Լրահոս
2025-05-22
-
Մամուլի տեսությունՑեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից․ «Հրապարակ»Երեկ պարզվեց, որ Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից՝ նա միայն ծաղկեպսակ է ուղարկել: Թերեւս՝ ՀՀ իշխանությունների ցանկությամբ եւ ԱԳ նախարարի համաձայնությամբ։Ավելին09:5622.05.25 -
Մամուլի տեսություն75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանը. «Ժողովուրդ»Բացի այս տներից, 2020 թվականին Թորոսյանը Ծաղկաձորում ձեռք էր բերել հողամաս։Ավելին09:5222.05.25 -
Մամուլի տեսությունՌազմիկ Մկրտչյանը հետողորմյա է արել․ «Հրապարակ»Անցած ուրբաթ գրել էինք, որ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն իր ղեկավարած հիմնարկի նախկին եւ ներկա աշխատակիցների վերջին ձերբակալությունից հետո ազատել է թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի բոլոր աշխատակիցներին, ավելի ճիշտ՝ մայիսի 20-ի ձերբակալությունից հետո իր տեղակալի միջոցով բաժնի մեկ տասնյակից ավելի աշխատակիցների հորդորել է մեկ մարդու պես ազատման դիմումներ գրել։Ավելին09:4522.05.25 -
ՀասարակականԷջմիածնում որդին դաժանորեն սպանել է հորը․ նրան հայտնաբերել են «Հաղթանակ» կամրջի վրաԱյսօր՝ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արմավիրի մարզաին քրեաան վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 40 շենքի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել: Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղանը, Արմավիրի քրեական ոսիկանության պետ Արթուր Բդոյանը, Արմավիրի քրեական ոստիկանության վարչության պետի տեղակալ Հովհանննես Արիստակեսյանը և ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը: Փրկարարները, բացելով տան դուռը, մուտքի մոտ՝ հատակին, հայտնաբերել են տղամարդու մարմին, արնանման հետքեր: Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեքպի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին. «Առավոտյան իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, երբ տեսանք, որ շենքի մոտ լիքը քրեական, ու համայնքային ոստիկաններ, պարեկներ ու հետո նաև քննիչներ են ժամանել: Մի քանի րոպե հետո փրկարարներն եկան, դուռը բացեցին ու հատակին տեսանք տանտիրոջ արնաշաղախ դին: Ճիշտ ասած՝ չէինք էլ իմանում՝ ով ա սպանությունը կատարել, բայց հետո իամցանք, որ մեր Էջմիածնի քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները իմաացել են, որ նա գնացել է ինչ-որ կամրջից իրեն ցած նետի ու սաղ պարեկները, քրեական ու համայնքային ոստիկանները Էջմիածնի կամուրջներն էին ստուգում, ու դրան զուգահեռ Էջմիածնից տեղեկությունը փոխացնել էին Երևանի պարեկներին ու հենց Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամնաատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ, նաև «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից Համբարձումյանը «Հաղթանակ» կամրջի վրա նկատում են մի տղամարդու, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, էդտեղ էլ Երևանի պարեկները կարողանում են բռնել նրան, ացնկացնել անվտանգ վայր և տեղում պարզվում է , որ սպանվածի տղան է, ով հենց ինքն էլ սպանել է հորը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանվածը 65-ամյա Գրիգոր Գ.-ն է, իսկ սպանություն կատարողը 22-ամյա Վաղինակ Գ.-ն է: Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում:Ավելին09:4222.05.25 -
Մամուլի տեսությունԱղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրել. «Ժողովուրդ»Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Աշոտ Կամավոսյանը, պատմել է իրավապահներին, որ 300 հազար ԱՄՆ դոլար կաշառքը չեն կարողացել տալ ու վերջում պայմանավորվել են 100 հազար դոլար տալ Աղազարյանին։ Գնացել, հանդիպել են նրան ՀՀ Ազգային ժողովին հարակից զբոսայգում, եւ հենց այնտեղ 20 հազար դոլար է առաջարկվել Աղազարյանին, սակայն պատգամավորը զայրացել է ու ասել, թե «պայմանավորվել էինք 100 հազար ԱՄՆ դոլար, ինչո՞ւ եք քիչ բերել, չեմ վերցնում»: Առաջարկել է՝ «կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք»։Ավելին09:3822.05.25 -
Մամուլի տեսությունՆոր Նորք համայնքի հիմնադրման օրվա համար 8 մլն դրամ է հատկացվել․ «Ժողովուրդ»Միջոցառման երգացանկի ժանրերն են՝ ռոք, ջազ, ռեգգի, փոփ, քաղաքային ֆոլկլոր եւ հեղինակային կատարումներ: Խմբի կատարումները պետք է լինեն ուրախ եւ ակտիվ՝ բարձր տրամադրություն ապահովող: Յութուբյան դիտումները պետք է լինեն նվազագույնը 1000000: Երեկոյան համերգի համար Կատարողը պարտավոր է ապահովել նաեւ հայտնի եւ սիրված 5 ՀՀ էստրադային եւ ժողովրդական ճանաչված երգիչ-երգչուհիների ներկայություն՝ յուրաքանչյուրը 3-ական կատարմամբ: Մեկ ճանաչված պարային համույթ, ըստ ծրագրի, պետք է ելույթ ունենա 20:00 մինչեւ 21:30:Ավելին09:3422.05.25 -
ՀասարակականՈրոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3022.05.25
2025-05-21
-
ՀասարակականԱրմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածումՄայիսի 21-ին, ժամը 19:49-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Hyundai» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:06-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը:Ավելին23:5821.05.25 -
ՔաղաքականՓաշինյանն արձակուրդ կգնա․ ո՞վ կփոխարինի նրանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «ՀՀ վարչապետին արձակուրդ տրամադրելու մասին», որում նշված է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի մայիսի 22-23-ը ներառյալ: 2. Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը»:Ավելին23:5321.05.25 -
ՔաղաքականՍա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան ԴանիելյանՎրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական հարաբերություններում, եթե պետություն չկա, ըստ քաղաքացիների, ապա ցույց են անում օտար երկրների դեսպանատների առջև՝ մտնելով ուղիղ հարաբերությունների մեջ այլ երկրների ներկայացուցչությունների հետ: Ինչու են լռում կառավարության համապատասխան մարմինները, որովհետև նրանք էլ են կարծում, որ պետություն չկա: Սա այն նույն դրսևորումն է, երբ պետության ղեկավարը կոչ է անում կազմել ջոկատներ և պաշտպանել սահմանները: Այսինքն, անգամ անվտանգային խնդիրները, քաղաքացիների մասնավոր գործն է՝ առանց պետության մասնակցության: Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը»:Ավելին23:4821.05.25 -
ՄիջազգայինԻրան-ԱՄՆ բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա ՀռոմումԻրանի և Միացյալ Նահանգների միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորելու շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին՝ Հռոմում։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառման մեջ հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսայիդին, որը երկխոսության միջնորդի դերում է հանդես գալիս։ «Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում՝ մայիսի 23-ին», - գրել է օմանցի պաշտոնյան։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների չորս փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու նպատակով։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդն՝ ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը և չորրորդն՝ ապրիլի 26-ին և մայիսի 11-ին՝ կրկին Օմանի մայրաքաղաքում։ Խորհրդակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։Ավելին23:4521.05.25 -
ՄիջազգայինՀիմարների մրցույթում նրանք երկրորդ տեղը կզբաղեցնեին. Պուտինը հանձնարարել է ականազերծել Կուրսկի մարզըՀիմարների մրցույթում նրանք երկրորդ տեղը կզբաղեցնեին. Պուտինը հանձնարարել է ականազերծել Կուրսկի մարզըԱվելին23:3021.05.25 -
Կրթություն և գիտությունԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներինՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասին: Վերջինս ներկայացրել է Էստոնիայի կրթական համակարգը, իրականացվող ծրագրերը և բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում փոխհամագործակցության զարգացման հնարավորությունները, կարևորվել են դասախոսների, հետազոտողների, ուսանողների և գիտնականների փոխանակման ծրագրերը, համատեղ համաժողովների, աշխատաժողովների և թեմատիկ քննարկումների կազմակերպումը, փորձի փոխանակումն ու մասնագիտական աջակցությունը, միջբուհական կապերի խթանումը: Կողմերը քննարկել են նաև հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխհամագործակցային հարաբերությունների զարգացման հնարավորությունը: Առանձնակի կարևորվել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում փոխադարձ կապերի զարգացումը՝ կառավարման բնագավառում փորձի փոխանակման, կրեդիտային համակարգի ներդրման, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման, համատեղ ծրագրային նախաձեռնությունների ուղղությամբ: Կողմերը քննարկել են PISA նախագծերի իրականացման ընթացքը, արհեստական բանականության ծրագրերի ներդրումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի հնարավորությունները:Ավելին23:1521.05.25 -
ԻրավականԱրսեն Կարոյանն ազատ կարձակվիԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն ազատ կարձակվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նրա փաստաբան Պետրոս Պետրոսյանը։ Նման որոշում է կայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանը։Ավելին23:0821.05.25 -
ՔաղաքականՄոսկվան լուրջ է տրամադրված. ի՞նչ կա Հայաստանի իշխանության մտքինՄոսկվան լուրջ է տրամադրված. ի՞նչ կա Հայաստանի իշխանության մտքինԱվելին23:0021.05.25 -
ՀասարակականԿաթողիկոսը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետ խոսել է Արցախի բռնազավթման և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրների մասինՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին:Ավելին22:4521.05.25 -
Արտաքին քաղաքականությունԻրանը սիրաշահում է Ադրբեջանին՝ բաց չթողնելով Հայաստանի ձեռքըԻրանը սիրաշահում է Ադրբեջանին՝ բաց չթողնելով Հայաստանի ձեռքըԱվելին22:3021.05.25 -
ՔաղաքականԴիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրելԿայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Հայտնում են համայնքապետարանից: Համաձայն տեղական ինքակառավարման մասին օրենքի՝ դիմումը ներկայացնելուց հետո կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումը ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն, որից հետո վերջինիս լիազորությունները համարվում են դադարեցված։Ավելին22:1521.05.25 -
ՀասարակականՄեքենան գազալցակայանից դուրս գալուց պայթել է. վիրավորներ կանԱյսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող Երևանյան փողոցում՝ «Խազտուր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով էլ 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան դեպքի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանում լիցքավորել են, ապա դուրս է եկել այնտեղից, ինչից հետո հրդեհ է բռնկվել. բարեբախտաբար, վարորդն ու ուղևորները կարողացել են իրենց դուրս նետել ավտոմեքենայից։ Վիրավորներից 2-ին տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։Ավելին22:0921.05.25