Լրահոս
2025-04-01
-
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԳյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից ՔՊ-ում շոկի մեջ են: ՔՊ վերնախավը մինչեւ լուսաբաց արթուն է եղել, ոմանք՝ Սարիկ Մինասյանի շտաբում, մյուսները` Երեւանում:Ավելին10:1101.04.25 -
ՔաղաքականԱԺ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատըԱԺ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը․ «Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ: Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ: Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք: Ինչպես Սևակն ա ասում, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ: Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն Շնորհակալություն ուշադրության համար։ հարգանքով՝ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իշխանական պատգամավորը:Ավելին10:0801.04.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0001.04.25 -
Մամուլի տեսությունՈվքեր են մեղավոր Փարաքարում ՔՊ-ի պարտության համար․ «Ժողովուրդ»ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներելու այն պարտությունը, որի գլխավոր մեղավորներին համարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:Ավելին09:5101.04.25 -
Մամուլի տեսությունՀաղթանակը նշողներին տուգանել են. «Հրապարակ»Կեսգիշերն անց հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Վոլոդյա Գրիգորյանի Մերձավանի շտաբում եւ նշում էին նրա հաղթանակը։ Գրկախառնություններ, ուրախություն, վանկարկումներ, օդ թռցնել, իսկ վերջում՝ հրավառություն, ի նշան դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի։Ավելին09:4801.04.25 -
Մամուլի տեսությունԳլուխներ կթռնեն. Փաշինյանը «չիստկա» կանի ՔՊ-ում. «Հրապարակ»Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է տեռոր եւ ռադիկալ փոփոխություններ անել իշխանական թիմում՝ ցույց տալով, որ դժգոհ է բոլորից եւ կատարում է իր նախընտրական «խոստումը»` որ եթե ՔՊ-ն չհաղթի, գլուխներ կթռչեն: Հույս ունի, որ ոմանց «զոհաբերելով»` 26-ի ընտրություններին ընդառաջ իրենց ռեյտինգը կբարձրանա:Ավելին09:4501.04.25 -
Մամուլի տեսությունՓարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ․ «Ժողովուրդ»2025 թվականի փետրվարի 14-ին Մինասյանը ծանուցվել է, որ գա և մասնակցի 2025 թվականի մարտի 14-ին կայանալիք նիստին՝ նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը։ Դավիթ Մինասյանը կրկին արհամարհել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։Ավելին09:4201.04.25 -
Մամուլի տեսությունՎեց ժամ՝ հանուն ոչնչի. Անդրանիկ Քոչարյանին հրահանգված է եղել չխոսել. «Հրապարակ»Անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ փակ քննարկումը երեկ տեւել է մոտ 6 ժամ, անցել է նյարդային, լարված մթնոլորտում: Վարել է ԱԺ նախագահը, նրա կողքին նստած է եղել Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որին, ըստ ներկաների, հրահանգված է եղել չխոսել:Ավելին09:4001.04.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ում շոկի մեջ են. վերնախավը մինչեւ լուսաբաց արթուն է եղել. «Հրապարակ»Սակայն ՔՊ-ն Գյումրիում ակնկալել է, որ 50+1-ի կձգի, քանի որ դասական հայկական ընտրություն էին կազմակերպել՝ հոսանքազրկումներով, բանակին ուղղորդելով, վարչական լծակների կիրառմամբ։ Վերջին ամիսներին իշխանությունն այնքան էներգիա եւ ռեսուրս էր ծախսել Գյումրիում` հավաքագրել էին հանրապետության ողջ տարածքում բնակվող գյումրեցիներին, գյումրեցիների հարազատներին, շատերին այլ տեղերից բերել ընտրության։Ավելին09:3801.04.25 -
Մամուլի տեսությունՎարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա. «Փաստ»Երկրորդ. ՔՊ-ն Գյումրիում թեպետև ստացել է ավելի շատ քվե, քան մյուս մրցակիցները՝ առանձին-առանձին, սակայն դա բավարար չէ, որպեսզի Փաշինյանի կուսակցությունը վերցնի քաղաքային իշխանությունը, մանավանդ որ ավագանի անցնող գրեթե բոլոր ուժերն ընտրություններից առաջ (նաև երեկ) հայտարարել են ՔՊ-ի հետ կոալիցիա չկազմելու, առավել ևս՝ ՔՊ-ին իշխանազրկելու և այդ նպատակով ավելի շատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուին աջակցելու կամ առնվազն ՔՊ-ի թեկնածուին քվե չտալու մասին:Ավելին09:3401.04.25 -
Մամուլի տեսությունԻնքնախաբեությո՞ւն, թե՞ հայ ժողովրդին հերթական անգամ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ. «Փաստ»Ոչ երկրորդական պատճառ կարող է լինել այն, որ Բաքվի բանտում պահվողները, մեղմ ասած, ընդդիմադիր կեցվածք ունեին հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականության հանդեպ, և նրանք կարող էին, ներկայիս իշխանությունների տեսակետից, Հայաստանում բնակվելու համար անցանկալի լինել։ Մի պահ պատկերացնենք, որ նրանց նկատմամբ համաներում է կիրառվել, և նրանք արդեն Հայաստանում են կամ չէին գերեվարվում ու գալիս էին Հայաստան։ Եթե այդքան ֆանտազիա ունենանք նման բաներ պատկերացնելու համար, ապա դժվար չի լինի պատկերացնել նաև այն, թե այդ դեպքում, նույնիսկ եթե նրանք Հայաստանի բանտերում լինեին, ի՞նչ կարգավիճակում կլիներ ՔՊ կուսակցությունը։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ ՔՊ կուսակցության առաջամարտիկներն Ազգային ժողովի բարձր ամբիոնից իրենց ելույթներում գոնե ավելի զուսպ ու պատասխանատու կլինեին։Ավելին09:3001.04.25 -
ՀասարակականԱդրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում էԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։Ավելին08:5801.04.25
2025-03-31
-
ՔաղաքականՄարտուն Գրիգորյանը վաղը հայտարարություն կանի. Hraparak.amHraparak.am-ի տեղեկություններով, Մարտուն Գրիգորյանն արդեն իր որոշումը կայացրել է և վաղը կհայտարարի այդ մասին: Որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և ի վերջո, գտել են կոմպրոմիսային լուծում:Ավելին23:5431.03.25 -
ՀասարակականLրիվս տեղում ենք, մենք տյուս չենք կյալու՝ թորքի կլոխը թաղեմ․ Խնածախի բնակչուհի«Թորքերը կրակում են՝ գիշերը 22.40 կրակալ են, ջիգյար, կրակալ ան մինչև առավոտը 04.30՝ արանք-արանք կրակում են», «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի բնակչուհին: Գյուղի տների դուռ-պատուհաններն են վնասել, տներից մեկի վրա են կրակել, «բայց փառք Աստծու, մարդկային վնաս չունենք»,-տեղեկացրեց Խնածախի բնակչուհին:Ավելին23:3031.03.25 -
ՔաղաքականՀոգեբանական գենոցիդ ա արել մեր ազգին, ինքը պիտի վախենա. Արա Աբրահամյանը Փաշինյանին է դիմումՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամայնանն այսօր հայտարարել է, որ բռնի տեղահանված արցախցիներին 200 բնակարան է նվիրել. ինչն էլ, ըստ նրա, պատճառ է դարձել, որ Հայաստանի իշխանությունն անհարկի իրեն պահի Զվարթնոց օդակայանում: Մարտի 28-ին օդակայանի անվտանգության աշխատողները թույլ չէին տվել Աբրահամյանին մտնել Հայաստան: Բայց 2,5 ժամ սպասելուց հետո, առանց բացատրության թույլատրել էին նրա մուտքը Երևան:Ավելին23:2231.03.25 -
ՔաղաքականԹշնամանքի հրահրում և մարդկանց կուտակումներ. ի՞նչ են արձանագրել դիտորդները Գյումրիում և ՓարաքարումԿիրակի Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկությանը հետևած 5 կազմակերպությունների մոտ 200 դիտորդների գնահատմամբ՝ ընտրություներն անցել են խաղաղ, բայց լարված մթնոլորտում: Ընտրությունների արդյունքի վրա ազդող էական խախտումներ չեն նշել դիտորդները:Ավելին23:1131.03.25 -
ՔաղաքականԲղավոցներ և թեժ քննարկում ԱԺ-ում՝ անհետ կորածների հարցով. չի լացում արդարադատության նախարարըԱնհետ կորածների ճակատագրի շուրջ խորհրդարանական լսումները լարված մթնոլորտում են անցել: Խորհրդարանական թղթակիցները բղավոցների ձայներ են լսել նիստերի դահլիճից, որտեղ անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում էին ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:Ավելին22:5231.03.25 -
ՀասարակականԻրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Լոռու մարզի Դեբեդ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում վարարումների անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից հրատապ կարգով իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ:Ավելին22:4331.03.25 -
Հասարակական25-ամյա կնոջ մահվան մեջ հարազատները մեղադրում են Արտաշատի հիվանդանոցի բժիշկներինՆախօրեին Երեւանի «Արմենիա» ԲԿ-ում մահացած 25-ամյա Սիլվա Գ.-ի հարազատները կատարված ողբերգության մեջ մեղադրում են Արտաշատի բժշկական կենտրոնի բժիշկներին:Ավելին22:2931.03.25 -
ՔաղաքականԳալու է օրը, երբ կհասնեն «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ ուժ են հավաքում այդ օրվա համար. Տաթևիկ ՀայրապետյանԱդրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ադրբեջանի պետական հեռուստաընկերության՝ «AZ TV»-ի կիրակնօրյա գլխավոր թողարկման ժամանակ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Հաղորդման ժամանակ կադրեր են ցուցադրվում Թալինից ու Ագարակից, խոսվում է գոյություն չունեցող «վերադարձի իրավունքի» մասին։ Վերջում էլ հաղորդավարը ամփոփում է, որ գալու է օրը, երբ կհասնեն «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ ուժ են հավաքում այդ օրվա համար։Ավելին22:0731.03.25