Լրահոս

2025-03-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Մատենադարանի հարակից թեք լանջին տեղի է ունեցել քարաթափում
    Մատենադարանի հարակից թեք լանջին տեղի է ունեցել քարաթափում: Տարածքի ժայռոտ ու թեք հատվածները ցանցապատվում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ցանցապատ տարածքները ընդլայնվելու են՝ ներառելով շուրջ 1250 քմ տարածք:
    14:45
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Արամ Ա Կաթողիկոսը Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով կազմակերպված արարողությանը
    Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով արարողությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ «Լիբանանի ծխային եկեղեցիներէ հաւատացեալները, ինչպէս նաեւ Լիբանանի թեմի Ազգային Իշխանութիւնը եւ Ազգային Միացեալ վարժարանի աշակերտութիւնը, աւանդութեան համաձայն, ներկայ գտնուեցան մայրաքաղաք Պէյրութի Ս. Նշան եկեղեցւոյ երդիքին տակ յիշեալ հոգեպարար արարողութեան՝ մասնակցելու եւ լսելու համար Նորին Սրբութեան պատգամը։ Այս առիթով ուղղած իր պատգամին մէջ, Վեհափառ Հայրապետը, առաջին հերթին, կոչ ըրաւ, որ Միջինքի աւանդութիւնը սովորական աւանդութենէ ու հաւաքոյթէ անդին երթալով՝ ըլլայ հաւատքի վերանորոգութեան սքանչելի առիթ։ Ան իր քարոզին կիզակէտը դարձուց հաւատքի վերանորոգութիւնը՝ լուսարձակի տակ առնելով Աստուած-մարդ յարաբերութիւնը, մանաւանդ Քրիստոսի աշխարհ գալուստով։ Հայրապետը մէջբերեց Սաղմոսաց գիրքին 70-րդ գլուխը, ուր սաղմոսերգուն Աստուծմէ կը խնդրէ, որ չհեռանայ իրմէ։ Արամ Ա. Կաթողիկոս բացատրեց, որ Աստուած մեզմէ չէ հեռացած եւ չի հեռանար որեւէ մէկ պարագայի, եւ փաստօրէն Աստուածաշունչի առաջին իսկ էջերէն կը տեսնենք, որ մա՛րդն է միշտ Տիրոջմէ հեռացողը։ «Աւետարանիչը Աստուծոյ Որդւոյն մարդեղութիւնը մէկ բառով կը բնորոշէ՝ Էմմանուէլ, որ կը նշանակէ Աստուած մեզի հետ», յիշեցուց Վեհափառ Հայրապետը եւ ըսաւ. «մենք պէտք է գիտնանք, որ Աստուած մեզի հետ է։ Քրիստոնէական հասկացողութեամբ Աստուած տեսական յղացք կամ գաղափար չէ. մարդոցմէ ու աշխարհէն հեռու անտեսանելի չէ։ Աստուած մարդոց մէջ իջաւ, մարդուն մօտեցաւ, մարդ դարձաւ, որպէսզի մարդը մարդացնէ, մարդուն մէջ Իր Աստուածային պատկերը, Աստուածային նմանութիւնը վերականգնէ։ Աստուած մեզի հետ է ամէն տեղ եւ կը սպասէ, որ մենք եւս Իր հետ ըլլանք»։ Հայրապետը իր պատգամը եզրափակեց՝ ըսելով, որ մեծ պահքը առիթ է ու հրաւէր Աստուծոյ դառնալու, Աստուծոյ հետ խօսելու ու Աստուծոյ հետ ըլլալու։ Աստուած պատրաստ է մեզ լսելու։ Մեծ պահքը առիթ է Աստուծոյ ներկայութիւնը ապրելու։ Եթէ հեռացած ենք Անկէ ինչ-ինչ պատճառներով՝ մօտենա՛նք Անոր եւ Անոր ներկայութիւնը կեանքի վերածենք մեր կեանքին մէջ։ Աւարտին, Նորին Սուրբ Օծութիւնը անդրադարձաւ Արեւագալի արարողութեան շարականները գեղեցկօրէն մեկնաբանած Դպրեվանքի սաներուն եւ խօսքը ուղղելով մեր ծնողներուն՝ յանձնարարեց, որ իրենց զաւակները ուղղեն Դպրեվանք, որ Սփիւռքի հիմնական կառոյցներէն մէկը կը հանդիսանայ։ Ան նաեւ ողջունեց Ազգային Միացեալ վարժարանի աշակերտութիւնը, տնօրէնութիւնն ու ուսուցչական կազմը։ Այս առիթով Արամ Ա. Կաթողիկոս նաեւ ողջունեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանը, Ս. Նշան եկեղեցւոյ թաղականութիւնը, տիկնանց յանձնախումբը եւ յարակից մարմինները՝ անոնց մաղթելով արդիւնաւէտ ծառայութիւն։ Եկեղեցական արարողութենէն ետք, գլխաւորութեամբ Վեհափառ Հայրապետին, հոգեւորականաց դասը, Ազգային Իշխանութիւնը, թաղականութիւնն ու դպրեվանեցիները, եկեղեցւոյ սրահին մէջ միասնաբար ունեցան իրենց աւանդական նախաճաշը, որ պատրաստուած էր Ս. Նշան մայր եկեղեցւոյ տիկնանց յանձնախումբին կողմէ»,- նշված է հաղորդագրության մեջ։
    14:30
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․60 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:
    14:15
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ. ՀՀ-ն լրջորեն կշահի, եթե կարողանա դառնալ նման բանակցությունների հարթակ. իրանագետ
    Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է անուղղակի բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանի արտաքին անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով մեր պետությունը կարող է լրջորեն շահել, եթե կարողանա նախաձեռնողաբար դառնալ հենց նման բանակցությունների հարթակ, ինչի հնարավորությունն օբյեկտիվորեն առկա է. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Հնարավորությունը, սակայն, դեռ չի նշանակում դրա հաջող իրացում, ուստի այս հարցում որպես առաջին քայլ անհրաժեշտ է համակարգված աշխատող հայկական երկու հատուկ բանագնացների նշանակում, որոնցից մեկը կաշխատի իրանական, իսկ մյուսն՝ ամերիկյան ուղղությամբ։ Սա չափազանց բարդ և ջանադիր աշխատանքի տիրույթ է, որի հաջողության դեպքում քաղվելիք օգուտները մեր պետությանը լիուլի կփոխհատուցեն այն ողջ տքնաջան և դժվարին աշխատանքը, որից խուսափելն այդ առաքելության ընթացքում անհնարին կլինի։ Մեր պետության ու ազգի առջև պատասխանատվությունը և Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող մշտական վտանգների կառավարումն ու չեզոքացումը պահանջում են հենց նման անզուգաչափ ու խիզախ գործողություններ և ոչ ձեռնտու իրականության փոփոխություն», - գրել է նա։
    14:00
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականը քննիչի սենյակում հեռախոսը կոտրել է, որ այն չառգրավեն․ «Հրապարակ»
    Էջմիածնի ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսինը՝ ՔՊ-ական ավագանու անդամ Արամ Միրզոյանը իր գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքով հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ «Հրապարակ»-ի՝ իրավապահ մարմինների աղբյուրը պատմում է, որ հարցաքննության ժամանակ քննիչը փորձել է առգրավել Արամ Միրզոյանի հեռախոսը, վերջինս վախից խփել է այն գետնին ու կոտրել: Սակայն քննիչը հեռախոսը կոտրված վիճակում առգրավել է։ «Արամիկ Միրզոյանին 2 օր առաջ քննչական կոմիտեն կանչել է հարցաքննության, երբ նրա բջջային հեռախոսը քննիչը փորձել է առգրավել, քանի որ սպանության և թմրանյութի վերաբերյալ կարևոր տեղեկատվության կար հեռախոսի մեջ, Արամիկը քննիչի սենյակում վերջին այֆոնը տվել է գետնին, ջարդել, որ հետքերը կորի»,-պատմել է լրատվամիջոցի աղբյուրը։ Ավելի վաղ Արամ Միրզոյանին պատկանող գազալցակայանում իրավապահները խուզարկություն են իրականացրել եւ ռազմամթերք ու թմրանյութ հայտնաբերել: Սա այն նույն գազալցակայանն է, որտեղ օրեր առաջ սպանվել է 35-ամյա Արթուր Պարոնյանը: Սպանության մեջ կասկածվողը քաղաքապետի ամուսնու մտերիմ ընկեր Կարեն Ադամյանն է, մականունը՝ «Ճապ»: Ըստ «Հրապարակ»-ի՝ նա շատ մտերիմ է քաղաքապետի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի հետ, չի բացառվում, որ վեճի և սպանության հիմքում էլ քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» կա։ «Ճապն ու Արամիկն իրար հալալ են պրիզնատ գալիս, ու էս թեման շատ շուտվա բազառ ա։ Ճապը գողական ա գնում, բայց զակոննի գող չի, նախկինում էլ ա աչքի ընկել նմանատիպ պատմություններով»,- լրատվամիջոցին ասել է Վաղարշապատի բնակիչներից մեկը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
    13:45
    29.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Ձեր տվյալները չկա՛ն. արցախցի հարյուրավոր ընտանիքներ չեն կարողանում պետական օգնություն ստանալ
    150 հազար բռնի տեղահանված արցախցիներից Միրզաջանյանները մեկն են այն հազարավոր ընտանքիներից, որ մայր հայրենիքում ապրում են ծայրահեղ ծանր վիճակում: Երիտասարդ ընտանիքը անգամ «40+10 հազար» ծրագրի շահառու չէ:
    13:30
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրեն «Տիկո» անվամբ դիմելու հարցի շուրջ վիճաբանել է, կրակոց արձակել․ հրապարակվել է դատարանի որոշումը
    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, 4 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտվել։ Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Վահագն Քեշիշյանը նշեց, որ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, և հույսեր ունեն, որ օբյեկտիվ դատական նիստ տեղի կունենա․ «Ի սկզբանե ասել ենք, որ մեղադրանքը չի համապատասխանում գործով հետազոտված ապացույցներին, այսինքն՝ իրականությանը։ Անթույլատրելի, անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցների հիման վրա է եղել դատական ակտը»։ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դեռևս չպարզված հանգամանքներում ու ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել ռազմամթերք հանդիսացող՝՛՛ТОЗ՛՛տեսակի հրացաններից,՛՛Марголин՛՛տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված, գործարանային արտադրության օղակավոր բոցավառման,որսորդական-սպորտային 5․6մմ/5․6*15․5/տրամաչափի առնվազն մեկ փամփուշտ և քննությամբ դեռևս չպարզված համապատասխան ակոսափող հրազեն,որը 2023թ․հունիսի 19-ին ապօրինի փոխադրել է իր վարած ավտոմեքենայով և կրել իր մոտ։ Բացի այդ, Տիգրան Խաչատրյանը ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ 2023թ․հունիսի 19-ին պայմանավորվածություն է ձեռք բերել, անվադողերի վաճառքով զբաղվող Ա․ Բաղդասարյանի հետ, ապա նույն օրը՝ժամը 20։22-ին,նշված հարցով իրեն զանգահարած Ա․Բաղդասարյանի եղբորորդու՝ Նարեկ Բ․-ի կողմից իրեն ՛«Տիկո» անվամբ դիմելու հարցի շուրջ վիճել է նրա հետ։ Այնուհետև՝ իր ավտոմեքենայով, 2 ընկերների հետ մեկնել է Բաղդասարյաններին պատկանող ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում,խուլիգանական դրդումներով, վիճաբանություն է հրահրել Ն․Բաղդասարյանի և Ա․Բաղդասարյանի հետ,նրանց հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ,ապա այլ անձանց ներկայության պայմաններում, նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով,ապօրինի կրած հրազենով առնվազն մեկ կրակոց է արձակել Ա․Բաղդասարյանի ուղղությամբ՝վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։
    13:15
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջարկում եմ Մոսկվայում առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել Արցախի նոր ներկայացուցչություն. Գևորգ Դանիելյան
    ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մոսկվայում Արցախի ներկայացուցչությունը փակելը սպասելի էր։ Առաջարկում եմ առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել նոր ներկայացուցչություն, ինչը մեծ գումարների հարց չէ։ Վստահ եմ, որ մոսկվայաբնակ մեր հայրենակիցները չեն զլանա, ուղղակի տեղում համակարգող է պետք։ Թերևս, դա կարող է լինել նախկին ներկայացուցչության պատասխանատուն»։
    13:00
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը՝ ՆԳՆ առաջնահերթություն
    Ազատությունից զրկված անձանց ամբողջ ծավալով ուղեկցման հարցը շարունակում է մնալ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում` հիմքում ունենալով նրանց իրավունքների պատշաճ ապահովումը։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում դիտարկվել է ազատազրկված անձանց ուղեկցման մոդելային փոփոխությունը և ձևակերպվել հարցի ինստիտուցիոնալ նոր մոտեցումն առ այն, որ նրանց ուղեկցումն իրականացնելու է այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը։ Մասնավորապես՝ նոր մոդելով ձերբակալված անձանց ուղեկցումը ձերբակալվածների պահման վայրից դատարան և հակառակ ուղղությամբ իրականացնելու է ՆԳՆ ոստիկանությունը, կալանավորված և տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկից /բնակության վայրից դատարան և հակառակ ուղղությամբ իրականացնելու է Արդարադատության նախարարությունը, իսկ դատարանում գտնվելու ժամանակամիջոցում տվյալ անձի պահպանությունն իրականացնելու է Դատական դեպարտամենտը։ Այս մոդելին անցումը տրամաբանական է, որ պահանջում է ներդնել մեծ ջանք և ռեսուրս, ու այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում գործընկեր կառույցների հետ՝ կարգավորելու հարցի թե՛ օրենսդրական, թե՛ գործնական հատվածը, թե՛ ժամանակացույցը։ 2024 թվականի ընթացքում նախարարությունն ընդհանուր առմամբ ստացել է 17 165 ուղեկցման հայտ` 20 170 ձերբակալված և կալանավորված անձի ուղեկցման վերաբերյալ. չի կատարվել 5581 անձի ուղեկցումը կամ 27,7 %-ը, որից կալանավորված անձանց ուղեկցման 12 530 հայտ 14 724 անձի վերաբերյալ, որից չի ապահովվել 4019 կալանավորված անձի ուղեկցումը կամ 27,3 %-ը։ Չկատարման պատճառներից է ուղեկցող ստորաբաժանման հաստիքների՝ կիսով չափ թափուր լինելը, նշված գործընթացին համայնքային ոստիկանության ներգրավումն այն պայմաններում, երբ նշված ծառայության հիմնական գործառույթը համայնքի հետ աշխատանքն է, դատական նիստերի դահլիճ ուղեկցումից հետո նիստի չկայանալը և այլն։ Տնային կալանքի մասով կարևոր է արձանագրել, որ այն որևէ կերպ չի կարգավորվում օրենսդրությամբ, այսինքն՝ չկա այն իրավասու սուբյեկտը, որը պարտավոր է ապահովել ուղեկցումը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության բարձր երաշխիքը, ՆԳՆ ոստիկանությունը հանձն է առել իր սակավ ռեսուրսներով ապահովելու նաև այդ անձանց ուղեկցումը դատարան և հակառակ ուղղությամբ։ Նկարագրված ինստիտուցիոնալ նոր մոդելը կյանքի կոչելուն զուգահեռ Ներքին գործերի նախարարությունը քայլեր է ձեռնարկել գործող պայմաններում ազատությունից զրկված անձանց ուղեկցումն ամբողջ ծավալով կազմակերպելու համար։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՆԳ նախարարությունը վերջին ամիսներին․ Ձեռք է բերել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված 22 տրանսպորտային միջոց՝ ուղեկցումները արժանապարտիվ կազմակերպելու համար։ Ձեռք է բերվել ևս 12 ուղեկցող տրանսպորտային միջոց, որոնք գտնվում են կահավորման փուլում: Փոփոխվել են ուղեկցող ստորաբաժանման հաստիքները՝ այն դարձնելով սպայական և ավելի գրավիչ: Փոփոխված հաստիքները քայլ առ քայլ համալրվում են: Ուղեկցող ստորաբաժանումներում գործուղման կարգով ներգրավվել են նաև այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Ձեռնարկված քայլերն արդեն իսկ էականորեն բարելավվել են ուղեկցման իրավիճակը։ Եթե մինչ այս քայլերը, օրինակ` փետրվարի 24-ից մարտի 1-ը ուղեկցման հայտերից ծանրաբեռնվածության պատճառով չէր կատարվում 159-ը կամ 34,6 %-ը, ապա ձեռնարկված քայլերի արդյունքում չուղեկցման թիվն էականորեն նվազել է՝ մարտի 25-ի դրությամբ հասնելով 24-ի կամ 5,2 %-ի։ Ըստ վիճակագրության՝ մարտի 6-ից 11-ը ստացվել է ձերբակալված և կալանավորված 339 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ. ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 32-ը կամ 9,4 %-ը, մարտի 12-ից 18-ը ստացվել է ձերբակալված և կալանավորված 458 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ. ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 20-ը կամ 4,4 %-ը, մարտի 18-ից 25-ը ստացվել է ձերբակալված և կալանավորված 464 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ. ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 24-ը կամ 5,2 %-ը։ ՆԳ նախարարության խնդիրն է շարունակել աշխատանքները՝ նպատակ ունենալով ուղեկացման հայտերը չբավարարելու թիվը հասցնել զրոյի:
    12:45
    29.03.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Հազարավոր զոհեր՝ սարսափելի երկրաշարժի հետևանքով. դագաղներ չեն գտնում Մյանմայում
    Հայլուր 12։30 Հազարավոր զոհեր՝ սարսափելի երկրաշարժի հետևանքով. դագաղներ չեն գտնում Մյանմայում
    12:30
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան ունի լեգիտիմ կառավարություն․ երկիրն արտաքին կառավարման կարիք չունի․ Գուտերեշ
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինան չունի արտաքին կառավարման կարիք՝ ընդգծելով, որ երկրում գործում է լեգիտիմ կառավարություն, որին պետք է հարգել։ Այս հայտարարությունը հնչել է ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի՝ Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ներդնելու վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը նշել է, թե «Ուկրաինայի ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն, և միջազգային փորձը հնարավորություն է տալիս ստեղծել ժամանակավոր վարչակազմ, որը կգործի միջազգային հովանու ներքո»։ Նրա խոսքով՝ սա թույլ կտա անցկացնել նոր ընտրություններ՝ ձևավորելով գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, որի հետ հնարավոր կլինի բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ։ Պուտինի այս առաջարկին արձագանքել է նաև Սպիտակ տունը՝ չհամաձայնելով Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ստեղծելու գաղափարին։ ​
    12:15
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մյանմայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ԱԳՆ
    Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ երեկ Մյանմայում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ էր գրանցվել։ Ցնցումները զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,002-ի, ևս 2,376 մարդ տուժել է, շաբաթ հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ՝ հղում անելով Մյանմայի լրատվամիջոցներին: Սպասվում է, որ զոհերի և վիրավորների թիվը դեռ կավելանա։
    12:00
    29.03.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 29.03.2025
    Մամուլի տեսություն 29.03.2025
    11:50
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդը խոստովանել է, որ տանը պահում է մարիխուանա և զենք-զինամթերք
    ՀՀ ոստիկանությունը մարտի 26-ին արձանագրել է ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության երեք դեպք՝ Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզերում։ Այս մասին տեղեկացրին ոստիկանությունից։ Հայտնաբերվել են հրազեն, նռնակ, փամփուշտներ, պահունակներ, թմրամիջոցներ և ինքնաշեն ատրճանակ։ Քարահունջ գյուղի 55-ամյա բնակչի մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի և թմրամիջոցի մասին օպերատիվ տեղեկության հիման վրա Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր։ Տղամարդը խոստովանել է, որ տանը պահում է մարիխուանա և զենք-զինամթերք։ Տան զննությամբ հայտնաբերվել են ողորկափող որսորդական հրացան, «Ֆ-1» տեսակի նռնակ և պայթուցիչ, 218 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի և գնդացրի երեք պահունակ, 52,18 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Քրեական ոստիկանները տեղեկություն են ստացել, որ «Խոսրովի» պետական արգելոցի ուղեկալներից մեկում «Նիվա» մակնիշի մեքենայի վարորդը ինքնաձիգ է թողել տարածքում։ Ոստիկանները պարզել են, որ զենքը պատկանում է նույն մեքենայի 42-ամյա ուղևորին։ Տղամարդը ձերբակալվել է, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Քրեական ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկության համաձայն՝ Արմավիր քաղաքի 25-ամյա բնակիչը իր ավտոտնակում ապօրինի պահում էր ատրճանակ։ Նա ձերբակալվել է, իսկ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ։ Երեք դեպքով էլ կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք ներկայացվել են նախաքննական մարմիններին։ Նախաքննությունը շարունակվում է։
    11:45
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքներն արձանագրում են, որ Հայաստանի Հանրապետությունում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծմանն ուղղված արդյունավետ մեխանիզմները բացակայում են։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը և միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում առկա համակարգային խնդիրների վերաբերյալ» վերտառությամբ արտահերթ զեկույցը։ Այն ընդգրկում է Պաշտպանի՝ 2024 թվականի ընթացքում իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ պետությունը ձեռնարկի անհետաձգելի միջոցառումներ՝ երաշխավորելու յուրաքանչյուր անձի՝ միջազգային և ներպետական իրավական չափորոշիչներին համապատասխան անձնական տվյալների պաշտպանության իրացումը։
    11:30
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «ՎԱԶ 2106»-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
    Երեկ՝ մարտի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 76 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Խաչիկ Խ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
    11:15
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բառի իսկական ու փոխաբերական իմաստով աղմուկի տողատակերը. «Փաստ»
    Չորրորդ. Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր ու իր կառավարության դիրքորոշումը այն է, որ «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել»:
    11:00
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
    10:45
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում թալանել են «Միլենա Սուիթ»-ի ՍՊԸ-ի տնօրենի «Infiniti»-ն
    Մարտի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցում ավտոմեքենայից գողացել են պայուսակ, որում եղել է խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 40-ամյա Ռոզա Հ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։40-ից մինչև 13։15-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Րաֆֆու փողոցի թիվ 35 շենքի հետնամասում կայանված «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել են պայուսակ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա հայտնել է նաև, որ պայուսակում եղել է 2150 ԱՄՆ դոլար, 395 հազար դրամ գումար և 680 գրամ ոսկյա զարդեր: Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կամիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռոզա Մ․-ն «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենն է։
    10:30
    29.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բենզինը թանկացել է, իսկ հեղուկ գազի միջին արժեքը 143 դրամ է կազմել. «Ժողովուրդ»
    Այսպիսով, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.3%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ:
    10:15
    29.03.25
    Ավելին