Լրահոս
2025-03-29
-
ՔաղաքականՖաշիստական վերաբերմունք են ցույց տալիս արցախցիների նկատմամբ. վախեր և հույսեր՝ Ազատության հրապարակումԻնչպե՞ս կարող է Հայաստանի վարչապետը հայտարարել, թե «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի», երբ 150 հազար արցախցի մնացել է բախտի քմահաճույքին: Զարմանա՞ն, թե՞ բարկանան Փաշինյանի հայտարարությունից. մարդիկ իրենք էլ չգիտեն:Ավելին19:3029.03.25 -
Հասարակական1 զոհ, 2 վիրավոր․ Վեդիի կամրջի մոտ բախվել են «KAMAZ»-ն ու «ZIL»-ը. վերջինները կողաշրջվել ենԱյսօր՝ մարտի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան Մեղրի Մ2 միջպետական ավտոճանապարհի Վեդու կամրջի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «ZIL MMZ-554M» և «KAMAZ -53212» մակնիշի բեռնատարները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաները կողաշրջվել են, 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Կողաշրջման հետևանքով «ZIL»-ի վրա բարձված ավազը թափվել է: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:Ավելին19:1529.03.25 -
ՏարածաշրջանԹուրքիայում ընդդիմությունը զանգվածային հանրահավաք է անցկացրել՝ աջակցություն հայտնելով Էքրեմ ԻմամօղլուինԹուրքիայի ընդդիմությունը մարտի 29-ին Մալթեփե շրջանում (Ստամբուլի ասիական հատվածում) զանգվածային հանրահավաք է կազմակերպել՝ ի պաշտպանություն Ստամբուլի կալանավորված և պաշտոնազրկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հանրահավաքն անցկացվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախաձեռնությամբ՝ Իմամօղլուին որպես նախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրելու գործընթացի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են նաև հինգ այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ըստ տարբեր աղբյուրների՝ միջոցառման մասնակիցների թիվը հասնել է շուրջ երկու միլիոնի։ Մարդիկ հավաքվել են Թուրքիայի դրոշներով, վանկարկել «Ազատություն Իմամօղլուին», «Կառավարության հրաժարական», «Արտահերթ ընտրություններ» կարգախոսները։ Ի պատասխան միջոցառման լայնամասշտաբ բնույթին՝ Մալթեփեում և հարակից շրջաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Ընդդիմադիր ճամբարը Իմամօղլուին պաշտոնապես առաջադրել է Թուրքիայի նախագահի թեկնածուի պաշտոնում։ Մարտի 23-ին անցկացված կուսակցական փրայմերիզների արդյունքներով նրա թեկնածությանը աջակցել է ավելի քան 14,8 միլիոն քաղաքացի՝ ըստ ԺՀԿ-ի առաջնորդ Օզգյուր Օզելի։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էր մարտի 23-ին, որից հետո նրան նաև պաշտոնազրկել են։ Իմամօղլուն մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպությանը հարելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու և կաշառակերության համար։Ավելին19:0029.03.25 -
Զինված ուժերԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքների մասնակցած պահեստազորայինների հետՄարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքների մասնակցած պահեստազորայինների հետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ԶՈՒ ԳՇ պետը շնորհակալություն է հայտնել զորահավաքային գործընթացում ներգրավված պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար։ Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև պատասխանել է հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով։Ավելին18:4529.03.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մեծ վախեր և մոռացված իրավունքներ. Արցախի «վերադարձը» Ազատության հրապարակՀայլուր 18։30 Մեծ վախեր և մոռացված իրավունքներ. Արցախի «վերադարձը» Ազատության հրապարակԱվելին18:3029.03.25 -
ՀասարակականՄահացել է բռնցքամարտի վաստակավոր մարզիչ Վարդան Հարությունյանը68 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Հարությունյանը, հայտնել է Հայաստանի բռնցամարտի ֆեդերացիան։ «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի լավագույն մարզիչներից մեկը` ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Հարությունյանը։ Նա երկար տարիներ աշխատել է տարբեր մարզական ընկերություններում, պատրաստել է բազմաթիվ տիտղոսակիր բռնցքամարտիկներ, ովքեր մեծ պատիվ են բերել Հայաստանին ու հայկական սպորտին։ Նրա սաները դարձել են ինչպես ԽՍՀՄ չեմպիոն ու մրցանակակիր, այնպես էլ տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունների հաղթող ու մրցանակակիր։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կիսում է կորստի ցավը` փաստելով, որը նրա մահը կորուստ է ոչ միայն նրա հարազատների ու սաների, այլև ամբողջ հայկական բռնցքամարտի աշխարհի համար։ Վարդան Հարությունյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 30-ին, ժամը 17։00-20։00 «Հավերժություն» սգո սրահում (Էզրաս Հասրաթյան 9)»։Ավելին18:1529.03.25 -
ՔաղաքականԱրցախցիները հաճախ ստիպված են մի քանի տեղ աշխատել, որպեսզի կարողանան տարրական ընտանիքի կարիքները հոգալ․ Տաթևիկ Խաչատրյան«Ես Տաթևիկ Խաչատրյանն եմ: Արցախի բռնի տեղահանությունից հետո ընտանիքիս հետ հաստատվել եմ իմ մայր Հայաստանում, և այստեղ հավաքված հազարավորների պես երազում եմ վերադառնալ իմ փոքր հայրենի Արցախ: Սակայն այսօր մեզնից փորձում են խլել այդ իրավունքը՝ մեզ հակադիր գաղթականի, կրկնակի գաղթականի կարգավիճակ տալով»,- այս մասին Ազատության հրապարակում տեղի ունեցող «Ի պաշտպանություն արցախցիների իրավունքների» հանրահավաքի ժամանակ ասաց արցախցի մայր , լրագրող Տաթևիկ Խաչատրյանը։ Իր ելույթում նա ընդգծեց, որ արցախցիներին ասում են, թե սա ստամոքսակռիվ է, մարդկանց մեջ տարբեր տեսակի թեզեր են շրջանառում։ «Եթե «40+10»-ը դադարում է, մարդիկ հայտնվում են դրսում: Ի՞նչ պետք է անեն, հարցնում եմ: Իսկ ինչպե՞ս կարելի է պայմանական Ռոստովից կամ չգիտեմ՝ Պորտուգալիայից պայքարել վերադարձի իրավունքի համար: Վերադարձի իրավունքը հնարավոր է կայացնել միմիայն մեր մայր հայրենիքում»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը: Նա նաև խոսեց արցախցիների անհավասար աշխատանքային պայմաններից։ «Արցախցի ուսուցիչն այսօր ծանր ֆիզիկական աշխատանք է կատարում: Հարցնում եմ ձեզ՝ ինչո՞ւ երեկվա ազատամարտիկը, 1000 պատերազմ անցած, այսօր տաքսի է վարում: Ինչո՞ւ այս մարդիկ մինչև հիմա դրսևորում են՝ իբր գոյություն ունի զբաղվածության ծրագիր: Որտե՞ղ է դրա արդյունքը և ինչո՞ւ են մարդիկ շարունակում աշխատանք փնտրել և գտնում միայն միջինից ցածր աշխատավարձով աշխատանք: Երբ ասում եք՝ դադարեցնում եք «40+10»-ը, դուք ընդհանրապես մտածո՞ւմ եք 55 և բարձր տարիքի ծնողների մասին, ովքեր աշխատաշուկայում մրցունակ չեն: Ի՞նչ պետք է անեն այս մարդի՞կ: Կա արդյոք այս հարցերի պատասխանը: Երբ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում եք, որ կրճատում եք, որ գնան և աշխատեն, արդյո՞ք կարծում եք, որ հնարավոր է ընդամենը 50000 ստանալով բնակվել և ապահովել ընտանիքի նորմալ կենսապայմանները: Եթե այդպես է, առաջարկում եմ տեղերով փոխվել: Եկեք մենք ապրենք ձեր ապարտամենտներում, ձեր աշխատավարձերով, դուք ստացեք «40 +10»-ը, և կտեսնենք, թե ինչպես եք արժանապատիվ գոյատևում: Եղեք օրինակ»,- առաջարկեց արցախցին։ Նա նաև ընդգծեց, որ արցախցիները հաճախ ստիպված են մի քանի տեղ աշխատել, որպեսզի կարողանան տարրական ընտանիքի կարիքները հոգալ: «Դուք տեսե՞լ եք պատերազմի մասնակից ընտանիքների՞, դուք տեսե՞լ եք պայթյունից տուժած ընտանիքների՞: Հարց եմ տալիս՝ տեսե՞լ եք, ի՞նչ վիճակում են գտնվում այդ մարդիկ: Դուք մինչև հիմա անգամ կարգավիճակ չեք տվել պայթյունից զոհ դարձածներին»,- նշեց նա։Ավելին18:0029.03.25 -
ԱշխարհՊարզվել է սուրճի թանկացման պատճառը. ո՞րն է չինացիների մեղքըՀամաշխարհային սուրճի գների նոր ռեկորդ են կանխատեսում տնտեսագետները: Պատճառը բրազիլական սուրճի դեֆիցիտն է: Չոր եղանակի պատճառով բերքը 50 տոկոս կրճատվել է: Բայց պահանջարկն է աճել: Վերջին տասնամյակում Չինաստանն է սկսել աննախադեպ քանակի սուրճ օգտագործել:Ավելին17:4529.03.25 -
ՔաղաքականՄյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկանՄյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Մարտի 28-ին Մյանմայում տեղի են ունեցել երկու հզոր երկրաշարժեր՝ համապատասխանաբար 7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով Մյանմայում գրանցվել է 1002 զոհ, ավելի քան 2376 մարդ վիրավորվել է։ Տարածաշրջանում շարունակվում են փրկարարական աշխատանքները, իսկ զոհերի և տուժածների թիվը, ըստ տեղական իշխանությունների, դեռևս աճի միտում ունի։ Ըստ սեյսմիկ ռիսկի համաշխարհային քարտեզի՝ Մյանման դասվում է կարմիր գոտու մեջ՝ միջինից բարձր սեյսմիկ ակտիվության տարածաշրջան։ Մարտի 29-ին հայտնի դարձավ, որ Մյանմայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ։Ավելին17:3029.03.25 -
Հասարակական«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը տրամադրելու է անվճար իրավական խորհրդատվություն«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը ապրիլի 4-ին կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվություն։ Հայտարարությունում նշված է․ «Սիրելի՛ գորիսեցիներ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը ս․ թ․ ապրիլի 4-ին կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվություն։ Այն անցկացնելու են ոլորտի լավագույն մասնագետները։ Խորհրդատվությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հիշյալ հղումով կամ այցելել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակ (ՀՀ, ք․ Գորիս, Գուսան Աշոտի 29): Տեղերը սահմանափակ են, և խորհրդատվությանը կարող են մասնակցել միայն նախապես գրանցվածները։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37443002947 հեռախոսահամարով»:Ավելին17:1529.03.25 -
ԱրցախՀազարամյա պատմություն ունեցող արցախցին դարձավ նոր կազմավորված ադրբեջանցու զոհ. Վահրամ ՀակոբյանԱրցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը Ազատության հրապարակում տեղի ունեցող «Ի պաշտպանություն արցախցիների իրավունքների» հանրահավաքի ժամանակ իր ելույթում դիմեց Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և միջազգային ռազմական փորձագիտական ռուսական կենտրոններին։ «Ադրբեջանի Հանրապետությունն, ունենալով 10 միլիոն բնակչություն, 120.000 մշտական և 1 միլիոն զորահավաքային ռեսուրսի զորք (արդեն չեմ խոսում ավիացիայի, ռազմական տեխնիկայի, հակաանօդաչու թռչող սարքավորումների քանակի մասին), ռազմական դաշինք կազմելով միջուկային գերտերություն հանդիսացող Պակիստանի, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, Սիրիայից վարձակալված մարդակերների զորամասերի հետ, հարձակվեց 150.000 բնակչություն և 25.000 զորք ունեցող Արցախի Հանրապետության վրա: Ի՞նչ հաղթանակի մասին կարող է խոսք լինել, սա միջազգային ռազմարվեստի խայտառակ էջն է: Այս ամենի արդյունքում Արցախը հայաթափվեց»,- ասաց ազատամարտիկը։ Ըստ Վահրամ Հակոբյանի՝ հազարամյա պատմություն ունեցող արցախցին դարձավ նոր կազմավորված ադրբեջանցու զոհ: «Սակայն ոչ արցախցու, ոչ բանականություն ունեցող հայ մտքից երբեք դուրս չի գա վերադարձի հարցը՝ վերադարձ դեպի հայկական լեռնաշխարհի Արցախ երկրամասը: Կդառնա միջազգայնորեն ամրագրված և Հայաստանի Հանրապետության իշխանությունների՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող պարտականություն: 1951 թվականի փախստականների մասին կոնվենցիային և դրա 1967 թվականի արձանագրությանը, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն՝ մենք իրավունք ունենք վերադառնալու: Եվ ամեն ինչ չէ, որ կախված է իշխանություններից կամ նրա առանձին անձանց անդամներից կամ կառույցներից: Ինչքան էլ փորձենք կասեցնել արցախյան շարժումը, այն կա, որովհետև այն համաժողովրդական է: Իսկ մենք՝ այդ շարժման մարտիկները»,-հայտարարեց Վահրամ Հակոբյանը։ Պահեստազորի փոխգնդապետն արցախցիներին նաև հիշեցրեց, թե ինչպես են հատել Հակառիի կամուրջը: «Ինչպիսի ապրումներ են ունեցել մեր ծնողները, կանայք, երեխաները, հատկապես՝ սպաների ընտանիքները: Իսկ այսօր գնդապետին կարող եք տեսնել պահակի, փոխգնդապետին՝ այգեպանի կարգավիճակում 100-120.000 դրամ աշխատավարձով: Եվ այս պարագայում ոգևորված նախարարը հայտարարում է՝ նպաստների կրճատումը կնպաստի ղարաբաղցիների արագ ինտեգրմանը: Ինչի՞ն ինտեգրմանը»,- նշեց պահեստազորի փոխգնդապետը։Ավելին17:0029.03.25 -
ՀայաստանՄեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներինՄեծ Բրիտանիայի Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցի հեղինակը եղել է Վինչեսթերի եպիսկոպոսը, հարցին պատասխանել է Լեյբորիստական կուսակցության անդամ, Դարլինգթոնի բարոնուհի Ջենի Չեփմանը՝ ներկայացնելով Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության պատասխանը։ Եպիսկոպոսը հարցրել է, թե ինչ հայտարարություններով են Մեծ Բրիտանիայի իշխանությունները դիմել Ադրբեջանի կառավարությանը, և ինչ քայլեր են ձեռնարկվում միջազգային գործընկերների հետ համակարգմամբ՝ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով։ Ի պատասխան՝ բարոնուհի Չեփմանը նշել է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել, որպեսզի 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ ձերբակալված անձինք կանգնեն արդար դատաքննության առջև և պահվեն անվտանգ պայմաններում՝ համաձայն Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների։ «Մեր դեսպանատունը Բաքվում ուշադիր հետևում է այդ գործերին և պարբերաբար թարմացումներ է պահանջում՝ տեղյակ լինելու ընթացիկ զարգացումներին։ Մենք նաև շարունակաբար կոչ ենք անում ազատ արձակել մնացած բոլոր ռազմագերիներին։ Պետնախարար Սթիվեն Դոութին այս հարցերը քննարկել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ՝ 2024 թվականի հոկտեմբերին վերջինիս՝ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։ Իսկ 2025 թվականի մարտի 10-ին Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության կարևորությունը։ Նույն ուղերձները փոխանցվել են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի և արտաքին գործերի նախարարի կողմից»,- նշված է պատասխանի մեջ։Ավելին16:4529.03.25 -
ՔաղաքականՈ՞րն է լինելու Նիկոլ Փաշինյանի զիջումների ռուբիկոնը․ Ոսկան ՍարգսյանԼրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը համացանցում հրապարակել է կառավարական ամառանոցում իր ձվածեղ սարքելու, իր ու ընկերախմբի հեծանվային զբոսանքի տեսանյութերը, սոցիալական ցանցերում պարբերաբար երկար դասախոսություններ է անում տեսական տարբեր թեմաներով, որոնցից ինքը քիչ է հասկանում, ավելի ճիշտ՝ դրանց վերաբերյալ սխալ, աղավաղված պատկերացումներ, քիչ գիտելիքներ ունի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն վարչապետերի՝ Հայաստանի հպարտ քաղաքացիների համար չի հրապարակում Ադրբեջանի հետ նախատեսված խաղաղության համաձայնագրի կետերը։ Նա թաքուն է պահում հայ հանրությունից, որովհետև դրանք միակողմանի զիջումներ են։ Սակայն Ադրբեջանը այդ 17 կետով չի բավարարվում, ամեն տեսակ զիջումների գնացած, իր խոսքերով՝ արցախյան շարժումը չշարունակած Նիկոլ Փաշինյանից պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդունել 350 հազար ադրբեջանցի «փախստականների», ապառազմականացնել Հայաստանը, պայքարել Հայաստանի «ռևանշիստական ուժերի» դեմ, Ադրբեջանի հետ համագործակցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ դատավարություն կոչված իրավական ֆարսի շրջանակներում, տեղեկություններ տրամադրել 1992-94 թվականների պատերազմում անհետ կորած 3900 ադրբեջանցիների մասին։ Ադրբեջանի այդ պահանջները ժամանակի ընթացքում կավելանան։ Ո՞րն է լինելու ամեն գնով իր աթոռը պահող Նիկոլ Փաշինյանը զիջումների ռուբիկոնը, մինչև ո՞ւր է նա զիջելու Ալիևին։ Եթե Ադրբեջանի հետ կնքվի խաղաղության համաձայնագիր կոչվածը, ո՞վ է երաշխավորելու դրա իրականացումը, այդ համաձայնագրի երաշխավոր, միջնորդ պետություն կամ միջազգային հեղինակավոր կազմակերպություն չկա։ 2018-ին քարը գցեցին ծովը, մինչև հիմա չենք կարողանում այն հանել, խորտակվող Հայաստանը ճահճից դուրս բերել»։Ավելին16:3029.03.25 -
ՀայաստանՈւղիղ I Հանրահավաք՝ Ազատության հրապարակումՈւղիղ I Հանրահավաք՝ Ազատության հրապարակումԱվելին16:2029.03.25 -
ՔաղաքականՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության. խնդրում եմ նման բան որևէ պարագայում չանել. Արման ԹաթոյանՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն վաղը Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։ Այս արարքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Այսինքն սա հանցանք է: ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության, և խնդրում եմ նման բան որևէ պարագայում չանել: Նկատի ունեցեք, որ քվեարկությունը Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված գաղտնի է, նման բան որևէ պարագայում չի կարելի անել: Որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին եք քվեարկել. դա գաղտնի է»:Ավելին16:1529.03.25 -
ԻրավականԴատախազությունը պահանջում է Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և Ռուբիկ Ղուկասյանին փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ - 7 անշարժ գույք Երևանում և Գեղարքունիքի մարզում. - 1 անշարժ գույքի շուկայական արժեք. - 1 իրավաբանական անձում մասնակցություն. - 10 միլիոն 858 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. - 36 միլիոն 808 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:Ավելին16:0029.03.25 -
ՀայաստանՈւղիղ I Հանրահավաք՝ Ազատության հրապարակումՈւղիղ I Հանրահավաք՝ Ազատության հրապարակումԱվելին15:4529.03.25 -
ՄիջազգայինՄյանմայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մյանմայի մայրաքաղաք Նայպիտավից 19 կմ հեռավորության վրա, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ցնցումը տեղի է ունեցել տասը կիլոմետր խորության վրա։ Այն գրանցվել է տեղական ժամանակով 15:50-ին (Մոսկվայի ժամանակով 12:20-ին): Ուրբաթ օրը 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում՝ Սագաինգ քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Հրդեհի օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։ Տեղի բնակիչները նաև հայտնել են, որ հեռախոսագծերը խափանվել են, իսկ էլեկտրամատակարարումը շատ վայրերում անջատվել է: Վերջին տվյալներով՝ Մյանմայում զոհերի թիվը հասել է 1002-ի, վիրավորվել է 2376 մարդ։ Երկրում ՌԴ դեսպանատնից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ ռուսաստանցիների զոհերի մասին տեղեկություններ չկան։ Աղետների կառավարման ազգային կոմիտեն արտակարգ դրություն է հայտարարել Սագաինգում, Մանդալայում, Մագուեյում, Բագոյում, հյուսիսարևելյան Շան նահանգում և Նեյփիտաու շրջանում: Ռուսաստանը և Չինաստանը փրկարարներ, բժիշկներ և մասնագիտացված սարքավորումներ են ուղարկել որոնողափրկարարական աշխատանքների համար Մյանմա՝ երկրաշարժից տուժածներին գտնելու և փրկելու համար: Թաիլանդի իշխանությունները Բանգկոկում արտակարգ դրություն են հայտարարել։ Վերջին տվյալներով՝ երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի, 117 մարդ անհայտ կորած է համարվում։ Ռուսաստանցիների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան։Ավելին15:3029.03.25 -
ԻրավականԱհազանգ․ մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկներըՍահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահազանգ Քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է։ Տեղեկություններ են շրջանառվում, որ մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես «ապացույց»։ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում - քվեարկողի կողմից բաց` այլ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար տեսանելի ձևով քվեարկելու, - ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու, - ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու, - քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը քվեարկության խցիկ մուտք գործելու, - քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելու համար։ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Հայաքվե» դիտորդական առաքելություն»։Ավելին15:1529.03.25 -
ՄիջազգայինԴիահերձարաններում տեղ չկա. ողբերգական երկրաշարժի փլատակներում օգնություն է կանչում ՄյանմանԵրկրաշարժի զոհերի թիվը Մյանմայում հասել է 1002-ի, տուժել է 2376 մարդ: Ավերածությունների ամբողջական պատկերը դեռևս հայտնի չէ՝ աշխարհի բազմամիլիոն բնակչությամբ ամենաաղքատ երկրներից մեկում: Թաիլանդում 9 մարդ է մահացել է: Բանգկոկում կառուցվող երկնաքերի փլուզման հետևանքով հարյուրավոր բանվորներ մնացել են փլատակներում։Ավելին15:0029.03.25