Լրահոս

2025-04-01
  • Img default alt hy
    Իրավական
    Ոսիկանները հայտնաբերել են Երևանում տղամարդու կյանքը առանձնակի դաժանությամբ խլած 4 անձանց
    Այսօր՝ ապրիլի 1-ին, ոստիկանները հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտել են երեկ՝ մարտի 31-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը: Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանները բաժանվել են մի քանի խմբերի և ժամերի ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 4 քաղաքացու, ովքեր կասկածվում են սպանությունը կատարելու մեջ: Նշված անձինք հայտնաբերվել ու քրեական ոստիկանություն են տեղափոխվել Երևանի տարբեր վարչական շրջաններից, որից հետո նրանց ներկայացվել են Արաբկիրի քնչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել և այս պահին գտնվում են ձերբակալվածների պահման վայրում: Նշված 4 անձինք նախկինում եղել են դատապարտված ու նրանցից մեկն էլ մարմնական վնասվածք է ստացել, երբ զոհը կծել է նրա մատը: Այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում, բայց որ քրեական ոստիկանությունը ցուցաբերել է պրոֆեսիոնալիզմ և օպերատիվություն, դա ակնհայտ է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն էլ 54-ամյա Մարատ Սուվորովն է:
    13:20
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում դի են դուրս բերել ջրհորից․ մանրամասներ
    Ապլիլի 1-ին, ժամը 06:56-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի Գայի փողոցի տներից մեկին մոտ գտնվող ջրհորի մեջ հնարավոր է քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 2 մետր խորությամբ ջրհորից հայտնաբերել և դուրս են բերել Ռ․ Վ․-ի (ծնված 1974 թ․) դին։
    13:15
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տելեգրամի միջոցով թմրանյութ իրացրած հրազդանցի երիտասարդը ձերբակալվել է
    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով: Նույն օրը՝ ժամը 17.15-ին, Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվել է կպչուն ժապավենով ութ փաթեթ: Ըստ նրա` փաթեթներում կանեփ տեսակի թմրանյութ է, որը տելեգրամյան ալիքի միջոցով վերցրել է Երևանում` Գյումրիում տեղադրելու համար: Երիտասարդը հավելել է, որ երք փաթեթ արդեն տեղադրել է, և պատրաստ է դրանք ներկայացնել: Ուսապարկում հայտնաբերվել են նաև դեղնականաչավուն զանգված ու մոխրացած հետքերով կաթուցիչ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով: Զննությամբ Մայակովսկու փողոցում հայտնաբերվել և վերցվել են նաև երիտասարդի տեղադրած երեք փաթեթները: 24-ամյա հրազդանցին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:
    13:00
    01.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գյումրին սպասում է Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը
    Գյումրիում հետընտրական ինտրիգը շարունակում է լարված պահել բոլորին: Ավելի քան մեկ օր է՝ քվեարկության արդյունքները հայտնի են, բայց դեռ պարզ չէ, թե շեմը հաղթահարած ընդդիմադիր 4 ուժերը ինչ կարգավիճակով են ապրիլի 16-ին մտնելու քաղաքապետարան:
    12:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Գյումրիի գիշերային խայտառակությունից հետո վայր է դնում մանդատը ԱԺ պատգամավորը
    Հայլուր 12։30 Գյումրիի գիշերային խայտառակությունից հետո վայր է դնում մանդատը ԱԺ պատգամավորը
    12:30
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը մերժել է Սարգիս Խանդանյանի առաջարկը
    Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը մերժել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի առաջարկը՝ հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ «Ադրբեջանցի իմ գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման մասին իմ առաջարկը՝ ինձ անվանելով «պոպուլիստ»։ Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Իմ առաջարկը մնում է սեղանին. ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումների մեջ՝ անխոնջ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- X-ում գրել է Խանդանյանը։
    12:20
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
    12:15
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը
    Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութ։
    12:00
    01.04.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 01.04.2025
    Մամուլի տեսություն 01.04.2025
    11:50
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թոշակառուն օրական ընդամենը 1 հաց է գնելու. «Հայաքվե»
    Ըստ պաշտոնական տվյալների` ՀՀ բնակչության 32-33 տոկոսը աղքատ է, և աղքատներ ու միայնակ ծերեր բնակվում են նաև Երևանի կենտրոնում: Այս մասին փոխանցում են «Հայաքվե» նախաձեռնությունից: «35-45 հազար դրամ թոշակ ստացող քաղաքացին 2026 թվականին վճարելու է մոտավորապես 350 000 դրամ գույքահարկ։ 12 ամսվա նրա թոշակը կազմելու է մոտավորապես 500 000 դրամ։ Եթե նա 326 000–ը վճարելու է որպես գույքահարկ, դրանից մնալու է մոտ 180 000 դրամ։ Այսինքն` թոշակառուին 1 տարի գոյատևելու, ապրելու համար մնալու է օրական 500 դրամ։ Դա նշանակում է, որ թոշակառուն օրական ընդամենը 1 հաց է գնելու»,- ասված է հաղորդագրության մեջ:
    11:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞վ կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին. ArmLur
    Հարկ է նշել, որ 2021 թվականին նոյեմբերին արդեն հայտնի դարձավ, որ Արշակ Օրդուխանյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական:
    11:30
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:
    11:15
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    4 տարի ժամկետով ազատազրկում՝ շորթմամբ պահանջված և ստացված կաշառքի համար
    Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: 2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը): 2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել էր իրավասու դատարան: 2025 թվականի փետրվարի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը ապացուցված է համարել Ա.Պ.-ի կողմից քրեորեն պատժելի արարքի կատարված լինելը և նրա մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և կայացրել է մեղադրական դատավճիռ. Ա.Պ.-ի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկումը՝ 4 տարի ժամկետով: Դատավճռով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Պ.-ի կողմից փաստացի անազատության մեջ գտնված ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի 10 ամիս 19 օր ժամկետով:
    11:00
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դատախազը կգնա Տիգրան Ավինյանի հետևից. ԱՆԻՖ հիմնադրամի 25 մլրդ թալանի «անունները»․ «Ժողովուրդ»
    Ավինյանն էլ իր հերթին նեղ շրջապատում անկեղծացել է իր պլանների մասին՝ ասելով` եթե իր վրա բարդվի ողջ մեղքը, ապա բոլորի անունները այդ գործով ստիպված կլինի տալ` սկսելով Նիկոլ Փաշինյանից
    10:45
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիս բնակավայրում փրկարարները տան հողամասում փորված փոսից դուրս են բերել 50-ամյա տղամարդու դի
    Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս բնակավայրի Գայի փողոցի տներից մեկում, ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է ջրհորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները նշված տան հողամասում փորված փոսից դուրս են բերել նույն տան բնակիչ 50-ամյա Ռոբերտ Վ.-ի դին: Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    10:30
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անհետ կորածների ծնողները Արսեն Թորոսյանին և Մհեր Բիշարյանին կանչել են ԱԺ՝ խաբելու համար պատասխան տալու․ «Ժողովուրդ»
    Անհետ կորած զինվորների ծնողները երեկ ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ պահանջել են, որ խորհրդարան ներկայանա Արսեն Թորոսյանը, ով եղել է առողջապահության նախարարը, և Մհեր Բիշարյանը, ով առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենն է եղել:
    10:15
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից ՔՊ-ում շոկի մեջ են: ՔՊ վերնախավը մինչեւ լուսաբաց արթուն է եղել, ոմանք՝ Սարիկ Մինասյանի շտաբում, մյուսները` Երեւանում:
    10:11
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
    ԱԺ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը․ «Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ: Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ: Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք: Ինչպես Սևակն ա ասում, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ: Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն Շնորհակալություն ուշադրության համար։ հարգանքով՝ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իշխանական պատգամավորը:
    10:08
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    01.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ովքեր են մեղավոր Փարաքարում ՔՊ-ի պարտության համար․ «Ժողովուրդ»
    ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներելու այն պարտությունը, որի գլխավոր մեղավորներին համարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:
    09:51
    01.04.25
    Ավելին