի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը և ադրբեջանական ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Դրանից հետո թող բանակցությունները շարունակվեն։ Այս մոտեցումը պետք է լինի սկզբունքային, զուսպ և անհողդողդ՝ վճռական, բայց ոչ սադրիչ։ Երկրորդ՝ Հայաստանը պետք է հստակեցնի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ ելնելով տեղում փոփոխվող իրողություններից և գլոբալ ուժային վերադասավորումներից։ Հայաստանը պետք է անցնի ռեակտիվ դիվանագիտությունից դեպի նախաձեռնողական քաղաքականություն։ Կառավարությունը պետք է խոսի հստակ ու վստահ, չպարալիզացվի պատերազմի վախով և չհամաձայնի արտաքինից թելադրված լուծումներին։ Ազգային շահերը պետք է սահմանվեն Հայաստանի կողմից, այլ ոչ թե հակասական շահեր ունեցող արտաքին ուժերի։ Չնայած Արևմուտքը տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներն ունի՝ նվազեցնել ռուսական ազդեցությունը, մեկուսացնել Իրանին, ապահովել ադրբեջանական էներգիայի հոսքը, Հայաստանը չպետք է վերածվի խաղաքարտի։ Փոխարենը, այն պետք է ներգրավվի բոլոր դերակատարների հետ՝ փոխադարձ շահերի և հարգանքի հիման վրա։ Նույնիսկ 2000-ականների պակաս բարենպաստ տարիներին փոխլրացման արտաքին քաղաքականությունը շահեկանորեն ծառայեց Հայաստանին։ Ներկայիս միջազգային միջավայրը նպաստավոր պահ է այս մոտեցման վերակենդանացման համար՝ ունենալով մեկ ռազմավարական հենարան և միաժամանակ համագործակցելով այլ գլոբալ ուժերի հետ՝ ապահովելու համար ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական առավելություններ։ Անկասկած, Արցախի կորուստը և նրա ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը 2023 թվականին ոչ միայն ազգային ողբերգություն էր, այլև՝ զարթուցիչ։ Այս պահը պահանջում է համարձակ և անվերապահ վերաշարադրում հայկական արտաքին քաղաքականության՝ հիմնված ոչ թե վախի կամ ճակատագրականության, այլ երկարատև ազգային շահերի վրա՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, վերադարձի իրավունք և ինքնության պահպանում։ Ազգային շահերի առաջ մղումը չի նշանակում պատերազմ։ Դա նշանակում է ռազմավարական նպատակների հետևողական և հստակ առաջմղում՝ կարգապահությամբ ու հաստատակամությամբ։ Ամենահրատապ խնդիրներից մեկը Արցախի տեղահանված հայության վերադարձի իրավունքի վերականգնումն է։ Ավելի քան 120,000 մարդ արտաքսվել է, ինչը միայն կարող է բնութագրվել որպես էթնիկ զտում։ Սա փակված էջ չէ, այլ շարունակվող քաղաքական, դիվանագիտական, իրավական և բարոյական ճգնաժամ։ Հայաստանը պետք է իր ձեռքը վերցնի նրանց վերադարձի միջազգային պայքարը՝ հիմնվելով առկա աջակցության վրա՝ սկսած Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի որոշումից մինչև ԵՄ և Շվեյցարիայի խորհրդարանների բանաձևերը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները։ Միաժամանակ, Հայաստանը պետք է որդեգրի սկզբունքային և իրատեսական մոտեցում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում։ Սա չի նշանակում պատմական ճշմարտության զոհաբերում։ 1915 թվականի ցեղասպանությունը փաստագրված իրողություն է, ճանաչված ինչպես գիտական հանրության, այնպես էլ բազմաթիվ կառավարությունների կողմից։ Հետփաշինյանական Հայաստանը պետք է շարունակի իր նախնիների ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինակի վրա հիմնված ցեղասպանությունների կանխարգելման իր նախկին առաջադեմ դիրքորոշումը՝ ազնիվ, ատելությունից ու վրեժխնդրությունից զերծ կերպով։ Հայաստանը կանգնած է խաչմերուկում։ Փաշինյանի օրոք ճանապարհը եղել է նահանջի, հուսահատության և աճող խոցելիության ուղի։ Բայց այս ընթացքը անխուսափելի չէ։ Նոր առաջնորդությամբ, վերականգնված ազգային նպատակով և վստահ արտաքին քաղաքականությամբ Հայաստանը կարող է նորից բարձրանալ՝ պաշտպանելով իր ժողովրդի իրավունքները, պահելով իր ինքնությունը և վերականգնելով իր արժանի տեղը տարածաշրջանում և աշխարհում»,- գրել է նա։
    21:00
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    50-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել․ վիրավոր կա
    Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Նորայր Մ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նորայր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    20:45
    29.03.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Կատաղի գրոհներ՝ ռուս-ուկրաինական ճակատում. Զելենսկին հեգնում է Պուտինին
    Հայլուր 20։30 Կատաղի գրոհներ՝ ռուս-ուկրաինական ճակատում. Զելենսկին հեգնում է Պուտինին
    20:30
    29.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Ուզում էին վախեցնել ժողովրդին. իրավիճակը՝ Սյունիքի սահմանի գյուղերում
    Այս շաբաթ միայն այս գիշեր չի կրակել թնամին Սյունիքում: Եթե մուսուլմանների նոր տարին՝ Նովրուզն էին նշում, ապա Խնածախի և Խոզնավարի բնակիչների խոսքով, արտասովոր երկար տևեց տոնակատարությունը՝ 10 օր: Բացի այդ, ադրբեջանցի զինվորները նաև գնդացիր են օգտագործել՝ օրը 7 ժամ տևած կրակոցների ժամանակ:
    20:15
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
    Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՌԴ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել առցանց հանդիպում ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Ռուսական կողմից քննարկմանը մասնակցել են ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր տնօրինության, միջազգային համագործակցության, Ներքին ծառայության անձնագրային բաժնի և հաշվառման աշխատանքների, միգրացիոն հարցերի, միջազգային ոլորտային համագործակցության համակարգման վարչությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միգրացիոն երկկողմ օրակարգին վերաբերող թեմաներ, մասնավորապես՝ ՌԴ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող անօրինական միգրանտներին վերաբերող հարցեր, ՌԴ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող միգրանտներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները։
    20:00
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողները հայտնի են
    Երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի մարմնամարզության կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի 2025 թվականի տղամարդկանց առաջնությունում լավագույններն էին Մամիկոն Խաչատրյանը (ազատ վարժություն), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Արթուր Դավթյանը (hենացատկ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող), Մամիկոն Խաչատրյանը (զուգափայտ): Կանանց պայքարում երկրի չեմպիոններ դարձան Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան), Ժաննա Թևոսյանը (զուգափայտ), Ժաննա Թևոսյան/Արիանա Բեգլարյան զույգը (հենացատկ), Արիանա Բեգլարյանը (ազատ վարժություն): Ավելի վաղ հայտնի էին դարձել Հայաստանի բազմամարտի չեմպիոնները: Տղամարդկանց պայքարում լավագույնը Մամիկոն Խաչատրյանն էր, իսկ կանանց պայքարում` Արիանա Բեգլարյանը:
    19:45
    29.03.25
    Ավելին